ՎատԼավ/ПлоХорошо Օլգա Սավելևա (թարգմանություն)

Սիրահարեցնել

Միշան ինձ միանգամից դուր եկավ։ Բայց ես սկզբից չէի կարողանում հասկանալ, թե ինչով։ Սովորական տղա է, շուրջը կային ավելի գեղեցիկները և հասակովները ։ Բայց հենց նա վերցրեց ու մագնիսացրեց։ Կարելի է համարձակ ասել, որ դա եղել է սեր առաջին հայացքից։ Քիչ ավելի ուշ ես վերծանեցի այս կախարդանքը։ Կիսեցի զգացմունքներս և հասկացա բանն ինչում է։ Ամեն համակրանքն ունի իր պատճառը։ Կա՛մ մարդիկ դիմացինի մեջ գտնում են իրենց, կա՛մ տեսնում են դիմացինի մեջ այն, որը իրենց մոտ բացակայում է։ Միշան շատ վստահ էր իր վրա, այնքան, որ որոշ պահերում չափն անցնում էր։ Իսկ ես ՝ հակառակը։ Այնքան անինքնավստահ էի, որ բառերով փոխանցել չի ստացվի։ Ես այնքան ապշած էի նրա ինքնավստահությունից, որ չէի կարող չհիանալ դրանով։ Փոխաբերաբար իմաստով ասված ՝ ես անասելի ծարավ էի զգում ինքնաբավության հարցով, իսկ նրա մոտ դա մի ամբողջ ջրհոր է։ Ողջ ժամանակ փորձում էի մոտ գտնվել։ Ես պարզապես տենդի մեջ էի ընկնում, երբ նա բաց էր թողնում դասախոսությունները և մենք չէինք տեսնվում։ Ինչպե՞ս։ Այսօր առանց նրա՞։ Անգամ մի փո՞քր։ Ինքնավստահ մարդու կողքին միշտ թեթև ու հանգիստ է։ Ես նայում էի նրա վրա հիացմունքով․ եթե կրակ սկսվի, բոլորը կսկսեն ճչալ՝ «կրա՛կ, կրա՛կ» և լարված իրավիճակ ստեղծեն, իսկ նա կհանգցնի։ Ես էլ համապատասխանաբար կսկսեի մատուցել ջրով լի դույլ։ Ես ցանկանում էի լինել նրա կողքին։ Փորձում էի նրան դուր գալ։ Բայց երբ փորձում էի, միայն նայում էի, ամաչում, երբ մեր մեր հայացքները հանդիպում էին, շտապ թեքում էի հայացքս։ Բայց ես Ջեյն Էյրն էի, ոչ թե ոմն Սաշա Գրեյ։ Հպարտությունն ու նախապաշարմունքը մոլեգնում էր իմ մեջ, ոչ թե այս ամենը։ Բայց մի սարսափելի օր, ես իմացա որ Միշան ընկերուհի ունի, որ նա նրան դիմավորում և ճանապարհում է դեպի ինստիտուտ, և նրանք ապրում են միասին, անգամ կատու են պահում։ Իմ աշխարհը կործանվեց։ Կատուների պահում են երեխաների փոխարեն։ Դա նշանակում է, որ նրանք ունեն երջանիկ ու ամբողջական ընտանիք։ Իսկ ես․․․առաջին կուրսի մի աղջնակ։ «Իսկ ի՞նչ էիր դու ուզում, — հարցնում էի ինքս ինձ, — ինչո՞ւ նա պետք է իմ վրա նայի»։ Ընկերուհիս հագել էր խորը դեկոլտե։ Ասում էր ՝ « Քայլերը պետք է անել հաղթաթղթերով»։ Սակայն ես հաղթաթուղթ չունեի, այլ․․․ վալետիկներ։ Իմ հաղթաթղթերը ոտքերն էին, բայց այսպես թե այնպես ես դրանցով քայլում էի։ Ուրիշ ինչպես դուրս մղել դրանք ՝ չգիտեի։ Հանդիպման ժամանակ երջանիկ շպագա՞տ նստել, թե ոտքը վզո՞վ գցեմ։ Անիքնավստահ մարդիկ ինձ կհասկանան․ ես ինձ բացարձակապես մրցունակ չէի զգում հարսնացուների շուկայում։ Զգում էի, որ միջին ստատիկ եմ։

Մի երեկո Միշան ինձ տուն ճանապարհեց։ Մենք պարզապես ընկերներ ենք, դուրս եկանք ինստիտուտից երբ արդեն մթնել էր և գնացինք դեպի կանգառ։ Նկատեցինք թե ինչպես է իմ ավտոբուսը հեռվանում, իսկ հաջորդը պետք է գար 40 րոպեից։ Մենք վազում էինք, գոռում, բայց չհասցրինք։ Նա ուրախությամբ թարթեց իր աչքերը դեպի կանգառ և հեռացավ։

Խորը շունչ քաշեցի․

— Ես այստեղ կմեռնեմ։

Ես մրսում էի։ Միշան իր բաճկոնը ինձ տվեց, և ես սկսեցի մրսել իր փոխարեն։ Շատ էի ուզում գրկախառնվել, որպեսզի տաքանայի, բայց չի կարելի, նա կատվիկ ունի, և ոմն մի կին, ով հավաքում է իր հետևից։

Մենք կանգնած էինք կանգառում մոտավորապես 5 րոպե, երբ տեսանք , որ մեր ուղղությամբ գալիս է իմ ավտոբուսը, բայց դատարկ։ Հնարավոր է, որ այն փչացած է, կամ էլ պարզապես երթուղու վրա չէ։

— Արի հարցնենք, հնարավոր է նա նույն տեղն է գնում, որտեղ և դու, — առաջարկեց Միշան։

— Ո՞նց հարցնենք, ախր չի կանգնում։

— Կկանգնի՛։

— Ո՞նց ես դու դա պատկերացնում։ Դա անհնա՛ր է։

Միշան վազեց փողոց, պարզեց ձեռքը ՝ կարծես տաքսի էր կանգնեցնում։ Բայց կանգնեցրեց ավտոբուս։ Այդ կանաչ ավտոբուսը կանգնեց և արմատավորվեց տեղում։ Ես հիշեցի դրան իմ ողջ կյանքի ընթացքում։

— Դուք պատահաբար Իզմայլովսկի այգու մոտով չե՞ք անցնելու, — հարցրեց Միշան վարորդից։

— Այո, այդտեղով։

— Աղջկան ձեզ հետ չե՞ք տանի։ Կմրսի։ Նա էլ այդտեղ պետք է գնա։

Վարորդը լուռ բացեց առջևի դուռը, իսկ Միշան պարզեց ձեռքը։ Ես հիմարացած մտա դատարկ ավտոբուս, վերջին րոպեին հիշելով ուրիշի բաճկոնի մասին։

— Ես համարը գրել եմ, ոչինչ, մի վախեցիր, տնից զանգահարի, — շտապողաբար շշնջաց Միշան,- և ամենակարևորը հիշիր ՝ չկա ոչ մի անհնարին բան։

10 րոպե անց մենք անցանք այն առաջին ավտոբուսից, որով ես պետք է գնայի։ Ես դեռ չէի կարողանում ուշքի գալ։ Հենց այդտեղ էլ ՝ ավտոբուսում իմ մեջ ինքնավստահ դառնալու անասելի ցանկություն մտավ։ Ես հասկացա, որ ինքնավստահությունը ՝ դա հնարավորություն է գնալու այնտեղ ՝ որտեղ ցանկանում ես, արագ և հարմար, ոչ թե թողնել ապագայի պլանավորածին։ Ես նաև հասկացա, որ շատ եմ ցանկանում ինձ սիրահարեցնել Միշային։ Որպեսզի նա ամբողջ կյանքը ճանապարհի ու դիմավորի միայն ինձ, իր բաճկոնը տա միայն ու միայն ինձ և որպեսզի միայն ինձ համար ավտոբուս կանգնեցնի։ Նա այնտեղ ասաց, որ անհնարին բան գոյություն չունի, անգամ ապացուցեց։ Կարճ ասած ՝ նա էլ մեղավոր է։ Հենց այդ ավտոբուսում էլ ծնվեց նոր մարդ ՝ ինքնավստահ Օլյան։ Այսպիսով, մենք ի՞նչ ունենք։ Կա տղա, ով ինձ դուր է գալիս, բայց նա զբաղված է։ Բայց մեկ այլ կողմից, նա ակնհայտ ձգվում է դեպի ինձ, անգամ հնարավոր է անգիտակցաբար։ Ինստիտուտի բոլոր փոփոխությունները մենք միասին ենք քննարկում, զբոսնում ենք, զրուցում ենք, անգամ սենդվիչներ ենք մեզ հետ վերցնում, ասելով ՝ «մենակության մեջ չեմ ուտի»։ Նշանակում է, հաղթաթուղթը դեկոլտեի և մինի կիսաշրջազգեստերի մեջ չէ, ոչ էլ պատրաստության․ իմ նրբերշիկով սենդվիչները հաստատ այն չէ, որը գայթակղում է նրան իմ հասարակության մեջ։ Իմ ուղին դեպի իր սիրտը փշոտ է, և այն անցնում է իմ չապացուցված ինտելեկտի վրայով։ Ես վստահ իմ առջև հանձնարարություն եմ դնում ՝ պետք է նրա համար դառնալ հետաքրքիր այն կատվից։

Շարունակությունը ծիծաղելի էր։ Ես շատ եմ կարդացել։ Այդ ժամանակ հայտնիության գագաթնակետին եղել են հետախույզներ Մարինինան և Դաշկովան, և ահա ես այդ բոլորը կարդացել և հետաքրքիր հատվածները դուրս էի բերել։ Միշային նվաճելու իմ հետագա մարտավարությունը պայմանավորված էր շիտակությամբ ու նեղացկոտությամբ. սենդվիչների հետ միասին Միշային պատմում էի այն մասին, թե ինչպես են անցել հանգստյան օրերս։ Եվ դրանք շատ ակտիվ էին, քանի որ շաբաթ և կիրակի օրերին ինձ հաջողվեց մտնել գրեթե բոլոր դժվարությունների մեջ, որոնց մեջ հայտվեցին դետեկտիվ պատմությունների գլխավոր հերոսները։ Պատմությունը, որը պատմվում էր առաջին դեմքով և տեղափոխվում էր մայրաքաղաքի քնած տարածք, իմ պատկերացման մեջ ձեռք բերեց անհավանական առեղծվածային շրջանակ։

Միշան կարծես կախարդված ինձ էր լսում, դրա դեմքին փայլում էր հիացմունքը։ Այժմ այնպիսի դեմքի արտահայտություն ունի, որը 17 տարվա ամուսնությունից հետո, լինում է նրա մոտ գյուղական թթվասերի հատկապես հաջող բորշից հետո։ Այն ժամանակ նա նայում էր ինձ, նախանձում իմ հետաքրքիր կյանքին և ոչ մի անգամ չկասկածեց, որ այս անմիտ աղջիկը ՝ ձեռքը գրքեր ու դասաքրքեր, շաբաթ օրերին բարձրանում է տանիքներ ՝ զրուցելում է դրամագետների հետ, ովքեր գտել էին ցարիստի ժամանակների ոսկեդրամը, և պատահաբար հարձակվում է հանցագործների հետքի վրա, գտնվելով դաշնային հետախուզման մեջ։

Կարճ ասած ՝ մարտավարությունն աշխատեց։ Միշան մինչև ականջների ծայրը սիրահարվեց։ Մեկ տարի անց մենք սկսեցինք ապրել միասին, իսկ նրա նախկինը կատվի հետ միասին տեղափոխվեց իր մոր մոտ։

Այս պատմությունը ունի տխուր մաս։

Մի օր, այդ կատվիկը հիվանդացավ և սատկեց։ Եվ Միշան գնաց, որպեսզի օգնի թաղել կատվին։ Եվ ես այդ ժամանակ նրա տանը նստել և մտածում էի․

— Հնարավոր է նա ՝ նախկինը, այդ կերպ պարզապես փոձում է Միշային հե՞տ բերել։ Կամ էլ հնարավոր է կատվին դրա համար էլ սկսե՞լ էր պահել(բոլորին էլ հայտնի է, որ մեր տղամարդկանց նախկինները կախարդներ են)։

Այս մտքից հետո, որոշեցի, որ արդեն ժամանակն է կապվել խուզարկուի հետ։ Ինչպես նաև ժամանակն է կապվել ստի հետ։ Նույն օրվա երեկոյան, երբ Միշան տուն վերադարձավ, ես ասացի․

— Դու մի բան պետք է կարդաս, — և պարզեցի նրան Մարինինայի հոդվածը, — այսօ՞ր, — սարսափահար ասաց Միշան, — ոչ այսօր։ Քիչ-քիչ։ Կարդալուց հետո քեզ մոտ հարցեր կառաջանան։

Ես արդեն հոգնել էի այդ գաղտնիքը ինձ մեջ պահելուց։ Միշան հետաքրքրված էր և անմիջապես սկսեց կարդալ։ Ես միայն սպասում էի։ Նա կարդաց այն ողջ հանգստյան օրերի ընտացքում, իսկ ես, այդ ընթացքում տեղափոխվել էի ընկերուհուս մոտ։ Երբ մենք հանդիպեցինք, նա ինձ վրա նայում էր նույն հիացմունքով։

— Ես գիտեմ քո մեջ ինչն է ինձ դուր եկել, — ասաց նա, — քո ինքնավստահությունը։ Դու այնքան վստահ էիր ստում որ ես անգամ մի վայրկյանով չէի կարող կասկածել, որ այս ամենը քեզ հետ է կատարվել։ Անգամ երբ որ կարդում էի, կարծում էի, որ Մարինինան դու ես․․․

Ես ծիծաղեցի։ Սա այն մասին էր, թե ինչպես անինքնավստահ Օլյան ինքնավստահից կրկնօրինակեց և հաղթեց սիրո պատերազմում։ Ես պարզապես գիտեի գաղտնիքը․ «անհնար»-ը դա միայն բառ է, որը հնարավոր է անգամ գոյություն էլ չունի։ Հատկապես այն ժամանակ երբ պատահել է սերը․․․

Քայլող Դղյակը

Գլուխ երկրորդ,որտեղ Սոֆին ստիպված է գնալ երջանկության ետևի

-Ի՞նչ, մռայլվեց Սոֆին և նայեց դիմացը նստած աղջկան: Աղջիկը շատ նման էր Լետտիին: Նրա հագին Լետտիի երկնագույն զգեստից էր, համարյա ամենալավը, ինչը նրան շատ սազում էր: Նա ուներ Լետտիի մուգ մազերից ու երկնագույն աչքերից:
-Ես Մարթան եմ,- կրկնում էր նրա քույրը,- Ու՞մ ես բռնել Լետտիի մետաքսյա շարֆը կտրատելուց: Ես Լետտիին դրա մասին չեմ ասել, իսկ դու՞:
-Ոչ,- մրմնջաց Սոֆին:
Նա ապշած էր: Հիմա նա հաստատ գիտեր, որ նա Մարթան է: Եվ Մարթան սովորություն ուներ ձեռքերը սեղմել ծնկների մոտ և պտտել մեծ մատները մեկը մյուսի շուրջ: Բայց ինչպե՞ս…
-Ես շատ էի վախենում, որ դու կգաս ինձ մոտ,- շարունակեց Մարթան,- որովհետև քեզ երևի ամեն ինչ կխոստովանեի: Խոսք տուր,որ ոչ ոքի ոչինչ չես ասի: Ոչինչ չես պատմի չէ՞, եթե խոստանաս,չէ որ դու այնքան արդար ես:
-Ազնիվ խոսք, չեմ պատմի,- շշնջաց Սոֆին,-բայց ինչու՞․․․ և ինչպե՞ս․․․
-Դա ես ու Լետտին ենք կազմակերպել,- սկսեց Մարթան, պտտելով բութ մատները,- որովհետև Լետտին ցանկանում էր կախարդել սովորել, իսկ ես՝ ոչ։ Լետտին սարսափել խելացի է և պատրաստվում է շարունակել ապրել այդ խելքով։ Հա մենակ գնա ու ասա՛ մայրիկին։ Մայրիկը Լետտիին այքան է նախանձում, որ անգամ նրա խելացի լինելու մասին մտքեր էլ թույլ չի տա։
Սոֆին չէր կարողանում հավատալ, որ Ֆաննին այդքան խանդոտ է, բայց նա որոշեց ավելորդ հարցեր չտալ։
-Իսկ դու ինչպե՞ս։
-Բլիթներ կեր,- ասաց Մարթան։— Այն համեղ է։ Ես նույնպես մի փոքր գլխացավ ունեմ, հասկանո՞ւմ ես։ Այսպիսով, ես գտա ճիշտ թուրմը միսիս Ֆեյրֆաքսի մոտ երկու շաբաթվա ընթացքում։ Ես նրա գրքերն էի գիշերը թաքուն կարդում և դրա մեջ ոչ մի բարդ բան չկա։ Հետո նրանից քրոջս այցելելու թույլտվություն վերցրի, միսիս Ֆեյրֆաքսը համաձայնեց։ Նա պարզապես հրաշք է։ Որոշեցի, որ կարոտել եմ տունը, և ահա, վերցրի թուրմը, որպեսզի փոխեմ այստեղ մնացած տեսքը և մնացի այստեղ, իսկ Լետտտին գնաց միսիս Ֆեյրֆաքսի մոտ, և ձևացրեց, թե նա՝ ես եմ։ Առաջին շաբաթը սարսափելի բարդ էր, որովհետև ես ոչինչ չգիտեի, իսկ բոլորը կարծում էին, թե գիտեմ։ Սարսափելի է։ հետո պարզվեց, որ ես մարդկանց դուր եմ գալիս,- այդպես էլ լինում է, եթե նրանք քեզ դուր են գալիս,- և ամեն ինչ լավ դարձավ։ Հա, ու միսիս Ֆեյրֆաքսը Լետտիին դեռ չի վռնդել։
Սոֆին առանց համ զգալու դանդաղ ծամում էր բլիթը։
-Իսկ ինչո՞ւ ես այդպես արել։
Մարթան օրորվեց աթոռի վրա, Լետտիի մի ականջից մյուսը ժպտալով և մատներն այնքան արագ պտտելով, ո վարդագույն շրջան ստացվեց։
-Իսկ ես ցանկանում եմ ամուսնանալ և տասը երեխա ունենալ։
-Բայց դու դեռ փոքր ես։- Զարմացավ Սոֆին։
-Դեռ այո,- համաձայնեց Մարթան։- Բայց հասկանում ես, չէ՞, տասը երեխա ունենալու համար պետք է շուտ սկսել։ Իսկ այսպես ես սպասելու ու հասկանալու ժամանակ կունենամ, արդյոք այն մարդը, ով ինձ դուր կգա, սիրում է ինձ պարզապես նրա համար, որ ես՝ ես եմ։ Թուրմը շուտով կդադարի գործել և ես ավելի շատ կնմանվեմ ինձ։
Սոֆին այնքան ցնցված էր, որ բլիթը կարգին չփորձած կուլ տվեց։
-Իսկ ինչո՞ւ տասը,- Ապշած հարցրեց նա։
-Որովհետև այդքան եմ ուզում,- պատասխանեց Մարթան։Անգամ ե՛ս չգիտեի։
-Հա ավելի լավ էր լռել այդ մասին, քանի որ դու մայրիկի կողքին էիր կանգնած, և ուղեղումդ դաջել ես, թե ես պետք է գնամ երջանկության ետևից,- հայտարարեց Մարթան։- Այսինքն դու կարծում էիր, որ մայրիկն ինձ երջանիկ ապագային է պատրաստում։ Ես նույնպես սկզբից այդպես էի կարծում, իսկ երբ հայրիկը մահացավ, ես հասկացա՝ նա պարզապես ուզում է որքան հնարավոր է շուտ ազատվել մեզնից։ Նա գնաց այնտեղ, որտեղ մի խումբ տղամարդիկ էին, և շուտով ինչ-որ մեկը կամուսնանա նրա հետ, իսկ ինձ ընդհանրապես հեռու ուղարկեց։ Ես այնքան բարկացա, որ մտածեցի՝ իսկ ինչո՞ւ ոչ։ Խոսեցի Լետտիի հետ, նա էլ ինձնից քիչ չբարկացավ, և ահա, մենք կազմակերպեցինք այդ ամենը։ Հիմա երկուսս էլ չափազանց գոհ ենք։ Միայն քո պատճառով ենք ամաչում։ Դու պարզապես չափազանց գեղեցիկ ու խելացի ես, հասկանւ՞ւմ ես։ Դու չպետք է ողջ կյանքդ այս գլխարկի արհեստանոցում անցկացնես։ Մենք խոսել ենք այդ մասին, բայց այդպես էլ ոչինչ չենք որոշել։
-Ես իդեալակա՛ն եմ ապրում,- վստահեցրեց Սոֆին։— Ըստ ձեզ դա ձանձրալի կարո՞ղ է լինել։
-Իդեալակա՞ն,- բացականչեց Մարթան։— Ո՞րն է իդեալական, որ կես տարի այստեղ ոտք չես դրել և, որ միշտ այս սարսափելի մոխրագույն զգեստո՞վ ես։ Այնպիսի տեսք ունես, ասես անգամ ինձնի՛ց ես վախենում։ Մայրիկն ի՞նչ է արել քեզ հետ։
-Ոչինչ,- շփոթվեց Սոֆին։- Մենք շատ զբաղված էինք։ Ֆաննիի մասին այդ կերպ խոսելը լավ չէ, Մարթա։ Չէ որ նա քո մայրն է։
-Այո, նա իմ մայրն է, և ես նրան ոչ լավ կերպով նման եմ, դրա համար էլ վատ չեմ հասկանում նրան,- բարկացած ասաց Մարթան։- Այդ իսկ պատճառով էլ, նա ինձ հեռու ուղարկեց, եթե ճիշտ ասել՝ փորձեց։ Մայրիկը շատ լավ գիտի՝ եթե ուզում ես մեկին շակագործել, պարտադիր չէ նրան վատ վերաբերվել։ Նա շատ լավ գիտի, թե դու ինչպիսի գործադիր ու պարտավորված ես։ Նա շատ լավ գիտի, որ այդ հիմարությունը դաջել ես ուղեղումդ, թե դու ավագ դուստրն ես, ուրեմն վերջին անհաջողակն ես։ Նա քեզ մատների շուրջը պտտել է և ստիպել է իր մոտ աշխատել։ Ինչի վրա կուզես, եկ գռազ գանք, որ նա քեզ չի վճարում։
-Բայց ես դեռ սովորո՛ւմ եմ,- հերքեց Սոֆին։
-Ես նույնպես, բայց ես աշխատավարձ ունեմ,- ասաց Մարթան։- Որովհետև Սեզարիները հասկանում են, որ ես դրան արժանի եմ։ Ձեր գլխարկների արհեստանոցը վերջերս ահագին գումար է աշխատում, քո շնորհի՛վ։ Այն կանաչ գլխարկը քո ձեռքի գործն է, չէ՞, որը կրելով քաղաքապետի կինը ավարտական երեկոյի առաջին գեղեցկուհու տեսքն ուներ։
-Այն արտահայտիչ կանա՞չը։ Դե հա, ես եմ զարդարել,- համաձայնեց Սոֆին։
-Ու ևս մի գլխարկ, որը Ջեյն Ֆերյեն էր կրել,- չլռեց Մարթան։- Գլխարկների ու հագուստների գործում դու պարզապես խելք ես, մայրիկն էլ դա շատ լավ գիտի։ Այն ժամանակ, երբ Լետտիին վարդագույն հագուստ կարեցիր, ինքդ քեզ հետ պայմանագիր կապեցիր։ Հիմա էլ գումար ես աշխատում, իսկ մայրիկը գնում է այնտեղ, որտեղ ուզում է․․․
-Նա գնումնե՛ր է կատարում,- շնչակտուր ասաց Սոֆին։
-Գնումնե՛ր,- բղավեց Մարթան։ Նրա մատները դողում էին։- Դրա համար շաբաթվա մեջ մեկ առավոտն էլ է բավական։ Ես տեսել եմ նրան, Սոֆի, ու լսել եմ, թե ինչ են նրա մասին խոսում։ Նա վարձու վագոնով է շրջում, դեսուդեն աշխատածդ գումարն է ծախսում և առանձնատներ է այցելում։ Ասում են, թե նա ցանկանում է Դոլինայի այն մեծ տունը գնել և վերանորոգել ըստ վերջին նորաձևության։ Իսկ դու որտե՞ղ կգնաս։
-Կարծում եմ, որ Ֆեննին հաճույքին ու հանգստին արժանի է։ Չէ որ նա մեզ մեծացրել է, որը բավականին դժվար էր,- դատեց Սոֆին։- Այդ դեպքում երևի արհեստանոցը կմնա ինձ։
-Օ, ինչու է ճակատագիրն այսքան չարամիտ,- հեգնանքով բացականչեց Մարթան։- Լսիր․․․
Բայց հենց այդ պահին երկու դատարկ նավակ քշվեցին դեպի սենյակի վերջ։ Ստացված բացվածքիս, հետևից դուրս եկավ մի ճամփորդ։
-Կարծես, ես լսեցի քո ձայնը, Լետտի,- ասաց նա, մինչև ականջների ծայրը ժպտալով՝ ընկերական, բայց ոչ առանց խաղերի։- Փոխանցիր, որ նոր խումբը արդեն հասել է, հասկանալի՞ է,- փոշով պատված գանգուր մազերը կրկրն անհետացան։
Սոֆին մտածեց, որ այս արհեստանոցը վատը չէ։ Նա սարսափելի ուզում էր հարցնել՝ պատկանո՞ւմ է նա արդյոք նրանց, ովքեր դուր են գալիս գալիս Մարթայն, բայց նա չհասցրեց։ Մարթա խոսելը շարունակելով, արագ վեր կացավ։
-Պետք է ձայն տալ աղջիկներին և նրանց խանութ տանել,- բացատրեց նա։ Օգնիր, հա՞։ Վերջից վերցրա․․․- Նա իրեն մոտեցրեց մոտակա սկուտեղը, և Սոֆին օգնեց նրան մտցնել այն աղմկոտ խանութ։ — Քեզ հետ պետք է ինչ-որ բան անել,- փքված ասաց Մարթան մուտքի մոտ։ -Լետտին անդադար հավաստիացնում է, որ իր տեղը չի գտնում, ինչպե՞ս ես մնացել առանց մեզ։ Մենք փորձում էինք քեզ փոքր ինչ ինքնագնահատական ավելացնել․․․ փաստորեն նրա անհանգստությունները տեղի՛ն էին։
Խանութում միսիս Սեզարին նրանցից վերցրեց սկուտեղը, և իր հզոր ձեռքերովայն կողքերից բռնելով, ինչ-որ բան բղավեց, և մարդկանց ամբոխը Մարթայի կողքով վազեց մառան՝ նոր սկուտեղներ բերելու։ Սոֆին ողջ ուժով բղավեց «ցտեսություն» և սկսեց ձգվել դեպի ելքը։ Մարթայից ժամանակ խլել շարունակելը լավ չէր լինի։ Բացի այդ էլ, Սոֆին ցանկանում էր միայնակ մնալ։ Նա սլացավ տուն։ Հրավառություններն արդեն սկսվել էին, դրանք բաց են թողնում գետի մոտ գտնվող Արդար մարգագետնից, ասես փորձում էին խամրեցնել Հաուլի դղյակից դուրս բխող կապույտ կրակը։ Սոֆին կրկին իրեն ծեր զգաց, անգամ ավելի շատ, քան առաջ։
Սոֆին մտածում ու մտածում էր, նա զբաղբեց դրանով ամբողջ հաջորդ շաբաթը, բայց արդյունքում միայն վերջնական մոլորվեց և բարկացավ, քանի որ ամեն բան աշխարհում կազմված չէր ըստ նրա պատկերացումների։ Մարթան ու Լետտին նրան պարզապես ցնցեցին։ Փաստորեն այսքան տարվա ընթացքում, նա նրանց հասկանալ չի սովորել, սակայն Ֆաննիին ընդունել այնպիսին, ինչպիսին նկարագրել է Մարթան, նրա մոտ չստացվեց։
Մտածելու համար ահագին ժամանակ կար, որովհետև Բեսին ճիշտ ժամանակին հարսանիքի համար արձակուրդ վերցրեց, և Սոֆին մնաց միայնակ։ Ֆաննին իրոք շատ հաճախ էր գնում է, միգուցե զբոսնո՞ւմ էր, միգուցե ոչ, իսկ Մայիսյան խնջույքիս հետո, առևտուրը գնաց անկման։ Երեք օր անց Սոֆին քաջություն ձեռք բերեց և հարցրեց Ֆաննիին․

Իսկ կարո՞ղ եմ արդեն աշխատավարձ ստանալ։
-Իհարկե, սիրելից։ Չէ որ այսքան աշխատում ես,- նուրբ պատասխանեց Ֆաննին՝ հայելու առջև մեծ ծաղկազարդ գլխարկն ուղղելով։ — Այսօր երեկոյան հաշիվները կարգի կբերեմ, այդ ժամանակ էլ կտեսնենք։- Ու նա դուրս փախավ։ Վերադարձավ միայն այն ժամանակ, երբ Սոֆին փակեց խանութն ու վերցրեց իր հետ մնացած գլխարկները, որոնք պատրաստ չէին։
Ի սկզբանե , Սոֆին ամաչում էր, որ լսեց Մարթային, բայց երբ Ֆիննին այդպես էլ չխոսեց աշխատավարձի մասին, ո՛չ այդ երեկո, ոչ էլ շաբաթ անց, Սոֆին սկսեց մտածել, որ Մարթան հնարավոր է ճիշտ էր։
-Հնարավոր է, որ ինձ շահագործում են,- ասաց նա՝ հերթական գլխարկին՝ փաթաթելով այն կարմիր մետաքսով և զարդարելով մոմ բալերով,- բայց չէ որ մեկը պետք է ստեղծի ձեզ, այլապես վաճառելու ոչինչ չի՛ լինի։
Նա ավարտեց կարմիր գլխարկը և անցավ հաջորդին՝ հիասքանչ սև-սպիտակին և հենց այդ ժամանակ մի նոր միտք ծագեց։
-Պատկերացնենք, որ վաճառելու ոչինչ չկա, ի՞նչ կլինի այդ ժամանակ,- հարցրցրեց Սոֆին գլխարկից։ Նա նայեց պատրաստի գլխարկների գծերի շուրջը, ապա ոչ պատռաստի, որոնք անկյունում էին,- Ու ձեր մեջ ի՞նչ լավ բան կա,- դառնորեն հարցրեց նա,- ձեզնից ես ի՞նչ օգուտ ունեմ։ Միայն խնդիրնե՛ր։
Շատ քիչ էր մնացել, որ Սոֆին փախներ իր տնից և ուղևորվեր երջանկության ետևից, բայց ժամանակին հիշեց՝ նա ավագ դուստրն է և միևնույն է ոչ մի օգուտ չի լինի։ Ապա խորը հոգոցով անցավ հաջորդ գլխարկին։
Հաջորդ առավոտյան նա խանութում մենակ էր, և առաջվա պես սարսափելի բարկացած էր։ Այդ ժամանակ խանութ մտավ երիտասարդ հաճախորդուհի ամենահասարակ տեսքով՝ պտտելով գլխարկի ժապավենից։
-Դուք միայն տեսե՛ք,- բղավեց օրիորդը,- դուք ինձ ասել էիք, որ Ջեյն Ֆերյեն հենց այդպիսի գլխարկով էր, երբ դիմավորում էր իր կոմսի՛ն։ Ամեն բան ստե՛լ եք։ Ոչ մի այդպիսի բան ինձ հենց չպատահե՛ց։
-Ոչ մի զարմանալի բան չկա,- պատասխանեց Սոֆին՝ անսպասելիությունից չկարողանալ զսպել իրեն,- Եթե դուք այնքան հիմար եք, որ ձեր այդ դեմքի հետ այդպիսի գլխարկներ եք կրում։ Ձեր խելքը չի հերիքի, նկատել արքային, եթե անգամ ձեր ոտքերի տակ պառկած լինի, եթե իհարկե քարի չվերածվի ձեր վրա գցած մեկ հայացքից։
Հաճախորդուհին անշարժացավ, ավա գլխարկը Սոֆիի վրա շպրտելով՝ հեռացավ։ Սոֆին գլխարկը կոկիկ գցեց աղբամանը։ Շնչելը նրա համար բարդ էր դարձել։ Կանոնը թելադրում է՝ կորցնես համբերությունդ՝ կկորցնես հաճախորդին։ Հենց նոր Սոֆին համոզվեց, որ դա մաքուր ճշմարտություն է։ Սակայն, նա ինքը անգամ չէր սպասում, թե դա ինչ հաճույք է։
Սոֆին չհասցրեց խելքի գալ։ Լսվեց անիվների ճռռոցն ու ձիերի սմբակների հարվածն, ու խանութը մութ դարձավ։ Զանգը տալուց հետո դռնից ներս երևաց շքեղագույն հաճախորդուհին, Սոֆին այսպիսիններին դեռ չէր հանդիպել։ Հաճախորդուհու ուսերից իջել էր թիկնոցը և երևում էր գեղեցիկ ադամանդներով զարդարված զգեստը։ Առաջին հերթին Սոֆիի ուշադրությունը գրավեց տիկնոջ լայնեզր գլխարկը, որն ամբողջությամբ զարդարված էր ջայլամի փետուրներով, որոնք այքան հմտորեն էին ներկված, որ նրանք երանգավորում էին վարդագույն, կանաչ և երկնագույն ադամանդի փայլերը, դրա հետ մեկտեղ սև մնալով։ Շատ թանկարժեք գլխարկ է։ Տիկնոջ դեմքը հիասքանչ էր։ Վարսերի շագանակագույն երանգը նրան շատ էր երիտասարդացնում, բայց․․․ Սոֆիի հայացքը թեքվեց տիկնոջ կողակցին, ով խանութ մտավ նրա ետևից։ Նա տեսավ շեկ երիտասարդի՝ շատ էլեգանտ հագնված, բայց գույնը գցած և սարսափելի տխուր։ Տղան նայեց Սոֆիին՝ խնդրանքով ու սարսափով։ Երտասարդը տիկնոջից շատ ավելի փոքր էր։ Սոֆին ապշած էր։
-Միսս Հանտե՞ր,- հարցրեց տիկինը՝ մելեդային, բայց իշխող ձայնով։
-Այո,- պատասխանեց Սոֆին։ Երտասարդի տեսքն էլ ավելի վատացավ։ Հնարավոր է՝ տիկինը նրա մայրն էր։
-Լսել եմ, որ դուք աստվածային գլխարկներ եք վաճառում,- երգեց տիկինը,- ցույց տվեք։
Սոֆին այնքանով չէր տիրապետում իրեն, որպեսզի պատասխաներ։ Նա դուրս եկավ հաճախորդի մոտ և սկսեց գլխարկները ցույց տալ։ Դրանցից որ մեկը տիկնոջ շքեղությանը չէր համապատասխանում, բացի այդ էլ երիտասարդը աչքերը Սոֆիից չէր կտրում, որը սարսափելի անհարմար էր։ Որքան շուտ տիկինը հասկանա, որ այստեղ ոչինչ չի գտնի, այդքան շուտ այս զույգը վերջապես կհեռանա։ Ֆաննիի խորհրդին հետևելով, Սոֆին սկսեց ամենաանհարմարներից։
Տիկինը միանգամից սկսեց գլխարկներն իրար ետևից արհամարհել։
-Հմայիչ է,- շշնջաց հաճախորդուհին վարդագույն գլխարկի հասցեին,- մայիսյան ծաղիկ,- դրոշմեց նա, բաց կանաչ ծղոտի հասցեին,- էլ ի՞նչ կարող եք առաջարկել։
Սոֆին նրան ցույց տվեց հիասքանչ սև-սպիտակ գլխարկ, միակը, որը կարող էր գոնե փոքր-ինչ հետաքրրքրել տիկնոջը։
Տիկինը արհամարհանքով նայեց գլխարկին։
-Նման գլխարկը, ոչ մեկին վճռականորեն չի սազի։ Դուք ինձնից անիմաստ ժամանակ եք խլում, միսս Հանտեր։
-Ես սա անում եմ միայն այն պատճառով, որ դուք եկաք խանութ և խնդրեցիք ցույց տալ գլխարկները,- հերքեց Սոֆին,- Տեսնում եք, տիկին՝ սա փոքրիկ խանութ է, փոքրիկ քաղաքում։ Ընդհանրապես ինչու․․․ ,-այդ պահին տիկնոջ թիկունքում կանգնած երիտասարդը շունչ քաշեց ու թափահարեց ձեռքերը, ասես փորձում էր զգուշացնել Սոֆիին,- Ինչո՞ւ եք ընդհանրապես նեղություն քաշել ու այցելել մեզ,- ավարտեց Սոֆին և հետաքրքիր դարձավ՝ ինչ է լինելու հետո։
-Ես իմ վրա եմ վերցրել այն գործը, ըստ որի պետք է պատժեմ նրանց, ովքեր համարձակվել են հակասել Ճահճային Կախարդին,- ասաց տիկինը,- Շատ բան եմ լսել ձեր մասին, Միսս Հանտեր ու ո՛չ մրցակցությանը, ո՛չ ձեր մտածելակերպի հավես չունեմ։ Ես եկել եմ կանգնեցնել ձեզ։ Ահա, սա ձեզ,- և նա պարզեց ձեռքը ու թափահարեց այն Սոֆիի դեմքի առաջ։
-Ուզում եք ասել, որ Ճահճային Կախարդը հենց դո՞ւք եք,- դողաց Սոֆին։ Սարսափից ու որևէ ուրիշ բանից, նրա ձայնի հետ ինչ-որ բան կատարվեց։
-Այո,- պատասխանեցը տիկինը,- և թող դա ձեզ սովորեցնի, իմ գործերի մեջ քիթը չխոթել։
-Ինչու փորձե՞լ եմ։ Ինչպիսի հիմարությո՛ւն,- կռկռաց Սոֆին։ Հիմա երիտասարդդ տղան նրան լիակատար խուճապով էր նայում, բայց Սոֆին այդպես էլ չոր հասկանում, թե ինչ է նրա հետ կատարվում։
-Ոչ մի սխալմունք չկա, Միսս Հանտեր,- ասաց կախարդը,- Գնանք Գաստոն,- նա շրջվեց և շարժվեց դեպի ելքը։ Մինչ երիտասարդը ցածրացած կախարդի համար բացում էր դուռը, նա կրկին պտտվեց դեպի Սոֆին,- Ու հա, դուք չեք կարող ոչ ոքի ասել, որ ձեզ կախարդել են,- ավելացրեց նա։
Դուռը նրա ետևից ուժգին փակվեց։
Սոֆին շոշափեց դեմքը, որպեսզի հասկանա, թե ինչից տղան այդպես վախեցավ։ Մատները շոշափեցին փափուկ կնճիռները։ Սոֆին նայեց ձեռքերին ու դրանք նույնպես ամբողջությամբ կնճռոտ էին ու ոսքորները ցցված, արտահայտիչ երակներով ու անճոռնի մատներով։ Սոֆին բռնեց զգեստի եզրից ու բարձրացրեց այն, որի տակ նիհար ոտքեր էին։ Սրանք իննսուն ամյա ծեր կնոջ ոտքեր էին։
Սոֆին շտապեց հայելու մոտ և հասկացավ, որ շտապ պետք է երիտասարդանա։ Հայելու միջի դեմքը լիովին հանգիստ էր, քանզի նա մեկ ուրիշ բան չէր էլ սպասում տեսնել։ Դա մի նիհար պառավի դեմք էր՝ նիհարած, շագանակագույն ու բաց մոխրագույն մազերի երանգով։ Սոֆիին նայում էին իր իսկ աչքերը՝ կանաչ, արցունքոտ, իսկ դեմքի արտահայտությունը՝ ողբերգական։
-Մի վախեցիր, տատիկ,- հանգաստացրեց Սոֆի իր արտացոլանքին,- տեսքդ առողջ է։ Բացի այդ էլ սա արտացոլում է ներքինդ։
Նա բավականին հանգիստ ընդունեց իր տեսքը։ Շուրջն ամեն ինչ նույնպես բավականին հանգիստ էր ստեղծվել ու մի քիչ հեռու։ Սոֆին անգամ այդքան էլ բարկացած չէր Ճահճային Կախարդի վրա։
-Եթե հնարավորություն առաջանա, պետք է հավասարվել նրա հետ,- ինքն իրեն ասաց Սոֆին,- Բայց եթե Լետտին ու Մարթան համաձայն լինեն իրար հետ լիներ, ես նույնպես կկարողանամ այս տեսքով ապրել։ Բայց այստեղ մնալ չի կարելի։ Ֆաննին հարված կստանա։ Ուրեմն․ այս մոխրագույն զգեստը լավ տարբերակ է, բայց նաև պետք է վերցնել թիկնոց ու որևէ ուտելու բան։

Հայկազյան բառարան

Իմ սիրելի հայ ազգ, իմ այս երկար տարիների աշխատանքը խոնարհ սրտով նվիրում եմ քեզ։ Քեզ եմ նվիրում այն, ինչ իմն է, քանի որ ինչը քոնն է՝ իմն է․ այսպես եմ պարծենում քեզ ծառայելով։ Իմ նպատակն է սիրել Աստված և քեզ, իմ ա՛զգ պաշտելի, ծառայել Աստծուն և քեզ, պարզապես քո մեջ փառավորելու Հիսուս Քրիստոսին, որի փառքը հավերժ է։

Բառարանի տպագրությունը

Մխիթար Աբբահոր նամակներում այսպես են ավարտվում նրա խոսքերը, որոնք նրա բառարանի առաջաբանում են։

Արդեն գիտենք, թե Աբբահայրն ինչպես է իր ամբողջ կյանքը ներդրելով աշխատել բառարանի վրա, երբ հղացել է այն ունենելու գաղափարը։ Այդ բառարանը նրա գլուխգործոցն է, սակայն, ցավոք, Մխիթարին բախտ չի վիճակվում այն կազմված տեսնել․ ցավոք, մահը վրա է հասնում։ 1732 թվականին, Պոլսում բնակվող մի դպիր, Մաղաքիա անունով, լսելով, որ Մխիթար Աբբահայրը բառարան է ստեղծում, իսկույն գրում է նրան, տեղեկություններ խնդրելով։

Մխիթարի պատասխանը՝ «Բառարանիս մեկ չորրորդը վերջնական կերպով պատրաստած եմ, սակայն չափազանց զբաղումներուս պատճառով, չեմ կրնար գործը փութով ավարտել»։

1733-ից 1735 թվականներին Մխիթար Աբբահայրը տպագրում է  Աստվածաշունչը։ Դրան հաջորդում է «Մեկնություն ժողովողի» հատորը, որի հեղինակն ինքն էր։

Իսկ այդ գրքին հաջորդում է «Մեկնություն Ավետարանին Մատթեոսի», որի տպագրությունն ավարտվում է 1737 թվականին։ Մխիթար Աբբահայրը 60 տարեկան էր․ 4 տարվա մեջ տպել էր երեք խոշոր հատորներ։ Այս տպագրությունների ընթացքում է, որ սկսեցին վանքում կառուցել եկեղեցու առջևի սրահը, մեծ գրադարանն ու սեղանատունը, որոնց աշխատանքներին Մխիթարն անձնապես էր հսկում։ Այս ամենի ավարտից հետո նա չգիտեր՝ անցնի արդյոք բառարանի՞ աշխատանքներին, թե՞ մի ուրիշ կարևոր գրական աշխատության, որ նույքան սիրելի էր իր սրտին, այն է՝ «Մեկնություն Դավիթի 150 սաղմոսներուն»։ Մի քանի ամսի հետո, 1736-ի նոյոմբերին, որոշում է վերջնական կերպով նվիրվել բառարանին։

Տարիները սահում են

1738-ին գրած մի նամակից իմանում ենք, որ ցավոք չի կարողանում բառարանի գործն առաջ տանել չափից շատ զբաղված լիենլու պատճառով, և որ հասել է «Ը» գրին։

Անցնում է 4 տարի․ 1742 -ին գրոիմ է, թե հասել է «Հ» գրին։

1743-ի մայիսի 4-ին հույսեր է հայտնում, թե մինչև սեպտեմբեր կավարտի գործն ու կանցնի տպագրության։ Իսկապես, հաջորդ նամակներից իմանում ենք, որ գործն ավարտել է, բայց նոյեմբեր ամսին։ 1744-ի հունիսին սկսում է բառարանի տպագրությունն, ու ահա, տխուր լուր․ այն մարդը, որ գրաշարություն պետք է անի, թողել է տպարանն ու վանք է մտել, կրոնավոր դառնալու համար։ Նոր աշխատող գտնելն անհնարին է։ Մխիթար աբբահայրն իր միաբաններից մի քանի հոգու հանձնարարում է գրաշարություն սովորել․ սկսում են բառարանը տպել։ Այսպիսի ընթացքով հույս է ունենում գործն ավարտել մի տարի հետո։

Տպագրությունը սկսվում է

1744-ի հոկտեմբերին սպագրությունը սկսված է, և երկու մաս էլ վերջնական կերպով տպված։ 1745-ի հուլիսին 82 մաս տպված էր, և Մխիթարն ինքն իրեն քաջալերում էր՝ ասելով, որ մնացել է միայն 68 մաս։ Անցնում է երկու տարի, միայն կեսն է տպագրված։ Ձմեռներին տպագրությունը կանգ էր առնում։ Հասնում ենք 1747-ի ամռանը։ Գործը դարձյալ դանդաղում է, որովհետև Անտոն Պորթոլիի տպարանը, որտեղ բառարանը տպվում էր, անհաջողություններ է ունենում, ու նույնիսկ վախ կար, որ տպարանը կդադարի գործել։ Սակայն այդ փոթորիկն անցնում է, տպարանը բացվում է, բառարանի տպագրությունը՝ շարունակվում։ 1748-ի դեկտեմբերին այն գրեթե ավարտված է։ 1749-ի փետրվարին Մխիթար Աբբահայրն իր սիրելի աշակերտներից մեկին նամակ է գրում, ավետելով, որ տպագրությունն ավարտված է, բայց՝ ոչ կազմված, սպասում է, որ տպագրությունը չորանա, որպեսզի կազմի և ուղարկի։

Այս տողերը գրելուց հետո Աբբահայրն ընկնում է անկողին։ Իր վեևջին հիվանդությունն էր։ Միայն իր մահից հետո է բառարանն ամբողջությամբ կազմվում։ Նրա առաջին էջի վրա մի փոքրիկ առաջաբան են ավելացնում իր աշակերտները, ասելով, թե՝ «Այս հատորը Մխիթար Աբբահոր աչքին լույսն էր, բայց ինքը չտեսած մեռավ ու գնաց երկինք»

Բառարանի երկրորդ հատորը

Բացի այս բառարանից Մխիթար Աբբահայրը պատրաստել է նաև երկրորդ հատոր, ուր գտնվում են Աստվածաշնչի բոլոր հատուկ անունները, որոնց մասին տալիս է գիտական ու ճշգրիտ մեկնություններ։ Հատուկ անուններին հաջորդում են գրաբարից-աշխարհաբար և աշխարհաբարից-գրաբար բառարանները։ Այս երկրորդ հատորը նա որպես ժառանգություն թողնում է իր աշակերտներին, որոնցից երկուսը՝ Հ․ Մկրտիչ Անանյան և Հ․ Սիմոն Տայի-Սիմոնյան, միասին կրկին աչքի են անցկացնում և Աբբահոր մահից 20 տարի հետո հրապարակում են երկրորդ հատորը, ինչը մեծ խանդավառություն է ստեղծում հայության շրջանում։

Սույն հատորի առաջաբանի մեջ կարդում ենք հետևյալ տողերը՝ «Քիչ ժամանակի մեջ՝ Մխիթար Աբբահոր բառարանին առաջին հատորը տարածվեցավ ժողովուրդին մեջ, ու ամեն կողմե հարյուրավոր դիմումներ եղան մեզի՝ որ շուտով հրապարակ հանենք երկրորդ հատորը, ահա կկատարենք անոնց փափագը…»։

Համեմատություններ

Հետաքրքրության համար հիշատակենք, որ Մխիթար Աբբահոր բառարանին նման գործ առաջին անգամ ստեղծել են ֆրանսիացիները, 1606-ին։ Սրան հաջորդում է իտալական բառարանը, 1612-ին։ Երրորդն արդեն Մխիթար Աբբահորն է, 1748-ին։ Մեզ հաջորդում են անգլացիաները՝ 1755-ին, գերմանացիները՝ 1774-1786 թվականներին։ Ուրեմն, Մխիթար Աբբահոր բառագիրքն իր երկու հատորներով հայ հասարակությանն է հանձնվում այն ժամանակ, երբ դեռ եվրոպական շատ ազգեր չունեին իրենց լեզվի հիմնական բառարաններ։

«Հայկազյան նոր բառարան»

Այս բառարանի վրա աշխատել են երեք մեծանուն վարպետներ՝ Սյուրմելյան, Ավետիքյան, Ավգերյան․ այդ պատճառով կոչվում է «Բառարան երից վարպետաց»։

Ս․ Ղազարու Մայրավանքի արխիվում պահված է մի նամակ, գրված պոլսեցի մի վարժապետի կողմից, որում ասվում է․ «Մխիթար Աբբահոր բառարանը հոս Պոլսո մեջ հրաշք գործեց, մինակը հարյուր վարժապետի գործ կընե, բոլոր վարժապետներս ալ առանց անոր չենք կրնար կենալ, ասկե քսան տարի առաջ սխալ գրելը և ուղղագրության սխալ ձևերը սովորական էին մեզի համար, մինչ այսօր, այս բառարանին շնորհիվ, քիչ ժամանակի մեջ՝ սխալները սկսան մաքրվիլ, գրելու ձևերնիս սկսավ նրբանալ, ու ես անկեղծորեն կխոստովանիմ, թե այս հրաշքը գործեց Մխիթար Աբբահայր իր բառարանով։

Հ․ Սուքիաս Աղամալյանն, 1775-ի հունիսի 8-ին, Հնդկաստանի Մատրաս քաղաքից, ուր կար հայ համայնք, նամակ է գրում Մելքոնյան Աբբահորը, ասելով․ «Այստեղի հայերը սովի մատնված են և գիրքի կսպասեն, իմ ձեռքս եղած գիրքերը անհետացուցին ու զիս միայն ժամագիրքով թողացին, իսկ այն մեկ սնդուկ գիրքերը՝ որ ղրկած էիք, իրենց աչքին առջև բացի, և մեկ վայրկյանի մեջ ամբողջ սպառեցին, գնեցին ու տարին, ինծի բան չթողացին։ Ուստի, կխնդրեմ ձեզմե, որ շուտով ղրկեք ինծի շատ ու շատ գրքեր, Աստվածաշունչ, Մխիթար Աբբահոր բառարանը, քերականություն և Մեկնություն Մատթեի… Եթե մեկ սնդուկի տեղ տասը սնդուկ ալ ղրկելու ըլլաք, հոս բոլորն ալ կսպառի. միայն թե սնդուկները մեծ տեսակեն ըլլան։

Ու կան դեռ բազմաթիվ այլ նամակներ, որոնք լիովին կհամոզեն մեզ, թե որքան մեծ հաջողության էր հասել Մխիթարն իր ժողովրդի մեջ։

Արշակ և Շապուհ

Պարսից Շապուհ արքան Արշակին խաբեությամբ իր մոտ է բերում և պահում: 

Իր սրահի կեսը Շապուհը հայկական հող է լցնում, մյուս կեսը բնիկ հողը թողնեն: Արշակն ու Շապուհը քայլւոմ են այդ սրահով: Հայկական հողի վրա Արշակը ըմբոստանում է, և ասում որ հայրենիք վերադառնալուն պես պատերազմ է սկսելու, իսկ պարսկական հողի վրա հնազանդվում էր Շապուհին: Շապուհը հասկանում է որ եթե բաց թողնի Արշակին նա պատերազմ է սկսելու, այդ պատճառով բանտարկում է նրան անհուշ բերդում: 

Արշակի հետ եկել էր նաև Վասակը, և հաջորդ օրը Շապուհը հրամայում է որ իր մոտ բերեն Վասակին՝ Մեծ հայլի սպարապետին: Սկսում է վիրավորել նրան քանի որ նա փոքրամարմին էր: Վասակը պատասխանում է, որ մինչև իր դիմաց կանգնելը Շապուհը վախենում էր Իրենցի, սակայն այժմ փոքրամարմին է համարում: 

Շապուհը հրամայում է Վասակին մորթազերծ անել և նետել Անհուշ բերդը։

Արտաշես և Սաթենիկ

Ավանդազրույցը հայոց արքա Արտաշեսի և ալանների արքայադուստր Սաթենիկի մասին է։ Ըստ ավանդազրույցի Արտաշես արքան գերի է վերցնում կողոպուտի նպատակով Հայաստան ներխուժած ալանների արքայազնին և նրանց թագավորը ստիպված հաշտություն է խնդրել՝ խոստանալով այլևս չասպատակել Հայոց աշխարհը: Արտաշեսը մերժել է նրան։ Քույրը՝ Սաթենիկը, եղբորը փրկելու համար եկել է գետափ և ձայն տվել դիմացի ափին գտնվող Արտաշեսին, որ ազատ արձակի եղբորը։ Արտաշեսը սիրահարվում է արքայադստերը և Սմբատ Բագրատունուն ուղարկում է Սաթենիկի ձեռքը խնդրելու և խաղաղություն հաստատելու։ Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջել դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին։ Ըստ ավանդազրույցի նրանք ապրում էին Արտաշատում և արքայական հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել։

Հայկ և Բել

«Հայկ և Բել» առասպելը եղել է Մովսես Խորենացու և Սեբոսի պատմություններում, ինչպես նաև որոշ առանձին պատառիկներ եղել են ժողովրդական զրույցներում։ Ավանդավեպի հիմքում ընկած է Հայկի՝ հայ ցեղի նախնու, և Բելի՝ Ասորեստանի թագավորի կամ արեգակի աստծու։ Մովսես Խորենացին Հայկին նկարագրում է, որպես գանգրահեր, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր դյուցազն: Քանի որ նա չի ցանկանում հպատակվել տիտանյան Բելին, իր տոհմի հետ միասին գալիս է Արարադի երկիրը, ապա անցնում Հարք գավառ, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշենը, և բնակություն հաստատում այնտեղ։ Բելը որդիներից մեկի գլխավորությամբ պատգամավորություն է ուղարկում Հայկին, առաջարկելով, որ նա հնազանդվի իրեն։ Հայկը կոպտորեն մերժում է և այդ պատճառով Բելը որոշում է ուժի միջոցով հասնել ուզածին։ Նա մեծ զորքով մտնում է Արարադի երկիր և երբ Կադմոս թոռանից տեղեկանում է, որ թշնամին իր երկիր է մտել՝ Հայկը որդիներով ու թոռներով ընդառաջ է գնում Բելի զորաբանակին և Վանա լճի ափին մարտի բռնվում։ Մ.թ.ա 2492 թ-ին օգոստոսի 11-ին սկսվում են թեժ մարտերը։ Կռվի ժամանակ Հայկը ճանաչում է Բելին և նետով հսրվածում է նրա կրծքին, որը դուրս է գալիս Բելի թիկունքից և խրվում գետնի մեջ։ Վախեցած զորքը փախուստի է դիմում։ Ի պատիվ Հայկի հաղթանակի՝ հայկական Նոր տարին համարվել է օգոստոսի 11-ը, իսկ հայկական օրացույցը կոչվել է Բուն Հայկա թվական, որտեղ ամսանունները կոչվել են Հայկի ուստրերի և դուստրերի անուններով։

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы