Վճռաբեկ դատարան

Վճռաբեկ դատարան

Վճռաբեկ դատարանը Հայաստանի բարձրագույն դատական ատյանն է, որը ապահովում է օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստում իրավունքի զարգացմանը։ Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Հայաստանի սահմանադրությամբ և օրենքով: Հայաստանում գործում է մեկ Վճռաբեկ դատարան, որի նստավայրը գտնվում է Երևանում:

Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա վերանայում է վերաքննիչ և վարչական դատարանների դատական ակտերը: Վճռաբեկ դատարանի ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: 

Ներկայումս Վճռաբեկ դատարանը կազմված է դատարանի նախագահից, քրեական պալատից, քաղաքացիական և վարչական պալատից։ Քրեական պալատը կազմված է պալատի նախագահից և հինգ դատավորից, քաղաքացիական և վարչական պալատը՝ պալատի նախագահից և ինը դատավորից։

Դատարանի նախագահ

Վճռաբեկ դատարանը գլխավորում է Վճռաբեկ դատարանի նախագահը, ով իրականացնում է Վճռաբեկ դատարանի պալատի նախագահին և դատավորին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները։

Վճռաբեկ դատարանի նախագահը՝

 1. ապահովում է Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը.

 2. հրավիրում և վարում է Վճռաբեկ դատարանի նիստերը.

 3. ՀՀ պաշտոնական տեղեկագրում հրապարակման է ուղարկում Վճռաբեկ դատարանի որոշումները.

 4. Վճռաբեկ դատարանի դատավորներին, օրենքով սահմանված կարգով, տրամադրում է արձակուրդ.

 5. վերահսկում է Վճռաբեկ դատարանի աշխատակազմի գործունեությունը.

 6. ներկայացնում է Վճռաբեկ դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.

 7. օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարգապահական վարույթ է հարուցում Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի կամ պալատի դատավորի նկատմամբ.

 8. վարում է Արդարադատության խորհրդի նիստերը.

 9. իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։

Յուրաքանչյուր դատավորի համար կա ավագ օգնականի և օգնականի հաստիք: Ավագ օգնականը նախապատրաստում է դատական ակտերի նախագծերը, ինչպես նաև իրականացնում է դատավորի այլ հանձնարարություններ։

Դատարանի համակարգում կարևոր գործառույթ է իրականացնում Իրավական փորձաքննությունների վարչությունը։ Վերջինս իրականացնում է դատական ակտերի, որոշումների, և դատարանի այլ փաստաթղթերի նախնական փորձաքննություն և դրանց վերաբերյալ տալիս իր մասնագիտական կարծիքը:

Վճռաբեկ դատարանի գործերից մեկ օրինակ՝ Արման Անդրանիկի Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի օգոստոսի 18-ին’ ժամը 00:55֊ի սահմաններում, ուղղակի դիտավորությամբ փորձել է կյանքից ապօրինաբար զրկել Սերգեյ Զավենի Աղաջանյանին, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում։

Աշխատանքային օրենքներն այլ երկրներում

Պորտուգալիա— չի թույլատրվում աշխատակցին հեռացնել աշխատանքից:

Իտալիա— վատ կատարվող աշխատանքի համար աշխատանքից ազատման օրենք չկա, և դա թույլատրելի չէ:

Գերմանիա— աշխատանքային ժամերը 9-5ն են, որից հետո գործատուին չի թույլատրվում շփվել աշխատակցի հետ:

Բելգիա— թույլ է տրվում սահմանվածից երկար ժամանակով արձակուրդ վերցնել։

Աշխատանքային օրենսդրությունը և դրանով կարգավորվող հարաբերությունները

Հարցեր՝

  • Որն է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը

Պարտադիր կամ հարկադիր աշխատանքը արգելված աշխատանք է և համարվում այն աշխատանքը, որը կատարվում է ոչ տվյալ մարդու ցանկությամբ: Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում զինվորական ծառայությունը, դատապարտվածներին տրված աշխատանքները, յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանը սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ:

  • Աշխատանքային պայմանագրի կնքման նախադրյալները

Գործատուն իրավունք ունի  համալրելու թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը օրենսգրքով նախատեսված աշխատանքային պայմանագրերով: Գործատուն նաև կարող է աշխատանքի ընդունել իր կազմակերպած մրցույթի հիման վրա: Թափուր աշխատատեղերի համալրման նպատակով մրցույթի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև մրցույթում հաղթած անձանց հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանում է գործատուն:

  • Աշխատանքային փորձաշրջան որ դեպքում է սահմանվում

Պայմանագրի կնքման ժամանակ երկու կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Փորձաշրջանը կարող է լինել գործատուի կողմից աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի պայմանները սահմանվում են աշխատանքային պայմանագրով:

  • Նշել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ըստ տարիքային խմբերի

Մինչև 16 տարեկան անձանց հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր: Կնքվում է ծնողի համաձայնությամբ, անհրաժեշտ են անձը հաստատող փաստաթղթեր:

  • Նշել գրանցմամբ աշխատողի առավելությունները

Գրանցված աշխատակիցը ձեռք է բերում աշխատանքային ստաժ, որի հիման վրա ապագայում ստանում է թոշակ: Ինչպես նաև անձնական գործերում գրված աշխատանքային փորձ:

  • Ներկայացնել աշխատանքային փորձաշրջանը ըստ օրենքի

Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են սույն օրենսգրքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով: Փորձաշրջանին ենթակա չեն՝ անչափահասները, ընտրովի պաշտոն զբաղեցնողները կամ պաշտոնի համար քննություն հանձնած անձիք, գործատուների համաձայնությամբ այլ աշխատանքից փոխադրվող անձիք։

  • Աշխատանքային արձաակուրդ

Աշխատանքային արձաակուրդը ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը և վճարվում է միջին աշխատավարձը: Աշխատանքային արձակուրդը լինում է 4 տեսակ՝ վարձատրվող, չվարձատրվող, մայրական և հայրական: Վարձատրվող արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր: Չվարձատրվող արձակուրդը աշխատակիցը վերցնում է իր հաշվին, ներքին կանոնադրությամբ որոշված թույլատրելի քանակությամբ: Մայրական արձակուրդը կարող է տևել 1.5տարի: Հայրական արձակուրդը տրվում է տղամարդուն, իր երեխայի ծնվելու առաջին 30օրվա ընթացքում և տևում է մեկ շաբաթ:

  • Աշխատանքից ազատում

Պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել։ Աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման մեջ նշվում են`աշխատանքից ազատելու հիմքը և պատճառը, աշխատանքից ազատելու տարին, ամիսը, ամսաթիվը։

Մարդու քաղաքացիական և քաղաքական իրվունքներն ու ազատությունը

Հոդված 12

1. Որևէ պետության տարածքում օրինականորեն գտնվող յուրաքանչյուր ոք այդ տարածքի սահմաններում ունի ազատ երթևեկության իրավունք և բնակության վայրի ընտրության ազատություն:

2. Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի լքել ցանկացած երկիր, ներառյալ իր սեփականը:

3. Վերը նշված իրավունքները չեն կարող դառնալ որևէ սահմանափակման օբյեկտ, բացի այն սահմանափակումներից, որոնք նախատեսված են օրենքով, անհրաժեշտ են պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության կամ էլ ուրիշների և սույն դաշնագրով ճանաչվող այլ իրավունքների հետ համատեղելի իրավունքների ու ազատությունների պահպանման համար:

4. Ոչ ոք չի կարող քմահաճ ձևով զրկվել իր սեփական երկիրը մուտք գործելու իրավունքից:

հոդված 12

  1. Առաջին կետն ըստ իս նշանակում է այն, որ յուրաքանչյուր մարդ, ովգտնվում է այդ երկրում, կարող է երթևեկել կամ բնակվել այնսահմաններում, որոնք թույլ են տրված նաև քաղաքացուն։
  2. Մարդն իրավունք ունի լքել յուրաքանչյուր երկիր ցանկության դեպքում։
  3. իրավունք չի տրվում խախտել նախորդող օրենքները, եթե իհարկեդրանք մեկ այլ օրենք չեն խախտում։
  4. ոչ ոք անիմաստ չի կարող զրկվել իր երկիր մուտք գործելուց։

Հոդված 19

1. Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի անարգել կերպով հավատարիմ մնալ իր կարծիքներին:

2. Յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք. այդ իրավունքն ընդգրկում է, անկախ պետական սահմաններից, բանավոր, գրավոր կամ մամուլի միջոցով կամ էլ գեղարվեստական ձևով արտահայտված կամ մի այլ ձևով սեփական ընտրությամբ ամեն տեսակի ինֆորմացիա ու գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատությունը:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված իրավունքներից օգտվելը դնում է հատուկ պարտականություններ և հատուկ պատասխանատվություն: Հետևաբար, այն կապված է որոշ սահմանափակումների հետ, սակայն, պետք է սահմանվեն օրենքով և լինեն անհրաժեշտ.

ա/ այլ անձանց իրավունքներն ու հեղինակությունը հարգելու համար.

բ/ պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության պահպանության համար:

հոդված 13

  1. Կարծում եմ, որ այս կետը նշանակում է, որ ոչ ոք իրավունք չունի դատելկամ պատժել մարդուն իր անձնական կարծիքի համար։
  2. Երկրորդ կետն ինձ թվում է, նշանակում է, որ յուրաքանչյուր մարդ ազատկարող է արտահայտել իր կարծիքն ինչ կերպով որ ցանկանա։
  3. Քանի որ ըստ երկրորդ կետի, յուրաքանբյուր մարդ ունի իրավունքազատ կարծիք արտահայտելու, սահմանվել են որոշսահմանափակումներ, ըստ որոնց չպետք է այդ կարծիքն ինչ-որ կերպվիրավորի մեկ ուրիշի անձն ու կարծիքը, չպետք է հակասի պետականանվտանգությանը, հասարակական կարգին, բնակչությանառողջությանը կամ բարոյականության պահպանությանը։

Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 27-րդ հոդվածի հետ։
  • Շեղատառով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Շեղատառով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Աշխատողի իրավունքները՝

  1. առաջարկել հավելյալ աշխատանքներ 
  2. ունենալ դասապռոցեսի սեփական ձևը
  3. ունենալազատ ժամեր
  4. դասերից դուրս շփվել աշակերտի հետ
  5. մասնակցել վերապատրաստումների

Պարտավոր է

  1. հաշվի առնել աշակերտի կարծիքը
  2.  պահանջել մասնակցել դասերին 
  3. վատ կամ անհանգստացնող պահվածք նկատելու դեպքում հայտնել ծնողին
  4. ոչ մի կերպ չճնշել աշակերտին
  5. չառանձնացնել աշակերտներին լավ ու վատի

Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.

6) oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.

7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.

8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան` մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.

12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.

13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.

13.1) ինքնուրույն և իր միջոցներով մասնակցելու վերապատրաստումների.

14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

2. Մանկավարժական աշխատողը պարտավոր է`

1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը.

2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը` հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.

3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.

4) ապահովել սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով նկարագրված գիտելիքը, հմտությունները, արժեքները և դիրքորոշումները, նպաստել կարողունակությունների ձևավորմանը.

5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

7.1) իր պաշտոնի նկարագրին համապատասխան` մասնակցել վերապատրաստումների` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.

8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով, ներքին կարգապահական կանոններով և ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոններով (վարքականոնով) սահմանված պահանջները, ապահովել ուսումնադաստիարակչական գործառույթները.

9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:

3. Մանկավարժական աշխատողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր:

Եթե դպրոցում չլիներ գնահատման համակարգ

Ըստ իս գնահատման համակարգը այնքանով է կարևոր յուրաքանչյուրի համար, որ գնահատականը կարող է մոտիվացնել ու աշակերտը կարող է էլ ավելի լավ աշխատել։ Դա աշակերտի աշխատանքի ցուցանիշն է։ Կարծում եմ գնահատման համակարգը լավագույն մեթոդն է հասկանալու, աշխատանքը որքանով է լավ կատարված։ Եթե գնահատման համակարգ չլիներ, ապա դպրոցում կտիրեր խառնաշփոթ, որովհետև աշակերտը չէր կարողանա հասկանալ աշխատանքը որքանով է լավ կամ վատ, կամ որքան աշխատելու տեղ ունի։

Գնահատում

Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա  պատասխանեք հարցերին․

  • ե՞րբ եք գնահատվում

Ըստ իս, մենք կարող ենք գնահատվել պահվածքի որևէ կարևոր ցուցաբերումից հետո, արտաքին տեսքի համար, շարժ ու ձևի և այլն։

  • ո՞վ է գնահատում

Գնահատվել ասելով, ամենքս տարբեր բաների մասին ենք սկսում մտածել։ Կարող ենք գնահատվել (գնահատված լինել) ընկերների, հարազասների ու ծնողների կողմից։ Ինչպես նաև կարող ենք գնահատվել համադասարանցու կամ պատահական անցորդի կողմից, ով պարզապես ինքն իր մեջ կգնահատի մեր տեսքը կամ վարքը։

  • ի՞նչն են գնահատում

Կարելի է ասել ամեն բան մենք գնահատում ենք։ Օրինակ ասելով, որ որևէ բան գեղեցիկ է կամ տգեղ, մենք դա գնահատում ենք։ Գնահատում են աշակերտի կրթության մակարդակը համապատասխան թվանշանով, և այլն։

  • ինչպես են գնահատում

Կարծում եմ ամենքն ունի գնահատման իր սեփական ձևը։ Այսպիսով հակված եմ այն տարբերակին, որ յուրաքանչյուրն ունի գնահատման իր իսկ սեփական ձևը։

Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։

Ըստ իս գնահատումը չափազանց կարևոր է, որովհետև դրա շնորհիվ մենք կարող ենք հասկանալ մեր պահվածքը կամ հագուկապըինչպես է գնահատվում մեզ շրջապատող մարդկանց կողմից։ Դրա շնորհիվ կարող ենք հասկանալ թե ինչպես է մեր պահվածքը ընկալվում շրջապզտի կողմից։ Դրա շնորհիվ կարող ենք հասկանալ, մեր կողմից ցույց տված պահվածքը ընկալվում է մեկ ուրիշ ձև, թե հենց այդպես։ Ըստ այդ կարծիքի կարող ենք որորշել, շարունակե՞լ դա անել, թե ոչ։

Փոքր տարիքում երեխայի համար դաս անելը ոչ այդքան հեշտ է ընթզնոպմ։ Կարծում՝ գնահատականը կարող է հանդիսանալ մոտիվացիա, երեխան կփորձի հասնել առավելագույն գնահատանշին։

https://www.mskh.am/am/44761 -գնահատումը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։

Հիմնականում աշակերտին կարող է խրախուսել լավ գնահատականը, որպեսզի դա նրա համար հանդիսանա որպես մոտիվացիա և նա կձգտի հասնել ավելիին։ Ըստ իս այժմ ուսուցիչներից շատերը սխալվում են այն հարցով, որ եթե աշակերտը լավ է սովորել ու էական չէ, որ նա թուլացել է՝ շարունսկում են բարձր գնահատել։ Կարծում եմ՝ պետք է էլ ավելի խիստ լինել լավ սովորող աշակերտի հետ, թուլացման դեպքում էլ տալ աշխատանքին համապատասխան թվանշան։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։

Առաջին հերթին կարևորն այն է, որ ուսուցիչը աշակերտին չվերաբերվի իր մարդկային որակների կամ անձնական շփմանը համապատասխան, այլ պարզապես ռեալ նայել աշակերտի կատարած աշխատանքին, դասի ընթացքում վարքին։

«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝

1) գիտելիք.

Ինֆորմացիայի ընկալում և յուրացում։

2) հմտություն.

Հմտության մեջ կարող է ներառվել անգիր սովորել կամ ներկայացման ձևը։

3) դիրքորոշում.

Չխուսափել կարծիքն արտահայտելուց։ Արտահայտել սեփական դիրքորոշումը։

4) արժեքային բաղադրիչ:» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI 

Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։

Աշակերտների իրավունքներն ու պարտավորությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։
  • Շեղատառ նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Շեղատառով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Իրավունքներ

  1. երբ հարկավոր է դուրս գալ դասարանից։ (ուզուցիչը իրավունք չունի արգելել աշակերտին լքել դասարանը եթե իրոք կա անհրաժեշտությունը)
  2. հարցեր մղել ուսուցչին/ուհուն։ (որպեսզի շատ ավելի լավ հասկանա դասի թեման)
  3. հարկ եղած դեպքում բացակայել դասից։ (յուրաքանչյուրն էլ իրավունք ունի բացակայել, բայց այդ դեպքում պետք է նամակով տեղեկացնել կազմակերպչին)
  4. եթե որևէ թեմայի հետ համամիտ չեն՝ հայտնեն։
  5. օգտվել մեկ ուրիշ աղբյուրներից։

Հոդված 20

1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

2. Սովորողն իրավունք ունի`

1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.

2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.

3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.

3.1) ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.

4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.

5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.

6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.

7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.

9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

Պարտավորություններ

  1. պատրաստ ներկայանալ դասերին։ (չէ՞ որ մենք դպրոց հաճախում ենք գիտելիք ստանալու նպատակով)
  2. լսել դասի թեման։ (հարկավոր է լսել դասը որպեսզի պատրաստ լինեն կատարել տնային աշխատանքը)
  3. չընդհատել ուսուցչին/ուհուն և հարգանք ցուցաբերել։
  4. չխանգարել դասապրոցեսը։
  5. ֆիզկուլտուրայի դասերին ներկայանալ համապատասխան համազգեստով։

Սովորողը պարտավոր է`

1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտություններ և կարողություններ, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.

3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.

4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы