Ձայնարկություն

1։ Գրե՛լ երեք այնպիսի ձայնարկություն, որոնցով հնարավոր
լինի կազմել այլ խոսքի մասեր։

ծիվ — ծվալ, ծվոց

բըզզ — բզզոց, բզզալ

խըշշ — խշշոց, խշշալ


 2։ Գտնե՛լ ձայնարկությունները (առոգանության նշանները
դրված չեն) և խմբավորե՛լ ըստ տեսակների։
Վայ, խշշալ, ձայն տալ, ծուղրուղու, հեյ, հարայ կանչել, ճռռոց, օֆ, քչքչոց,
ծիվ-ծիվ, բզզոց, ախ, վաշ-վիշ, ճռվողյուն, ուխայ, թրըխկ, շրխկոց։

Զգացական – վայ, օֆ, ախ, ուխայ
Կոչական – հեյ
Նմանաձայնական – ծուղրուղու, ծիվ-ծիվ, վաշ-վիշ, թրըխկ

Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։

Բարեբախտաբար, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք,երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե,սոսկ, միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհանդերձ։

հաստատական՝ անշուշտ, անպատճառ, իսկապես, իրոք, հիրավի, անկասկած, անպայման, արդարև
ժխտական ՝ ո՛չ, չէ՛
երկբայական՝ գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե,
միգուցե, մի՞թե, արդյոք
զգացական՝ բարեբախտաբար, երանի, ցավոք
սաստկական՝ նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ
սահմանափակման՝ գեթ, լոկ, գոնե, սոսկ, միայն թե, միայն
ցուցական՝ ահա, ահավասիկ
կամային՝ հապա, մի
զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այսուհանդերձ, այնուամենայնիվ

Բայ

1. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։
1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային
բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ
նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած
բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։
2. Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ
դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին
շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են
շարժվում դեպի ծանծաղուտը։

շրջելիս-ե,պարզ

հանդիպել-ե,պարզ

լողալով-ա,պարզ

շարժվող-ե,ածանցավոր

նստած-ե,պարզ

քաշած-ե,պարզ

մոտենալ-ա,ածանցավոր

թողնել-ե,ածանցավոր

սուզվել-ե,ածանցավոր

քշելիս-ե,պարզ

փախչում-ե,ածանցավոր

2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել

Մակբայ

1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը։
1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
7. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
8. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
9. սա, բոլոր, մասամբ , յուրաքանչյուր
10. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի
2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։

Նա հերոսաբար մարտնչում էր թշնամու դեմ։

Նա մասամբ է կատարել հանձնարարված աշխատանքը։

Տղան ասաց, որ փոքր-ինչ կուշանա հանդիպումից։

Ամենուրեք տարածված էին վարդագույն ծաղիկներ։

Նա լիովին կատարել էր աշխատանքը։

Բայ

1. Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված
բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։
1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկևորեցին ամեն ինչ, և մի կախարդող
տեսարան ստեղծվեց, որով հիանում էին հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։
(հիանալ, ոսկևորել, ստեղծել)
2. Արդեն բացվել էին պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում էր թե մի նախշուն
գորգ ծածկել է պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
3. Ցանկապատի հետևում երևում է մի տուն. նրա բակում արևածաղիկներ էին աճել,
որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում էին անցորդներին։
(ժպտալ, երևալ, աճել)
4. Մենք մեքենայի միջից անշարժ նայում էինք ճամփեզրի մոտակա սյունին նստած
արագիլին, մինչև որ նա տեղից պոկվեց և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ թռավ դեպի
մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)
5. Առաջարկը միաձայն ընդունվեց, և հաջորդ օրվանից բոլորը սկսեցին աշխատանքի գալ
մեկ ժամ շուտ, որպեսզի կարողանան ժամանակին ավարտել պատվերի կատարումը։
(սկսել, ընդունել, կարողանալ)
6. Ընթացող գնացքի լուսամուտից երևում էին մոտակա բնակավայրերի լույսերը,
որոնք մի պահ առկայծում էին թանձրացող խավարում, ապա անհետանում։
(երևալ, անհետանալ, առկայծել)
7. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում են, երեխաները, ճոճանակների վրա
նստած, օրորվում, իսկ մեղմ քամին բերում է մոտակա սարերի զովությունը։
(օրորել, զբոնել, բերել)
8. Վարպետը անջատում է հաստոցը, վերցնում է նոր պատրաստած դետալը և համեմատում գծագրի
հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
9. Դաշնակահարի մատները սահում էին ստեղների վրայով, և դահլիճը ողողում
հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծում էր ունկնդիրների հոգիները։
(ալեկոծել, ողողել, սահել)
10. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես է հայտնվում, որն անցնում է ճանապարհի
մյուս կողմն ու անհետանում թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

2. Դո՛ւրս գրել դիմավոր բայերը և որոշե՛լ եղանակը,
ժամանակաձևը, թիվը, դեմքը, սեռը, կազմությունը և խոնարհումը։
Լուսամփոփը հանկարծ շողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծառը խշշաց, ճյուղը դողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Առուն փախավ խոխոջալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծածկվեց լուսնյակն ամպի շալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի։
Դու ինչո՞ւ ես լցվել այդպես
Աշխարհով մեկ,
Դու ինչո՞ւ ես այդպես անհուն
Ու անեզերք։

հիշեցի-սահմանական, ներկա, եզակի, առաջին դեմք, պարզ, խոնարհում ե:

խշշաց-սահմանական, ներկա, եզակի, դեմք երրորդ, պարզ, խոնարհումը ա:

դողաց-սահմանական, ներկա, եզակի, երրորդ դեմք, պարզ, խոնարհումը ա:

փախավ- սահմանական, ներկա, եզակի, երրորդ դեմք, ածանցավոր, սոսկածանցավոր, խոնարհումը ե:

Դերանուն

1. Դո՛ւրս գրել անձնական դերանունները և որոշե՛լ դրանցդեմքը, թիվը, հոլովը։
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք – ես ու դու.
Ես էլ դու եմ. ես չըկամ…
Կապույտ երկնքի ոսկեղե՛ն աստղեր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե՛ ընկեր գտած ժպտում էր անվիշտ
Եվ փայփայում էր և սիրում նրան։
Խորհրդագետնե՛ր, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վրա.
-Նա, քեզ մոռացած, վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…

Ես (1 դեմք, եզակի, ուղղական), դու (2 դեմք, եզակի, ուղղական), մենք (1 դեմք, հոգնակի, ուղղական), նրան (3 դեմք, եզակի, տրական),  նա (3 դեմք, եզակի, ուղղական), ինձ (1 դենք, եզակի, տրական), դուք (2 դեմք, հոգնակի, ուղղական)։

2. Գտնե՛լ, թե որ հատվածներում նշված հոլովով անձնականդերանուններ կան։
Ուղղական
1.Կյանքիս բերքն ու բարին ես ցրեցի լրիվ
Հողի նման բարի, հողի նման….
2. Իմ սերունդն ամբողջ եղյամի մեջ է.
Նշանակում է ցրտեր են եղել….
3. Ես լուռ կարդում եմ գիրը քարերի
Եվ քարանում եմ քարե բառերից….
Սեռական
1.Թափառում ենք փողոցներում՝
Ես քո սիրով, դու՝ ուրիշի
2. Արշալույսից մինչ երեկո ես լսեցի քամուն.
Նա ուռենու շրշյուն բերեց իմ հեռավոր ձորից:

3. Ես չեմ ուզում աշխարհից բազում գանձեր ու երազ,
Միայն երգն այս սիրավետ ու իմ սիրտը հասկանաս…
Տրական
1.Ինձ փոխանցեցին ծիծաղի մի լաթ,
Որ տխրությունից իմ հոգին սրբեմ ։
2. Գնացքը սողաց մթին ձորից,
Ինձ էլ վերցրեց, ճչաց, գնաց…
3. Կնայի քեզ երկնքից մի գունատ լուսին,
Կիջնի ահա երեկոն, գիշեր կլինի

3. Դո՛ւրս գրել ցուցական դերանունները, որոշե՛լ թիվը և հոլովը (չհոլովվող դերանունների դեպքում նշել չթեքվող լինելը)։
Գագիկ թագավորի ծառաները պալատի առաջ մի օձ են տեսնում, որը անհանգիստ գետնին էր քսում եղջյուրները։ Թագավորը կարգադրում է կտրել օձի եղջյուրները։ Դրանից հետո օձը հանգստանում է և գոհ հեռանում։ Ժամանակ անց նա նորից երևում է պալատի մոտ և բերանից մի կորիզ գցելով՝ անհայտանում է։ Գագիկի հրամանով կորիզը տնկում են և հետևում նրան։ Ամռանը այդ կորիզից մի հսկայական կլոր պտուղ է աճում։ Փորձելու համար մի կտոր տալիս են ուտելու մերձիմահ ծերուկի։ Սա անմիջապես կազդուրվում է ու երիտասարդանում։ Գագիկն իր պալատականների հետ վայելում է պտուղի մնացած մասը և նույնպես կազդուրվում ու երիտասարդանում։ Դրանից հետո այդ պտուղի անունը դնում են չմեռուկ, որը, բերանից բերան անցնելով, դառնում է ձմերուկ։ Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից ( Սա ժողովրդական ստուգաբանություն է. Հրաչյա Աճառյանն իր «Հայերեն արմատական բառարանում»
ձմերուկ բառը համարում է ձմեռն բառից կազմված (որպես զովացնող)։

4. Գտնե՛լ փոխադարձ դերանունները։

Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Անրերևույթ, որպես ցավը խոր հոգու,
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն՝
Օղակելով լույս աստղեցը մեկմեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու,
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան ու հեռու
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…

5. Դո՛ւրս գրել դերանունները և խմբավորե՛լ ըստ տեսակների։ Հոլով, թիվ կամ դեմք ունեցող դերանունների դեպքում նշե՛լ դրանք։

Մկան թագավորը հրաման է տալիս, կանչում իր մոտ չղջիկին և ասում. «Ա՛յ
անպիտան, դու մուկ ես, ո՞ւր ես թաքնվում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց
է անում թևերը և ասում. «Ես ինչի՞ պիտի տուրք տամ քեզ, չե՞ս տեսնում սրանք.
Ես թռչուն եմ, ես որտեղի՞ մուկն եմ»։ Մկան թագավորը գրում է թռչունների
թագավորին, թե այս տեսակ մի թռչուն կա. ինչի՞ դու նրանից տուրք չես վերցնում։
Թռչունների թագավորը սա որ լսում է, կանչում է չղջիկին, ասում. «Թե որ թռչուն
ես, մեր օրենքը ինչի՞ ես խախտում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց է անում
բերանը, ցույց տալիս ատամները և ասում. «Ես մուկ եմ, թռչունը բա ատամներ
կունենա՞»։ Թռչունների թագավորը մնում է շվարած, գլուխը կորցրած։ Այսպես
չղջիկը, երկուսին էլ խաբելով, մինչև հիմա էլ իր համար հանգիստ ապրում է
առանց տուրք տալու։
Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից

Իր—անձնական դերանուն, սեռական թիվ, III դեմք
Դու—անձնական դերանուն, ուղղական հոլով, II դեմք
ո՞ւր—հարցական դերանուն
ինչի՞—հարցական դերանուն
Ես—անձնական դերանուն, ուղղական հոլով, I դեմք
Քեզ—անձնական, տրական
սրանք—ցուցական
Որտեղի՞—հարցական
Այս—ցուցական դերանուն
Սա—ցուցական, ուղղական
Իր—անձնական, սեռական։

6. Դո՛ւրս գրել անձնական դերանունները. կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։

Իրար, այսչափ, նրանք, ոմն, ուրիշ, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի,
ամեն ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք,
ամենքը, մեկմեկու:

7. Դո՛ւրս գրել ցուցական դերանունները. կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։

Ոմն, այսչափ, ինչ-որ, դրա, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի, ամեն
ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք, մյուս,
ամենքը, միևնույն:

8. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են ցուցական:

1. ողջ, ամբողջ, միևնույն, ամենայն
2. համայն, սույն, միևնույն, ինչ
3. այսպես, այդպես այնպես, որքան
4. սա, դա, նույնտեղ, այնչափ

9. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են որոշյալ:

1. միմյանց, յուրաքանչյուր, ինչ, երբ
2. ամեն ինչ, համայն, ամեն մի, ողջ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

10. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են հարաբերական:

1. ով, ինչ, երբ, սույն
2. ողջ, քանի, ինչու, որ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

Շարադրություն

Ինչպես բոլոր ընտանիքները, այդպես էլ մենք, որոշեցինք ամառը գնալ հանգստի։ Չնայած նրան, որ մեծ մասն իրենց հանգիստն անցկացնում են երկրի սահմաններից դուրս, մենք որոշեցինք տարբերվել և ամառվա մի քանի օրը տրամադրվել մեր չնաշխարհիկ բնությանը։ Ի սկզբանե որոշել էինք պարզապես զբոսնել, վայելել այդ գեղեցկությունը, բայց տեղ հասնելուն պես հասկացանք, որ պարզապես մի քանի ժամ այստեղ անցկացնելով չենք հագենա։ Մութը սկսեց վրա տալ և խավարչտին բնության մեջ արդեն սկսվել էին լսվել փոքրիկ կենդանիների քայլերի պատճառով առաջացած շրշյունները։ Հայրս խարույկ վառեց և տաքուկ ծածկոցները վերցնելով նստեցինք դրա շուրջը։ Սկսեցինք զրուզել։ Ախ, որքա՜ն ժամանակ է ինձ այսպես լիարժեք չէի զգացել։ Բնությունը կարծես ինչ-որ մոգական ուժի շնորհիվ, վերացնի բոլոր անհանգստացնող մտքերը։ Մտքերիցս դուրս բերեց ինչ-որ գիշատիչ կենդանու սարսափազդու մռունչը։ Հայրս դանդաղ ու զգույշ քայլերով սկսեց մոտենալ վրանին և հայթայթել զենքը։ Հորս անհանգիստ պահվածքից մտավախություն առաջացավ, որ զենքը չկա, բայց… խորը հանգտտություն զգացի երբ զենքը ձեռքին հայրս սկսեց մոտենալ մեզ։ Բոլորս կարծես արձան դարձած լինեինք Հանկարթակի հայրս մեծ տագնապով նայեց բոլորիս ու բարձր բղավեց.

-Փախե՛ք։

Արցունքներն աչքերիս մորս հետ փախչում էի դեպի վրանը, որպեսզի վերցնե մեկ ուրիշ սառը զենք, իսկ հայրս արդեն զենքը ձեռքին սպասում էր գիշատիչի հայտնվելուն։ Վրան մտնելուն պես լսեցինք մի քանի կրակոցի ձայն և գիշատիչի բարձր ոռնոցը։ Լռություն էր տիրում։ Անհանգստությամբ դուրս եկանք վրանից և տեսանք հորս բարձր ու խորը շնչելով ու նկատեցինք արյան հետքեր որոնք տանում էինք դեպի խոր անտառ.

-Փրկվել ենք,- հանգստությամբ և երջանկությամբ մտածեցի ես։

Ածական անուն

1. Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։

  1. Աղջիկն իր ամեն քայլով շուրջբոլորն ուրախ տրամադրություն էր տարածում։
  2. Ամառը չեմ սիրում տաք եղանակի պատճառով։
  3. Ծերունին կարոտում էր իր խենթ ու խելառ տարիները։

2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։

3. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար- գունագեղ, պայծառ, ծաղկազարդ

այգի- լուսավոր, երփներանգ, փարթամ

ծաղիկ- նրբագեղ, գույնզգույն, բարձր

գիրք- հետաքրքիր, արկածային, պատկերաշատ

գորգ- նախշազարդ, բրդյա, հնամաշ

4.Գտնե՛լ որակական ածականները. կազմե՛լ նախադասություններ՝
գործածելով դրանք:
Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա,
պղտոր, տխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախ, քաղցր, անվճար։

Բարձր լեռներից հոսում էր ջինջ ջուրը։

Պապիկս նախընտրում է խմել թունդ սև սուրճ։

Պղտոր ջրում ձուկ թեն որսում։

 5. Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակցություններ:

Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ,
գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:

Աղոտ հիշողություն

հոգատար ծնող

պողպատե սիրտ

սնահավատ ծերունի

գործունյա աշխատող

դաժան իրականություն

փայտե տուն

թղթե երազանք

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы