ՎատԼավ/ПлоХорошо Օլգա Սավելևա (թարգմանություն)

Սիրահարեցնել

Միշան ինձ միանգամից դուր եկավ։ Բայց ես սկզբից չէի կարողանում հասկանալ, թե ինչով։ Սովորական տղա է, շուրջը կային ավելի գեղեցիկները և հասակովները ։ Բայց հենց նա վերցրեց ու մագնիսացրեց։ Կարելի է համարձակ ասել, որ դա եղել է սեր առաջին հայացքից։ Քիչ ավելի ուշ ես վերծանեցի այս կախարդանքը։ Կիսեցի զգացմունքներս և հասկացա բանն ինչում է։ Ամեն համակրանքն ունի իր պատճառը։ Կա՛մ մարդիկ դիմացինի մեջ գտնում են իրենց, կա՛մ տեսնում են դիմացինի մեջ այն, որը իրենց մոտ բացակայում է։ Միշան շատ վստահ էր իր վրա, այնքան, որ որոշ պահերում չափն անցնում էր։ Իսկ ես ՝ հակառակը։ Այնքան անինքնավստահ էի, որ բառերով փոխանցել չի ստացվի։ Ես այնքան ապշած էի նրա ինքնավստահությունից, որ չէի կարող չհիանալ դրանով։ Փոխաբերաբար իմաստով ասված ՝ ես անասելի ծարավ էի զգում ինքնաբավության հարցով, իսկ նրա մոտ դա մի ամբողջ ջրհոր է։ Ողջ ժամանակ փորձում էի մոտ գտնվել։ Ես պարզապես տենդի մեջ էի ընկնում, երբ նա բաց էր թողնում դասախոսությունները և մենք չէինք տեսնվում։ Ինչպե՞ս։ Այսօր առանց նրա՞։ Անգամ մի փո՞քր։ Ինքնավստահ մարդու կողքին միշտ թեթև ու հանգիստ է։ Ես նայում էի նրա վրա հիացմունքով․ եթե կրակ սկսվի, բոլորը կսկսեն ճչալ՝ «կրա՛կ, կրա՛կ» և լարված իրավիճակ ստեղծեն, իսկ նա կհանգցնի։ Ես էլ համապատասխանաբար կսկսեի մատուցել ջրով լի դույլ։ Ես ցանկանում էի լինել նրա կողքին։ Փորձում էի նրան դուր գալ։ Բայց երբ փորձում էի, միայն նայում էի, ամաչում, երբ մեր մեր հայացքները հանդիպում էին, շտապ թեքում էի հայացքս։ Բայց ես Ջեյն Էյրն էի, ոչ թե ոմն Սաշա Գրեյ։ Հպարտությունն ու նախապաշարմունքը մոլեգնում էր իմ մեջ, ոչ թե այս ամենը։ Բայց մի սարսափելի օր, ես իմացա որ Միշան ընկերուհի ունի, որ նա նրան դիմավորում և ճանապարհում է դեպի ինստիտուտ, և նրանք ապրում են միասին, անգամ կատու են պահում։ Իմ աշխարհը կործանվեց։ Կատուների պահում են երեխաների փոխարեն։ Դա նշանակում է, որ նրանք ունեն երջանիկ ու ամբողջական ընտանիք։ Իսկ ես․․․առաջին կուրսի մի աղջնակ։ «Իսկ ի՞նչ էիր դու ուզում, — հարցնում էի ինքս ինձ, — ինչո՞ւ նա պետք է իմ վրա նայի»։ Ընկերուհիս հագել էր խորը դեկոլտե։ Ասում էր ՝ « Քայլերը պետք է անել հաղթաթղթերով»։ Սակայն ես հաղթաթուղթ չունեի, այլ․․․ վալետիկներ։ Իմ հաղթաթղթերը ոտքերն էին, բայց այսպես թե այնպես ես դրանցով քայլում էի։ Ուրիշ ինչպես դուրս մղել դրանք ՝ չգիտեի։ Հանդիպման ժամանակ երջանիկ շպագա՞տ նստել, թե ոտքը վզո՞վ գցեմ։ Անիքնավստահ մարդիկ ինձ կհասկանան․ ես ինձ բացարձակապես մրցունակ չէի զգում հարսնացուների շուկայում։ Զգում էի, որ միջին ստատիկ եմ։

Մի երեկո Միշան ինձ տուն ճանապարհեց։ Մենք պարզապես ընկերներ ենք, դուրս եկանք ինստիտուտից երբ արդեն մթնել էր և գնացինք դեպի կանգառ։ Նկատեցինք թե ինչպես է իմ ավտոբուսը հեռվանում, իսկ հաջորդը պետք է գար 40 րոպեից։ Մենք վազում էինք, գոռում, բայց չհասցրինք։ Նա ուրախությամբ թարթեց իր աչքերը դեպի կանգառ և հեռացավ։

Խորը շունչ քաշեցի․

— Ես այստեղ կմեռնեմ։

Ես մրսում էի։ Միշան իր բաճկոնը ինձ տվեց, և ես սկսեցի մրսել իր փոխարեն։ Շատ էի ուզում գրկախառնվել, որպեսզի տաքանայի, բայց չի կարելի, նա կատվիկ ունի, և ոմն մի կին, ով հավաքում է իր հետևից։

Մենք կանգնած էինք կանգառում մոտավորապես 5 րոպե, երբ տեսանք , որ մեր ուղղությամբ գալիս է իմ ավտոբուսը, բայց դատարկ։ Հնարավոր է, որ այն փչացած է, կամ էլ պարզապես երթուղու վրա չէ։

— Արի հարցնենք, հնարավոր է նա նույն տեղն է գնում, որտեղ և դու, — առաջարկեց Միշան։

— Ո՞նց հարցնենք, ախր չի կանգնում։

— Կկանգնի՛։

— Ո՞նց ես դու դա պատկերացնում։ Դա անհնա՛ր է։

Միշան վազեց փողոց, պարզեց ձեռքը ՝ կարծես տաքսի էր կանգնեցնում։ Բայց կանգնեցրեց ավտոբուս։ Այդ կանաչ ավտոբուսը կանգնեց և արմատավորվեց տեղում։ Ես հիշեցի դրան իմ ողջ կյանքի ընթացքում։

— Դուք պատահաբար Իզմայլովսկի այգու մոտով չե՞ք անցնելու, — հարցրեց Միշան վարորդից։

— Այո, այդտեղով։

— Աղջկան ձեզ հետ չե՞ք տանի։ Կմրսի։ Նա էլ այդտեղ պետք է գնա։

Վարորդը լուռ բացեց առջևի դուռը, իսկ Միշան պարզեց ձեռքը։ Ես հիմարացած մտա դատարկ ավտոբուս, վերջին րոպեին հիշելով ուրիշի բաճկոնի մասին։

— Ես համարը գրել եմ, ոչինչ, մի վախեցիր, տնից զանգահարի, — շտապողաբար շշնջաց Միշան,- և ամենակարևորը հիշիր ՝ չկա ոչ մի անհնարին բան։

10 րոպե անց մենք անցանք այն առաջին ավտոբուսից, որով ես պետք է գնայի։ Ես դեռ չէի կարողանում ուշքի գալ։ Հենց այդտեղ էլ ՝ ավտոբուսում իմ մեջ ինքնավստահ դառնալու անասելի ցանկություն մտավ։ Ես հասկացա, որ ինքնավստահությունը ՝ դա հնարավորություն է գնալու այնտեղ ՝ որտեղ ցանկանում ես, արագ և հարմար, ոչ թե թողնել ապագայի պլանավորածին։ Ես նաև հասկացա, որ շատ եմ ցանկանում ինձ սիրահարեցնել Միշային։ Որպեսզի նա ամբողջ կյանքը ճանապարհի ու դիմավորի միայն ինձ, իր բաճկոնը տա միայն ու միայն ինձ և որպեսզի միայն ինձ համար ավտոբուս կանգնեցնի։ Նա այնտեղ ասաց, որ անհնարին բան գոյություն չունի, անգամ ապացուցեց։ Կարճ ասած ՝ նա էլ մեղավոր է։ Հենց այդ ավտոբուսում էլ ծնվեց նոր մարդ ՝ ինքնավստահ Օլյան։ Այսպիսով, մենք ի՞նչ ունենք։ Կա տղա, ով ինձ դուր է գալիս, բայց նա զբաղված է։ Բայց մեկ այլ կողմից, նա ակնհայտ ձգվում է դեպի ինձ, անգամ հնարավոր է անգիտակցաբար։ Ինստիտուտի բոլոր փոփոխությունները մենք միասին ենք քննարկում, զբոսնում ենք, զրուցում ենք, անգամ սենդվիչներ ենք մեզ հետ վերցնում, ասելով ՝ «մենակության մեջ չեմ ուտի»։ Նշանակում է, հաղթաթուղթը դեկոլտեի և մինի կիսաշրջազգեստերի մեջ չէ, ոչ էլ պատրաստության․ իմ նրբերշիկով սենդվիչները հաստատ այն չէ, որը գայթակղում է նրան իմ հասարակության մեջ։ Իմ ուղին դեպի իր սիրտը փշոտ է, և այն անցնում է իմ չապացուցված ինտելեկտի վրայով։ Ես վստահ իմ առջև հանձնարարություն եմ դնում ՝ պետք է նրա համար դառնալ հետաքրքիր այն կատվից։

Շարունակությունը ծիծաղելի էր։ Ես շատ եմ կարդացել։ Այդ ժամանակ հայտնիության գագաթնակետին եղել են հետախույզներ Մարինինան և Դաշկովան, և ահա ես այդ բոլորը կարդացել և հետաքրքիր հատվածները դուրս էի բերել։ Միշային նվաճելու իմ հետագա մարտավարությունը պայմանավորված էր շիտակությամբ ու նեղացկոտությամբ. սենդվիչների հետ միասին Միշային պատմում էի այն մասին, թե ինչպես են անցել հանգստյան օրերս։ Եվ դրանք շատ ակտիվ էին, քանի որ շաբաթ և կիրակի օրերին ինձ հաջողվեց մտնել գրեթե բոլոր դժվարությունների մեջ, որոնց մեջ հայտվեցին դետեկտիվ պատմությունների գլխավոր հերոսները։ Պատմությունը, որը պատմվում էր առաջին դեմքով և տեղափոխվում էր մայրաքաղաքի քնած տարածք, իմ պատկերացման մեջ ձեռք բերեց անհավանական առեղծվածային շրջանակ։

Միշան կարծես կախարդված ինձ էր լսում, դրա դեմքին փայլում էր հիացմունքը։ Այժմ այնպիսի դեմքի արտահայտություն ունի, որը 17 տարվա ամուսնությունից հետո, լինում է նրա մոտ գյուղական թթվասերի հատկապես հաջող բորշից հետո։ Այն ժամանակ նա նայում էր ինձ, նախանձում իմ հետաքրքիր կյանքին և ոչ մի անգամ չկասկածեց, որ այս անմիտ աղջիկը ՝ ձեռքը գրքեր ու դասաքրքեր, շաբաթ օրերին բարձրանում է տանիքներ ՝ զրուցելում է դրամագետների հետ, ովքեր գտել էին ցարիստի ժամանակների ոսկեդրամը, և պատահաբար հարձակվում է հանցագործների հետքի վրա, գտնվելով դաշնային հետախուզման մեջ։

Կարճ ասած ՝ մարտավարությունն աշխատեց։ Միշան մինչև ականջների ծայրը սիրահարվեց։ Մեկ տարի անց մենք սկսեցինք ապրել միասին, իսկ նրա նախկինը կատվի հետ միասին տեղափոխվեց իր մոր մոտ։

Այս պատմությունը ունի տխուր մաս։

Մի օր, այդ կատվիկը հիվանդացավ և սատկեց։ Եվ Միշան գնաց, որպեսզի օգնի թաղել կատվին։ Եվ ես այդ ժամանակ նրա տանը նստել և մտածում էի․

— Հնարավոր է նա ՝ նախկինը, այդ կերպ պարզապես փոձում է Միշային հե՞տ բերել։ Կամ էլ հնարավոր է կատվին դրա համար էլ սկսե՞լ էր պահել(բոլորին էլ հայտնի է, որ մեր տղամարդկանց նախկինները կախարդներ են)։

Այս մտքից հետո, որոշեցի, որ արդեն ժամանակն է կապվել խուզարկուի հետ։ Ինչպես նաև ժամանակն է կապվել ստի հետ։ Նույն օրվա երեկոյան, երբ Միշան տուն վերադարձավ, ես ասացի․

— Դու մի բան պետք է կարդաս, — և պարզեցի նրան Մարինինայի հոդվածը, — այսօ՞ր, — սարսափահար ասաց Միշան, — ոչ այսօր։ Քիչ-քիչ։ Կարդալուց հետո քեզ մոտ հարցեր կառաջանան։

Ես արդեն հոգնել էի այդ գաղտնիքը ինձ մեջ պահելուց։ Միշան հետաքրքրված էր և անմիջապես սկսեց կարդալ։ Ես միայն սպասում էի։ Նա կարդաց այն ողջ հանգստյան օրերի ընտացքում, իսկ ես, այդ ընթացքում տեղափոխվել էի ընկերուհուս մոտ։ Երբ մենք հանդիպեցինք, նա ինձ վրա նայում էր նույն հիացմունքով։

— Ես գիտեմ քո մեջ ինչն է ինձ դուր եկել, — ասաց նա, — քո ինքնավստահությունը։ Դու այնքան վստահ էիր ստում որ ես անգամ մի վայրկյանով չէի կարող կասկածել, որ այս ամենը քեզ հետ է կատարվել։ Անգամ երբ որ կարդում էի, կարծում էի, որ Մարինինան դու ես․․․

Ես ծիծաղեցի։ Սա այն մասին էր, թե ինչպես անինքնավստահ Օլյան ինքնավստահից կրկնօրինակեց և հաղթեց սիրո պատերազմում։ Ես պարզապես գիտեի գաղտնիքը․ «անհնար»-ը դա միայն բառ է, որը հնարավոր է անգամ գոյություն էլ չունի։ Հատկապես այն ժամանակ երբ պատահել է սերը․․․

Քայլող Դղյակը

Գլուխ երկրորդ,որտեղ Սոֆին ստիպված է գնալ երջանկության ետևի

-Ի՞նչ, մռայլվեց Սոֆին և նայեց դիմացը նստած աղջկան: Աղջիկը շատ նման էր Լետտիին: Նրա հագին Լետտիի երկնագույն զգեստից էր, համարյա ամենալավը, ինչը նրան շատ սազում էր: Նա ուներ Լետտիի մուգ մազերից ու երկնագույն աչքերից:
-Ես Մարթան եմ,- կրկնում էր նրա քույրը,- Ու՞մ ես բռնել Լետտիի մետաքսյա շարֆը կտրատելուց: Ես Լետտիին դրա մասին չեմ ասել, իսկ դու՞:
-Ոչ,- մրմնջաց Սոֆին:
Նա ապշած էր: Հիմա նա հաստատ գիտեր, որ նա Մարթան է: Եվ Մարթան սովորություն ուներ ձեռքերը սեղմել ծնկների մոտ և պտտել մեծ մատները մեկը մյուսի շուրջ: Բայց ինչպե՞ս…
-Ես շատ էի վախենում, որ դու կգաս ինձ մոտ,- շարունակեց Մարթան,- որովհետև քեզ երևի ամեն ինչ կխոստովանեի: Խոսք տուր,որ ոչ ոքի ոչինչ չես ասի: Ոչինչ չես պատմի չէ՞, եթե խոստանաս,չէ որ դու այնքան արդար ես:
-Ազնիվ խոսք, չեմ պատմի,- շշնջաց Սոֆին,-բայց ինչու՞․․․ և ինչպե՞ս․․․
-Դա ես ու Լետտին ենք կազմակերպել,- սկսեց Մարթան, պտտելով բութ մատները,- որովհետև Լետտին ցանկանում էր կախարդել սովորել, իսկ ես՝ ոչ։ Լետտին սարսափել խելացի է և պատրաստվում է շարունակել ապրել այդ խելքով։ Հա մենակ գնա ու ասա՛ մայրիկին։ Մայրիկը Լետտիին այքան է նախանձում, որ անգամ նրա խելացի լինելու մասին մտքեր էլ թույլ չի տա։
Սոֆին չէր կարողանում հավատալ, որ Ֆաննին այդքան խանդոտ է, բայց նա որոշեց ավելորդ հարցեր չտալ։
-Իսկ դու ինչպե՞ս։
-Բլիթներ կեր,- ասաց Մարթան։— Այն համեղ է։ Ես նույնպես մի փոքր գլխացավ ունեմ, հասկանո՞ւմ ես։ Այսպիսով, ես գտա ճիշտ թուրմը միսիս Ֆեյրֆաքսի մոտ երկու շաբաթվա ընթացքում։ Ես նրա գրքերն էի գիշերը թաքուն կարդում և դրա մեջ ոչ մի բարդ բան չկա։ Հետո նրանից քրոջս այցելելու թույլտվություն վերցրի, միսիս Ֆեյրֆաքսը համաձայնեց։ Նա պարզապես հրաշք է։ Որոշեցի, որ կարոտել եմ տունը, և ահա, վերցրի թուրմը, որպեսզի փոխեմ այստեղ մնացած տեսքը և մնացի այստեղ, իսկ Լետտտին գնաց միսիս Ֆեյրֆաքսի մոտ, և ձևացրեց, թե նա՝ ես եմ։ Առաջին շաբաթը սարսափելի բարդ էր, որովհետև ես ոչինչ չգիտեի, իսկ բոլորը կարծում էին, թե գիտեմ։ Սարսափելի է։ հետո պարզվեց, որ ես մարդկանց դուր եմ գալիս,- այդպես էլ լինում է, եթե նրանք քեզ դուր են գալիս,- և ամեն ինչ լավ դարձավ։ Հա, ու միսիս Ֆեյրֆաքսը Լետտիին դեռ չի վռնդել։
Սոֆին առանց համ զգալու դանդաղ ծամում էր բլիթը։
-Իսկ ինչո՞ւ ես այդպես արել։
Մարթան օրորվեց աթոռի վրա, Լետտիի մի ականջից մյուսը ժպտալով և մատներն այնքան արագ պտտելով, ո վարդագույն շրջան ստացվեց։
-Իսկ ես ցանկանում եմ ամուսնանալ և տասը երեխա ունենալ։
-Բայց դու դեռ փոքր ես։- Զարմացավ Սոֆին։
-Դեռ այո,- համաձայնեց Մարթան։- Բայց հասկանում ես, չէ՞, տասը երեխա ունենալու համար պետք է շուտ սկսել։ Իսկ այսպես ես սպասելու ու հասկանալու ժամանակ կունենամ, արդյոք այն մարդը, ով ինձ դուր կգա, սիրում է ինձ պարզապես նրա համար, որ ես՝ ես եմ։ Թուրմը շուտով կդադարի գործել և ես ավելի շատ կնմանվեմ ինձ։
Սոֆին այնքան ցնցված էր, որ բլիթը կարգին չփորձած կուլ տվեց։
-Իսկ ինչո՞ւ տասը,- Ապշած հարցրեց նա։
-Որովհետև այդքան եմ ուզում,- պատասխանեց Մարթան։Անգամ ե՛ս չգիտեի։
-Հա ավելի լավ էր լռել այդ մասին, քանի որ դու մայրիկի կողքին էիր կանգնած, և ուղեղումդ դաջել ես, թե ես պետք է գնամ երջանկության ետևից,- հայտարարեց Մարթան։- Այսինքն դու կարծում էիր, որ մայրիկն ինձ երջանիկ ապագային է պատրաստում։ Ես նույնպես սկզբից այդպես էի կարծում, իսկ երբ հայրիկը մահացավ, ես հասկացա՝ նա պարզապես ուզում է որքան հնարավոր է շուտ ազատվել մեզնից։ Նա գնաց այնտեղ, որտեղ մի խումբ տղամարդիկ էին, և շուտով ինչ-որ մեկը կամուսնանա նրա հետ, իսկ ինձ ընդհանրապես հեռու ուղարկեց։ Ես այնքան բարկացա, որ մտածեցի՝ իսկ ինչո՞ւ ոչ։ Խոսեցի Լետտիի հետ, նա էլ ինձնից քիչ չբարկացավ, և ահա, մենք կազմակերպեցինք այդ ամենը։ Հիմա երկուսս էլ չափազանց գոհ ենք։ Միայն քո պատճառով ենք ամաչում։ Դու պարզապես չափազանց գեղեցիկ ու խելացի ես, հասկանւ՞ւմ ես։ Դու չպետք է ողջ կյանքդ այս գլխարկի արհեստանոցում անցկացնես։ Մենք խոսել ենք այդ մասին, բայց այդպես էլ ոչինչ չենք որոշել։
-Ես իդեալակա՛ն եմ ապրում,- վստահեցրեց Սոֆին։— Ըստ ձեզ դա ձանձրալի կարո՞ղ է լինել։
-Իդեալակա՞ն,- բացականչեց Մարթան։— Ո՞րն է իդեալական, որ կես տարի այստեղ ոտք չես դրել և, որ միշտ այս սարսափելի մոխրագույն զգեստո՞վ ես։ Այնպիսի տեսք ունես, ասես անգամ ինձնի՛ց ես վախենում։ Մայրիկն ի՞նչ է արել քեզ հետ։
-Ոչինչ,- շփոթվեց Սոֆին։- Մենք շատ զբաղված էինք։ Ֆաննիի մասին այդ կերպ խոսելը լավ չէ, Մարթա։ Չէ որ նա քո մայրն է։
-Այո, նա իմ մայրն է, և ես նրան ոչ լավ կերպով նման եմ, դրա համար էլ վատ չեմ հասկանում նրան,- բարկացած ասաց Մարթան։- Այդ իսկ պատճառով էլ, նա ինձ հեռու ուղարկեց, եթե ճիշտ ասել՝ փորձեց։ Մայրիկը շատ լավ գիտի՝ եթե ուզում ես մեկին շակագործել, պարտադիր չէ նրան վատ վերաբերվել։ Նա շատ լավ գիտի, թե դու ինչպիսի գործադիր ու պարտավորված ես։ Նա շատ լավ գիտի, որ այդ հիմարությունը դաջել ես ուղեղումդ, թե դու ավագ դուստրն ես, ուրեմն վերջին անհաջողակն ես։ Նա քեզ մատների շուրջը պտտել է և ստիպել է իր մոտ աշխատել։ Ինչի վրա կուզես, եկ գռազ գանք, որ նա քեզ չի վճարում։
-Բայց ես դեռ սովորո՛ւմ եմ,- հերքեց Սոֆին։
-Ես նույնպես, բայց ես աշխատավարձ ունեմ,- ասաց Մարթան։- Որովհետև Սեզարիները հասկանում են, որ ես դրան արժանի եմ։ Ձեր գլխարկների արհեստանոցը վերջերս ահագին գումար է աշխատում, քո շնորհի՛վ։ Այն կանաչ գլխարկը քո ձեռքի գործն է, չէ՞, որը կրելով քաղաքապետի կինը ավարտական երեկոյի առաջին գեղեցկուհու տեսքն ուներ։
-Այն արտահայտիչ կանա՞չը։ Դե հա, ես եմ զարդարել,- համաձայնեց Սոֆին։
-Ու ևս մի գլխարկ, որը Ջեյն Ֆերյեն էր կրել,- չլռեց Մարթան։- Գլխարկների ու հագուստների գործում դու պարզապես խելք ես, մայրիկն էլ դա շատ լավ գիտի։ Այն ժամանակ, երբ Լետտիին վարդագույն հագուստ կարեցիր, ինքդ քեզ հետ պայմանագիր կապեցիր։ Հիմա էլ գումար ես աշխատում, իսկ մայրիկը գնում է այնտեղ, որտեղ ուզում է․․․
-Նա գնումնե՛ր է կատարում,- շնչակտուր ասաց Սոֆին։
-Գնումնե՛ր,- բղավեց Մարթան։ Նրա մատները դողում էին։- Դրա համար շաբաթվա մեջ մեկ առավոտն էլ է բավական։ Ես տեսել եմ նրան, Սոֆի, ու լսել եմ, թե ինչ են նրա մասին խոսում։ Նա վարձու վագոնով է շրջում, դեսուդեն աշխատածդ գումարն է ծախսում և առանձնատներ է այցելում։ Ասում են, թե նա ցանկանում է Դոլինայի այն մեծ տունը գնել և վերանորոգել ըստ վերջին նորաձևության։ Իսկ դու որտե՞ղ կգնաս։
-Կարծում եմ, որ Ֆեննին հաճույքին ու հանգստին արժանի է։ Չէ որ նա մեզ մեծացրել է, որը բավականին դժվար էր,- դատեց Սոֆին։- Այդ դեպքում երևի արհեստանոցը կմնա ինձ։
-Օ, ինչու է ճակատագիրն այսքան չարամիտ,- հեգնանքով բացականչեց Մարթան։- Լսիր․․․
Բայց հենց այդ պահին երկու դատարկ նավակ քշվեցին դեպի սենյակի վերջ։ Ստացված բացվածքիս, հետևից դուրս եկավ մի ճամփորդ։
-Կարծես, ես լսեցի քո ձայնը, Լետտի,- ասաց նա, մինչև ականջների ծայրը ժպտալով՝ ընկերական, բայց ոչ առանց խաղերի։- Փոխանցիր, որ նոր խումբը արդեն հասել է, հասկանալի՞ է,- փոշով պատված գանգուր մազերը կրկրն անհետացան։
Սոֆին մտածեց, որ այս արհեստանոցը վատը չէ։ Նա սարսափելի ուզում էր հարցնել՝ պատկանո՞ւմ է նա արդյոք նրանց, ովքեր դուր են գալիս գալիս Մարթայն, բայց նա չհասցրեց։ Մարթա խոսելը շարունակելով, արագ վեր կացավ։
-Պետք է ձայն տալ աղջիկներին և նրանց խանութ տանել,- բացատրեց նա։ Օգնիր, հա՞։ Վերջից վերցրա․․․- Նա իրեն մոտեցրեց մոտակա սկուտեղը, և Սոֆին օգնեց նրան մտցնել այն աղմկոտ խանութ։ — Քեզ հետ պետք է ինչ-որ բան անել,- փքված ասաց Մարթան մուտքի մոտ։ -Լետտին անդադար հավաստիացնում է, որ իր տեղը չի գտնում, ինչպե՞ս ես մնացել առանց մեզ։ Մենք փորձում էինք քեզ փոքր ինչ ինքնագնահատական ավելացնել․․․ փաստորեն նրա անհանգստությունները տեղի՛ն էին։
Խանութում միսիս Սեզարին նրանցից վերցրեց սկուտեղը, և իր հզոր ձեռքերովայն կողքերից բռնելով, ինչ-որ բան բղավեց, և մարդկանց ամբոխը Մարթայի կողքով վազեց մառան՝ նոր սկուտեղներ բերելու։ Սոֆին ողջ ուժով բղավեց «ցտեսություն» և սկսեց ձգվել դեպի ելքը։ Մարթայից ժամանակ խլել շարունակելը լավ չէր լինի։ Բացի այդ էլ, Սոֆին ցանկանում էր միայնակ մնալ։ Նա սլացավ տուն։ Հրավառություններն արդեն սկսվել էին, դրանք բաց են թողնում գետի մոտ գտնվող Արդար մարգագետնից, ասես փորձում էին խամրեցնել Հաուլի դղյակից դուրս բխող կապույտ կրակը։ Սոֆին կրկին իրեն ծեր զգաց, անգամ ավելի շատ, քան առաջ։
Սոֆին մտածում ու մտածում էր, նա զբաղբեց դրանով ամբողջ հաջորդ շաբաթը, բայց արդյունքում միայն վերջնական մոլորվեց և բարկացավ, քանի որ ամեն բան աշխարհում կազմված չէր ըստ նրա պատկերացումների։ Մարթան ու Լետտին նրան պարզապես ցնցեցին։ Փաստորեն այսքան տարվա ընթացքում, նա նրանց հասկանալ չի սովորել, սակայն Ֆաննիին ընդունել այնպիսին, ինչպիսին նկարագրել է Մարթան, նրա մոտ չստացվեց։
Մտածելու համար ահագին ժամանակ կար, որովհետև Բեսին ճիշտ ժամանակին հարսանիքի համար արձակուրդ վերցրեց, և Սոֆին մնաց միայնակ։ Ֆաննին իրոք շատ հաճախ էր գնում է, միգուցե զբոսնո՞ւմ էր, միգուցե ոչ, իսկ Մայիսյան խնջույքիս հետո, առևտուրը գնաց անկման։ Երեք օր անց Սոֆին քաջություն ձեռք բերեց և հարցրեց Ֆաննիին․

Իսկ կարո՞ղ եմ արդեն աշխատավարձ ստանալ։
-Իհարկե, սիրելից։ Չէ որ այսքան աշխատում ես,- նուրբ պատասխանեց Ֆաննին՝ հայելու առջև մեծ ծաղկազարդ գլխարկն ուղղելով։ — Այսօր երեկոյան հաշիվները կարգի կբերեմ, այդ ժամանակ էլ կտեսնենք։- Ու նա դուրս փախավ։ Վերադարձավ միայն այն ժամանակ, երբ Սոֆին փակեց խանութն ու վերցրեց իր հետ մնացած գլխարկները, որոնք պատրաստ չէին։
Ի սկզբանե , Սոֆին ամաչում էր, որ լսեց Մարթային, բայց երբ Ֆիննին այդպես էլ չխոսեց աշխատավարձի մասին, ո՛չ այդ երեկո, ոչ էլ շաբաթ անց, Սոֆին սկսեց մտածել, որ Մարթան հնարավոր է ճիշտ էր։
-Հնարավոր է, որ ինձ շահագործում են,- ասաց նա՝ հերթական գլխարկին՝ փաթաթելով այն կարմիր մետաքսով և զարդարելով մոմ բալերով,- բայց չէ որ մեկը պետք է ստեղծի ձեզ, այլապես վաճառելու ոչինչ չի՛ լինի։
Նա ավարտեց կարմիր գլխարկը և անցավ հաջորդին՝ հիասքանչ սև-սպիտակին և հենց այդ ժամանակ մի նոր միտք ծագեց։
-Պատկերացնենք, որ վաճառելու ոչինչ չկա, ի՞նչ կլինի այդ ժամանակ,- հարցրցրեց Սոֆին գլխարկից։ Նա նայեց պատրաստի գլխարկների գծերի շուրջը, ապա ոչ պատռաստի, որոնք անկյունում էին,- Ու ձեր մեջ ի՞նչ լավ բան կա,- դառնորեն հարցրեց նա,- ձեզնից ես ի՞նչ օգուտ ունեմ։ Միայն խնդիրնե՛ր։
Շատ քիչ էր մնացել, որ Սոֆին փախներ իր տնից և ուղևորվեր երջանկության ետևից, բայց ժամանակին հիշեց՝ նա ավագ դուստրն է և միևնույն է ոչ մի օգուտ չի լինի։ Ապա խորը հոգոցով անցավ հաջորդ գլխարկին։
Հաջորդ առավոտյան նա խանութում մենակ էր, և առաջվա պես սարսափելի բարկացած էր։ Այդ ժամանակ խանութ մտավ երիտասարդ հաճախորդուհի ամենահասարակ տեսքով՝ պտտելով գլխարկի ժապավենից։
-Դուք միայն տեսե՛ք,- բղավեց օրիորդը,- դուք ինձ ասել էիք, որ Ջեյն Ֆերյեն հենց այդպիսի գլխարկով էր, երբ դիմավորում էր իր կոմսի՛ն։ Ամեն բան ստե՛լ եք։ Ոչ մի այդպիսի բան ինձ հենց չպատահե՛ց։
-Ոչ մի զարմանալի բան չկա,- պատասխանեց Սոֆին՝ անսպասելիությունից չկարողանալ զսպել իրեն,- Եթե դուք այնքան հիմար եք, որ ձեր այդ դեմքի հետ այդպիսի գլխարկներ եք կրում։ Ձեր խելքը չի հերիքի, նկատել արքային, եթե անգամ ձեր ոտքերի տակ պառկած լինի, եթե իհարկե քարի չվերածվի ձեր վրա գցած մեկ հայացքից։
Հաճախորդուհին անշարժացավ, ավա գլխարկը Սոֆիի վրա շպրտելով՝ հեռացավ։ Սոֆին գլխարկը կոկիկ գցեց աղբամանը։ Շնչելը նրա համար բարդ էր դարձել։ Կանոնը թելադրում է՝ կորցնես համբերությունդ՝ կկորցնես հաճախորդին։ Հենց նոր Սոֆին համոզվեց, որ դա մաքուր ճշմարտություն է։ Սակայն, նա ինքը անգամ չէր սպասում, թե դա ինչ հաճույք է։
Սոֆին չհասցրեց խելքի գալ։ Լսվեց անիվների ճռռոցն ու ձիերի սմբակների հարվածն, ու խանութը մութ դարձավ։ Զանգը տալուց հետո դռնից ներս երևաց շքեղագույն հաճախորդուհին, Սոֆին այսպիսիններին դեռ չէր հանդիպել։ Հաճախորդուհու ուսերից իջել էր թիկնոցը և երևում էր գեղեցիկ ադամանդներով զարդարված զգեստը։ Առաջին հերթին Սոֆիի ուշադրությունը գրավեց տիկնոջ լայնեզր գլխարկը, որն ամբողջությամբ զարդարված էր ջայլամի փետուրներով, որոնք այքան հմտորեն էին ներկված, որ նրանք երանգավորում էին վարդագույն, կանաչ և երկնագույն ադամանդի փայլերը, դրա հետ մեկտեղ սև մնալով։ Շատ թանկարժեք գլխարկ է։ Տիկնոջ դեմքը հիասքանչ էր։ Վարսերի շագանակագույն երանգը նրան շատ էր երիտասարդացնում, բայց․․․ Սոֆիի հայացքը թեքվեց տիկնոջ կողակցին, ով խանութ մտավ նրա ետևից։ Նա տեսավ շեկ երիտասարդի՝ շատ էլեգանտ հագնված, բայց գույնը գցած և սարսափելի տխուր։ Տղան նայեց Սոֆիին՝ խնդրանքով ու սարսափով։ Երտասարդը տիկնոջից շատ ավելի փոքր էր։ Սոֆին ապշած էր։
-Միսս Հանտե՞ր,- հարցրեց տիկինը՝ մելեդային, բայց իշխող ձայնով։
-Այո,- պատասխանեց Սոֆին։ Երտասարդի տեսքն էլ ավելի վատացավ։ Հնարավոր է՝ տիկինը նրա մայրն էր։
-Լսել եմ, որ դուք աստվածային գլխարկներ եք վաճառում,- երգեց տիկինը,- ցույց տվեք։
Սոֆին այնքանով չէր տիրապետում իրեն, որպեսզի պատասխաներ։ Նա դուրս եկավ հաճախորդի մոտ և սկսեց գլխարկները ցույց տալ։ Դրանցից որ մեկը տիկնոջ շքեղությանը չէր համապատասխանում, բացի այդ էլ երիտասարդը աչքերը Սոֆիից չէր կտրում, որը սարսափելի անհարմար էր։ Որքան շուտ տիկինը հասկանա, որ այստեղ ոչինչ չի գտնի, այդքան շուտ այս զույգը վերջապես կհեռանա։ Ֆաննիի խորհրդին հետևելով, Սոֆին սկսեց ամենաանհարմարներից։
Տիկինը միանգամից սկսեց գլխարկներն իրար ետևից արհամարհել։
-Հմայիչ է,- շշնջաց հաճախորդուհին վարդագույն գլխարկի հասցեին,- մայիսյան ծաղիկ,- դրոշմեց նա, բաց կանաչ ծղոտի հասցեին,- էլ ի՞նչ կարող եք առաջարկել։
Սոֆին նրան ցույց տվեց հիասքանչ սև-սպիտակ գլխարկ, միակը, որը կարող էր գոնե փոքր-ինչ հետաքրրքրել տիկնոջը։
Տիկինը արհամարհանքով նայեց գլխարկին։
-Նման գլխարկը, ոչ մեկին վճռականորեն չի սազի։ Դուք ինձնից անիմաստ ժամանակ եք խլում, միսս Հանտեր։
-Ես սա անում եմ միայն այն պատճառով, որ դուք եկաք խանութ և խնդրեցիք ցույց տալ գլխարկները,- հերքեց Սոֆին,- Տեսնում եք, տիկին՝ սա փոքրիկ խանութ է, փոքրիկ քաղաքում։ Ընդհանրապես ինչու․․․ ,-այդ պահին տիկնոջ թիկունքում կանգնած երիտասարդը շունչ քաշեց ու թափահարեց ձեռքերը, ասես փորձում էր զգուշացնել Սոֆիին,- Ինչո՞ւ եք ընդհանրապես նեղություն քաշել ու այցելել մեզ,- ավարտեց Սոֆին և հետաքրքիր դարձավ՝ ինչ է լինելու հետո։
-Ես իմ վրա եմ վերցրել այն գործը, ըստ որի պետք է պատժեմ նրանց, ովքեր համարձակվել են հակասել Ճահճային Կախարդին,- ասաց տիկինը,- Շատ բան եմ լսել ձեր մասին, Միսս Հանտեր ու ո՛չ մրցակցությանը, ո՛չ ձեր մտածելակերպի հավես չունեմ։ Ես եկել եմ կանգնեցնել ձեզ։ Ահա, սա ձեզ,- և նա պարզեց ձեռքը ու թափահարեց այն Սոֆիի դեմքի առաջ։
-Ուզում եք ասել, որ Ճահճային Կախարդը հենց դո՞ւք եք,- դողաց Սոֆին։ Սարսափից ու որևէ ուրիշ բանից, նրա ձայնի հետ ինչ-որ բան կատարվեց։
-Այո,- պատասխանեցը տիկինը,- և թող դա ձեզ սովորեցնի, իմ գործերի մեջ քիթը չխոթել։
-Ինչու փորձե՞լ եմ։ Ինչպիսի հիմարությո՛ւն,- կռկռաց Սոֆին։ Հիմա երիտասարդդ տղան նրան լիակատար խուճապով էր նայում, բայց Սոֆին այդպես էլ չոր հասկանում, թե ինչ է նրա հետ կատարվում։
-Ոչ մի սխալմունք չկա, Միսս Հանտեր,- ասաց կախարդը,- Գնանք Գաստոն,- նա շրջվեց և շարժվեց դեպի ելքը։ Մինչ երիտասարդը ցածրացած կախարդի համար բացում էր դուռը, նա կրկին պտտվեց դեպի Սոֆին,- Ու հա, դուք չեք կարող ոչ ոքի ասել, որ ձեզ կախարդել են,- ավելացրեց նա։
Դուռը նրա ետևից ուժգին փակվեց։
Սոֆին շոշափեց դեմքը, որպեսզի հասկանա, թե ինչից տղան այդպես վախեցավ։ Մատները շոշափեցին փափուկ կնճիռները։ Սոֆին նայեց ձեռքերին ու դրանք նույնպես ամբողջությամբ կնճռոտ էին ու ոսքորները ցցված, արտահայտիչ երակներով ու անճոռնի մատներով։ Սոֆին բռնեց զգեստի եզրից ու բարձրացրեց այն, որի տակ նիհար ոտքեր էին։ Սրանք իննսուն ամյա ծեր կնոջ ոտքեր էին։
Սոֆին շտապեց հայելու մոտ և հասկացավ, որ շտապ պետք է երիտասարդանա։ Հայելու միջի դեմքը լիովին հանգիստ էր, քանզի նա մեկ ուրիշ բան չէր էլ սպասում տեսնել։ Դա մի նիհար պառավի դեմք էր՝ նիհարած, շագանակագույն ու բաց մոխրագույն մազերի երանգով։ Սոֆիին նայում էին իր իսկ աչքերը՝ կանաչ, արցունքոտ, իսկ դեմքի արտահայտությունը՝ ողբերգական։
-Մի վախեցիր, տատիկ,- հանգաստացրեց Սոֆի իր արտացոլանքին,- տեսքդ առողջ է։ Բացի այդ էլ սա արտացոլում է ներքինդ։
Նա բավականին հանգիստ ընդունեց իր տեսքը։ Շուրջն ամեն ինչ նույնպես բավականին հանգիստ էր ստեղծվել ու մի քիչ հեռու։ Սոֆին անգամ այդքան էլ բարկացած չէր Ճահճային Կախարդի վրա։
-Եթե հնարավորություն առաջանա, պետք է հավասարվել նրա հետ,- ինքն իրեն ասաց Սոֆին,- Բայց եթե Լետտին ու Մարթան համաձայն լինեն իրար հետ լիներ, ես նույնպես կկարողանամ այս տեսքով ապրել։ Բայց այստեղ մնալ չի կարելի։ Ֆաննին հարված կստանա։ Ուրեմն․ այս մոխրագույն զգեստը լավ տարբերակ է, բայց նաև պետք է վերցնել թիկնոց ու որևէ ուտելու բան։

Հարրի Փոթերը և անիծված երեխան

Տասերորդ տեսարան

Հոգվարթս-էքսպրես

Կայարանը լի էր մարդկանցով։ Ալբուսը գլուխը իջեցրած, և փորձելով ուշադրությունից զերծ մնալով, արագորեն քայլում էր գնացքի ուղղությամբ

Ռոուզ— Ալբո՛ւս, ես էլ քեզ էի փնտրում։

Ալբուս— Ի՞նձ, ինչո՞ւ։

Ռոուզը կարծես տանջանքով բառեր էր փնտրում։

Ռոուզ— Մենք արդեն գնում ենք չորրորդ դասարան, նոր ուսումնական տարին է սկսվում։ Ես ուզում եմ, որ մենք կրկին ընկերներ դառնանք։

Ալբուս— Մենք երբեք էլ ընկերներ չենք եղել։

Ռոուզ— Չէ, լո՞ւրջ։ Վեց տարեկանում մենք լավագույն ընկերներ ենք եղել։

Ալբուս— Դրանից երկար ժամանակ է անցել։

Նա ցանկանում է գնալ, աղջիկը տանում է նրան դատարկ կուպե։

Ռոուզ— Գիտե՞ս ինչպիսի խոսակցություններ են պտտվում։ Մի քանի օր առաջ նախարարությունը խոշոր շրջայց էր կատարել։ Ասում են, որ քո հայրը մեծ խիզախություն է ցուցաբերել։

Ալբուս— Ինչո՞ւ է միշտ այնպես ստացվում, որ խոսակցությունները քեզ հասնում են, իսկ ինձ ոչ։

Ռոուզ— Ասում են, նրա մոտ, կախարդին՝ ում հետաքննել են, Թեոդոր Նոտտի, թվում է գտել են մի շարք տարբեր արտիֆակտներ, որոնք արգելված են շատ ու շատ օրենքներով այդ թվում նաև անօրինական ժամանակ շրջողից, և այնքա՜ն գերհզոր։

Ալբուսը նայում է Ռոուզին, և հանկարծ ուղեղը փայլատակում է։

Ալբուս— Ժամանակ շրջո՞ղ։

Ռոուզ— Շշ-շշ։ Այո։ Պատկերացնո՞ւմ ես։ Հավես է չէ՞։

Ալբուս— Եվ դու համոզվա՞ծ ես։

Ռոուզ— Միանգամայն։

Ալբոուս— Ես շտապ պետք է Սկորպիուսին գտնեմ։

Ալբուսը քայլում է վագոնով։ Ռոուզը գնում է նրա ետևից, փորձելով ավարտել կիսատ թողախ խոսքը։

Ռոուզ— Ալբո՛ւս։

Ալբուսը վճռականորեն շրջվում է։

Ալբուս— Ո՞վ է քեզ պատվիրել, որ ինձ հետ խոսես։

Ռոուզ (հանձնվում է)- Լավ։ Քո մայրը բու է ուղարկել հորս։ Պատճառն այն է, որ նա քեզ համար անհանգստանում է։ Ինձ պարզապես թվում է․․․

Ալբուս- Ռոո՛ւզ, հանգիստ թող ինձ։

Սկորպիուսը նստած է այդ նույն կուպեում, որտեղ միշտ նստած էր։ Առաջինը ներս է մտնում Ալբուսը, Ռոուզը առաջվա պես, հետևում է Ալբուսի քայլերին։

Սկորպիուս— Ալբո՛ւս։ Օհ, Ռոո՛ւզ, բարև։ Այս ի՞նչ հոտ է քեզնից գալիս։

Ռոուզ— Ինձնից վատ հո՞տ է գալիս։

Սկորպիուս— Ոչ, ես նկատի ունեի հաճելի։ Կարծես թե թարմ ծաղիկների ու հացի խառնուրդ լինի։

Ռոուզ— Դու գիտես ինձ որտեղ գտնել, Ալբուս։ Եթե քեզ պետք գամ։ Պայմանավորվեցի՞նք։

Սկորպիուս (շփոթված փորձում է արդարանալու համար բառեր փնտրել)— Ուզում էի ասել հաճելի հացով, լավ հացով, հացով, որը․․․կամ ընդհանրապես, հացի մեջ ի՞նչ վատ բան կա։

Ռոուզը հեռանում է գլուխը թափահարելով։

Ռոուզ— Հացի մեջ ի՛նչ վատ բան կա։

Ալբուս— Ես քեզ ամենուր փնտրում էի։

Սկորպիուս— Եվ ահա՝ գտար։ Տա-դա՛մ։ Ես անգամ չէի էլ թաքնվել։ Ախր դու գիտես, որ ես սիրում եմ գնացք նախապես նստել։ Որպեսզի ծչանյեն, ինչ-որ բաներ չճչան։ Տուփիս վրա չգրեն «Վոլդեմորդի որդի»։ Այդ կատակը չի հնանում։ Նա ինձ ատում է, չէ՞։

Ալբուսը գրկում է ընկերոջը։ Շատ ամուր։ Նրանք կանգնում են այդպես մի քանի վայրկյան։ Սկորպոիսւը զարմացած է։

Սկորպիուս— Դե, էմ, բարև։ Հմ․․․մենք առաջ գրկախառնվե՞լ ենք։ Մենք գրկախառնվո՞ւմ ենք։

Տղաները անհարմար կերպով առանձնանում են միմյանցից։

Ալբուս— Պարզապես շատ տարօրնակ օր է։ Օրեր։

Սկորպիուս— Եվ ի՞նչ է կատարվել այս օրերի ընթացքում։

Ալբուս— Հետո կպատմեմ։ Իսկ հիմա պետք է դուրս գալ գնացքից։

Դրսից սուլոցներ են լսվում․ գնացքը շարժվում է։

Սկորպիուս— Ուշ է, արդեն շարժվել ենք։ Հոգվարթս, յուհո՜ւ։

Ալբուս— Ուրեմն պետք է իջնել գնացքից շարժվելիս։

Սայլով վհուկ- Քաղցրիկներս, ինչ-որ համեղ բա՞ն։

Ալբուսը բացում է պատուհանը և փորձում է դուրս գալ։

Սկորպիուս- Կախարդական գնացքից դեպի դուրս։

Սայլով վհուկ- Դդմիկնե՞ր։

Սկորպիուս— Հերի՛ք է տարօրինակ հայացքով վրաս նայես, Ալբուս Զլոտեուս Փոթեր։

Ալբուս— Առաջին հարցը՝ ի՞նչ գիտես Եռյակի Մրցամարտի մասին։

Սկորպիուս— Օ՛, վիկտորինա։ Երեք դպրոցները ընտրում են երեք չեմպիոների, ովքեր առաջարանքներ պետք է կատարեն մեկ մրցանակի համար։ Դա ի՞նչ կապ ունի։

Ալբուս— Դու իսկապես իրական լուսաբան ես։ Տեղյա՞կ ես։

Սկորպիուս— Ահա;

Ալբուս— Երկրորդ հարցը՝ ինչո՞ւ Եռյակի Մրցամարտը չի ընթանում քսան ավելի տարիներ։

Սկորպիուս— Վերջին առաջադրանքին մասնակցում էին քո հայրն ուՍեդրիկ Դիգորի անունով մի տղա։ Նրանք որոշեցին հաղթել միասին, բայց պարզվեց, որ գավաթը պորտալ էր ու նրանց տեղափոխեց դեպի Վոլդեմորդը։ Սեդրիկը մահացավ։ Մրցամարտը անմիջապես հետաձգվեց։

Ալբուս— Լավ։ Երրորդ հարցը՝ պե՞տք էր սպանել Սեդրիկին։ Հասարակ հարց, հասարակ պատասխան՝ ոչ։ Այդ ժամանակ Վոլդեմորդը ասաց՝ սպանել ավելորդին։ Ավելորդին։ Սեդրիկը մահացել է միայն այն պատճառով, որ եղել է հորս հետ, ու հայրս չի կարողացել նրան փրկել, իսկ մենք կարող ենք։ Սարսափելի սխալմունք է իրականացել, իսկ մենք կուղղենք։ Կօգտագործենկ ժամանակ շրջողը, և հետ կբերենք Սեդրիկին։

Սկորպիուս— Ալբուս, ակհայտ պատճառներով,ես ժամանակ շրջողի երկրպագուն չեմ։

Ալբուս— Երբ Ամոս Դիգորին հարցրեց ժամանակ շրջողի մասին, հայրս հերքեց, որ դրանք գոյություն ունեն։ Խաբեց ծերուկին, ով պարզապես ուզում էր հետ բերել իր որդուն։ Հայրս այդպես վարվեց, որովհետև նրա համար միևնույն էր․․․դա նրան չի անհանգստացնում։։ Բոլորը միշտ ասում են, թե ինչ խիզածխ էիմ հայրը։ Արել է սա՛, արել է դա՛։ Բայց նա սխալներ էլ է արել։ Մե՜ծ սխալներ, և ես ուզում եմ ուղղել գոնե մեկը։ Ես ուզում եմ փրկել Սեդրիկին։

Սկորպիուս— Հասկանալի է։ Գլխումդ ինչ-որ բան իրար է խառնվել։

Ալբուս— Ես դա կանեմ Սկորպիուս։ Ես պետք է դա անեմ։ Ու դու ինձնից էլ լավ գիտես, որ երբ դու ինձ չես օգնում, ես ամեն ինչ փչացնում եմ։։ Գնացի՛նք։

Նա ժպտում է և վեր ձգվելով անհետանում է։ Սկորպիուսը ակնթարտթորեն տատանվում է և գլխով է անում։ Ծամածռում է դեմքը։ Սակայն տարբերակներ չկան, նա հասկանում է, թե շուտով ինչ պետք է անի։ Ապա Սկոպիուսը հետևելով Ալբուսի օրինաին վեր է ձգվում և անհետանում։

Հարրի Փոթերը և անիծված երեխան

յոթերորդ տեսարան

Հարրի և Ջինի Փոթերների տունը, Ալբուսի սենյակը

Ալբուսը մահճակալին նստած էր, դռնից այն կողմ, կյանքը իր հունով էր գնում, ներսից ՝ անդադար շարժումներ։ Լսվում է Ջեյմսի ոռնոցը։

Ջինի— Խնդրում եմ Ջեյմս, մոռացիր վերջապես մազերիդ մասին և հավաքիր սենյակդ, սա ինչ է․․․

Ջեյմս— Մոռանա՞լ։ Ինչպե՞ս կարող եմ մոռանալ դրանց մասին։ Դրանք վարդագույն են։ Ես ստիպված եմ թափանցիկ թիկնոցով ման գալ։

Ջեյմսը հայտնվում է դռան առջև, նրա մազերը վարդագույն են։

Ջինի— Հայրդ թիկնոցը դրա համար քեզ չի նվիրել։

Լիլի— Որևէ մեկը իմ թուրմագործության դասագիրքը չի՞ տեսել։

Ջինի— Անգամ հույս մի ունեցիր, որ վաղը դրանով դպրոց ես գնալու Լիլի Փոթեր։

Լիլի— Իսկ ինձ դուր է գալիս։ Դրանք թռթռուն են։

Նա գնում է։ Դռան մոտ հայտնվում է Հարրին և ներս է նայում։

Հարրի— Բարև։

Նրանց միջև տիրում է անհարմար լռություն։ Ջինին կրկին դռան մոտ է հայտնվում։ Նա տեսնում է, թե ինչ է կատարվում և կանգ է առնում։

Հարրի— Ես նվեր եմ բերել։ Նվեր ՝ Հոգվարթս գնալու առիթով․․․Ռոնը քեզ ուղարկեց։

Ալբուս— Հիանալի է։ Սիրո թուրմ։ Շատ լավ է։

Հարրի— Սա կարծես թե կատակ է այն մասին, որ․․․ես չգիտեմ ինչի մասին։ Լիլիին հասան տրոլները, Ջեյմսին ՝ սանրը, որի պատճառով էլ նրա մազերը վարդագույն դարձան։ Ռոնը․․․կարճ ասած, սա Ռոնինն է, ինքդ էլ հասկանում ես։

Հարրին սիրո թուրմը դնում է Ալբուսի մահճակալին։

Հարրի— Եվ ահա սա, իմ կողմից․․․

Նա տալիս է վերմակը։ Ջինին նայում է այդ վերմակին, ու հասկանում, որ Հարրին շատ է փորձում, և հանգիստ հեռանում է։

Ալբուս— Հին վերմա՞կ։

Հարրի— Ես երկար մտածեցի, թե ինչ է պետք նվիրել քեզ այս տարի։ Ջեյմսը, դե գիտեի, որ ամենասկզբից էլ ձգտում էր հասնել անտեսանելի թիկնոցին, իսկ Լիլիին գիտեի, որ դուր կգային փերիի թևերը, բայց դու․․․Դու արդեն տասնչորս տարեկան ես, Ալբուս, և ես ցանկանում էի քեզ նվիրել ինչ-որ կարևոր բան։ Սա ամենավերջինն է, որը մնացել է մորիցս։ Միակը։ Սրանով են ինձ բերել Դուրսլիների տուն։ Ես կարծում էի, որ այն շուտվանից ինչ-որ տեղ կորել է, բայց հետո․․․երբ քո մեծ մորաքույրը՝ Փեթունիա Դուրսլին մահացավ, զարմանալի բան է, բայց Դադլին գտավ վերմակը, և սիրալիր այն ինձ ուղարկեց, և դեռ այդ ժամանակվանից․․․կարճ ասած, ամեն անգամ, երբ որևէ հարցում հաջողութան կարիք ունեի, պարզապես գտնում էի վերմակը ու գրկում այն, դրա համար էլ մտածեցի, որ հնարավոր է դու էլ․․․

Ալբուս— Նույնպես կցանկանամ այն գրկե՞լ։ Լավ։ Ահա, պատրաստ է։ Արի հույս ունենանք, որ այն ինձ էլ հաջողություն կբերի։ Ավելորդ հաջողությունը ինձ հաստատ չի վնասի։

Հարրի— Ես կարծում եմ, ավելի ճիշտ, ես վստահ եմ, որ Փեթունիան ցանկանում էր այն ինձ փոխանցել, դրա համար էլ պահել էր, իսկ հիմա ես ցանկանում եմ այն քեզ փոխանցել։ Ես իմ մորը էությամբ չեմ ճանաչում, բայց կարծում եմ, որ նա նույնպես կցանկանար այն քեզ փոխանցել։ Եվ հնարավոր է, որ կարող եմ հայտնվել, և մնալ քեզ հետ, և նրա հետ Հելլոուինի նախօրեին։ Ուզում եմ դիպչել նրան այն գիշերը, երբ նրանք մահացան․․․և մեզ երկուսիս էլ դա օգտակար կլիներ։

Ալբուս— Լսիր, ես դեռ լիքը իրեր ունեմ հավաքելու, և դու էլ նախարարարական գործեր կունենաս, այսպիսով․․․

Հարրի— Ալբուս, ես ուզոմ եմ, որպեսզի վերմակը քեզ մոտ մնա։

Ալբուս— Ինչո՞ւ։ Ի՞նչ պետք է անեմ դրա հետ։ Փերիի թևերի մեջ գոնե իմաստ կա, պապ, անտեսանելի թիկնոցները նույնպես պետքական բաներ են, բայց սա․․․որտե՞ղ է իմաստը։

Հարրին հիասթափված է։ Նա նայում է որդուն, հույս ունենալով հասցնել նրան։

Հարրի— Օգնել քե՞զ։ Այսի՞նքն հավաքվել։ Ես միշտ սիրել եմ իրեր հավաքել; Դա նշանակում էր, որ ես վերադառնում եմ Հոգվարթս։ Իսկ այդտեղ․․․այո, գիտեմ, որ քեզ այդտեղ դուր չի գալիս, բայց․․․

Ալբուս— Քո համար դա երկրագնդի վրայի ամենալավ վայրն է։ Ես տեղյակ եմ։ Խեղճ որբուկը, մորաքրոջ և նրա ամուսնու կողմից ճնշված, Դուրսլիներին գարշելի․․․

Հարրի— Ալբուս, խնդրում եմ․․․արի պարզապես․․․

Ալբուս— Տրավմաստացված զարմիկ Դադլիի կողմից, և Հոգվորթսի շնորհիվ այդ ամենից փրկված։ Ես այս ամենը անգիր եմ արել, պապ։ Լա-լա-լա։

Հարրի— Ես քո կարթի վրա չեմ ընկնի, Ալբուս Փոթեր։

Ալբուս— Խեղճ որբուկը, ով վերցրեց ու փրկեց բոլորիս, արդյո՞ք կհամարձակվեմ խոսել ամբողջ կախարդական համայնքի անունից։ Որքան շնորհակալ ենք քեզ, քո կատարած հերոսության համար։ Խոնարհվե՞նք ձեր առջև։

Հարրի— Ալբուս, խնդրում եմ քեզ, ախր դու գիտես, որ ես ոչ մի շնորհակալական խոսքի կարիք չունեմ։

Ալբուս— Բայց այն հիմա ինձ մեջ եռում է։ Հավանաբար այդ մաշված վերմակի պատճառով, որ դու այնքան բարի գտնվեցիր ու որոշեցիր ինձ նվիրել․․․

Հարրի— Մաշված վերմա՞կ։

Ալբուս— Դու ի՞նչ հույս ունեիր։ Դե՛, խոսի՛ր։ Որ մենք կգրկախառնվե՞նք, և ես կասեմ որ միշտ էլ քեզ սիրե՞լ եմ։ Ինչի՞ համար։ Ինչի՞ համար։

Հարրի (իրենից դուրս գալով)- Գիտե՞ս ինչ։ Ես մինչև կոկորդս կուշտ եմ նրանով, որ դու երջանիկ չես, ու ես պարտավոր եմ դրա համար պատասխան տալ։ Դու գոնե հայր ունես, իսկ ես չեմ ունեցել։ Հասկանալի՞ է։

Ալբուս— Եվ դու ենթադրում ես, որ դա դժբախտությո՞ւն է։ Ես այդպես չեմ կարծում։

Հարրի— Դու իմ մա՞հն ես ցանկանում։

Ալբուս— Ո՛չ, ես ուզում եմ որպեսզի դու իմ հայրը չլինես։

Հարրի (ինքնատիրապետումը կորցրած)- Պարզ է։ Ժամանակ առ ժամանակ ես չեմ ցանկանում, որ դու իմ որդին լինես։

Լռություն է տիրում։ Ալբուսը քմծիծաղ է տալիս։ Դադար։ Հարրիին հասնում է, թե նա նոր ինչ ասաց։

Հարրի— Ոչ, ես չէի ուզում․․․

Ալբուս— Այո։ Ուզում էիր։

Հարրի— Դու պարզապես շատ լավ ես կարողանում ինձ հունից հանել, Ալբուս։

Ալբուս— Դու ես այդպես կարծում, պապ, ու անկեղծ ասած ես քեզ չեմ մեղադրում։

Կրկին անտանեելի լռություն է տիրում։

Ալբուս— Կարծում եմ ավելի լավ է գնաս։

Հարրի— Ալբուս, խնդրում եմ քեզ․․․

Ալբուսը վերցնում և նետում է վերմակը։ Այն կպնում է Ռոնի սիրո թուրմին, որը թափվում է վերմակի վրա և մի փոքր ծուխ արձակում։

Ալբուս— Իմ բախտը չի բերում, հետևաբար սիրո հարցում էլ։

Ալբուսը դուրս է վազում սենյակից։ Հարրին նրա հետևից է շտապում։

Հարրի— Ալբո՛ւս, Ալբո՛ւս․․․խնդրում եմ․․․

Թարգմանություն ՝ Էվելինա Հակոբյան

Հարրի Փոթերը և անիծված երեխան

Հինգերորդ տեսարան

Մոգության նախարարություն, Հարրիի գրասենյակ

Հերմիոնան նստած էր Հարրիի թափթփված գրասենյակում, նրա առջև թղթե սարեր էին։ Նա դանդաղ դրանք հավաքում է, մտքերի մեջ սուզվելով։ Հարրին ներս է վազում։ Նրա այտին արնահոսող վերք էր։ Հերմիոնան հանդիպում է նրան սպասողական հայացքով։

Հերմիոնա— Ինչպե՞ս անցավ։

Հարրի (ժպտում է)— Պարզվեց, որ այդ ամենը ճիշտ է։

Հերմիոնա— Թեոդոր Նո՞տը։

Հարրի— Բերման է ենթարկվել։

Հերմիոնա— Իսկ ճամանակ շրջո՞ղը։

Հարրին հանում է ժամանակ շրջողը։ Դա էլ փայլում է։ Հերմիոնան զմայլված է։

Հերմիոնա— Իրակա՞ն է։ Աշխատո՞ւմ է։

Հարրի — Մենք դեռ ոչինչ չգիտենք։ Ես ուզում էի այն տեղում փորձել, բայց իմաստուն գլուխները խանգարում էին։

Հերմիոնա— Այսպիսով, այն մեզ մոտ է։

Հարրի— Եվ դու վստա՞հ ես, որ ուզում ես այն պահել։

Հերմիոնա— Դժվար թե մենք ընտրություն ունենանք։ Նրան նայիր։ Ամեենևին նման չէ իմ դպրոցական տեսքին։

Հարրի (չոր)— Ամենայն հավանականութամբ, կախարդների աշխարը մեր մանկության ժամանակներից առաջընթաց է ապրել։

Հերմիոնա— Արնահոսում ես։

Հարրին նայում է իր դեմքը հայելու մեջ և ծածկում է վերքը թիկնոցով։

Հարրի— Մի անհանգստացիր, այն սպիի կհամապատասխանի։

Հարրի (ժպիտով)— Հերմիոնա, իսկ ի՞նչ գործ ունես իմ գրասենյակում;

Հերմիոնա— Որքան հնարավոր է շուտ ցանկանում էի իմանալ Թեոդոր Նոտի մասին, և․․․որորշեցի ստուգել, պահե՞լ ես թղթերը հավաքելու խոստումը թե ոչ։

Հարրի— Ինչպես տեսնում ես՝ չեմ պահել։

Հերմիոնա— Դա հաստատ։ Չես պահել։ Եվ ընդհանրապես, ինչպե՞ս ես կարողանում այս քաոսում աշխատել։

Հարրին թափահարում է կախարդական փայտիկով, և գրքերն ու թղթերը կոկիկ տեղավորվում են։ Հարրին ժպտում է։

Հարրի— Վերջ, քաոսը վերացված է։

Հերմիոնա— Այո, բայց ոչ ամբողջապես։ Իմիջիայլոց, այնտեղ հետաքրքիր բաներ էլ են պատահում․․․Հունգարիայում կան ձնաբքերի ժամանակ քայլող լեռնային տրոլներ, և հսկաներ՝ մեջքերին հսկայական թևեր դաջված, որոնք թափառում էին Հունաստանի ծովերում, և մարդագայլեր, որոնք թաքնվում էին նկուղներում։

Հարրի— Հիասքանչ է, գնացինք։ Ես խումբ կհավաքեմ։

Հերմիոնա— Հարրի, ես ամեն բան հասկանում եմ։ Թղթերի հետևից վազվզելը ձանձրալի է․․․

Հարրի— Քեզ համար՝ ոչ։

Հերմիոնա— Ինձ իմ աշխատանքն էլ է հերիք։ Բայց նրանք՝ մարդիկ և արարածները, ովքեր պայքարում էին Վոլդեմորդի հետ շատ ու շատ մեծ կախարդության պատերազմներում։ Նրանք մթի համախոհներն են։ Եվ սա այն ամենի հետ, ինչ մենք այժմ հայտնաբերել ենք Թեոդոր Նոտի մոտ՝ հնարավոր է ինչ-որ բան նշանակի, բայց եթե կախարդական օրենքի ու կարգի պաշտպանության վարչության պետը չկարդա փաստաթղթերը․․․

Հարրի— Ինչիս է պետք դա կարդալը։ Ես գիտեմ, թե ինչ է կատարվում և ամեն ինչի մասին լսում եմ։ Վերցնենք Թեոդոր Նոտին՝ լսել եմ ժամանակ շրջողի մասին և քայլեր ձեռնարկել։ Պետք չէ ինձ խրատել, ազնիվ խոսք։

Հերմիոնան նայում է Հարրիին։ Տրտունջ իրավիճակ է։

Հերմիոնա— Իրիս ուզո՞ւմ ես։ Միայն թե Ռոնին չասես։

Հարրի— Դու փոխում ես թեման։

Հերմիոնա— Այն էլ ինչպես։ Իրի՞ս։

Հարրի— Չեմ կարող։ Մենք հիմա քաղցրից հրաժարվել ենք։

Դադար

Հարրի— Դու գիտե՞ս, որ իսկապես կարող եք դրանով զբաղվել։

Հերմիոնա— Ի՞նչ կարող եմ ասել։ Իմ ծնողները ատամնաբույժ են, և իմ դեռահասության խռովությունը ասպես թե այնպես անխուսափելի է։ Քարասունում իհարկե ուշոտ է, բայց․․․(նա զմայլված ժպտում է) դու, տեսնում ես, որ հերոսություն արեցիր։ Եվ ես քեզ ոչ մի կերպ չեմ խրատում, ուղղակի փորձում եմ հասնել նրան, որ դու ժամանակ առ ժամանակ նայես փաստաթղթերը, ուրիշ ոչինչ։ Համարիր, որ սա թեթև․․․հարված է․․․(Հարրին խոժոռվում է) մոգության նախարարից։

Հարրին հասկանում է, թե ինչ է նա ուզում ասել, և գլխով է անում։

Հերմիոնա— Ինչպե՞ս է Ջինին։ Ինչպե՞ս է Ալբուսը։

Հարրի— Կարծես ես դաստիարակել կարողանում եմ այնքանով, որքանով թղթեր հավաքելը։ Ինչպե՞ս է Ռոզան։ Ինչպե՞ս է Հյուգոն։

Հերմիոնա (ժպիտով)— Գիտե՞ս, Ռոնը տրտնջում է, որ ես իմ քարտուղարուհի Էթելին ավելի շատ եմ տեսնում (ցույց է տալիս կուլիսների հետևը) քան նրան։ Իսկ հնարավոր է մենք չենք էլ նկատել, թե ինչպես ենք ընտրել ով լինել ՝ տարվա ծնող, թե տարվա նախարարության աշխատող։ Վերջ, գնա։ Գնա տուն ընտանիքիդ մոտ Հարրի։ «Հոգվարթս-էքսպրես»-ը շուտով կրկին դպրոց կգնա․․․ժամանակ մի կորցրու, իսկ հետո թարմ գլխով հետ վերադարձիր և վերջապես կարդա թղթերը։

Հարրի— Դու իսկապե՞ս կարծում ես, որ այս ամենը ինչ-որ բան կարող է նշանակել։

Հերմիոնա (ժպտալով)— Հնարավոր է։ Բայց եթե այդպես է, մենք պայքարելու միջոց կգտնենք, Հարրի։ Մենք միշտ գտել ենք։

Նա կրկին ժպտում էր, իրիսը բերանը գցելով դուրս եկավ գրասենյակից։ Հարրին մնաց միայնակ։ Նա հավաքում է պայուսակը։ Դուրս է գալիս գրասենյակից և քայլում է միջանցքով։ Համաշխարհային խնդիրների բեռը ծանրացել էր նրա ուսերին։

Նա հոգնած մտնում է հեռախոսի խցիկ։ Հավաքում է 62442

Հեռախոսի խցիկ— Մինչ հանդիպում, Հարրի

Նա բարձրանում է դեպի մոգության նախարարության ելքը։

Թարգմանություն ՝ Էվելինա Հակոբյան։

Հարրի Փոթերը և անիծված երեխան

Երկրորդ տեսարան

9 3/4 կայարան

Նա ամբողջությամբ պատված է « Հոգվարթս-էքսպրես»-ի սպիտակ գոլորշով։

Այստեղ նույնպես մարդկությունը շատ է, բայց ոչ միայն գործնական մարդկանցով պաշտոնական կոստյումներ կրած, այլ կախարդներ ու վհուկներ իրենց թիկնոցներով։ Բոլորը փորձում են ճեղքել դեպի իրենց պաշտելիները և հրաժեշտ տալ նրանց։

Ալբուս— Հասանք։

Լիլի— Օհո՜։

Ալբուս— 9 3/4 կայարան։

Լիլի— Որտե՞ղ են բոլորը։ Նրանք այստե՞ղ են։ Իսկ ետե նրանք չե՞ն եկել։

Հարրին ցույց է տալիս Ռոնին, Հերմիոնային և նրանց դուստր՝ Ռոզային։ Լիլին ամբողջ ուժով շտապում է նրանց մոտ։

Լիլի— Քեռի Ռո՛ ն։ Քեռի Ռո՛ ն։

Ռոն— Բոլոր Փոթերների միջից իմ ամենասիրելին է։

Լիլի— Ինձ համար հնարք պատրաստե՞լ եք։

Ռոն— Լսե՞լ ես հոգի-քիթ-վար-ի մասին։

Ռոզա— Մա՛մ, հայրկը իր հիմարությունները նորից սկսել է։

Հերմիոնա— Քո համար հիմարություն, բայց նրա համար ՝ գերշքեղություն, իսկ ես․․․կեսի կեսը։

Ռոն— Ուրեմն, մեկ րոպե սպասիր։ Թույլ տվեք ծամել․․․օդը։ Իսկ հիմա ես․․․ ներիր եթե ինձնից սխտորի հոտ է գալիս․․․

Նա շնչում է Լիլիի դեմքին։ Իսկ աղջիկը ՝ ծիծաղում է։

Լիլի— Ձեզնից վարսակի փաթիլներով ապուրի հոտ է գալիս։

Ռոն— Բում։ Բում։ Բամց։ Օրիորդ, պատրաստվեք․ դուք այլևս հոտ չեք կարողանա զգալ։

Ռոնը աղջկա դեմքից քաշում է քիթը։

Լիլի— Որտե՞ղ է իմ քիթը։

Ռոն— Տա-դա՜մ։

Բացում է ձեռքը․ այնտեղ դատարկ է։ Սա հիմար հնարք էր։ Բոլորը շոկի մեջ էին նրա հիմարությունից։

Լիլի— Դուք հիմար եք։

Ալբուս— Բոլորը կրկին մեզ վրա են նայում։

Ռոն— Դա իմ շնորհի՛վ է։ Ես անասելի հայտնի եմ։ Իմ քթի հնարքը լեգենդար բան է։

Հերմիոնա— Դա հաստատ։

Հարրի— Գոնե նորմալ կայանե՞լ ես։

Ռոն— Նորմալ, Հերմիոնան կարծում էր, որ մագլների վարորդական քննությունը չեմ հանձնի, պատկերացնո՞ւմ ես։ Նա երջանիկ է, ես ստիպված եմ շփոթեցել քննություն վերցնողին։

Հերմիոնա— Ոչ մի այդպիսի բան ես չեմ մտածել, ես անսահման հավատացել եմ քեզ։

Ռոզա— Իսկ ես անսահման հավատում եմ, որ նա շփոթեցրել է քննույթուն վերցնողին։

Ռոն— Ախ այդպե՛ս։

Ալբուս— Պապ․․․

Ալբուսը ձգում է հոր թիկնոցը։ Հարրին նայում է որդուն։

Ալբուս— Ինչ ես կարծում, իսկ եթե․․․ ես Սլիզերինի հո՞սք ընկնեմ։

Հարրի— Եվ ինչո՞վ է դա վատ։

Ալբուս— Սլիզերինը օձերի հոսքն է, սև կախարդանքի․․․այնտեղ համարձակներին չեն ընտրում։

Հարրի— Ալբուս Զլոդեուս, քեզ անվանել են Հոգվարթսի երկու տնօրենների պատվին։ Նրանցից մեկը սլիզերինցի էր, ու կարող եմ ասել, որ նրանից համարձակ մարդու իմ ողջ կյանքի ընթացքւմ չեմ հանդիպել։

Ալբուս— Բայց ինչ կլինի եթե․․․

Հարրի— Եթե դա քեզ համար այդքան կարևոր է, անձնապես հենց քեզ համար, Բաշխիչ Գլխարկը հաշվի կառնի քո զգացմունքները։

Ալբուս— Իսկապե՞ս

Հարրի— Իմը հաշվի առավ։

Մինչ այս օրը, նա դա բարձր չէր ասել, և կարծես թե մի պահ, այդ խոսքերը զրնգում էին նրա գխում։

Հարրի— Հոգվարթսում դու կմեծանաս Ալբուս, ազնիվ խոսք, դու այնտեղ վախենալու պատճառ չունես։

Ջեյմս— Բացառությամբ փորձարկումներից, պետք է զուշանալ դրանցից։

Ալբուս— Նրանք անտեսանելի են, չէ՞։

Հարրի— Լսիր քո ուսուցիչներին, ոչ թե Ջեյմսին, և մի մոռացիր կյանքը վայելելու մասին։ Այսպիսով, եթե չեք ուզում, որ գնացքը առանց ձեզ գնա, ապա թռե՛ք։

Լիլի— Ես կվազեմ գնացքի հետևից, մինչև կայարանի վերջը։

Ջիննի— Լիլի, զգաստ կանգնի՛ր։

Հերմիոնա— Ռոզա, չմոռանաս Նեվիլին մեզնից բարև փոխանցելու մասին։

Ռոզա— Մամ, ես ինչպե՞ս պետք է պրոֆեսորին ձեր կողմից բարև փոխանցեմ։

Ռոզան գնում է գնացքի ուղղությամբ։ Ալբուսը հետ է շրջվում և որպես հրաժեշտ գրկում է Ջինիին և Հարրիին և գնում է Ռոզայի ուղղությամբ։

Նրանք պատրաստվում են մտնել վագոն։ Հերմիոնան, Ջինին, Ռոնն ու Հարրին կանգնած նայում էին գնացքին, կայարանում սուրոցի ձայներ էին գալիս։

Ջինի— Նրանց հետ ամեն ինչ լավ կլինի, այդպես չէ՞։

Հերմիոնա— Հոգվարթսը պատվավոր վայր է։

Ռոն— Պատվավոր։ Հիանալի։ Ուտելիքներով լի։ Ես ամեն ինչ կտայի, որպեսզի կրկին այդտեղ հայտնվեի։

Հարրի— Ալբուսը վախենում է, որ կարող է Սլիզերինի հոսք ընկնել։ Տարօրինակ է։

Հերմիոնա— Սա ի՛նչ է։ Ռոզան անհանգստանում է, թե երբ կհատի քվիդիշի ռեկորդը, առաջին տարում թե երկրորդ։ Եվ շուտով նրան թույլ կտա՞ն հանձնել Կախարդական Ուսուցման Չափանիշները։

Ռոն— Այդպես էլ չեմ կարողանում հասկանալ, թե նա ում է նմանվել այդպես փառասեր։

Ջինի— Հարրի, իսկ ինչպես կվերաբերվես եթե․․․ Ալբուսը իրոք, դե հասկացար։

Ռոն— Ջինի, մեր մեջ ասած, մենք միշտ կասկածում էինք, որ դու կարող ես Սլիզերին ընկնել։

Ջինի— Ի՞նչ։

Ռոն— Անկեղծ, Ֆրեդն ու Ջորջը անգամ գռազ էին եկել։

Հերմիոնա— Չե՞ք կարծում, որ գնալու ժամանակն է։ Թե չէ բոլորը մեզ են նայում։

Ջինի— Երբ դուք ՝ երեքդ միասին եք, ձեզ միշտ նայում են։ Երբ առանձին եք ՝ նույնպես։ Ձեր վրա միշտ հայացքներ են գամված։

Նրանք չորսով շարժվում են դեպի ելքը։

Ջինին կանգնեցնում է Հարրիին։

Ջինի— Հարրի, նրանց հետ ամեն ինչ կարգի՞ն կլինի, այո՞։

Հարրի— Իհարկե, ուրիշ կերպ հնարավոր չէ։

Թարգմանություն ՝ Էվելինա Հակոբյան։

Առաջին տեսարանը ՝ https://anisafaryan1.wordpress.com/category/%d5%b0%d5%a1%d6%80%d6%80%d5%ab-%d6%83%d5%b8%d5%a9%d5%a5%d6%80/

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы