Արգելավայր

«Զիկատար» արգելավայրն ունի 150 հեկտար տարածք և զբաղեցնում է Հայաստանի Տավուշի մարզի հյուսիս-արևմտյան հատվածը՝ Գուգարաց լեռնաշղթայի Ձիգկատարլեռնագագաթի հյուսիսարևելյան լանջերը՝ Կողբ գետիաջափնյա վտակների ավազանների վերին հատվածները։ Ծովի մակարդակից բարձր է 1250-1650 մ։ Այն Տավուշի մարզի ամենաերիտասարդ արգելավայրն է, որը ստեղծվել է 2010 թվականին։ Զիկատար արգելավայրը ստեղծվել է անտառային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացման, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, ինչպես նաև բնական և ռեկրեացիոն ռեսուրսների կայուն օգտագործումն ապահովելու համար։ Նպատակն է պահպանել Ձիգկատար լեռնագագաթի հյուսիսահայաց լանջերի բարձր լեռնային անտառային էկոհամակարգերի յուրահատուկ կենդանական աշխարհն ու անտառային բուսականությունը։

Շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու առողջության վրա

Ինչպես բոլորս գիտենք շրջակամիջավայրի աղտոտումը հեշտությամբ կարող է վատ անդրադառնալ մեր իսկ օրգանիզմի վրա։

Մթնոլորտի աղտոտում

Կարծում եմ՝ սա ամենատարածվածներից է։ Քանզի քաղաքներում շատ տարածված են տարատեսակ գործարաններ։ Ինչո՞վ է դա վնասակար մեր օրգանիզմին։ Ասեմ։ Քիմիական նյութերի,ֆիզիկական ազդակների և կենսաբանական միկրոօրգանիզմների (ախտածին մանրէներ և այլն) թափանցումը, առաջացումն ու կուտակումը մթնոլորտում, որոնք օդի հիմնական բաղադրամասեր չեն կամ գերազանցում են դրանց թույլատրելի չափաքանակները։ Այն կարող է առաջացնել հիվանդություններ, ալերգիաներ կամ մարդկանց մահվան հասցնել։ Այդ իսկ պատճառով էլ գյուղերում ապրող բազմաթիվ մարդիկ շատ ավելի առողջ են քան քաղաքում ապրողները։

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы