Վերացած կամ վերացող մասնագիտություններ

21-րդ դարում հասարակությունն արագ զարգանում է, փոխվում է բնակավայրերի տեսքը, նոր և գործող քաղաքներն արագորեն աճում են…: Հսկայական արտադրամասերում մարդկային աշխատուժը փոխարինվում է ավտոմատ ռոբոտներով։ Որոշ ոլորտներ վերափոխվում են ճանաչումից `համեմատած անցած դարերի հետ, և նույնիսկ անցած տասնամյակների ընթացքում, մյուսները ամբողջովին մատնվում են մոռացության: Այդպիսով հիմա կխոսեմ ՝«անհետացած մասնագիտություններից»։

  • Քարափողներ… Ծանր աշխատանք, որի ընթացքում մարդիկ մահացան: Աշխատակիցները շուրջօրյա քանդել են ժայռերը: Այժմ քարը ականապատվում է մարդու կողմից վերահսկվող մասնագիտացված մեքենաներ:
  • Հեռախոսային օպերատորներ… Դրանք դեռ բավականին վերջերս էին, բայց այսօր «բջջային հեռախոսի աշխարհում» նման հին մասնագիտությունները դադարել են գոյություն ունենալ: Եվ մեկ անգամ, ցանկալի բաժանորդին լսելու համար անհրաժեշտ էր կապվել հեռախոսային օպերատորի հետ, որը վերահղեց ազդանշանը ցանկալի կետ:
  • Ծխնելույզը մաքրող… Նրանք պարբերաբար դուրս էին գալիս կեղտոտ ծխնելույզներ որոնելու համար: Ոչ մի ընտանիք չէր կարող անել առանց նրանց ջանքերի և աշխատանքի: Ժամանակակից սերունդը այս մասնագիտության մասին գիտի միայն շնորհիվ այն առասպելների և հեքիաթների, որոնք գոյատևել են մինչ օրս: Ծխնելույզի ավլումներն անցկացվել են բարձր հարգանքով, քանի որ ծխնելույզներն ու բուխարիները կանխել են հրդեհները:

Ահաբեկչություն

Չվերթ 175 United Airlines

Սա ուղևորական երկրորդ ինքնաթիռն է, որը առևանգվել է ահաբեհիչների կողմից։ Դեպքը պատահել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին։ Չվերթը իրականացվում էր Բոստոնից դեպի Լոս Անջելես։ Վթարը տեղի է ունեցել Համաշխարհային առևտրի կենտրոնում՝ Նյու Յորքում։ Վթարի պատճառով ինքնաթիռում զոհվել են ավելի քան 65 մարդիկ, իսկ աշտարակում գտնվող զոհերի թիվը հայտնի չէ։

Ինքնաթիռի հինգ ահաբեկիչներն էին՝ Մարվան Ալ Շեխի- Արաբական Միացյալ Էմիրություն։ Ահաբեկիչ և օդաչու

Ֆայեզ Բանիհամադ- Արաբական Միացյալ Էմիրություն

Համզա Ալ Գամդի- Սաուդյան Արաբիա

Ահմեդ Ալ Գամդի- Սաուդյան Արաբիա

Մոհանդ Ալ Շեխրի- Սաուդյան Արաբիա

Կենդանիների իրավունքների հիմնահարցը

Այսօր դասարանում խոսեցինք կենդանիների իրավունքից։

Կարծում եմ, որ յուրաքանչուր փորձակում, որոնք կատարվում են կենդանիների վրա՝ սխալ են։ Ինչո՞ւ։ Պատասխանեմ։ Կան մարդիկ ովքեր ունեն գումարի կարիք, ու գումարի դիմաց նրանք կհամաձայնեն դրանց։ Դա կատարվում է մարդու համաձայնությամբ, նրա կարծիքն ու որոշումը հաշվի առնելով։

Ըստ իս մեր երկրում կենդանիների իրավունքները պաշտպանված չեն։ Մարդիկ կարող են վնասել թափառող շներին ու կատուներին, կացարանները չափազանց քիչ են։ Թափառող կենդանիների մեծ մասը սատկում են վիրուսների կամ հիվանդությունների պատճառով։ Կարծում եմ՝ պետք է ստեղծվի այնպիսի կազմակերպություն, որոնք կպատվաստեն կենդանիներին, կստերջացնեն, որպեսզի անտուն կենդանիները չշատանան։ Կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր կռվացնում են շներին։ Պետք է ընդունվի օրենք, որի համաձայն այդ անձը կպատժվի ողջ խստությամբ։

Պատիժ և խրախուսանք

Խրախուսանք

Կարծում եմ՝ խրախուսանք հարկավոր է բոլորին, յուրաքանչյուր իրավիճակում։ Խրախոսանքը դա մարդու մոտ մոտիվացիա առաջացնելու տեսակներից մեկն է։ Բերեմ օրինակ, որը արդեն իսկ քննարկվել է դասարանում՝ դասարանում կա մի երեխա, ով բոլոր դասերին միշտ պատրաստ է, բլոգում միշտ կատարում է հանձնարարված աշխատանքները, և կա ևս մեկ աշակերտ, ով բացարձակապես ոչ մի աշխատանք ինքնուրույն չի կատարում և գողանում է ուրիշի տեղադրած նյութերը, բայց գալիս է մի օր, երբ նա մոտենում է ուսուցչուհուն ու խնդրում է, որպեսզի իրեն բարձր գնահատեն։ պատճառն այն է, որ նա սոցիալապես անապահով ընտանիքից է լինուն, և ցանկանում է կրթաթոշակի միջոցով օգնել ընտանիքին։ Ի՞նչ ենք կարծում, արդարացի՞ է արդյոք, որ չսովորող աշակերտն ու սովորող աշակերտը հավասար են։

Պատիժ

Կան պատժի բազմաթիվ ձևեր, որոնցից մեկը դաստիարակչականն է։ Դա հիմնականում օգտագործում են ծնողները, որի շնորհիվ դաստիարակում են երեխային։ Այն կարող է լինել, անկյուն կանգնեցնելու տեսքով, սիրած առարկայից զրկելու կերպով և այլն։ Կա ևս մեկ պատժի ձև, որը հայտնի է բոլորիս, դա ազատազրկումն է։ Մարդը կարող է ազատազրկվել, այն ժամանակ, երբ կատարոգմ է որևէ հանցանք։

Երազների մասին

Ի՞նչ գիտեք երազների մասին

Կարծում եմ երազները ամենաառեղծվածային և չբացահայտված բաներից մեկն է։ Մարդկանց մեծ մասը փորձում է երազներից որևէ նշան կամ ուղի գտնել, ոմանք անգամ հավաստիացնում են, որ իրենց երազները իրականանում են։

Երբևէ պատահե՞լ է որ սարսափ ֆիլմ դիտելուց հետո, երբ պառկում եք քնելու, երազում կարող եք տեսնել այդ նույն սարսափելի հերոսներին կամ էլ տեսարանները։ Այդտեղից կարող ենք եզրակացությոուն կազմել, որ երազները կազմված են մեր իսկ պատկերացման շնորհիվ։ Կամ էլ պատահե՞լ է, որ երազում անծանոթ մարդու տեսնեք։ Կարծում եմ, որ այո։ Ապացուցվել է, որ երազներում չենք կարող տեսնել այնպիսի մարդու, ում երբեք չենք տեսել, այդ իսկ պատճառով կարող ենք ենթադրել, որ ինչ-որ մի օր, փողոցում կամ մեկ այլ վայրում այդ մարդուն տեսնելուց հետո նրա արտաքինը պահպանվել է մեր ենթագիտակցության մեջ, դրա համար էլ երբեմն երազներում կարող ենք տեսնել այսպես ասված «անծանթ» մարդկանց։

Հավատու՞մ եք երազների կանխորոշող բնույթին։

Կարծում եմ, որ երազները կարող են իրականանալ, իսկ դա կարող է պայմանավորված լինել նրանով, որպեսզի մենք պատրաստ լինենք մեր հետագա քայլերին։

Բնութագրե՛ք ձեր երազները։

Ես այդքան հաճախ չեմ տեսնում երազներ, տեսնելու դեպքում էլ շուտ մոռանում եմ, այդ իսկ պատճառով չեմ կարող պատասխանել այս հարցին։

 Արվեստը որպես անձի ինքնարտահյտման ազատություն

Ամեն մարդ ունի իր պատկերացումը արվեստի մասին։ Եվ հիմա ես կնշեմ իմ պատկերացումը արվեստի մասին։ Արվեստը դա իրականության արտացոլումն է, ստեղծագործական աշխատանքի ու մշակույթի տեսակ։ Կարծում եմ, որ արվեստի յուրաքանչյուր տեսակով, մարդիկ փորձել են փոխանցել մեզ, որ ամեն ինչի մեջ էլ կարելի է գեղեցիկ գտնել։ Այն նաև ստեղծված է մարդու մեջ որոշակի զգացմունք առաջացնելու համար։

Արվեստի մասին ուսմունքի պատառիկներ են պահպանվել Հին Հունաստանի և Հին Հռոմի մշակույթում։ Ինչպես բոլորս էլ գիտենք առաջին նկարիչները եղել են քարանձավում բնակվողները, ովքեր նկարում էին քարանձավի պատերին, հատակին, քարերին և այլն։ Արվեստը դարից դար կատարելագործվել է և ժամանակի ընթացքում ստեղծվել են արվեստի նոր տեսակներ։

Կարծում եմ, որ արվեստը ամեն կերպ փորձում է մարդուն սովրեցնել նրան, որ ամեն ինչն էլ կարող է գեղեցիկ լինել։ Ամեն մարդ ցույց է տալիս և պատկերում է այն, որին իր համար գեղեցիկ է և փորձում է ամեն գնով դա փոխանցել մյուսներին։

Գեղեցիկ վարվելակերպ և հաղորդակցություն

Մեր օրերում կարևոր է գրագետ վարվելակերպը թե ոչ

Իմ կարծիքով գրագետ վարվելակերպը կարևոր է եղել ինչպես բոլոր ժամանակներում, այլ նաև մեր օրերում: Յուրաքանչյուրս պետք է ձգտի հետևել այդ կանոնների,որ հաճելի լինենք ոչ միայն դիմացինի,այլ նաև ինքներս մեզ համար: Չէ որ մեր գրագետ վարվելակերպը բնութագրում է նաև մեզ, կրթվա՞ծ ենք արդյոք մենք, դաստիարակվա՞ծ: Ուստի ոչ միայն կարևոր է, այլև անհրաժեշտ ունենալ գրագետ վարվելակերպ:

Ինչպիսի ընդհանրություններ կան գեղեցիկ և բարոյական վարվելակերպի միջև

Ին կարծիքով տարբերություն չկա գեղեցիկ վարվելակերպի կամ բարոյական վարվելակերպի միջև: Բարոյականությունը մարդու վարքագծի, վարվելակերպի, հասարակության մեջ իրեն պահելու կանոնների ամբողջությունն է, պարկեշտությունը, լավ վարք ու բարքը: Սա իրենից ենթադրում է նաև գեղեցիկ վարվելակերպ:

Կենցաղի և առօրեականության գեղագիտական բնույթը

Ըստ ձեզ առօրյաում հանդիպող գեղեցկությունը կարևոր է թե ոչ:Պատասխանը հիմնավորե՛ք:Թվարկե՛ք ձեր առօրյաում ինչն է ձեզ համար գեղագիտորեն հաճելի:

Կենցաղ, հասարակության կյանքի ոլորտ, որը ընդգրկում է արտադրական, հասարակական, քաղաքական գործունեությունից դուրս այն միջավայրը, որտեղ կատարվում է մարդկանց սննդի, հագուստի, բնակարանի, առողջության պահպանման պահանջների, հոգևոր բարիքների, մշակույթի յուրացման, հանգստի, զվարճությունների բավարարումը։

Լայն առումով կենցաղը առօրյա կյանքի կենսաձև է։ Տարբերում են հասարակական, քաղաքային, գյուղական և անհատական կենցաղ։ Կենցաղի ձևավորմանը նպաստում են ժողովուրդների սովորույթները, բարքերը, ավանդույթները, ինչպես նաև տվյալ հասարակարգի սոցիալ-տնտեսական պայմանները, դասակարգային հարաբերությունները։

Հակամարտ հասարակարգերում դասակարգերին և սոցիալական խմբերին հատուկ են տվյալ հասարակության սոցիալական հակասությունները արտահայտող կենցաղի ձևեր։ Արտադրաեղանակների հաջորդափոխմանը զուգընթաց փոփոխվում է կենցաղի տարրերի բնույթը և կառուցվածքը։ Կենցաղի միջազգայնացման գործընթացի հետ միաժամանակ տարբեր ժողովուրդներ և սոցիալական խմբեր պահպանում են ազգային և սոցիալական առանձնահատկությունները։

Կարծում եմ, որ լավ է, երբ մեր միջավայրը միշտ գեղեցիկ է ու մեզ հաճելի: «Շրջակա միջավայրի գեղեցկություն» ասելով հասկանում եմ՝ բնություն, գույներ, հանգիստ կենդանիներ և այլն:

Գեղեցկությունը մշակութային տարբեր միջավայրերում

Գեղեցկությունը բավականին մեծ հասկացություն է։ Այն էականորեն տարբեր է աշխարհի մի շարք մշակույթներում։ Մի երկրում գեղեցիկ են համարվում ծուռ ատամները, մյուսում ձգվող շուրթերը, դեմքի դաջվածքները և այլն։

Օրինակ Իրանում գեղեցիկ է համարվում ուղիղ քիթը։ Բուժհաստատությունները պատրաստ են օգնել կանանց լուծել այդ խնդիրը։ Նման վիրահատությունը ցույց է տալիս կնոջ բարձր դիրքը, քանի որ նա գումար ունի նման վիրահատության համար։ Այդ պատճառով իրանցի կանանց համար նորաձև են դարձել վիրակապեր, եթե նույնիսկ նրանք վիրահատություն չեն կատարել։

Նոր Զելանդիայում մաորի ցեղի տղամարդիկ դեմքին դաջվածքներ են անում, համարելով, որ դա գեղեցիկ է։ Մյանմաում և Թայլանդոում պադուանգ ազգի ներկայացուցիչների մոտ կանացի գեղեցկության չափանիշը երկար վիզն է ։ Այդ սիկ ատճառով 5 տարեկանից աղջիկների վզին հատուկ օղակներ են հագցնում։

Միջնադարյան Չինաստանում կանանց ոտքերը վիրակապում էին, այնպես, որ ոտնաթաթը ավելի փոքր երևար։ Այն շատ ցավոտ էր և կանայք նույնիսկ չէին կարողանում շարժվել։

Քենիայի և Տանզանիայի բնակիչները գեղեցիկ են համարում երկար ականջօղերը։ Դրա համար ծանր օղեր են կրում, որը լայնացնում է ականջը։ Նման ականջօղեր կրում են նաև տղամարդիկ։

Մուրսի ցեղը սիրում է դեֆորմացնել մարմնի մասերը։ Նրանք շուրթերը կտրում են և սկավառակներ տեղադրում։ Որքան մեծ է սկավառակը, այնքան գեղեցիկ է համարվում կինը։ Այն տեղադրելու համար նրանք ստիպված են լինում հեռացնել ստորին 2 կամ 4 ատամները։

Ճապոնացի տղամարդիկ համարում են, որ ծուռ ատամները գրավիչ են։ Սա ասոցացվում է երիտասարդության հետ։ Ճապոնացի ատամնաբույժները առաջարկում են նորաձև ժպիտ հաղորդել կանանց 400 $-ով։

Մեզ շրջապատող միջավայրի գեղագիտական կողմը

գյուղեր ու քաղաքներ

Գյուղ

Գյուղը մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար բնակչություն ունեցող բնակավայրն է։ Այդտեղ մարդիկ զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Գյուղաբնակչությունը կազմել է երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը։

Տնայնագործության հիման վրա գյուղերում առաջացան արհեստներ, զարգացող առևտրական, շուկայական կապերը հանգեցրին գյուղերի գյուղերի խոշորացմանը։ Որոշ գյուղեր այս ճանապարհով վերածվեցին քաղաքների։ Այսօր Հայաստանն ունի 48 քաղաքային, 866 գյուղական և 12 թաղային համայնք։

Քաղաք

Քաղաքը խիտ բնակեցված բնակավայր է։ Դրանք երկրի տնտեսական, մշակութային ու գիտական կյանքի կենտրոններն են։ Առաջին քաղաքները առաջացել են երրորդ հազարամյակի վերջում՝ երբ սկսվեց արհեստների, առևտրի տարանջատումը գյուղատնտեսական աշխատանքից։ Քաղաքներն առանձնացվում են ըստ բնակչության թվի, աշխարհագրական դիրքի, գործառույթի։

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы