Ռազմամարզական ճամբար

Ճամբարի առաջին օրը սկսվեց Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։Աշակերտների հավաքվելուն պես ճանապարհ ընկանք դեպի Ցախաց քար վանք, որտեղ պետք է հաղթահարեինք բարձունք, այնուհետև ուղևորվեցինք Արատես, որտեղ սկսվում էր ամենահետաքրքիրը։ Բաժանվեցինք երկու խմբի և ամեն ինչն անցկացվում էր այդ երկու թմերի միջև։ Գիշերը բոլորիս կողմից անցկացվում էր հերթապահություն։ Երկրորդ օրը ԱԻՆ—ի հետ հետաքրքիր զրույցից հետո մասնակցեցինք տարբեր խաղերի իսկ գիշերը սկսվեց ամենասպասվածը՝ դարանակալումը։ Չնայած նրան, որ մեզանից շատերը գաղափար անգամ չունեին, թե ի՞նչ է դա՝ շատ լավ կատարեցինք մեր առջև դրված առաջադրանքը։ Ճամբարը համարում եմ էֆեկտիվ և ստացված։

Ռազմամարզական Ճամբար/Արշակունի Ռազմաբազա

Չնայած նրան, որ առաջին անգամ եմ գնում ռազմամարզական ճամբարի՝ մասնակցել եմ սիրով և հետաքրքրությամբ։ Այս 4 օրերը հիշարժան էին ինձ համար։ Առաջին երեք օրերը անցկացրինք Արշակունի ռազմաբազայում, որի ընթացքում սովորեցինք բազմաթիվ բաներ։ Առաջին օրվա ընթացքում մեկնեցինք Շատիվանք, ապա ուղևորվեցինք Արշակունի ռազմաբազա ու ողջ օրը ծախսեցինք տեղավորվելու և ծանոթանալու վրա։

Երկրորդ օրը շատ ավելի հետաքրքիր էր։ Այդ օրվա ընթացքում սովորեցինք մի քանի պաշտպանման հնարք, ապա սկսեցինք կրակել ու ընկեր Վարդանյանը սովորեցրեց, թե ինչպես օգտագործել ականները ու գիշերը կրկին անցանք հերթափահության։ Հաջորդ օրը մի քանիսին շնորհեցին պատվոգրերով (որոնցից մեկն էլ ես էի) ապա ուղևորվեցինք մեր շատ սիրելի Արատես։ Վերջին օրը Արատեսում շատ գեղեցիկ էր, գիշերը խարույկ վառեցինք և սկսեցինք զրուցել դրա շուրջ։ Այս քառօրյա ճամփորդությունը դեռ երկար կհիշեմ։

Ճամփորդություն դեպի Ջերմուկ

Սեպտեմբերի 18-ին ժամը 8:30-ին հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ, որտեղից էլ սկսվեց մեր գեղեցիկ ճամփորդությունը դեպի Ջերմուկ։ Երկար ու հոգնեցուցիչ ճանապարհից հետո որոշ ժամանակ հանգստանացանք, այնուհետև գնացինք քայլարշավի։ Այցելեցինք «Երազանքի կամար» իսկ հետո «Ջրահարսի վարսեր» ջրվեժ։

Ունեցանք բազում նոր ծանոթություններ և հիանալի ժամանակ անցկացրեցինք։ Հաջորդ օրը բարձունք հաղթահարեցինք, քաղեցինք խնձնորներ,որոնք շատ համեղ էին և հյութալի։ Հյուրատուն հասնելուն պես սկսեցինք բոլորով հաճելի ժամանակ անցկացնել, պարեցինք, խաղեր խաղացինք և օրվա վերջում զբոսնեցինք Ջերմուկի տարածքով։ Երրորդ, ինչպես նաև վերջին օրվա ընթացքում հավաքվեցինք և այցելեցինք Կեչուտի ջրամբար, որից հետո շարժվեցինք դեպի Երևան։ Այս երեք օրերը ինձ համար հիշարժան դարձան։

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы