Paper princess

Գիրքը Էլլա անունով և բավականին դժվար կյանքով ապրող աղջկա մասին է, ում կյանքը մեկ օրվա ընթացքում ամբողջովին փոխվեց։ Աղջիկը փոքր տարիքից ապրում էր մոր հետ և պարբերաբար տեղափոխվում էին տեղից տեղ անհայտ պատճառներով։ Երբ աղջիկը բավականին գիտակից տարիքում էր, մայրը ծանր հիվանդացավ և պետք էր աշխատել՝ ապրուստի և դեղորայքի գումար վաստակելու համար։ Չհաջողվեց փրկել մորը, և Էլլան սկսեց ապրել միայնակ, մինչ այն օրը, երբ կյանքը փոխվեց 180 աստիճանով։ Հասարակ մի օր էր, երբ դպրոցում աղջկան ասացին, որ շտապ պետք է բարձրանա տնօրենի մոտ։ Հենց այդ օրն էլ եղավ ճակատագրական։ Էլլան այդտեղ տեսավ տարիքով ոչ շատ մեծ տղամարդու, արտաքնից բավականին ունևոր, և տղամարդը սկսեց պնդել, որ աղջկա խնամակալն է և աղջկա հոր (որին նա երբեք չէր հանդիպել) ընկերը։ Այդտեղից էլ սկսվեցին բացահայտումները թե՛ աղջկա, թե՛ աղջկա ընտանիքի ու անցյալի վերբաբերյալ։

Գիրքը գնահատում եմ 10/7 չափազանց հեշտ ընթերցվելու համար, սակայն ոճական խնդիրները, սցենարի կրկնվող լինելը և պատմության չափազանց երկար լինելը (բաղկացած է 5հատորից) փոքր-ինչ խանգարեցին գնահատմանս։ Խնդիրները հաշվի չառնելով՝ գիրքը բավականին հետաքրքիր էր և ուսուցողական։ 

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы