Կարդում ենք Վահան Տերյան

Վահան Տերյանը ծնվել է Ախալքաղաքի Գանձա գյուղում`հոգևորականի ընտանիքում:
1897 թ. Տերյանը մեկնում է Թիֆլիս սովորելու:1899թ. Տերյանն ընդունվում է Մոսկվայի Լազարյան ճեմարան:Այն ավարտելուց հետո ընդունվում է Մոսկվայի պետական համալսարան,սակայն հեղափոխական գործունեության համար ձերբակալվում է :
1908թ.լույս է տեսնում Տերյանի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն:
1916 թ նրա մոտ հայտնաբերվում է թոքախտ,սակայն փետրվարյան հեղափոխության պատճառով բուժումը թողնում է կիսատ :
Ծանր հիվանդության պատճառով 1920թ. 35 տարեկանում Տերյանը վախճանվում է:

Ամենատխուր`

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց..

Ամենահուզիչ`

Եթե կողմերում հեռու-հեռավոր

Վրդովվի հոգիդ, տիրե քեզ հուզում՝

Գիտեցիր, որ իմ սիրտը մենավոր,

Մթնում մոլորված, քեզ է երազում։
Եվ եթե սիրտըդ սիրով թրթռա,

Եվ զգաս անհայտ երգի մի հնչյուն՝

Այն ես եմ անվերջ խորհում քո վրա,

Հեռավոր-հեռվից կարոտով կանչում։
Գարնան օրերի ժպիտով սիրուն

Ոսկի հայացքըդ ժպտում է հոգուս,

Հուսավառված է իմ սև օրերում

Անուշ անունըդ, որպես արշալույս…

Ամենաերազկոտ`
Ես նստում եմ մենակ, մեն-մենակ,

Եվ անվերջ երազում, ու կրկին

Այս կյանքի աշխարհում դժգունակ

Իր զարդերն է փռում իմ հոգին։

Ես գիտեմ լուսեղեն մի երկիր,

Ես գիտեմ դյութական մի հովիտ,

Ուր հոգին թափում է վշտակիր

Իր թևերն ու հագնում է ժպիտ։

Ես գիտեմ մի թովիչ առասպել,

Ուր ողջ կյանքը հրաշք է դառնում.

— Քո անուշ անունով միշտ արբել

Եվ երգով, որ բնավ չի մեռնում…

Ամենաոգեշնչող`

Երբ կյանքը սուր փշերով

Կարյունոտե քո հոգին,

Հիշի՛ր, որ սուրբ հուշերով

Շղթայված ես դու մեկին։ Երբ մենք հեռու կըլինենք,

Երբ կանջատվենք առհավետ, Հիշի՛ր, որ կա սրբազան

Հանդիպումի արահետ։

Հիշի՛ր, որ երբ մի անգամ

Մահին հաղթեց խնդագին,

Էլ չի կարող մոռանալ

Ակնթարթն այն մեր հոգին։

Քո խոսքերը սրբազան

Չեն խավարիլ խավարում,

Շուրջը, շուրջը ամեն ինչ

Կերգե անդարձ քո հեռուն։

Դու կըլինես իմ հոդում,

Դու ամեն տեղ կըլինես,

Որպես քաղցր մի խոկում,

Ե՛վ անմարմին, և՛ անտես։

Մեզ ամեն ինչ այս երկրում

Հմայում է և խաբում,

Բայց կա անհաս մի բերկրում,

Հրաշք-անկարծ հանդիպում…

Երբ կըլինենք մենք հեռու,

Անվերադարձ և օտար,

Հիշի՛ր, որ ինձ մի անգամ

Հավերժաբար դու գտար…

Ամենագունավոր`
Ես ձեզ բերի բարի լուր,

Իմ եղբայրներ, արթնացե՛ք.

Լո՛ւյս է, լո՛ւյս է ամենուր,

Մեռած-քնած, վե՛ր կացեք…

Ձեզ կոչում է անդադար

Նոր միացման մոռացում.

Առվակ, արև ու անտառ

Ձեր երգին են սպասում։

Լույս է, լույս է ամենուր,

Պատանիներ և կույսեր,

Ես ձեզ բերի բարի լուր,

Նոր հիացում, նոր հույսեր.

Շիրիմներից ելեք վեր,

Մահիճներից հեշտանքի

Թևեր առեք, լույս թևեր

Նոր արբունքի, նոր կյանքի։

Սեբաստացու օրեր

Մխիթար Աբբահոր Երանացման և Սրբադասման դատի վերաբացման արարողություն

2020 թվականի սեպտեմբերի 8-ին ժամը՝ 16։00-ին տեղի Վենետիկի սուրբ Մարտին եկեղեցում տեղի ունեցավ Մխիթար Սեբաստացուն սրբադասման ծեսը, որը գլխավորում էր Ֆրանչեսկո Մորալիան։

Եկեղեցու համար սրբադասումը խիստ կարևոր գործ է։ Պատճառն այն է, որ մահկանացուն զրկվում է իր մասին հետ մահու աղոթքից, համարվում է միջնորդ Աստծու առաջ։ Որևէ մեկին սրբադասելով՝ Եկեղեցին վկայում է, որ նրա ճանապարհը փրկագործող է և, որ նրա կյանքը առանձնանում է սրբակենցաղ վարքով։

Հռոմի կաթոլիկ եկեղեցում սրբադասման իրավունքը պապի բացարձակ մենաշնորհն է, սակայն մինչ այդ գործընթացը 3 կարևոր փուլ է անցնում։

1․ Թեմական եպիսկոպոսին օգնելու և Երանացման (բեատիֆիկացիա), Սրբադասման (կանոնականացման) գործընթացներին սկիզբ դնելու թույլտվություն։

2․ Թեկնածուի բարեգործության մասին նյութերի ուսումնասիրություն՝ նրա պաշտամունքի շարունակության համար։

3․ Բանավեճերի կազմակերպում և քվեարկում։ Բեատիֆիկացիայի կամ սրբադասման մասին կոնգրեգացիայի միջնորդությունը ուղարկվում է Հռոմի պապին, ով վերջնական որոշում է կայացնում։

Կարդում ենք Վանո Սիրադեղյան

«Սիրելու տարիք»

Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն։ Դա այնքան սարսափելի չէր։ Վատը կռվից մնացող քենն էր։ Այդ ոխակալ անվստահության տեւողությանը նրա սիրտը չէր դիմանում։ Ելքը այն էր, որ հակակշիռ թշնամանքով մտասեւեռվեր, թշնամանքի օդով սնվելով՝ իր կորովը տեղը պահեր․․․ Բայց դա ի՞նչ կյանք էր։ Շուրջբոլորը այնքա՜ն ներդաշնակ ու կոպտությունից շեղող բան կար, տղայի միտքը հափշտակող այնքա՜ն գաղտնիք կար ծալ-ծալ բացվող աշխարհի վրա, եւ նա այնքան ցրված էր լինում, այնքան անպատրաստ, զգոնությունը կորցրած այնքան, որ այս անգամ էլ առաջինը խփում էին իրեն։ Եվ շատ դեպքերում պատասխան չէին ստանում։

Հիմա այդ կյանքը անցած շրջան էր։ Եթե առաջ կարելի էր անձնական վիրավորվածությանը կարեւորություն այնքան էլ չտալ, կարելի էր մի բան էլ կուլ տալ, ― հիմա ուրիշ էր։ Իր արժանապատվությունը այսուհետեւ իրենից բացի վերաբերելու է նաեւ մեկին։ Հարաբերությունները պարզելու համար ընդամենը երեք-չորս օր ժամանակ կար։ Օր կորցնել չէր կարելի։ Մինչեւ իր աղջկա գալը ինքը պիտի Մեծառեխին կա՛մ ծեծած լինի, կա՛մ աչքի փուշը կոտրած լինի։ Իր աղջկան շենում ծուռ նայող չպիտի լինի։ Իր աղջկա ներկայությամբ իրեն բան ասող չպիտի լինի։

Առանձնացրել եմ պատմության հենց այս հատվածը,որովհետև այստեղ առավել ցայտուն է նկարագրվում տղայի կերպարը:Լինելով ֆիզիկապես թույլ և մի փոքր նաև վախկոտ,իր մեջ ուժ է գտնում հանուն սիրած աղջկա պայքարի դուրս գալ հակառակորդի հետ,քաջ գիտակցելով,որ կարող է ծեծվել ու վնասվել:Բայց հոգում ավելի հանգիստ կլինի և բաց ճակատով կնայի աղջկա աչքերին:

«Կռվից դուրս գալ փոքր կորուստներով»

Ինչեւէ, արագացավ Բաքու֊Ջեյհան նավթամուղի կայացումը։ Իսկ Աֆղանստանի զինադադարով ու Իրանի զգաստ կողմնորոշումով Կովկասը, որ վերջին տասը տարին տապակվում էր Ռուսաստանի ու Արեւմուտքի շահերի բախման կիզակետում, միաժամանակ հայտնվում է քաղաքական վակուումում։

Ռուսական շահերի ճակատը իր կամքին էլ հակառակ շրջվում է իր համար առավել աննպաստ ու բարդ ուղղությամբ, ուր որպես Արեւմուտքի շահերի կրողներ կամ աջակիցներ, հանդես են գալիս միջինասիական կենսունակ պետությունները, Ադրբեջանը, Իրանը, Աֆղանստանը, թերեւս՝ Պակիստանը, համատեղ։ Գումարած, որ Աֆղանստանի զինադադարով թուլանում է Ռուսաստանի ազդեցությունը Տաջիկստանում եւ ընդհանրապես Միջին Ասիայում։

Արեւմուտքն ընդգծված սառնություն է ցուցաբերում Ղարաբաղի եւ Աբխազիայի կարգավորման խնդրի հանդեպ։ Եվ Արեւմուտքի դիվանագիտական ջանքերի դադարը, եւ Ռուսաստանի կողմից նախաձեռնության բացակայությունը մի ավելորդ անգամ ապացուցում են Կովկասի քաղաքական էլիտային, որ կայունացումը Կովկասում չի բխում Ռուսաստանի այսօրվա շահերից։ Լավագույն դեպքում ցուցադրում է Ռուսաստանի անկարողությունը։

Այս հատվածը բնորոշում է նրան,որպես մեծ ու հեռատես քաղաքական գործիչ:Կարծես գրված լինի այսօրվա մասին:

Որպես քաղաքական կերպար նա եղել է մտավորական,ուսուցիչ,իրատես,խոսք ու ասելիք իրականացնող,որովհետև նրա ասելիքը,գրածը շատ պատմական ու ժամանակակից են,որովհետև նրա տարիներ առաջ գրածները կարծես այսօրվա համար լինեն:Նա հեռատես է եղել,որ կարողացել է ճիշտ հասկանալ,թե ինչ է լինելու տասը-քսան տարի հետո:

Հիսուսի առաները

ընտրիր որևէ միտք, ձևակերպում կամ նախադասություն և գրավոր վերլուծիր՝ վերաբերմունք արտահայտելով։

Պահված գանձի օրինակը

44 — Երկնքի արքայությունը նման է մի արտի մեջ պահված գանձի։ Երբ մեկն այն գտնում է, կրկին ծածկում է հողի տակ և ուրախությունից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը ու գնում այդ արտը։

Կարծում եմ, որ այս տողերի մեջ մեծ իմաստ է թաքնված, որը մեկ անգամ կարդալով չես կարող հասկանալ։

Այս տողերը կարդալով եկա այն եզրահանգմանը, որ խոսքը գնում է այն մասին, թե երբ մարդը համոզվում է Աստծո գոյության և ուժի մեջ, ապա ամեն կերպ փորձում է ուղղել իր գործած սխալները, որպեսզի մահից հետո չզղջա իր գործած մեղքերի համար։

Թարգմանչաց տոն

Սուրբ թարգմանչաց տոնը հայոց եկեղեցու տոներից մեկն է։ 1979 թվականից սկսված, երեք տարին մեկ նշվում է այն, որի ընթացքում հիշատակվում է հայ տարգմանական արվեստը սկսած Մեսրոպ Մաշտոցից։ Թարգմանչաց վարդապետների հիշատակը տոնվում է տարին երկու անգամ։ Առաջինը անվանում են «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ», իսկ երկրորդը «Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Սահակի և Մեսրոպ Մաշտոցի, և նրանց սուրբ աշակերտների՝ Եղիշե Պատմիչի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու»։

Պատմահայր Խորենացին վկայում է Աստված լսում է Մեսրոպի աղոթքները, և նրան տեսիլք է ուղարկում, տեսիլք, ոչ թե երազ։ Նա տեսնում է, որ աջ ձեռքի դաստակով գրում է վեմի վրա, որն իր առջև էր։

Մեսրոպն առաջին անգամ թարգմանում է սուրբ գրքի հետևյալ նախադասությունը ՝ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», որը վերցվել է Սողոմոնի «Առակաց» գրքից։ Եվ սա դարձավ առաջին հայերեն նախադասությունը, հայ ուսուցչի ձեռքով։

Սուրբ Սահակի և Սուրբ Մեսրոպի շնորհիվ բացվեց դպրոցներ, որտեղ ուսուցանում են հայ գրերը։ Նրանք իրենց աշակերտների հետ միասին սկսում են Սուրբ Գրքի թարգմանությունը և դառնում են հայ թարգմանչական գրականության հիմնադիրները։ Շատ ու շատ աշակերտներ հմտացան թարգմանության գործի մեջ։ Նրանք թարգմանում էին ասորերենիցև հուներենից, իսկ Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը խմբագրում էին այն։ Աստվածաշնչի թարգմանությունը այնքան կատարյալ էր, որ մինչ օրս համարվում է «Թարգմանությունների թագուհի»։

Թարգմանչական գործը շարունակվել է նաև միջնադարում, թարգմանություններ են կատարվել վրացերենից, պարսկերենից, հին ֆրանսերենից, թուրքերենից, ռուսերենից, անգլերենից, իտալերենից, լեհերենից և իսպաներենից։

19-20-րդ դարերի գրականության մեծերի գործերը թարգմանել են Մեսրոպ Մաշտոցը, Հովհաննես Մասեհյանը, Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը և ուրիշները։

Կա նաև թարգմանիչների տոն, որը սեպտեմբերի 30-ին է։ Այդ օրը բազմաթիվ թարգմանչական միությունների անդամներ իրենց երկրներում միջոցառումներ են կազմակերպում՝ նվիրված թարգմանչական գործին և միմյանց շնորհավորում այդ տոնի կապակցությամբ:

Վայոցձորյան բարբառ

նալ, գինալ— իմանալ

իկյալ— գալ

կյնալ— գնալ

վարտեղ— որտեղ

իշթար— ոնց

կլոխ— գլուխ

թալել— գցել

տաղ— այստեղ

պերել— բերել

խիվանդ— հիվանդ

խայնել— հագնել

խալխ— ուրիշ

կանոխ— վաղը

դարեն— դրանից

յեռանդ— երեկ

նստիր եմ— նստել եմ

կլոխավեր— գլխիվայր

զարկել— հարվածել

յար տաղ— արի ստեղ

խետո— հետո

զանգես եմ— զանգում եմ

ծու— ձու

խավ— հավ

խանել— հանել

կյարթալ— կարդալ

թալել— գցել

դաղ— այնտեղ

տաղ— այստեղ

դեն— այնտեղից

մկը— հիմա

յար տաղ— արի այստեղ

Վերլուծություն

Պատմությունը մի տղայի մասին է, ով ամեն օր գիշերը ժամը 4-ին արթնանում էր և հոր հետ գնում էր գոմ օգնելու։ Տղան կարծում էր, որ հայրը նրան չի սիրում, որովհետև չի թողնում քնի, ու չի մտածում նրա մասին։ Սակայն նրա կարծիքը փոխվեց այն օրը, երբ տղան լսեց մոր ու հոր խոսակցությունը, որտեղ հայրը ասում էր, որ նրա համար բարդ է ամեն անգամ իր որդուն արթնացնելը, իսկ մայրը ասում էր, որ այդ գործը նա միայնակ չի կարող կատարել, դրա համար էլ հարկավոր է տղայի օգնությունը։ Այդ ամենը լսելուց հետո, տղան հասկացավ, որ նրա հայրը իրեն սիրում է, և Սուրբ Ծնունդի առավոտյան որոշեց անակնկալ անի հորը, ու ժամանակից շուտ միայնակ գնա ու ավարտի բոլոր գործերը, որ երբ հայրը գնա գոմը պատրաստելու, տեսնի, որ բոլոր գործերն ամբողջովին արված են։ Ամեն ինչ ստացվում է տղայի պլանավորածով։ Հայրը այդ ամենը տեսնելիս չէր հավատում իր աչքերին, ու շնորհակալ էր որդուց։

Անցան երկար տարիներ, տղայի հայրը մահացել էր, տղան էլ ամուսնացել։ Տարիներ առաջվա արված անակնկալը տղան դեր հիշում էր, և որշեց Սուրբ Ծննդյան առավոտյան նույն անակնկալը անել կնոջ համար։

Կարծում եմ, որ պատմությունը արտահայտում է բազմաթիվ իմաստներ։ Դրանցից մեկը այն է, որ պետք չէ գնահատել սրտանց կատարված նվեները, և որ ամեն հասարակ օգնությունն էլ մեծ նշանակություն կարող է ունենալ ծնողներ ու հարազատներ համար։

Զարմանալի աշուն

Աշու՜ն: Ամենազարմանալի ու հրաշագեղ եղանակը: Զարմանալի,որովհետև իր մեջ այնքա՜ն բան է ամփոփում,յուրաքանչյուր եղանակից մի բուռ իր մեջ պահած: Այն շատ փեփոխական է`մեկ պայծառ,արևոտ ու ջերմ, մեկ գորշ, խոնավ ու ցուրտ: Կախարդական է աշունը իր հրաշագեղ գույներով, որ կարծես նկարիչը իր ներկապնակի գույները չխնայելով ներկել է շուրջբոլորը։ Աշունը նաև տխուր երաժիշտ է, որի մեղեդուց դյութված տերևները պարելով իջնում են գետնին:
Սիրում եմ աշունը իր բոլոր դրսևորումներով:

Մուլտֆիմերի վերլուծություն

Առաջին մուլտֆիլմից կարող ենք կազմել մեկ պարզ եզրակացություն՝ եթե օգնություն են խնդրում Աստծուց, ապա նաև պետք է վստահել նրան, և երբեմն գալիս է այն ժամանակը, երբ պետք է անցնես քո իսկ վախերի վրայով։ Մուլտֆիլմում տղան վստահ չէր իր վրա, մահվան և կյանքի առաջ էր կանգնել, բայց տղան օգնություն խնդրեց Աստծուց և նրան վստահելով անցավ իր վախի վրայով և ողջ մնաց։ Ի՞նչ կլիներ, եթե նա չլսեր Աստծուն ու չանցներ իր վախի վրայով։ Պատասխանը շատ պարզ է ՝ ժայռը կփլուզվեր, նա էլ հետը։ Եթե հա՛մ ժայռից թռնելու դեպքում, հա՛մ էլ տեղում կանգնելու ժամանակ արդյունքը նույնն էր լինելու, ապա ինչո՞ւ չվստահել և չանել Աստծո ասածով։

Երկրորդ մուլտֆիլմից կարող ենք հասկանալ, որ երբեմն այն ինչ փնտրում ենք հեռվում, իրականում մեզ շատ մոտ կարղ է գտնվել։ Ինչպես նաև կարող ենք եզրակացնել որ Աստված միշտ վեր կողքին է։

Առաջին և երրորդ մուլտֆիլմերը որոշ չափով նման են միմյանց, որովհետև թեման նույնն է՝ վստահությունը։ Մուլտֆիլմից կարող ենք եզրակացնել, որ Աստված յուրաքանչյուր իրավիճակում միշտ տղայի կողքին էր, և օգնում էր նրան։ Փոխարենը պահանջելով մեկ հասարակ բան ՝ հավատ։

Կոմիտասյան օրեր

4. Ծանոթացիր «Արխիվային բացահայտումներ» և «Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի արխիվները» նյութերին, փորձիր վերաբերմունք արտահայտող տեքստ գրել:

«Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի արխիվները» նյութից ինձ տեղեկություն հասավ, որ Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը ապացուցել է, որ կոմպոզիտորը հոգեկան հիվանդ չի եղել և չի տառապել մտագարությամբ, որը իհարկե ինձ համար զարմանալի էր։

Ըստ Լուիզ Ֆով-Հովհաննիսյանի՝ Կոմիտասը Թուրքիայի հարավից աքսորվելուց հետո գտնվում էր հոգեբանական խիստ ճնշված վիճակում։ Կոմիտասըմիշտ հանդիսացել է ուժի աղբյուր, և իր իսկ ուժի շնորհիվ հույս ու հավատ է ներշնչել մյուսներին, ցույց չտալով իր ծանր հոգեբանական վիճակը, որը գովելի էր։ 1916 թվականին Կոմիտասի վիճակը լավացավ, և նա կարողացավ շարունակել իր կոմպոզիտորական գործունեությունը, որի ընթացքւմ էլ ստեղծեց մի քանի դաշնամուրային պար։ Սակայն, ի տխրություն մեզ, կոմպոզիտորը աշնանը կրկն ընկավ դեպրեսիայի մեջ, և նրան տեղափոխեցին Կոստանդնուպոլսի թուրքական զինվորական հոսպիտալ, 1919 թվականին էլ Փարիզի Վիլ-Էվրարի հոգեբուժարան։ 3 տարի Վիլ-Էվրարի հոգեբուժարանում մնալուց հետո, նրան տեղափոխեցին, Վիլ-Ժուիֆ հոգեբուժարան, որտեղ պայմաններն ավելի լավ էին, իսկ բուժման ծախսերը՝ քիչ։ Հենց այդտեղ էլ՝ 1935 թվականին, կորցրեցինք մեր լավագույն կոմպոզիտորներից մեկին․․․

Ըստ Լուիզ Ֆով-Հովհաննիսյանի, Կոմիտասին երկու հոգեբուժարաններ էլ տեղափոխել են խաբեությամբ, որը շատ հավանական տարբերակ է։ Կոտորածը տեսնելուց հետո, Կոմիտասը ընկնում է հիվանդանոց, որտեղ էլ նրան բուժում է թուրք բժիշկ։ Ահա թե ինչն է բարդացրել նրա վիճակը։ Ինչպե՞ս պետք է նա այդ մասին խոսեր թուրք բժշկի հետ։ Երբ «օգնության կոմիտեն» նրան ստեցին ՝ ասելով, թե պետք է մեկնի Փարիզ ՝ կոնգրեսի, Կոմիտասը շոգենավով ուղեվորվեց Ֆրանսիա։ Հենց այդտեղից էլ, մի անծանոթ ուսանող նրան ուղեկցեց հոգեբուժարան։

Ականատեսների վկայությամբ, Կոմիտասը ոչ ոքից ոչինչ չէր պահանջում և չէր խնդրում։ Կոմիտասի հիվանդության մասին սխալ է ներկայացված պատմության մեջ։ Այնտեղ ասվում է, որ Կոմիտասը բազմիցս բուժում է ստացել Թուրքիայում և Ռուսաստանում, առաջին անգամ էլ հոգեբուժարան է ընկել 1898 թվականին; Դա չի համապատասխանում իրականությանը, որովհետև այդ շրջանում նա սովորում էր Գերմանիայում։ Կոմիտասը հոգեբուժարան տեղափոխվել է 48 տարեկանում, իսկ շիզոֆրենիան այդ տարիքում չի զարգանում, որը առաջացնում է կասկած։ Կարող ենէ եզրակացնել որ որևէ մեկը նենգաբար փոխել է փաստերը։ Ինչպես նաև մտածելու տեղիք էր տալիս նրա չափից շատ լռակյացությունը։ Ըստ Մորիս Դյուկոստեի՝ վարդապետի լռությունը հիվանդության ախտանիշ չէր։ Պարզապես Կոմիտասը խոսելու ցանկություն չուներ։ Բացի այդ էլ Կոմիտասը լավ չէր կարողանում խոսել ֆրանսերեն, իսկ այդտեղ մարդիկ խոսում էին միայն ֆրանսերենով։

Մինչև կյանքի վերջ Կոմիտասը չբաժանվեց իր փարաջայից։ Տարիներ շարունակ մեկուսացած լինելով, նա միևնույն է կարողանում էր անվրեպ կերպով կռահում էր պահքի սկիզբն ու ավարտը, չնայած նրան որ չուներ թերթ կամ օրացույց։ Այդ իսկ պատճառով Լուիզ Ֆով-Հովհաննսիյանը եկավ այն եզրակացությանը, որ Կոմիտասի հիվանդությունը ախտորոշվում է որպես պոստ-տրավմաստիկ խանգարում, որը միայն կարելի էր բուժել կոմպոզիտորին նորմալ միջավայր տեղափոխելով։

Կենսագրություն

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։

Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։

1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։ 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։

աղբյուրը ՝ wikipedia և komitasmuseum

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы