Հարրի Փոթերը և անիծված երեխան

Գլուխ երկրորդ

Գործողություն երրորդ / տասնմեկերորդ տեսարան

Հոգվարթս, Սլիզերինի սենյակ

Ալբուսը նստած է սենյակում։ Հարրին մտնում է և բարկացած նայում է որդուն, բայց փորձում է բարկությունը չարտահայտել։

Հարրի— Շնորհակալ եմ, որ թույլ տվեցիր բարձրանալ։

Աբլուսը շրջվում և գլխով է անում։ Նա նույնպես տրամադրված է։

Հարրի— Չենք գտել դեռ։ Ժամանակ շրջողը։ Ջրահարսերի հետ փորձում են համաձայնության գալ, որպեսզի թույլ տան ջրի հատակում անցկացվեն որոնումները։

Նա անհարմար նստում է։

Հարրի— Հաճելի սենյակ է։

Ալբուս— Կանաչ գույնը հանգստացնում է, չէ՞։ Դե, Գրիֆինդորում սենյակները նույնպես ընտիր են, բայց կարմիրի վատն այն է, որ ասում են, թե այդ գույնից մարդիկ խելքը թռցնում են։ Ոչ, պարզապես ասացի, բացարձակ ոչ մի վատ…

Հարրի— Կարո՞ղ ես բացատրել, թե ինչու ես դա արել։

Ալբուս— Մտածում էի, որ ինձ կհաջողվի… ամեն ինչ փոխել։ Մտածում էի, որ Սեդրիկը… որ դա անարդար է։

Հարրի— Իհարկե անարդար է, Ալբուս։ Ըստ քեզ ես չե՞մ հասկանում։ Ես եղել եմ այդտեղ։ Տեսել եմ ինչպես է նա մահացել։ Բայց հենց այնպես… վտանգի ենթարկել բոլորին…

Ալբուս— Գիտեմ։

Հարրի (բարկությունը չզսպելով)- Եթե դու ուզում էիր իմ հետքերով գնալ, ապա սխալ ճանապարհն ես բռնել։ Ես արկածների մեջ ինձ չեմ գցել, ինձ դրանց մեջ նետել են։ Իսկ դու քեզ պահել ես անխոհեմ և հիմար, դու կարող էիր ամեն բան ավիրել…

Ալբուս— Հա, Հա, ես հասկացա, հերիք է։

Դադար։ Ալբուսը մաքրում է արցունքի կաթիլը, Հարրին նկատում է դա և հառաչում։ Իրեն ձեռքերի մեջ է առնում։

Հարրի— Ես նույնպես սխալ էի… կասկածում էի, որ Սկորպիուսը Վոլդեմորտի որդին է։ Պարզվում է, որ նա ընդհանրապես սև ամպ չէ։

Ալբուս— Հա։

Հարրի— Ու ես թաքցրեցի քարտեզը կողպեքի տակ։ Դու այլևս դա չես տեսնի։ Մայրիկը քո սենյակին ձեռք չի տվել, ամեն բան պահել է այնպես, ինչպես որ կար քո փախուստից առաջ։ Դու հասկանո՞ւմ ես։ Ինձ թույլ չէր տալիս այնտեղ մտնել… ընդհանրապես ոչ ոքի։ Այնպես էիր նրան վախեցրել… ինձ նույնպես։

Ալբուս— Քեզ նույնպե՞ս։

Հարրի— Հա։

Ալբուս— Իսկ ինձ թվում էր, որ Հարրի Փոթերը ոչնչից չի վախենում։

Հարրի— Այսինքն ես քո մոտ այդպիսի՞ տպավորություն եմ թողել։

Ալբուսը նայում է հորը՝ փորձելով նրան հասկանալ։

Ալբուս— Կարծես թե Սկորպիուսը չի ասել, բայց երբ մենք հետ վերադարձանք անցյալից, երբ խառնվեցինք առաջին առաջադրանքին, ես գրիֆինդորցի էի… բայց մեր մեջ ոչինչ լավ չդարձավ։ Այսինքն խնդիրը նրանում չէ, որ Սլիզերինից եմ։ Ոչ միայն դրանում։

Հարրի— Ոչ, ես գիտեմ, ոչ միայն դրանում։

Հարրին նայում է Ալբուսին։

Հարրի— Լա՞վ ես Ալբուս։

Ալբուս— Ոչ։

Հարրի— Ոչ։ Ես նույնպես։

Հարրի Փոթերը և անիծված երեխան

Գլուխ երկրորդ

Գործողություն երրորդ / ութերորդ տեսարան

Արգելված անտառի եզրը, 1994 թվական

Մենք տեսնում ենք, թե ինչպես է առաջին մասի գործողությունը կրկին խաղում, բայց այս անգամ ետին պլանում։ Հանդիսատեսի միջից նկատում ենք Ալբուսին ու Սկորպիուսին Դուրմսթրենգի հագուստով։ Չնայած ամբոխի աղաղակներին, լսում ենք «աստղի» ձայնը՝ Լյուդո Շուլմանը։

Սկորպիուսը, Հերմիոնան, Ռոնն ու Զլեյը անհանգստությամբ զարգացումներին են հետևում։

Լյուդո Շուլման— Եվ ահա հայտնվում է Սեդրիկ Դիգորին։ Կարծես, նա պատրաստ է մենամարտին։ Վախեցած է բայց պատրաստ։ Նա խաբկանքներ է գործադրում։ Եվ ահա՛, և ահա՛։ Սողոսկում է դեպի թաքստոցը իսկ աղջիկները քիչ է մնում ուշագնաց լինեն։ Միասնաբար բղավում են, ինչպես մեկը.

-Մի վնասեք մեր Դիգորիին, պարոն վիշապ։

Լյուդո Շուլման— Սեդրիկը մոտենում է ձախ կողմից ապա թեքվում դեպի աջ… նա բարձրացրեց փայտիկը…

Զլեյ— Չափազանց երկար է։ Ժամանակ շրջողն արդեն պտտվում է։

Լյուդո Շուլման— Հետաքրքիր է՝ ինչ հնարքն է թաքցնում մեր խիզախ երիտասարդը։

Ալբուսը դեպի իրեն է կանչում Սեդրիկի փայտիկը, բայց Հերմիոնան չեզոքացնում է կախարդանքը։ Ալբուսն անմխիթար նայում է փայտիկին, փորձելով հասկանալ, թե ինչու կախարդանքը չհաջողվեց։

Լյուդո Շուլման— Շո՛ւն։ Նա քարը շա՛ն վերածեց։ Սեդրիկ Դիգորի, այրիր բոլորին, դու իսկական շան մեքենա ես։

Հարրի Փոթերը և անիծված երեխան

Գործողություն երրորդ / հինգերորդ տեսարան

Հոգվարթս՝ թուրմագործության սենյակ

Սկորպիուսը վազում է թուրմագործության դասարան։ Ուժեղ փակում է դուռը։ Զլոտեուս Զլեյը բարձրացնում է հայացքը։

Զլեյ- Երիտասարդ, Ձեզ չե՞ն սովորեցրել թակել դուռը։

Սկորպիուսը՝ փոքր ինչ իրար խառնված, փոքր ինչ շնչակտուր՝ նայում է Զլեյին։

Սկորպիուս— Զլոտեուս Զլեյ, ինչպիսի պատիվ։

Զլեյ— Ավելի լավ է պրոֆեսոր Զլեյ, եթե իհարկե դեմ չեք։ Այս դպրոցում դուք կարող եք պահել Ձեզ ինչպես արքա, Մալֆոյ, բայց դա չի նշանակում, որ մենք Ձեր ծառաներն ենք։

Սկորպիուս- Բայց դուք գաղտնիքը բացահայտելու բանալին եք։

Զլեյը թունավոր է ինչպես առաջ

Զլեյ— Ձեր խոսքերն ինձ շատ հաճելի են։ Երիտասսրդ, եթե ուզում եք ինչ-որ բան հարցնեք՝ սիրալիր եղեք և հարցրեք… իսկ եթե ոչ՝ դուրս եկեք և փակեք դուռը։

Սկորպիուս- Ես Ձեր օգնության կարիքն ունեմ։

Զլեյ- Ես Ձեր ծառայության մեջ եմ։

Սկորպիուս— Խնդիրը նրանում է, որ չգիտեմ, թե ինչպես ինձ օգնեք։ Դուք դեռ ծածկույթի տա՞կ եք։ Դեռ գաղտնի Դամբլդորի համա՞ր եք աշխատում։

Զլեյ- Դամբլդորի՞։ Նա մահացել է։ Նրա մոտ գաղտնի չէի էլ աշխատում այլ նրա դպրոցում դասավանդում էի։

Սկորպիուս- Ոչ, ոչ միայն։ Դուք Դամբլդորի համար մահաբերներին էիք հետևում և նրա խորհրդականն էիք։ Բոլորը մտածում էին, որ դուք եք նրան սպանել, իսկ հետո պարզվեց, որ դուք նրա կողմից էիք ու փրկել եք աշխարհը։

Զլեյ- Սրանք շատ վտանգավոր մեղադրանքներ են, երիտասարդ։ Մի մտածեք, թե Մալֆոյ ազգանունը Ձեզ պատժից կպաշտպանի։

Սկորպիուս- Իսկ եթե ես ասեմ, որ կա մեկ ուրիշ աշխարհ, որտեղ Վոլդեմորդը պարտվել է Հոգվարթսի համար մարտում, իսկ Հարրի Փոթերնն ու Դամբլդորնի բանակը հաղթել են, այդ ժամանակ ի՞նչ կպատասխանեիք։

Զլեյ— Կասեմ, որ լուրերը, ըստ որի Հոգվարթսի սիրելի Կարիճ-Արքան խելագարվում է՝ անհիմն չեն։

Սկորպիուս— Այնտեղ Գողացել են ժամանակ շրջողը։ Ես եմ գողացել Ալբուսի հետ։ Մենք փորձում էինք մահացածներից հետ բերեինք Սեդրիկ Դիգորիին, նա այնտեղ մահացել է։ Թորձում էինք խանգարել նրան հաղթել Երեք Չեմպիոնների Խաղը։ Արդյունքում նասանք նրան, որ նա լրիվ ուրիշ մարդ դարձավ։

Զլեյ— Այդ Երեք Չեմպիոնների Խաղը հաղթել է Հարրի Փոթերը։

Սկորպիուս— Չպետք է միայն նա հաղթեր, այլ Սեդրիկի հետ։ Սակայն Սեդրիկը մեր պատճսռոր խայտառակ լինելով դուրս թռավ։ Մենք նրան նվաստացրինք, արդյունքում նա մահակեր դարձավ։ Ես այդպես էլ չհասկացա, ինչ է նա արել Հոգվարթսի համար մարտի ժամանակ, սպանե՞լ է մեկին, թե ինչ, բայց նա հաստատ մի բան արել է, որը փոխել է ամեն ինչ։

Զլեյ— Սեդրիկը սպանել է միայն մի կախարդի, այն էլ անպետք՝ Նեվիլ Լոնգբոթոմին։

Սկորպիուս— Օ, ամեն ինչ հասկանալի է, իհարկե՛։ Պրոֆեսոր Լոնգբոթոմը պետք է սպաներ Նագինիին՝ Վոլդեմորդի օձին, իսկ եթե Նագինին Վոլդեմորդից առաջ չմեռներ՝ Վոլդեմորդին սպանելն անհնար կլիներ։ Ճի՛շտ է։ Դուք ամեն բան բացատրեցի՛ք։ Մենք Սեդրիկին վերակենդանեցրինք, իսկ նա սպանեց Նեվիլին, Վոլդեմորդը հաղթեց մարտում։ Հասկանո՞ւմ եք։ Հիմա հասկանո՞ւմ եք։

Զլեյ— Ես հասկանում եմ, որ սա ինչ-որ խաղ է, Մալֆոյ։ Գնացեք այստեղից, այլապես այս ամենը կպատմեմ Ձեր հորը և դուք մեծ խնդիրներ կունենաք։

Սկորպիուսը մտածում է և որորշում է բացել իր վերջին խաղաքարտը։

Սկորպիուս— Դուք սիրում էիք նրա մորը։ Ես ամբողջը չեմ հիշում, բայց հիշում եմ,որ սիրում էիք Հարրիի մորը՝ Լիլիին։ Ես գիտեմ, որ երկար տարիներ փորձել եք թաքնված լինել։ Գիտեմ, որ առանց Ձեզ մենք պատերազմը չէինք հաղթի։ Որտեղի՞ց կարող էի դա իմանալ բացի ուրշ աշխարհում լինելուց։

Զլեյը զարմացած լռում էր։

Սկորպիուս— Գիտեր միայն Դամբլդորը, ճի՞շտ է, իսկ երբ նրան կորցրեցիք, դուք երևի Ձեզ շատ միայնակ էիք զգում։ Չէ որ դուք լավ մարդ եք։ Հարրի Փոթերն իր որդուն ասում էր, որ դուք մեծ մարդ եք։

Զլեյը նայում է Սկորպիուսին՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում։ Սա թակա՞րդ է։ Զլեյը խառնաշփոթության մեջ է։

Զլեյ— Հարրի Փոթերը մահացած է։

Սկորպիուս— Իմ աշխարհում՝ ոչ։ Նա ասում էր, որ դուք աշխարհի ամենաքաջ մարդն եք։ Նա գիտեր, հասկանո՞ւմ եք… Ձեր գաղտնիքի մասին… այն մասին, թե ինչ եք արել Դամբլդորի համար և անսահման հիանում էր Ձեզնով։ Այդ իսկ պատճառով էլ նրա որդուն անվանել է ձեր՝ երկուսիդ պատվին՝ Ալբուս Զլոտեուս Փոթեր։

Զլեյը քարանում է։

Սկորպիուս- Խնդրում եմ, Լիլիի համար, ողջ աշխարհի համար, օգնեք ինձ։

Զլեյը մտածում է, ապա կախարդական փայտիկը հանելով մոտենում է Սկորպիուսին։ Տղան վախեցած հետ է գնում, իսկ Զլեյը փայտիկը ուղղում է դռանը։

Զլեյ— Կոլոբո՛րտուս։

Թափանցիկ կողպեքը փակվում է։ Զլեյը դասարանի կենտրոնում բացում է դիտահորը։

Զլեյ— Դե, գնանք…

Սկորպիուս— Ես պարզապես կհարցնեմ՝ ո՞րտեղ։

Զլեյ— Լինում են դեպքեր, որ թաքստոցի կարիք ենք ունենում։ Որտեղ էլ որ հանգրվանում ենք նրանք ամեն բան ավիրում են։ Դիտահորի միջով միանգամից հայտնվում ենք Նեղ նրբանցքում։

Սկորպիուս— Լավ, իսկ ովքե՞ր են այդ «մենք»-ը։

Զլեյ— Հիմա կտեսնեք։

Հարրի Փոթերը և անիծված երեխան

Գլուխ երկրորդ

Գործողություն երրորդ / երկրորդ տեսարան

Հոգվարթսի տարածքը

Բեմը սկսում է պտտվել և Սկորպիուսը նրա հետ միասին փորձում է մի բան տեսնել, գոնե մի բան, որը կբացատրի, թե ինչպես է այս ամենը հնարավոր։

Կառլն ու Իենն ուժով և հաստատակամությամբ լի են։ Նրանք հաստատակամորեն մոտենում են Սկորպիուսին։

Կառլ Ջենքինս— Հե՛յ, Կարի՛ճ-Արքա։

Սկորպիուսին հինգ են տալիս։ Դա ցավոտ է, բայց նա դիմանում է։

Իեն Ֆրեդերիքս— Դե ինչ, վաղը այնպես ինչպես պլանավորել ենք, չէ՞։

Կառլ Ջենքինս— Հակառակ դեպքում մենք պատրաստ կլինենք ցեխ բաց թողնել։

Նրանք առանձնանում են։

Պոլլի Չեմպն— Սկորպիուս։

Պոլլի Չեմպնը կանգնած է աստիճանին, ու Սկորպիուսը արագորեն թեքվում է։

Սկորպիուս— Պոլլի Չե՞մպն։

Պոլլի Չեմպն— Արի միանգամից գործի անցնենք, լա՞վ։ Ես գիտեմ, որ բոլորը վերջապես ուզում են պարզել, թե ում կհրավիրես, որովհետև… դե, դու հասկանում ես, պետք է չէ՞ մեկին հրավիրես։ Ու ինձ արդեն չորսը հրավիրել են ու ես գիտեմ, որ միակը չեմ՝ ով բոլորին մերժում է։ Սա այն դեպքում, եթե պատրաստվում ես ինձ հրավիրել։

Սկորպիուս— Հասկանալի է։

Պոլլի Չեմպն— Դա շատ լավ կստացվի։ Եթե դու ուզես։ Խոսակցություններ կան, որ այդպես էլ կա։ Ու ես հենց հիմա ուզում եմ ասել, որ ես նույնպես շատ կուզեմ։ Ու դրանք խոսակցություններ չեն, այլ ճշմարտությունը։

Սկորպիուս— Ըը-ը, հիանալի է, բայց մենք իմչի՞ մասին ենք խոսում։

Պոլլի Չեմպն— Իհարկե Արյունոտ կառնավալի մասին։ Թե ում հետ դու՝ Կարիճ-Արքա, կգնաս կառնավալին։

Սկորպիուս— Դու, Պոլլի Չեմպն, ուզում ես, որ ես քեզ հրավիրեմ… կառնավալի՞ն։

Պոլլի Չեմպն— Բնականաբար։ Զնդաններում։ Քո միտքն է, չէ՞։ Ընդհանրապես, ի՞նչ է քեզ եետ կատարվում։ Օյ, Փոթե՛ր։ Կրկին կոշիկներիս վրա արյուն է…

Նա կռանում է և զգուշությամբ կոշիկներից մաքրում արյունը։

Պոլլի Չեմպն— Ինչպես հավաստիացնում է Ավգուրիան՝ մեր ապագայի տերը մենք ենք։ Եվ ահա՝ ես իմ ապագայի տիրուհին եմ քեզ հետ։

Սկորպիուս— Այո, Վոլդեմորդի համար։

Պոլլին գնում է իսկ Սկորպիուսը սարսափահար թեքվում է նրա ուղղությամբ։ Սա ի՞նչ աշխարհ է։ Ո՞վ է նա այս աշխարհում։

Սկորպիուսը պտտվում ու անհետանում է։

Հարրի Փոթերը և անիծված երեխան

Գործողություն երկրորդ / յոթերորդ տեսարան

Չեմպիոնների Մրցաշարը, արգելված անտառի եզրը. 1994 թվական

Անսպասելիորեն շուրջը ամեն բան պայթում է խռովքի մեջ։ Ալբուսն ու Սկորպիուսը կորում են ամբոխի մեջ։ Եվ հանկարծ «մեծագույն շոումենն երկրի վրա» (նրա բառերն են, ոչ թե մեր), սոնորուսի օգնությամբ բարձրացնում է ձայնը, ինչպես դա ասել… ի ուրախություն ամբողջությամբ բացվում է։

Լյուդո Շուլման— Տիկնայք և պարոնայք, տղաներ և աղջիկներ, մենք բացում ենք համաշխարհային… պատմական… միակ… և անկրկնելի ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ՄՐՑԱՇԱ՛ՐԸ։

Բարձր խլացուցիչ ձայներ։

Լադո Շուլման— Նրանք, ովքեր Հոգվարթսից են՝ դիմավորե՛ք բոլորին։

Բարձր խլացուցիչ ձայներ։

Լադո Շուլման— Նրանք, ովքեր Դուրմսթրանգից են՝ դիմավորե՛ք բոլորին։

Բարձր խլացուցիչ ձայներ։

Լադո Շուլման— Իսկ հիմա, նրանք, ովքեր Բելսթեքից են՝ դիմավորե՛ք բոլորին։

Ավելի ցածր ձայներ։

Լադո Շուլման— Ոնց տեսնում եմ՝ Ֆրանսիան խանդավառության այդքան էլ չհասցրեց։

Սկորպիուս (ժպտալով)— Ստացվեց։ Նա Լյուդո Շուլմանն է։

Լյուդո Շուլման— Իսկ հիմա՝ ահա նրանք։ Տիկնայք և պարոնայք, տղաներ և աղջիկներ, թույլ տվեք ներկայացնել… նրանց, ում համար այատեղ հավաքվելնենք։ Դիմավորեք՝ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ։ Դուրմսթրանգի ներկայացուցիչ, օօ՜, ինչպիսի հոնքեր, ինչպիսի քայլվածք… Վիկտոր Քրա՛մ։

Սկորպիուս և Ալբուս (արդեն Դուրմսթրանգի աշակերտների դերը տանելով)— Դե՛, Վիկտոր Քրամ։ Դե՛, դե՛։

Լյուդո Շուլման— Բելսթեք մոգերի դպրոցից՝ Ֆլոր Դելակո՛ւր։

Զուսպ ծափահարիւթյուններ։

Լյուդո Շուլման— Եվ Հոգվարթսից ոչ միայն մեկը, այ միանգամից երկու մասնակից, և նրանից մեկից բոլորիս ծնկներն էլ թուլանում են՝ Թանկագին Սեդրիկ Դիգորի։

Ամբոխը խելագարվում է։

Լյուդո Շուլման— Իսկ մյուսը՝ բոլորիս հայտնի տղան, ով ողջ մնաց, բայց անձամբ իմ կարծիքով տղա՝ ով չի դադարում զարմացնել…

Ալբուս— Սա իմ հայրն է։

Լյուդո Շուլման— Այո՛, նա Հերոս Հարրի Փոթերն է։

Մարդիկ ճչում են, որով դիմավորում են Հարրիին։ Հատկապես ջանք է թափում աղջնակը, ով ներվային սեղմված է մարդկանց ամբողի մեջ՝ փոքէիկ Հերմիոնան։ Զգացվում է, որ Հարրիին րիմավորում են ավելի քչերը, քան Սեդրիկին։

Լյուդո Շուլման— Իսկ հիմա խնդրում եմ լռություն։ Հայտարարում եմ… առաջին… առաջադրանքը՝ վերցնել ձվերը բներից։ Իսկ հիմա, տիկնայք ու պարոնայք, աղջիկներ ու տղաներ, դիմավորեք՝ ՎԻՇԱՊՆԵ՛Ր։Վիշապներին կառավարող՝ ՉԱՐԼԻ ՎԻԶԼԻ։

Կրկին ցնծալի ձայներ։

Փոքրիկ Հերմիոնա— Եթե դուք մտադիր եք այստեղ կանգնել, կխնդրեմ՝ այդքան ակտիվ չշնչել։

Սկորպիուս— Ռոո՞ւզ։ Ի՞նչ ես անում այստեղ

Փոքրիկ Հերմիոնա— Ինչ Ռոուզի մասին է խոսքը։ Եվ որտե՞ղ է ձեր ակցենտը։

Ալբուս (հիմար ակցենտով)— Ներիր, Հերմիոնա։ Նա քեզ մեկի հետ խառնեց։

Փոքրիկ Հարրի— Որտեղի՞ց գիտեք իմ անունը։

Լյուդո Շուլման— Ժամանակ չենք կբրցնի և կհրավիրենք մեր առաջին չեմպիոնին… շվեդական բութ քթավորի հետ մենամարտի, մի խոսքով՝ Սեդրիկ Դիգորի։

Վիշապի ձայնը Հերմիոնային շեղում է, և Ալբուսը պատրաստ պահում է փայտիկը։

Լյուդո Շուլման-Կենտրոնում հայտնվում է Սեդրիկը, կարծես թե նա պատրաստ է մենամարտին։ Վախեցած՝ բայց պատրաստ։ Նա խաբում է։ Այսպե՛ս։ Այսպե՜ս։ Գնում է դեպի թաքստոց, իսկ սղջիկները հազիվ ուշագնաց չեն լինում։ Իրար ընկերակցելով բղավում են՝ «պարոն վիշապ, մեր Դիգորիին չկպնեք»։

Սկորպիուսը լարված է։

Սկորպիուս— Ալբուս, ինչ-որ բան այն չէ։ Ժամանակ շրջողը դողում է։

Ինչ-որ բան սպառնալից տկտկում է։ Տկտկոցը ժամանակ շրջողից է գալիս։

Լյուդո Շուլման— Սեդրիկը շրջանցում է ձախ, ապա վազում դեպի աջ… նա բարձրացրեց փայտիկը… հետաքրքիր է, ինչ հնարքներ է մեր գեղեցկադեմ երիտասարդը թաքցնում իր թևերի մեջ։

Ալբուս— Էքսպելիարմո՛ւս։

Սեդրիկի կախարդական փայտիկը թռնուն է Ալբուսի մոտ։

Լյուդո Շուլման— Օ, ոչ։ Սա ի՞նչ է։ Սև կախարդա՞նք, թե որևէ ուրիշ բան։ Սեդրիկը կորցրեց փայտիկը… նա առանց զենքի է…

Սկորպիուս— Ալբիւս, ժամանակ շրջողի հետ կարծես թե մի բան այն չէ։

Ժամանակ շրջողը ավելի բարձր է տկտկում։

Լյուդո Շուլման— Մեր Դիգորիի գործերը վատ են։ Այս առաջադրանքը կարող է նրա համար ավարտված լինել։ Հա ու ամբողջ Մրցաշարը։

Սկորպիուսը բռնում է Ալբուսին։ Տկտկոցը ավելանում է և լույս է պոռթկում։ Նրանք վերադառնում են ներկա, Ալբուսը ցավից բղավում է։

Սկորպիուս— Ալբո՛ւս։ Դու վիրավո՞ր ես։ Ալբուս, դու…

Ալբուս— Ի՞նչ է պատահել։

Սկորպիուս— Երևի այն հստակ ժամանակ ունի… ժամանակ շրջողը օգտագործվում է հստակ ժամանակով…

Ալբուս— Ինչ ես կարծում, մեզ մոտ հաջողվե՞ց։ Մենք ինչ-որ բան փոխեցի՞նք։

Հանկարծ կենտրոնով վազում են Հարրին ու Ռոնը (արդեն մազերը կողքի բաժանված և ավելի պարկեշտ հագնված)

Սկորպիուսը նայում է մեծահասակներին և աննկատ ժամանակ շրջողը թաքցնում է գրպանում։ Ալբուսը կարելի է ասել մեծահասակներին չի նկատում, նա շատ է ցավում։

Ռոն— Ասում էի ձեզ, ասու՛մ՝ նրանց տեսել եմ։

Սկորպիուս— Կարծում եմ՝ ամեն բան շուտով կհասկանանք։

Ալբուս— Բարև պապ։ Ինչ-որ բա՞ն է պատահել։

Հարրին նայում է որդուն և իր ականջներին չի հավատում։

Հարրի— Հա, կարելի է և այդպես ասել։

Ալբուսը թուլացած ընկնում է։ Հարրին ու Ջինին շտապում եմ օգնության

Հարրի Փոթերը և անիծված երեխան

Գործողություն երկրորդ / տասնիններորդ տեսարան

Հոգվարթս. աղջիկների զուգարան

Սկորպիուսն ու Ալբուսը մտնում են զուգարան։ Կենտրոնում մեծ լվացարան է՝ վիկտորիանական ոճով։

Սկորպիուս— Այսպես, ես ճի՞շտ եմ հասկանում։ Մեր պլանների մեջ է չափազանցման հմայությո՞ւնը։

Ալբուս— Այո։ Սկորպիուս, սիրալիր եղիր և տուր այն օճառը։

Սկորպիուսը լվացարանից բերում է օճառը։

Ալբուս— Էնգորգի՛ո։

Ալբուսը զուգարանում ասում է հմայությունը։ Օճառը չորս անգամ շատանում է։

Սկորպիուս— Օհո։ Հաշվի առ, որ ես անբացատրելի տպախորված եմ։

Ալբուս— Երկրորդ առաջադրանքը տեղի է ունենալու գետում։ Ամենքը պետք է հետ բերի որևէ գողացված բան, և դա…

Սկորպիուս— Սիրելի մարդիկ են։

Ալբուս— Սեդրիկը ջրի տակ լողալու համար օգտագործել էր պղպջակավոր կախարդանքը։ Մենք պարզապես կհետևենք և ուժեղ-ուժեղ կփչենք նրան կախարդությամբ։ Մենք գիտենք, որ ժամանակ շրջողը մեզ բավականաչափ ժամանակ չի կարող տալ, այդ իսկ պատճառով պետք է շտապել։ Շրջանցել նրան, փչել նրա գլուխը և հետևել, թե ինչպես գետից օդ կթռչի։ Դրանից հետո կլքի առաջադրանքը, դրա հետ մեկտեղ Մրցումը։

Սկորպիուս— Բայց դու ինձ այդպես էլ չասացիր, թե ինչպես գետ պետք է հասնենք…

Հանկարծ լվացարանից ջրի շիթ է գալիս, դրան էլ հետևում է Լացկան Միրթլը։

Լացկան Միրթլ— Օհ, լավ է։ Առաջ ինձ դուր չէր գալիս, բայց եթե իմ տարիքին հասնես, ինչ էլ լինի՝ կուրախանաս։

Սկորպիուս— Իհարկե՛։ Դու խելք ես, Լացկան Միրթլ…

Լացկան Միրթլը հասնում է Սկորպիուսի վրա։

Լացկան Միրթլ— Ինչպե՞ս ինձ անվանեցիր։ Լացկա՞ն։ Ես լացկա՞ն եմ։ Հա՞։ Հա՞։

Սկորպիուս— Ոչ։

Լացկան Միրթլ— Ինչպես՞ է իմ անունը։

Սկորպիուս— Միրթլ։

Լացկան Միրթլ— Ճիշտ է, Միրթլ։ Միրթլ Էլիզաբեթ Ուորեն՝ գեղեցիկ անուն է։ Սա է իմ անունը։ Ոչ մի լացկան։

Քրքջում է։

Լացկան Միրթլ— Վաղ ժամանակներից այստեղ չեմ հանդիպել… տղաների։ Իմ աղջիկների զուգարանում։ Գիտեք, սա լավ չէ, բայց ուէիշ կողմից… Փոթերները՝ իմ մշտական թուլությունն են։ Հա, Մալֆոյները նույնպես։ Քիչ, բայց նույնպես։ Ձեզ ինչո՞վ կարող եմ օգնել։

Ալբուս— Դուք այդտեղ եղել եք Միրթլ, գետում։ Ձեր մասին գրել են։ Նշանակում է, որ այս խողովակների միջոցով կարող ենք այդտեղ հայտնվել։

Լացկան Միրթլ— Ես ամեն տեղ էլ եղել եմ։ Դու կոնկրետ որտե՞ ղ ես ուզում։

Ալբուս— Երկրորդ հանձնարարություն։ Գետում։ Երեք Չեմպիոնների Մրցմանը։ Քսան տարի առաջ, Հարրին ու Սեդրիկը…

Լացկան Միրթլ- Ինչպիսի ափսոսանլ, որայդ գեղեցկադեմ տղան համարձակվեց մահանալ։ Քո հայրը նույնպես ոչինչ, բայց Սեդրիկ Դիգորին… Չես հավատա, թե քանի սիրային հնայություններ եմ լսել աղջիկներից այս զուգարանում… ողբ մույնպես։

Ալբուս— Օգնեք մեզ, Միրթլ։ Օգնեք հասնել գետ։

Լացկան Միրթլ— Քո կարծիքով ես կարողանում եմ ճանապարհորդել ժամանակո՞վ։

Ալբուս— Գլխավորը՝ գաղտնիքը չբացեք։

Լացկան Միրթլ— Խելագարվում եմ գաղտնիքների համար։ Ոչ ոքի չե՛մ ասի, ասելու դեպքում էլ տեղում մահանամ, կամ այ տիպի մի բան։ Ո՞նց էին ասում հոգիները… դե դուք հասկանում եք…

Ալբուսը Սկորպիուսին գլխով է անում, մյուսն էլ հանում է ժամանակ շրջողը։

Ալբուս— Ժամանակի միջով մենք կարող ենք ճանապարհորդել։ Դուք միայն մեզ պեսք է օգնեք անցնել խողովակի միջով, և մենք կփրկենք Սեդրիկ Դիգորիին։

Լացկան Միրթլ (քմծիծաղում է)— Ինչ ասեմ, կզվարճանանք։

Ալբուս— Մենք րոպե անգամ չպետք է ծախսենք։

Լացկան Միրթլ— Այս լվացարանից ջուրը գնում է ուղիղ դեպի գետ։ Սա իհարկե բոլոր կանոններին դեմ է, բայց դե, գիտեք այս դպրոցը։ Այնպես որ շունչներդ պահեք, և այն ձեզ կտանի այնտեղ, որտեղ պետք է։

Ալբուսը թիկնոցը շպրտելով լվացարան է բարձրանում։ Սկորպիուսը կրկնում է Ալբուսի շարժումները։ Ալբուսը Սկորպիուսին փոքրիկ պարկով ինչ-որ կանաչ թերթիկներ է տալիս։

Ալբուս— Մի փոքր ինձ, մի փոքր էլ քեզ։

Ակորպիուս— Ջրիմուռնե՞ր։ Մենք ջրիմուռներով պետք է լողանք, որ շնչե՞նք ջրի տակ։

Ալբուս— Ինչպես հայրս։ Դե, պատրա՞ստ ես։

Սկորպիուս— Այս անգամ չմոռանաս ժամանակին հետևել…

Ալբուս— Հաշվում եմ 5 րոպե, իսկ հետո մենք հետ ենք վերադառնալու իրականություն։

Սկորպիուս— Ասա, որ ամեն ինչ լավ կանցնի։

Ալբուս— Ամեն ինչ իդեալական կլինի։ Պատդա՞ստ ես։

Ալբուսը ջրիմուռները գցում է բերանը և ծամելով անհետանում է խողովակում։

Սկորպիուս— Չէ, Ալբուս… Ալբուս…

Նա փարձրացնում է աչքերը՝ Նա ու Լացկան Միրթլը մենակ էին։

Լացկան Միրթլ— Խելագարվում եմ համարձակ տղաների համար։

Սկորպիուս (փոքր ինչ վախեցած, փոքր ինչ հանարձակ)— Ուրեմն ես լիովին պատրաստեմ։ Ամեն ինչի։

Նա ջրիմուռը կուլ է տալիս և անկետանում է խողովակում։

Լացկան Միրթլը մնում է միայնակ։ Լսվում է աղմուկ և ժամանակը կանգ է առնում, ապա շրջվում ու գնում է հետ…

Տղաներն անհետացան։

Մռայլված վազում է Հարրին, իսկ նրա հետևից՝ Դրակոն, Ջինին և Պրոֆեսոր ՄաքԳոնագոլը։

Հարրի— Ալբուս… Ալբուս…

Ջինի— Նա արդեն այստեղ չէ։

Նրանք գետնիմ տեսնում են տղաների թիկնոցները։

Պրոֆեսոր ՄաքԳոնագոլ— Նա անհետացել է։ Չէ, նա երևի Հոգվարթսի տարածքում է, ոչ… նա անհետացել է…

Դրակո— Ինչպե՞ս է դա նրա մոտ ստացվում։

Լացկան Միրթլ— Նրան օգնում է մի գեղեցիկ սարք։

Հարրի— Մի՛րթլ։

Լացկան Միրթլ— Օյ-օյ։ Դու ինձ բռնեցիր։ Իսկ ես նենց էի թաքնվել… Բարև Հարրի։ Բարև Դրակո։ Կրկին չարաճճիություն եք անում, ճի՞շտ եմ։

Հարրի— Այդ ի՞նչ սարք է նրա մոտ։

Լացկան Միրթլ— Կարծում եմ՝ դա գաղտնիք է, բայց քեզնից, Հարրի, ես երբեք էլ չեմ կարողացել գաղտնիք պահել։ Ինչպե՞ս է, որ դու որքան մեծանում ես, այդքան ավելի ես գեղեցկանում։

Հարրի— Իմ որդին սարսափելի վտանգի մեջ է։ Ինձ քո օգնությունն է պետք։ Ի՞նչ են նրանք անում, Միրթլ։

Լացկան Միրթլ— Նա ուզում է մի սրտակերի փրկել։ Սեդրիկ Դիգորի, ծանո՞թ է։

Հարրին վայրկյանապես հասկանում է, թե ինչ է կատարվում։ Նա սարսափի մեջ է։

Պրոֆեսոր ՄաքԳոնագոլ— Բայց Սեդրիկ Դիգորին մահացել է մի քանի տարի առաջ…

Լացկան Միրթլ— Ինչքանով ճիշտ հասկացա, նրա համար դա խանգարող հանգամանք չէր։ Հարրի, նա իր վրա շատ վստահ է։ Իսկը քո պես։

Հարրի— Նա լսել է, թե ես ոնց եմ խոսում Ամոս Դիգորիի հետ… մի՞թե նրա մոտ… նախարարոգթյան ժամանակ շրջողն է։ Ո՛չ, հնարավոր չէ։

Պրոֆեսոր ՄաքԳոնագոլ— Նախարարությունը ժամանակ շրջո՞ղ ունի։ Ես մտածում էի, որ դրանք վերացված են։

Լացկան Միրթլ— Օհ, ինչպիսի անկարգապահներ են բոլորը, ասե՞ք։

Դրակո— Խպդրում եմ, մեկդ բացատրեք ինձ, թե ինչ է կատարվել։

Հարրի— Ալբուսն ու Սկորպիուսը ո՛չ հայտնվում են, ո՛չ էլ անհետանում։ Նրանք ճանապարհորդում են։ Նրանք ճանապարհորդոպմ են ժամանակի մեջ

Հարրի Փոթերը և անիծված երեխան

Գործողություն երկրորդ / տասնվեցերորդ տեսարան

Հոգվարթսի գրադարան

Սկորպիուսը մտնում է գրադարան։ Նայում է կողքերով և տեսնում է Ալբուսին։ Աբլուսը նկատում է նրան։

Սկորպիուս— Բարև

Ալբուս— Սկորպիուս, ես չեմ կարող…

Սկորպիուս— Գիտեմ, Դու հիմա Գրիֆինդորում ես ու չես ցանկանում ինձ հանդիպել, բայց ես միևնույն է այստեղ եմ։ Խոսում եմ քեզ հետ։

Ալբուս— Բայց ես չեմ կարող խոսել, այնպես որ…

Սկորպիուս— Ստիպված կլինես։ Կարծում ես, թե կարող ես վերցնել և այնպիսի դեր տանել, ասես ոչինչ չի՞ պատահել։ Աշխարհը խելագարվել է, չե՞ս նկատել։

Ալբուս— Այո՛, նկատել եմ ես։ Ռոնը տարօրինակ է, Հերմիոնան ուսուցչուհի է։ Ամեն բան կարգին չէ, բայց…

Սկորպիուս— Իսկ Ռոուզը չկա…

Ալբուս— Տեղյակ եմ։ Լսիր, ես բացարձակ ոչինչ չեմ հասկանում, բայց դու այստեղ չպետք է լինես։

Սկորպիուս— Մեր արարքի պատճառով Ռոուզը անգամ լույս աշխարհ չի եկել։ Հիշու՞մ ես, Եռյակի Մրցամարտի ընթացքում Սուրբ Ծննդյան տոնախմբություն էր։ Այնտեղ բոլոր չեմպիոնները զուգընկերների հետ էին եկել։ Քո հայրը Փարվատի Փաթիլի հետ էր, Վիկտոր Քրամը…

Ալբուս— Հերմիոնեի հետ էր։ Ռոնը լարվեց և իրեն ապուշի պես պահեց։

Սկորպիուս— Ահա և ոչ։ Ռիտա Վրիտերը նրանց մասին գիրք է գրել և այդտեղ ամեն բան ուրիշ է։ Հերմիոնեն տոնախմբությանը Ռոնի հետ էր։

Ալբուս— Ի՞նչ։

Պոլլի Չեմպեն— Շշ-շշ։

Սկորպիուսը հայացքը թեքում է դեպի Պոլլին և ցածրացնում է ձայնը։

Սկորպիուս— Նյանք այդտեղ գնացել են որպես ընկերներ։ Ընկերական էլ պարել են։ Ամեն բան հիանալի էր, բայց հետո Ռոնը պարեց Պադմա Փաթիլի հետ և դա էլ ավելի հիանալի էր։ Նրանք սկսեցին ընկերություն անել։ Ապա ամուսնացան, իսկ Հերմիոնան վերածվեց…

Ալբուս— Հոգեկանի։

Սկորպիուս— Ենթադրվում էր, որ Հերմիոնեն տոնախմբությանը կներկայանա Քրամի հետ, իսկ գիտե՞ս ինչու չգնաց։ Որովհետև նա կասկածում էր, որ այն Դուրմսթրանգի 2 տարօրինակ տղաներին, որոնց հանդիպել էր առաջին առաջադրանքի սկզբին, ինչ-որ կերպ կապված են Սեդրիկի փայտիկի անհետանալու հետ։Նա կարծում էր, որ Վիկտորի հրամանով ձախողեցին Սեդրիկի առաջին առաջադրանքը։

Ալբուս— Լավ է։

Սկորպիուս— Բայց առանց Քրամի, Ռոնը այդպես էլ չէր խանդի, իսկ այդտեղ նրա խանդը ամեն բան որոշեց։ Այդ իսկ պատճառով էլ Ռոնն ու Հդրմիոնան մնացին շատ լավ ընկերներ, բայց չսիրահարվեցին, չամուսնացած և արդյունքում էլ չծնվեց Ռոուզը։

Ալբուսը արագորեն ընկալում է տեղեկությունը։

Ալբուս— Այսինքն, ահա, թե ինչու է հայրիկը այդպիսին դարձել… նա նույնպես փոխվեթ է, չէ՞։

Սկորպիուս— Ես համարյա թե վստահ եմ, որ քո հայրը չի փոխվել։ Կախարդական իրավապահների պաշտպանության վարչության պետ։ Ամուսնացած է Ջինիի հետ։ Երեք երեխաներ։

Ալբուս— Բա ինչու է այդպիսի…

Հետևի մուտքից նես է մտնում գրադարանավարը։

Սկորպիուս— Ալբուս, դու ինձ լսեցի՞ր։ Սա ավելի կարևոր է, քան դու ու հայրդ։ Պրոֆեսոր Կեշիֆրոուի կանոնը՝ ինքդ քեզ վնասելու և ժամանակի հունը փոխելու համար, պետք է ժամանակով հետ գնալ ամենաշատը 5 ժամով, իսկ մենք հետ ենք գնացել տարիներ։ Ամեն անհեթեթություն, ամեն փոփոխություն ստեղծում է ալիքներ։ Իսկ մեր մոտ այնպիսի ալիքներ են, որ… ավելի վատ չի էլ կարող լինել։ Մեր պատճառով Ռոուզը լույս աշխարհ չի էլ եկել։ Ռոո՛ւզ։

Գրադարանավար— Շշ-շշ։

Ալբուսը լարված մտածում է։

Ալբուս— Լավ, արի հետ վերադառնանք և ամեն բան ուղղենք։ Հետ կբերենք և՛ Սեդրիկին, և՛ Ռոուզին։

Սկորպիուս— Խելքահան։

Ալբուս— Ժամանակ շրջողը քո մոտ է, ճի՞շտ է։ Ոչ ոք չի՞ գտել։

Սկորպիուսը ժամանակ շրջողը հանում է իր գրպանից։

Սկորպիուս— Հա, բայց…

Ալբուսը խլում է այն Սկորպիուսի ձեռքից։

Սկորպիուս— Ո՛չ, պետք չէ՛։ Ալբուս, ինչ ես անում, դու չես հասկանում։ Ամեն բան կարող է էլ ավելի վատանալ։

Սկորպիուսը ձգվում է դեպի ժամանակ շրջողը, Ալբուսը հրում է նրան։ Նրանք անշնորհքաբար վազում են։

Ալբուս— Սկորպիուս, մենք պետք է ամեն բան ուղղենք՝ փրկենք Սեդրիկին, հետ բերենք Ռոուզին։ Մենք զգույշ կլինենք։ Ինչ էլ որ Կեֆիֆրոուն ասած չլինի, միևնույն է հավատա մեզ։ Այս անգամ պարտադիր ամեն բան կստացվի։

Սկորպիուս— Ոչ, չի ստացվի։ Տու՛ր Ալբուս։ Տու՛ր։

Ալբուս— Չեմ տա։ Գործը չափազանց կարևոր է։

Սկորպիուս— Այո, չափազանց կարևոր է՝ այն մեզ համար չէ։ Մեզ մոտ վատ է ստացվում, նենք ամեն բան կձախողենք։

Ալբուս— Ո՞վ ասաց, որ կձախողենք։

Սկորպիուս— Ես։ Որովհետև միայն դա է մեզ մոտ ստացվում։ Մեր ձեռքից ոչինչ չի գալիս։ Միայն անհաջողություններ։ Մենք անհաջողակներ ենք՝ ամբողջական և անդառնալի։ Դու դեռ չե՞ս հասկացել։

Ալբուսին վերջապես հաջողվում է գերազանցել, և նա Սկորպիուսին գետնին է տապալում։

Աբլուս— Մինչև քեզ հանդիպելը, ես անհաջողակ չեմ եղել։

Սկորպիուս— Ալբուս, չգիտեմ, թե ինչ ես հորդ ուզում ապացուցել, բայց այսպես չի կարելի…

Ալբուս— Ոչինչ էլ նրան չեմ ապացուցում։ Ես պետք է փրկեմ Սեդրիկին, որպեսզի փրկեմ Ռոուզին։ Եվ դա հնարավոր է, եթե չխանգարես ինձ։

Սկորպիուս— Ես եմ խանգարու՞մ։ Էհ, խեղճ Ալբուս Փոթեր։ Նա միայն կռվի։ Խղճուկ Ալբուս Փոթեր։ Ինչ հուզի՛չ է։

Ալբուս— Ի՞նչ ես խոսում։

Սկորպիուս (չդիմանալով)— Երանի իմ տե՛ղում լինեիր։ Մարդիկ նայում են քեզ, որովհետև դու հայտնի Հարրի Փոթերի՝ կախարդական աշխարհի փրկչի որդին ես, իսկ ինձ, որովհետև կասկածում են, բր իմ հայրը Վոլդեմորտն է։ Վոլդեմո՛րտը։

Ալբուս— Անգամ չմտածես…

Սկորպիուս— Դու կոնե նեկ վայրկյանով կարո՞ղ ես պատկերացնել, թե ես ինչ եմ զգում։ Չե՞ս մտածել։ Չէ։ Որովհետև քեզնից բացի ուրիշ ոչ ոքի չես տեսնում։ Միայն մտքերը հայրիկի հետ քո հիմար վեճի մասին։ Նա միշտ կլինի Հարրի Փոթերը, իսկ դու նրա որդին։ Դա շատ բարդ է, դասընկերն էլ շաքար չեն, բայց կան ավելի վատ բաներ։ Հասկանալի՞ է։

Վայրկյանական լռություն

Սկորպիուս— Ես ունեցել եմ այնպիսի պահ, երբ հույսով էի լցված, հասկացա, որ ժամանակը փոխվել է ու մտածեցի՝ «-Տեսնես մայրիկը չի՞ հիվանդացել, չի՞ մահացել», բայց ոչ, պարզվեց, որ մահացել է, իսկ ես դեռ առաջվա պետ Վոլդեմորտի որդին եմ, առանց մոր, ու ցավում եմ այն մարդուն, ում հաճար մյուսները մեկ են։ Մի խոսքով, ներիր, եթե կյանքդ փչացրել եմ, բայց իմը երբեք էլ քո մոտ չի ստացվի, որովհետև արդեն իսկ կործանված է։ Դու պարզապես չես դարձրել այն ավելի լավը, որովհետև դու սարսափելի, հրեշավոր ընկեր ես։

Ալբուսը փորձում է ընկալել։ Հասկանում է, թե ինչ է արել ընկերոջ հետ։

Պրոֆեսոր ՄաքԳոնագոլ— Ալբու՞ս։ Ալբուս Փոթեր, Սկորպիուս Մալֆոյ, դուք այստեղ միասի՞ն եք։ Ձեր իսկ լավի համար, խոէհուրդ եմ տալիս շտապ վերջացնել սա։

Ալբուսը նայում է Սկորպիուսին և պայուսակից հանում է թիկնոցը։

Ալբուս— Արա՛գ։ Թաքնվո՛ւմ ենք։

Սկորպիուս— Ի՞նչ։

Ալբուս— Սկորպիուս, ինձ նայիր։

Սկորպիուս— Թափանցիկ թիկնո՞ց։ Սա Ջեյմսինն է, ճի՞շտ է:

Ալբուս— Եթե նա մեզ գտնի, հաշվիր՝ մեզ ընդմիշտ բաժանել են։ Խնդրում եմ։ Առաջ ես դա ինձ չէր հասել։ Շա՛տ եմ խնդրում քեզ։

Պրոֆեսոր ՄաքԳոնագոլ (փորձելով նրանց թաքնվելու ժամանակ տալ)- Ես համարյա թե ներսում եմ։

Պրոֆեսոր ՄաքԳոնագոլը մտնում է գրադարան, նրա ձեռքին Օրինազանցների Քարտեզն է։ Տղաները թաքնվում են թիկնոցի տակ։ Պրոֆեսոր ՄաքԳոնագոլը բարկաց կողքերն է նայում։

Պրոֆեսոր ՄաքԳոնագոլ— Որտեղ են է նրանք… սկզբից էլ չէի ուզում սրանից օգտվել, հիմա էլ սխալվում է։

Նա մտածում է, ապա նայում է քարտեզին՝ հասկանում է, թե տղաները որտեղ պետք է լինեն և զննում է։

Իրերը շարժվում են, երբ տղաները դանդաղ փորձում են շարժվել։ Պրոֆեսոր ՄաքԳոնագոլը հասկանում է, թե նրանք որ ուղղությամբ են գնում և փակում է ճանապարհը, տղաներն էլ իրենց հերթին շրջանցում են նրան։

Վերջապես ընկած գրքի շնորհիվ, նա հասկանում է, թե ինչ է կատարվում։

Պրոֆեսոր ՄաքԳոնագոլ— Հորդ թիկնոցի տակ։

Նա կրկին նայում է քարտեզին, հետո տղաներին։ Մտածում է։ Հետո հազիվ թե նկատելի ժպտում է։

Պրոֆեսոր ՄաքԳոնագոլ— Դե, եթե ես ձեզ չեմ տեսել, նշանակում է՝ չեմ տեսել։

Նա գնում է։ Տղաները հանում են թիկնոցը և որոշ ժամանակ նստում են լռության մեջ։

Ալբուս— Այո, ես սա Ջեյմսից եմ գողացել։ Նրանից գողանալը շատ հեշտ է։ Նրա սուդոուկի կոդը իր առաջին ավելի ստանալու օրն է։ Եվ թիկնոցով ավելի հեշտ է փրկվելելը… եթե ծաղրում են։

Սկորպիուսը գլխով է անում։

Ալբուս— Ես սարսափելի ցավում եմ… քո մոր համար։ Մենք նրա մասիմ քիչ ենք խոսում… բայց դու, հուսամ գիտես… ես անբացատրելի ցավում եմ… որ այդ ստորությունը նրա հետ է պատահել… քեզ հետ։

Սկորպիուս— Շնորհակալ եմ։

Ալբուս— Հայրիկն ասաց, որ դու… սև ամպ ես իմ շուրջ։ Նա այդպես որոշեց, իսկ ես հասկացա, որ պետք է քեզնից հեռու մնամ, թե չէ հայրիկն ասաց, որ նա…

Սկորպիուս— Նա կարծում է, որ այդ բամբասանքները լիովին բամբասանք չեն, և ես Վոլդեմորտի որտի՞ն եմ։

Ալբուս (գլխով է անում)— Դեռ փորձում են հասկանալ։

Սկորպիուս— Հիանալի է։ Թող հասկանան։ Երբեմն… երբեմն ես մտածում եմ՝ հնարավոր է նրանք ճի՞շտ են։

Ալբուս— Ոչ, ճիշտ չեն։ Ու ես քեզ կասեմ, թե ինչու։ Ես չեմ պատկերացնում, որ Վոլդեմորդը կարող է ունենալ բարի որդի, իսկ դու բարի ես, Սկորպիուս։ Մինչ ոսկորներդ։ Ես ավելի քան վստահ եմ, որ Վոլդեմորտից… Վոլդեմորտից այսպիսի երեխա չէր կարող ծնվել։

Կարճ դադար։

Սկորպիուս— Դա հաճելի է… հաճելի է լսել։

Ալբուս— Ես պետք է ավելի շուտ ասեի դա։ Եվ դու ինձ չես էլ խանգարում… այլ… հակառակը, քեզ հետ ես ավելի ուժեղ եմ… իսկ երբ հայրիկը մեզ բաժանեց, առանց քեզ…

Սկորպիուս— Առանց քեզ նույնպես ինձ մոտ այդքան էլ քաղցր չէր։

Ալբուս— Ես գիտեմ, որ միշտ էլ մնալու եմ Հարրի Փոթերի որդին… և դրա հետ մի կերպ կհամակերպվեմ… բայց քո կյանքի համեմատ իմը այդքան էլ վատը չէ, և մեր բախտը դրա հարցում բերել է, որ…

Սկորպիուս (ընդհատում է)— Ալբուս, ճիմտ է, դու շատ գեղեցիկ ես ներողություն խնդրում, բայց դու դեռ խոսում ես ավելի շատ քո մասին, քան իմ, և կարծում եմ՝ ավելի լավ է ժամանակին կանգ առնել։

Ալբուսը ժպտում է և պարզում է ձեռքը։

Ալբուս— Ընկերնե՞ր։

Սկորպիուս— Ընդմիշտ։

Սկորպիուսն ի պատասխան պարզում է ձեռքը, Ալբուսը ձգում է նրան դեպի իրեն և գրկում է։

Սկորպիուս— Դու արդեն երկրորդ անգամ ես այսպես անում։

Նրանք հեռվանում են իրարից և ժպտում են։

Ալբուս— Բայց ես ուրախ եմ, որ մենք վիճեցինք։ Ինձ մոտ հիանալի միտք ծագեց։

Սկորպիուս— Ինչի՞ հետ կապված։

Ալբուս— Երկրորդ առաջադրանքի ու նվաստացման։

Սկորպիուս— Դու ուզում ես ժամանակով հետ վերադառնա՞լ։ Մենք մի բանի մասին էինք խոսո՞ւմ։

Ալբուս— Դու ճիշտ ես։ Մենք անհաջողակներ ենք։ Մենք կարողանում ենք միայն պարտվել և պետք է օգտագործենք մեր այդ հնարավորությունը։ Մեր ուժերը։ Անհաջողակներին սովորեցնում են լինել անհաջողակ։ Կա միայն մեկ տարբերակ, որը մեզ ամենըց հայտնին է՝ նվաստացումը։ Մենք պետք է նվաստացնենք Սեդրիկին։ Այնպես որ երկրորդ առաջադրանքին դրանոա կզբաղվենք։

Սկորպիուսը մտածում է։ Երկար։ Ապա ժպտում է։

Սկորպիուս— Ճիշտ է։ Հիանալի պլան է։

Ալբուս— Համաձայն եմ։

Սկորպիուս— Այո, տպավորիչ է։ Նվաստացնել Սեդրիկին, որպեսզի նա փրկվի։ Խելացի է։ Իսկ Ռոու՞զը։

Ալբուս— Իսկ դա անակնկալ է։ Ես առանց քեզ էլ կարող էի այն իրագործել, բայց ուզում եմ, որ դու այդտեղ լինես։ Ես ուզում եմ, որ մենք ամեն բան միասին անենք։ Ամեն ինչ ուղղենք միասին։ Դե ինչ… դու ինձ հե՞տ ես։

Սկորպիուս— Բայց… սպասիր… երկրորդ առաջադրանքը գետում չի անցկացվո՞ւմ։ Քեզ արգելված չէ՞ լքել շինությունը։

Ալբուսը խորամանկ ժպտում է։

Ալբուս— Արգելված է։ Այդ իսկ պատճառով… գնանք աղջիկների զուգարան՝ երկրորդ հարկ։

Հարրի Փոթերը և Անիծված Երեխան

Գործողություն երկրորդ / տասնչորսերորդ տեսարան

Հոգվարթսի աստիճանը

Սկորպիուսը մռայլ իջնում է աստիճաններով։ Դելֆին վազում է Սկորպիուսի ուղղությամբ։

Դելֆի— Տեսականորեն ես այստեղ չպետք է լինեմ։

Սկորպիուս— Դելֆի՞։

Դելֆի— Իրականում, տեսականորեն ես մեր նախագծածը վտանգի եմ ենթարկում, և սա չափազանց… դե, դու գիտես, ես բացարձակ ռիսկի դիմել չեմ սիրում։ Ես երբեք չեմ եղել Հոգվարթսում։ Նրանց անվտանգությունը թույլ է, համաի՞տ ես, և անքան դիմանկարներ կան… և միջանցքներ։ Եվ ուրվականնե՛ր։ Եվ մի հրաշք, համարյա անգլուխ ուրվական բացատրեց ինձ, թե քեզ որտեղ կարող եմ գտնել, պատկերացնո՞ւմ ես։

Սկորպիուս— Դու Հոգվարթսում չե՞ս սովորել։

Դելֆի— Փոքր տարիքում ես մի քանի տարի… վատառողջ էի։ Ուրիշները կարող էին հաճախել դպրոց, իսկ ես՝ ոչ։

Սկորպիուս— Դու ուժե՞ղ հիվանդ էիր։ Կներես, ես չգիտեի։

Դելֆի— Ես այս թեմայի շուրջ այդքան էլ չեմ խորանում։ Աշխատում եմ ուրիշների աչքին ողբերգական կերպար չերևալ։ Ինքդ հասկանում ես։

Սկորպիուսը հիանալի հասկանում է։ Նայում է նրան, բացում է բերանը որպեսզի խոսի, բայց այդ պահին հայտնվում է մի դպրոցական և Դելֆին թաքնվում է։ Սկորպիուսը սովորական դիրք է ընդունում, սպասելով, թե երբ դպրոցականը կհեռանա։

Դելֆի— Գնա՞ց։

Սկորպիուս— Դելֆի, երևի թե քո այստեղ լինելը իրոք չափազանց վտանգավոր է։

Դելֆի— Բայց մեկը պետք է չէ՞ գործի։

Սկորպիուս— Դելֆի, մեզ մոտ ոչինչ չստացվեց։ Ժամանակ շրջողի հետ կապված մենք ձախողվեցինք։

Դելֆի— Գիտեմ։ Ալբուսը ինձ բու էր ուղարկել։ Պատմական գրքերը փոխվել են, բայց ոչ շատ։ Սեդրիկը միևնույն է մահացած է։ Առաջին առաջադրանքի ձախողման պատճառով, Սեդրիկն էլ ավելի էր ձգտում երկրորդ առաջադրանքի հաղթանակին։

Սկորպիուս— Իսկ Ռոնն ու Հերմինոնան խելքերը թռցրել են։ Այդպես էլ չհասկացա, թե ինչու։

Դելֆի— Դրա համար էլ, Սեդրիկը ստիպված կլինի փոքր ինչ սպասել։ Ամեն ինչ սարսափելի կերպով խառնվել է։ Սկորպիուս, դու բացարձակապես ճիշտ ես՝ ժամանակ շրջողը դեռ պետք է քո մոտ մնա։ Բայց ես կարծում եմ, որ մեկը պետք է ձեր հարցերը լուծի։

Սկորպիուս— Ահա, թե ինչ։

Դելֆի— Դուք մոտ ընկերներ եք։ Ամեն անգամ, իր ուղարկած բվերի մեջ, ես քո ներկայությունը նույնպես զգում եմ։ Նա պարզապես ավերված է։

Սկորպիուս— Կարծես թե նա լացելու համար մեկին գտել է։ Քանի՞ բու է նա արդեն ուղարկել:

Դելֆին մեղմ ժպտում է։

Սկորպիուս— Կներես… ես դա նկատի չունեի… ես ուղղակի… չեմ հասկանում, թե ինչ է կատարվում։ Ես փորձում եմ հանդիպել նրա հետ, բայց նա միշտ փախչում է։

Դելֆի— Գիտես, քո տարիքում ես մոտ ընկեր չեմ ունեցել։ Բայց կուզեի ունենալ։ Չափազանց։ Երբ փոքր էի, ես ինքս ինձ համար ընկեր էի ստեղծել…

Սկորպիուս— Ես նույնպես։ Նրա անունը Շկվալիկ էր։ Մենք վիճեցինք, այն պատճառով, թե ինչպես ճիշտ բլինգ խաղալ։

Դելֆի— Սկորպիուս, դու Ալբուսին պետք ես և դա հիանալի է։

Սկորպիուս— Ինչո՞ւ եմ պետք։

Դելֆի— Հարցը հենց դրանում է։ Չէ որ դա ընկերություն է։ Դու չգիտես ինչու, պարզապես գիտես, որ պետք է ու վերջ։ Գտիր նրան, Սկորպիուս։ Դուք երկուսդ պարտավոր եք իրար հետ մնալ։

Հարրի Փոթերը և Անիծված Երեխան

Գործողություն 2 / տասերորդ տեսարան

Հոգվարթս. տնօրենի գրասենյակը

Պրոֆեսոր ՄաքԳոնագոլ— Կասկածում եմ, որ խաբեբա քարտեզը դրա համար էր օգտագործված։

Հարրի— Եթե նրանց միասին տեսնեք, ապա անմիջապես նրանց առանձնացրեք։

Պրոֆեսոր ՄաքԳոնագոլ— Հարրի, Դուք վստա՞հ եք։ Ես անգամ իմ մտքերում չեմ կասկածել դրա վրա, բայց Բեյնը որևէ չարիք է, և կարծում եմ, որ նա կարող է աստղերի գուշակությունը իր հետաքրքրությունների համար անել։

Հարրի— Ես հավատում եմ Բեյնին։ Ալբուսը Սկորպիուսի հետ չպետք է շփվի՝ իր և մյուսների անվտանգության համար։

Ջինի— Կարծես թե Հարրին նկատի ունի, որ…

Հարրի (կտրականապես)— Պրոֆեսորը գիտի, թե ես ինչ նկատի ունեմ։

Ջինին զարմանքով նայում է Հարրիին։ Ինչպե՞ս նա կարող էր ընդհատել նրան, այն էլ այդ տոնով։

Պրոֆեսոր ՄաքԳոնագոլ— Ալբուսին երկրի մեծագույն կախարդներն են ստուգել և ոչ ոք ոչ մի հմայություն կամ վնաս չեն գտել ու չեն զգացել։

Հարրի— Ու Դամբլդորն… Դամբլդորն ասել էր…

Պրոֆեսոր ՄաքԳոնագոլ— Ո՞վ։

Հարրի— Նրա դիմանկարը։ Մենք խոսում էինք։ Նա մի քանի իմաստուն խորհուրդներ տվեց…

Պրոֆեսոր ՄաքԳոնագոլ— Դամբլդորը մահացել է, Հարրի, և ես ձեզ արդեն ոացատրել եմ՝ դիմանկարներում անգամ դրա կեսը չկա, ինչ-որ պատկերված են։

Հարրի— Ըստ նրա խոսքերի՝ ես սիրուց կուրացել եմ։

Պրոֆեսոր ՄաքԳոնագոլ— Տնօրենի դիմանկարը ընդհամենը հուշագիր է։ Ենթադրվում է, որ դա մեխանիզմ է, որը օգնում է ինձ որոշումներ կայացնել։ Բայց երբ ստանձնեցի այս պաշտոնին, ինձ խորհուրդ տվեցին մարդուն ու դիմանկարին իրար հետ չշփոթել։ Ես դա ձեզ նույնպես խորհուրդ կտամ։

Հարրի— Բայց նա ճիշտ էր։ Արդեն ես ինքս հասկացա։

Պրոֆեսոր ՄաքԳոնագոլ— Հարրի, դուք մեծ սթրես եք տարել՝ Ալբուսը կորեց, դուք նրան էիք փնտրում, անհանգստացաք, թե ինչ պատճառով է սպիի ցավը։ Բայց հավատացած եղեք, խնդրում եմ ձեզ՝ դուք սխալ եք գործում…

Հարրի— Ես Ալբուսին առաջ դուր չէի գալիս, դռվար թե հետագայում սկսեմ դուր գալ։ Կարևորը՝ նա անվտանգության մեջ կլինի։ Ողջ հարգանքներովս, Միներվա, բայց դուք երեխաներ չունեք…

Ջինի— Հարրի՛։

Հարրի— … այդ իսկ պատճառով էլ չեք հասկանում։

Պրոֆեսոր ՄաքԳոնագոլ (մինչ հոգու խորքը վիրավորված)— Ես կարծում էի, որ իմ ամբողջ կյանքը, որը նվիրված է մանկավարժի կյանքին, կարող է…

Հարրի— Այդ քարտեզի շնորհիվ դուք միշտ տեղյակ կլինեք, թե որտեղ է իմ որդին, և ես հույս ունեմ, որ դուք կօգտվեք դրանից։ Եվ եթե ես իմանամ, որ դուք դա անտեսում եք, ես այնպիսի աղմուկ կբարձրացնեմ, որդպրոցին քիչ չի հասցվի։ Կօգտագործեմ նախարարության բոլոր հնարավորությունները։ Հասկանալի՞ է։

Պրոֆեսոր ՄաքԳոնագոլ (նրա զայրույթից ապշած)— Լիովին։

Ջինին նայում է Հարրին, չհասկանալով, թե ինչ կատարվեց նրա հետ։ Հարրին անգամ չի էլ նայում նրան։

Հարրի Փոթերը և անիծված երեխան

Գործողություն 2 / իններորդ տեսարան

Հոգվարթսի աստիճանը

Ալբուսը հետևում է Հարրիին։

Ալբուս— Իսկ եթե ես փախչնե՞մ։ Ես կփախնեմ։

Հարրի— Ալբուս, հետ գնա սենյակ։

Ալբուս— Ես նորից կփախչեմ։

Հարրի— Ոչ։ Չես փախչի։

Ալբուս— Ոչ, ես կփախչեմ, ու ավելի շատ կաշխատեմ, որ այս անգամ Ռոնը մեզ չգտնի։

Ռոն— Կարծես թե ես իմ անունն եմ լսում։

Աստիճաններին հայտնվում է Ռոնը։ Նրա մազերի բաժանումը այժմ թելի է պես էր, թիկնոցը փոքր ինչ կարճ է։ Նա շլացուցիչ ամուր տեսք ունի։

Ալբուս— Մորեղբայր Ռո՛ն, փառք Դամբլդորին։ Ձեր կատակները մեզ հիմա շատ են պետք․․․

Ռոնը խոժոռվում է

Ռոն— Կատակնե՞ր։ Ես ոչ մի կատակ չգիտեմ։

Ալբուս— Իհարե գիտեք։ Չէ որ դուք Հոգսմիթ ունեք։

Ռոն (լիակատար շփոթությամբ)Հոգսմի՞թ։ Դե՜։ Ես մեկ է ուրախ եմ, որ հանդիպեցի քեզ․․․ Ես ուզում էի քեզ քաղցրավենիք բերել․․․ դե, ը․․ըը․․․ շուտափույթ ապաքինում ցանկանալու համար, բայց․․․ Պադման․․․ նա ավելի լավ է դրանից գլուխ հանում, նա ինձնից ավելի լուրջ է։ Նա ավելի լավ գիտի, թե ինչ պետք է նվիրի քեզ դպրոցի համար։ Դրա համար էլ մենք քեզ գնել ենք, ը․․․ը, փետուրների հավաքածու։ Այո, այո, այո։ Տես՝ հրաշքներ են։ Ամենալավն են։

Ալբուս— Պադման ո՞վ է։

Հարրին մռայլված նայում է Ալբուսին։

Հարրի— Քո հորաքույրը։

Ալբուս— Ես հորաքույր Պադմա ունե՞մ։

Ռոն (Հարրիին ուղղված)— Նրան շփոթության հմայոթյուն են գլխին տվել, ի՞նչ է։ Իմ կինը, Պադման։ Դու հիշում ես, չէ՞։ Երբ նա խոսում է ու մոտենում է քո դեմքին՝ թեթևակի անանուխի հոտ է գալիս։ Դրա համար էլ այստեղ եմ։ Պանջուի պատճառով։ Նա նորից խնդիրների մեջ է ընկել։ Ես ուզում էի նրան ոռնացող նամակ, բայց Պադման ստիպեց, որ նրա հետ երես առ երես հանդիպեմ։ Չգիտեմ միայն, թե ինչու։ Նա ծիծաղում է ինձ վրա, ուրիշ ոչինչ։

Ալբուս— Բայց․․․ չէ որ դուք ամուսնացած եք Հերմիոնայի հետ։

Դադար։ Ռոնը բացարձակապես ոչինչ չի հասկանում։

Ռոն— Հերմիոնեի հե՞տ։ Ո՛չ, ո՛չ, Մերլինի մորուք։

Հարրի— Ալբուս, մոռացա ասել, որ քեզ Գրիֆինդորի հոսք են գցել։

Ռոն— Այո՞։ Ներիր, ընկերս, բայց դու գրիֆինդորցի ես։

Ալբուս— Բայց ես ինչպե՞ս եմ Գրիֆինդոր ընկել։

Ռոն— Չե՞ս հիշում, Բաշխիչ Գլխարկին համոզեցիր։ Պանջձուի հետ գռազ եկար ըսռ որի անջուն ասում էր, որ երբեք Գրիֆինդրում չես հայտնվի, դու է ընտրեցիր Գրիֆինդոր, որ զայրացնես նրան։ Ես իհարկե քեզ չեմ մեղադրում։ Մենք բոլորս ժամանակ առ ժամանակ ցանկանում ենք մաքրել նրա դեմքի ժպիտը, ճի՞շտ է։ Խնդրում եմ, Պադմային չփոխանցես, որ այպես եմ ասել։

Ալբուս— Պանջուն ո՞վ է։

Ռոնն ու Հարրին նայում են Ալբուսին։

Ռոն— Ապրոմպն ինձ հարվածի՛, դու իրոք լավ չես։ Մի խոսքով, ես պետք է գնամ, թե չէ ինձ էլ ոռնացող նամակ կուղարկեն։

Նա ինքն իրեն չնմանվեով քայլում է երկայնքնով։

Ալբուս— Բայց․․․ այս ամենը հիմարություն է։

Հարրի— Ալբուս, միևնույ է, ինչ էլ այստեղ անես, ես իմ որշումը չեմ փոխի։

Ալբուս— Հայրիկ, դու ընտրություն ունես։ Կամ ինձ տանես․․․

Հարրի— Ո՛չ, Ալբուս։ Ընտրություն ունես դու։ կա՛մ լսում ես ինձ, կա՛մ քեզ սպասվում են էլ ավելի մեծ խնդիրների մեջ կընկնես։ Հասկանալի՞ է։

Սկորպիուսը հայտնվում է աստիճանների մյուս կողմում, ու Ալբուսին նկատելիս անասելի ուրախանում է։

Սկորպիուս— Ալբո՛ւս, դու առո՞ղջ ես։ Ինչպիսի ուրախություն։

Հարրին ցուցադրաբար անցում է կողքով։

Հարրի— Նա ամբողջությամբ կազդուրվել է և մենք պետք է գնանք։

Ալբուսը նայում է Սկորպիուսին և նրա սիիրտը ճմլվում է։ Նա գնում է հոր ետևից, առհգամարհելով Սկորպիուս հուսահատ հայացքները։

Սկորպիուս— Դու բարկացա՞ծ ես իձ վրա։ Ինչո՞ւմ է խնդիրը։

Ալբուսը շրջվում է դեպի Սկորպիուսը։

Ալբուս— Աշխատե՞ց․․․ գոնե ինչ-որ մի բան աշխատե՞ց։

Սկորպիուս— Ոչ․․․ ոչ, Ալբուս․․․

Հարրի— Ալբուս, ինչ հիմարություն էլ, որ խոսեք՝ վե՛րջ տվեք։ Վերջին անգամ եմ զգուշացնում։

Ալբուսը բաժանվում է հոր և ընկերոջ միջև։

Ալբուս— Ես չեմ կարող, հասկանո՞ւմ ես։

Սկորպիուս— Ի՞նչ չես կարող։

Ալբուս— Ուղղակի․․․ ավելի լավ է մենք հիմա չշփվենք, լա՞վ։

Սկորպիուսը հուսահատ նայում է հեռացող Ալբուսին։ Նրա սիրտը կոտրված է։

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы