Վերլուծություն

Ինչ արած, մարդ եմ

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

Այս քառատողում, հեղինակը խոսում է իր բնավորության բարդ կողմերի մասին, ասում է՝ բարդ է, պինդ, բայց հողի պես փխրուն։ Կարծում եմ՝ նա այստեղ ուզում էր հասկացնել, որ նրան նեղացնելը հեշտ է։

Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։

Այստեղ հեղինակը ասում է, որ ինքն է իր գլխի տերը, այսինքն նա է կայացնում իր կյանքի որոշումները։ Նրա մոտ տատանումներ են նկատվում, որովհետև առաջին երկու տողերում իրեն իր իշխանն էր համարում, իսկ վերջին երկու տողերում հակառակը։

Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

Այստեղ ևս մեկ անգամ շեշտվում է նրա փոփոխական լինելու մասին, որ հա՛մ կարող է ուրախ լինել, հա՛մ տխուր։ Ե՛վ համբերատար, և՛ բարկացկոտ։

Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։

Կարծում եմ, այս քառատողում ուզում է հասկացնել, որ այնպիսին չէ, ինչպիսին երևում է առաջին հայացքից։ 

Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։

Այստեղ ցանկանում է ասել, որ հասել է իր կյանքի մայրամուտին, բայց ամեն բան չէ, որ հասցրել է անել։ Կյանքում նաև սխալներ է գործել, բայց դա արդարացնում է ասելով՝ «Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։»

Այս իմ հրաշք աշխարհն է. շարադրություն

Գիտե՞ք, ես ունեմ իմ հրաշք աշխարհը։ Ունեմ՝ ինչպես բոլորը իրենց ներսում մի փոքրիկ անկյունում թաքցրած, բայց կփորձեմ տարբերվել բոլորից և բարձրաձայնել, չվախենալով, որ բարձրաձայնելու դեպքում հնարավոր է չհասնեմ դրան։ Իմ հրաշք աշխարհում ես ունեմ լիքը գումար, ընկերներ, երեք երեխաներ և ապրում եմ երջանիկ։ Սրա՞ն էիք սպասում։ Եթե այո, ապա կհիասթափեցնեմ ձեզ, հիշեցնելով, որ խոստացել էի տարբերվել։ Իմ հրաշք աշխարհում ես արդեն մեծ եմ, կազմել եմ իմ երազած ընտանիքը և կայացած եմ, այսինքն ոչ ոքից կախում չունեմ։ Զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով, ըստ որի օգնում եմ այն մարդկանց, ովքեր մոլորվել են իրենց կամ մյուսների խավարի մեջ. վաստակված գումարի մի մասը նվիրաբերում եմ հայրենիքին՝ զարգացման համար։ Հայրենիքս այլևս չունի հոգսեր, այլևս ուրիշ գերհզոր պետությունների ծաղրի առարկա չենք, որոնք մեր կարգավիճսկից հրճվում էին, թքած ունենալով մեր երկրի ներսում ապրող մարդկանց ապրումները, հոգեվիճակը… Տիրում է համերաշխությունն ու սերը ատելության ու խաբեության փոխարեն։ Իմ հրաշք աշխարհումմարդիկ հանգիստ խղճով իրենց սիրելիներին կամ երեխաներին միայնակ դուրս թողնել, չվախենալով, որ կարող են առնչվել անարդարության հետ։ Եթե մարդիկ սիրով են լցված, սպա ինչի՞ց պետք է վախենանք։ Բայց… ավելի ցավոտ է լինում գիտակցելը, որ սա այսպես էլ մնալու է իմ փոքրիկ մասը՝ իմ հրաշք աշխարհը։

Համո Սահյան

Ի՞նչ է ասում 

Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած, կուրծքը պատռած,
Հոգնած­, տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:

Կարծում եմ՝ բանաստեղծությունը ուզում է հասկացնել, որ ամեն հասարակ թվացող ճանապարհը, կածանը ունեն իրենց պատմությունը և այն, թե ինչեր են տեղի ունեցել այդ կածանում. մենք պետք է գնահատենք յուրաքանչյուր մոռացված կամ անիմաստ թվացող կածան, որովհետև իրենք իրենց հետ պահում են մեր բոլորիս պատմությունը։

Ճիշտ է, ես ներկայացրի իմ եզրակացությունը բանաստեղծության վերաբերյալ, բայց կարծում եմ, որ որքան էլ փորձենք հասկանալ բանաստեղծության իմաստը, միևնույն է չի ստացվի, որովհետև այն տարբեր ճյուղերով արտահայտում է մեկ մեծ ընդհանուր խորը իմաստ։

Եղիշե Չարենց

Մայրս, որին Աստվածամայր կարծեցի

Երազում տեսնում է մանկատան այգու ուռենին, որը դարձել էր ժանյակավոր քղանցքներով սևազգեստ կին։

Լուսանալուն պես նա վազում է տուն, որպեսզի համոզվի, որ ամեն բան կարգին է։ Ներս մտնելուն պես տեսնում է մի կնոջ, ով նստած է մահճակալին և երեխայի է կերակրում։ Կինը բարձրացնում է գլուխը և պարզ է դառնում՝ մայրն է։ Իսկ և իսկ Աստվածամայր, միայն մեկ տարբերությամբ, որ ճերպակամորթ կնոջ գրկի երեխան դեղնամորթ է, որն էլ հուշում էր երեխայի հոր ազգությունը։ Քույրը կից մահճակալին պառկել և ո՛չ շարժվում է, ո՛չ խոսում։ Նրա և մոր միջև ոչ մի գրկախառնություն, ջերմ հանդիպման պահ տեղի չի ունենում։ Դրա փոխարեն մայրը ասում է, թե ինչու հաց չես բերել։ Նա հետ է գնում մանկատուն, փորձելով հասկանալ մոր վարքագծի պատճառը։

Մայրը քրոջը թողել էր վաղ տարիքից՝ երկու տարեկանից։ Ինչպե՞ս է դիմացել այդ բաժանման ցավին, մի՞թե բաժանումից հետո մայրական զգացմունքները քարանում են։ Հետ վերադառնալուն պես մայրը ասում է, որ ստանում է նրա նամակները, լավ է գրում, թե շուտով կամուսնանա և երջանիկ կլինի ինչպես նա։ Աղջիկը ուզում էր գոռալ, հասկացնել, որ իր երջանկությունը ամուսնության մեջ չէ։ Հորից, տղամարդ դաստիարակից ու անհանգստացնող հարցերից խոսելու ցանկությունը անասելի մեծ էր, բայց ինչպե՞ս խոսի, եթե նրա առջև հոգու դռները փակ են…

Ապա որոշում է կայացնում մոր հետ խոսալ միայն հոր մասին, որի ժամանակ էլ մայրը պատմում է մի դրվագ, որ Բերիան հորը կանչել էր Թիֆլիս, ապա վեց ժամ տևող զրույցից հետո տուն է վերադառնում և սկսում է ծեծել ուկրացած կուրծքը, ասելով՝ «հուդա չեմ ու չեմ դառնալու»։ Մայրն էլ հարցաքննությունների ժամանակ նույնն էր կրկնում, ապա ասաց, որ եթե ուկրանային հայրը՝ հավատքին, մայրն էլ հորը, ապա վաղուց նրանց հետ կլինեին։

Այդ ամենը լսելուց հետո, մայրը նրա աչքին մի մեծ մարդ դարձավ և մի մեծ բեռ ուսերից վայր դնելով վերադառձավ մանկատուն։ Նրա ու մոր հաջորդ հանդիպումը լինում է տաս տարուց 1957 թվականին Մոսկվայում՝ հոր հոբելյանական հանդիսության ժամանակ: Հետո մտքի ժապավենի վրա միշտ հիշում էր մոր՝ «Տանը հաց չկա, ինչու՞ չես բերել» հարցը շրթունքներին և դեղնամորթ մանչուկը գրկին: Նրա մայրը՝ Եղիշե Չարենցի սևազգեստ այրին…
Արփենիկ Չարենց

Արմենուհի Տիգրանյան, «Երանի նրանց…»

Արմենուհի Տիգրանյանը մեծացել է երաժշտական-բանաստեղծական միջավայրում, այդ իսկ պատճառով էլ նրան վիճակված էր բանաստեղծ դառնալ։ Ինչպես նաև Եղիշե Չարենցը, Վահան Տերյանը և Ավետիք Իսահակյանը գրել են նրա մասին։

Արմենուհու և Չարենցի պատմություն բարդացավ այն ժամանակ, երբ Չարենցը սկսեց զգացմունքներ տածել նրա նկատմամբ և այդզ գացմունքները դարձան փոխադարձ։ Նրանք միմյանց նվիրում էին բանաստեղծություններ։

Չարենցի զգացմունքները դեռ ամբողջապես չէին անցել, երբ նա 1920 թվականի դեկտեմբերին հանդիպեց Արփենիկին։ Նրանք միասին դիմավորեցին Նոր տարին և այդ գիշեր փողոցում նրանք հանդիպեցին Արմենուհուն, ով էլ իր օրագրում նկարագրում էր այդ հանդիպումը։ Նա ասում էր, որ Չարենցը էլ ավելի շատ էր գեղեցկզցել, և չնայած հոգու ցավին, նա ուրախ էր թե՛ Արփենիկի, թե՛ Չարենցի համար։

Փորձելով թողնել այս ամենը, Արմենուհին 1922 թվականին մեկնում է ամուսնու մոտ, սկզբից Բեռլին, ապա Փարիզ։ Բայց… Ահարոնյանը նրան չի ընդունում, չկարողանալով ներել կնոջ դավաճանությունը և Արմենուհին ողջ կյանքն անցկացնում է մենության մեջ, իսկ վերջում՝ մահանում հիվանդությունից։ Արմինեի մահից երկու տարի անց, Ահարոնյանը երկար ժամանակ անց ոտք է դնում իր հայրենիք, և բոլոր բանաստեղծությունները, որոնք Չարենցը նվիրել էր Արմինեին, տրամադրում է Հայաստանի գրողների միությանը։

Թումանյանական պատգամ

Պատգամում Թումանյանը ներկայացնում էր կրակի կարևորությունը և որոշ տողերից եզրակացրի, որ նա կրակապաշտ է եղել։ Ասվում էր, որ նա անգամ դուռը չէր փակում կրակի դիմաց, այն միշտ բաց էր, չէր ուզում բանտարկած լինել։ Թումանեանին անչափ շատ է հետաքրքրել արևի մասին առասպելի հերոս Դեմուցիի և Իշտարի մեռնող և հարություն առնող աստծու մասին առասպելը, որը նա ուսումնասիրել է բանտում կարդալով «Արևելքի կործանուած քաղաքակրթութիւնների պատմութիւնը» գրքի մոսկովյան տարբերակը։ Թումանյանը ինչպես նաև հետաքրքված էր ճապոնական առասպելներով և հեքիաթներով, որոնք ֆրանսերենից ռուսերեն էր թարգմանվել։

Կարծուն եմ՝ ամենքս պարտավոր ենք գնահատել այն ամենը, ինչը տվել են մեզ մեր բանաստեղծները և գոնե որոշ չափով գիտելիք ունենաք այն ամենի մասին, թե ինչ գործունեություն են ունեցել նրանք իրենց կյանքի ընթացքում։

Կարդում ենք Թումանյան

Մեծն Թումանյանի հետ

Ամենից շատ դուր եկավ այս պատմվածքը։ Պատմվածքում նեկայացվում էր Թումանյանի մեծահոգի ու բարեսիրտ լինելու փաստը։

Պատմվածքը մի տասնյոթամյա աղջնակի մասին է, ով Տիցիան Տաբիձեի հետ Ռուսթավելու անվան պողոտայով քայլելու ընթացքում, նկատում է մի բարձրահասակ ու ալեհեր մարդու, ով գալիս էր նրանց ուղղությամբ և արևի պես ժպտում բոլորին՝ մեր Թումանյանն էր։ Աղջիկը հայր չուներ և հայրական ջեմությունն ու սերը գտել էր Հովհաննես Թումանյանի մեջ։ Նրանք այդ կարճ ժամանակահատվածում շատ մտերմացան։ Ապա 1920 թվականին, երբ արդեն Տիցիան Տաբիձեն ու աղջիկն ամուսնացած էին, աղջիկն առավոտյան կարդում է հայտարարություն, ըստ որի Սերգեյ Գորոդեցկին Տիցիան Տաբիձեի բնակարանում պետք է պոեզիայի մասին զեկուցում կարդա։ Աղջկա խոսքերով նա ընկավ մոլորության մեջ։ Նրանք դեռ նոր էին ամուսնացել, բնակարանը դատարկ, խղճուկ, գումար անգամ չունեն, ինչպե՞ս պետք է հյուրընկալի։ Գալիս է Սերգեյն ու ասում, որ աթոռներ բերելը խնդիր չէ, նրան ամենից շատ անհանգստացնում է այն փաստը, թե ինչով պետք է հյուրասիրեն մարդկանց։

Մեկ ժամ չանցած գալիս է Թումանյանը, իր մշտական արևաշող ժպիտով։ Ասում է, որ ամեն ինչ բերել է։ Եվ իրոք, ձեռքին խորտիկներով լի զամբյուղ է, մյուսում՝ գինի, ըմպելիքներ։ Ամեն բան հիանալի անցավ, խնջույքը մինչ լուսաբաց տևեց։

Աղջկա խոսքերով, եթե նա անգամ մոռանա իր ամուսնական տոնը, Թումանյանը՝ երբեք։ Տուն գալուն պես կտեսներ շնորհավորագիր ու ծաղկեփունջ, ապա գալիս էր, որպեսզի տոնը միասին նշեին։ Այնպիսի մի տոնախմբություն չկար այդ ընտանիքում, որին Թումանյանը չէր մասնակցել։

Վերջին անգամ հանդիպել են, երբ Հովհաննեսը հիվանդ էր։ Նա պետք է մկրտեր նրա աղջկան, բայց դա արեց Թումանյանի աղջիկը, որի շնորհիվ էլ նրանց աղջիկները քույրական կապով կապվեցին միմյանց։

Կարդում ենք Վահան Տերյան

Վահան Տերյանը ծնվել է Ախալքաղաքի Գանձա գյուղում`հոգևորականի ընտանիքում:
1897 թ. Տերյանը մեկնում է Թիֆլիս սովորելու:1899թ. Տերյանն ընդունվում է Մոսկվայի Լազարյան ճեմարան:Այն ավարտելուց հետո ընդունվում է Մոսկվայի պետական համալսարան,սակայն հեղափոխական գործունեության համար ձերբակալվում է :
1908թ.լույս է տեսնում Տերյանի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն:
1916 թ նրա մոտ հայտնաբերվում է թոքախտ,սակայն փետրվարյան հեղափոխության պատճառով բուժումը թողնում է կիսատ :
Ծանր հիվանդության պատճառով 1920թ. 35 տարեկանում Տերյանը վախճանվում է:

Ամենատխուր`

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց..

Ամենահուզիչ`

Եթե կողմերում հեռու-հեռավոր

Վրդովվի հոգիդ, տիրե քեզ հուզում՝

Գիտեցիր, որ իմ սիրտը մենավոր,

Մթնում մոլորված, քեզ է երազում։
Եվ եթե սիրտըդ սիրով թրթռա,

Եվ զգաս անհայտ երգի մի հնչյուն՝

Այն ես եմ անվերջ խորհում քո վրա,

Հեռավոր-հեռվից կարոտով կանչում։
Գարնան օրերի ժպիտով սիրուն

Ոսկի հայացքըդ ժպտում է հոգուս,

Հուսավառված է իմ սև օրերում

Անուշ անունըդ, որպես արշալույս…

Ամենաերազկոտ`
Ես նստում եմ մենակ, մեն-մենակ,

Եվ անվերջ երազում, ու կրկին

Այս կյանքի աշխարհում դժգունակ

Իր զարդերն է փռում իմ հոգին։

Ես գիտեմ լուսեղեն մի երկիր,

Ես գիտեմ դյութական մի հովիտ,

Ուր հոգին թափում է վշտակիր

Իր թևերն ու հագնում է ժպիտ։

Ես գիտեմ մի թովիչ առասպել,

Ուր ողջ կյանքը հրաշք է դառնում.

— Քո անուշ անունով միշտ արբել

Եվ երգով, որ բնավ չի մեռնում…

Ամենաոգեշնչող`

Երբ կյանքը սուր փշերով

Կարյունոտե քո հոգին,

Հիշի՛ր, որ սուրբ հուշերով

Շղթայված ես դու մեկին։ Երբ մենք հեռու կըլինենք,

Երբ կանջատվենք առհավետ, Հիշի՛ր, որ կա սրբազան

Հանդիպումի արահետ։

Հիշի՛ր, որ երբ մի անգամ

Մահին հաղթեց խնդագին,

Էլ չի կարող մոռանալ

Ակնթարթն այն մեր հոգին։

Քո խոսքերը սրբազան

Չեն խավարիլ խավարում,

Շուրջը, շուրջը ամեն ինչ

Կերգե անդարձ քո հեռուն։

Դու կըլինես իմ հոդում,

Դու ամեն տեղ կըլինես,

Որպես քաղցր մի խոկում,

Ե՛վ անմարմին, և՛ անտես։

Մեզ ամեն ինչ այս երկրում

Հմայում է և խաբում,

Բայց կա անհաս մի բերկրում,

Հրաշք-անկարծ հանդիպում…

Երբ կըլինենք մենք հեռու,

Անվերադարձ և օտար,

Հիշի՛ր, որ ինձ մի անգամ

Հավերժաբար դու գտար…

Ամենագունավոր`
Ես ձեզ բերի բարի լուր,

Իմ եղբայրներ, արթնացե՛ք.

Լո՛ւյս է, լո՛ւյս է ամենուր,

Մեռած-քնած, վե՛ր կացեք…

Ձեզ կոչում է անդադար

Նոր միացման մոռացում.

Առվակ, արև ու անտառ

Ձեր երգին են սպասում։

Լույս է, լույս է ամենուր,

Պատանիներ և կույսեր,

Ես ձեզ բերի բարի լուր,

Նոր հիացում, նոր հույսեր.

Շիրիմներից ելեք վեր,

Մահիճներից հեշտանքի

Թևեր առեք, լույս թևեր

Նոր արբունքի, նոր կյանքի։

Վահան Տերյան

2․ Ընտրել որևէ շարք և կարդալ բանաստեղծությունները։

3․ Շարքից առանձնացնել՝

  • ամենահուզիչ
  • ամենատխուր
  • ամենաանհույս
  • ամենաոգեշնչող
  • ամենաերազկոտ բանաստեղծությունները։

Կարդացի Վահան Տերյանի «Գիշեր և հուշեր» շարքից մի քանի բանաստեղծություն և ըստ իս շարքի ամենատխուր բանաստեղծությունը դա Ճամփաբաժանն է։ Բանաստեղծության մեջ ակնհայտ երևում է բանաստեղծի ծանր հոգեվիճակը։

Կանգնած եմ նորից ահեղ անտառում 
Ճանապարհների բաժանումի մոտ. 
Հանգչում են վերջին կրակներն աղոտ, 
Ու մութն է կրկին իջնում ու փռվում…

Այս քառյակում ըստ իս բանաստեղծը ուզում է հասկացրած լինել, որ իր կյանքի վրա կրկին մութն է իջել, որից էլ արդեն պարզ է դառնում, որ բանաստեղծը այս բանաստեղծությունը գրել է վատ վիճակում։

Ծեծում են կուրծքըս քամիները բիրտ, 
Հազար ձայներով անտառն է խոսում, 
Ես ուղիների լաբիրինթոսում, 
Եվ ողջը օտար, ողջը խստասիրտ։

Ըստ իս այստեղ խոսվում է բանաստեղծի անորոշության մասին։

Շարքի ամենահուզիչ բանաստեղծությունը կարծում եմ, որ կույր լինելու ցանկությունն է։ Ե՛վ անունից, և՛ բանաստեղծությունից պարզ է դառնում, որ բանաստեղծը մեկի պատճառով չափազանց հիասթափված վիճակում է, որ անգամ մտածում է ավելի լավ կլիներ կույր լիներ։

Ամենաանհյուս բանաստեղծությունը մահն է։ Դա զգացվում է այն տողերից, որտեղ բանաստեղծը մահվանն իր քույրն է անվանում և խնդրում է փայփայել նրան։

Կարծում եմ, որ մեդուզա բանաստեղծությունը և՛ ամենաոգեշնչողն էր, և՛ ամենաերազկոտը որովհետև նա հանդիպեց բանաստեղծին, երբ նա անհույս ծանր վիճակում էր։ Իսկ միգուցե հենց բանաստեղծն է ներկայացել նրա կերպարով և հենց ինքն է իրեն դուրս բերել այդ վիճակից։

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы