մարտի 20-24

Թեման՝  «Հայաստանի 1-ին հանրապետությունը».
ա/ Հայկական պետականության ձևավորումն ու ամրապնդումը /էջ 177-181/
բ/ Հասարակական-քաղաքական կյանքը /էջ 183-184/
գ/ 1-ին հանրապետության մշակութային կյանքը /էջ 188-190/-/բանավոր, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության կառավարման համակարգը, Օրենսդիր, Գործադիր և Դատական մարմինները, համեմատե՛ք դրանք ներկայիս ՀՀ կառավարման համակարգի, իշխանության երեք ճյուղերի հետ:
Հայաստանի Հանրապետության օրենսդիր ու գործադիր իշխանության մարմինները սկսեցին ձևավորվել անկախության հռչակումից հետո։ Հայաստանի խորհուրդը (խորհրդարանը), որը երկրի բարձրագույն օրենսդիր իշխանությունն է, ձևավորվել է Թիֆլիսի ու Երևանի հայոց ազգային խորհուրդների հենքի վրա։ Բարձրագույն գործադիր իշխանությունը կոչվում էր մինիստրների խորհուրդ, իսկ հետո՝ նախարարների խորհուրդ։ Դատական հիմնարկությունների մասին օրենքն ընդունվեց 1918թ․ դեկտեմբերի 6-ին։ Ձևավորվեցին հաշտարար, շրջանային, երդվյալ ատենակալների դատարաններ և այլն։
2. Ներկայացրե՛ք 1-ին հանրապետության կրթական համակարգը: Համեմատե՛ք այն ներկայիս ՀՀ կրթական համակարգի հետ
Կրթության կազմակերպման գործը պետությունն իր վրա վերցրեց։ Հայաստանի խորհրդում ստեղծվեց դպրոցական հանձնաժողով։ Հանձնաժողովի ջանքերով խորհրդարանը 1918թ․ սեպտեմբերին ընդունեց <<Դպրոցի կառավարման մասին>> օրենք։ Ըստ օրենքի հանրապետության տարածքում գործող նախկին պետական եկեղեցական-ծխական ու այլ տեսակի դպրոցներն ազատ գործելու հնարավորություն ստացան։ Դպրոցների կառավարման հանրային սկզբունքին հիմք դրվեց։ Համակարգը երկաստիճան էր՝ տարրական ու միջնակարգ։

մարտի 13-17

Թեման՝ Մերձավոր և Միջին Արևելքի երկրները 20-րդ դարի առաջին կեսին․
ա/ Արաբական երկրները
բ/ Թուրքիա
գ/ Իրան /բանավոր, էջ 73-76/․
Թեման՝ Ճապոնիան, Չինաստանը և Հնդկաստանը և արդիականացումը
ա/ Ճապոնիա
բ/ Չինաստան
գ/ Հնդկաստան /բանավոր, էջ 77-80/․

Առաջադրանք․
1․ Ներկայացրե՛ք Մերձավոր և Միջին Արևելքի երկրների համեմատական բնութագիրը։

Արաբական երկրները գտնվում էին թույլ և անկայուն իրավիճակում, այդ պատճառով ավելի հեշտ էր Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համար ազդեցություն տարածելը։ Արդյունքում Սիրիան և Լիբանանը անցան Ֆրանսիային, իսկ Պաղեստինն ու Միջագետքը Մեծ Բրիտանիային։ Թուրքիան առաջին աշխարհամարտից հետո գտնվում էր շատ վատ վիճակում, դրա համար էլ Մուստաֆա Քեմալը կազմակերպեց հեղափոխություն և 1923 թվականին ստեղծեց Թուրքիա հանրապետությունը։ Նա շատ բարեփոխումներ արեց և հզորացրեց Թուրքիան։ Իրանը գտնվում էր Մեծ Բրիտանիայի ազդեցության տակ, քանի որ ՄԲ օգնում էր նրանց տնտեսապես։ Մի պահ ԽՍՀՄ փորձեց խորհրդայնացնել Իրանը, բայց դա նրանց չհաջողվեց։ 1921 թվականին այնտեղ նույնպես տեղի ունեցավ ռազմական հեղափոխություն։ Ռեզա խանը դարձավ շահ և կատարելով շատ բարեփոխումներ ավելի արդիական դարձրեց Իրանի վիճակը։
2․ Համեմատե՛ք Արևելքի երկրների արդիականացման գործընթացը

Այս բոլոր երկրների արդիականացումներն ունեն նմանություններ, քանի որ դրանց մեծ մասն իրականացել էին հեղափոխությունից հետո՝ Իրանում, Թուրքիայում և Չինաստանում։ Հնդկաստանը սկզբից փորձում էր խաղաղ ճանապարհով պայքարել անգլիական ուժերի դեմ, բայց ոչինչ չի հաջողվել։ Ճապոնիայում ընդհանրապես պետք չէր պայքարել անկախության համար, ուստի ամենահեշտ և ամենահաջողված ապստամբությունը տեղի է ունեցել Ճապոնիայում։

մարտի 6-10

Թեման՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմը»․
Քննարկվող հարցեր՝
ա/ Պատերազմի պատճառները
բ/ Աշխարհամարտի սկիզբը, փուլերը
գ/ Խորհրդային Միության Հայրենական մեծ պատերազմը
դ/ Հակահիտլերյան խմբավորման ստեղծումը
ե/ Արմատական բեկումը պատերազմում
զ/ Աշխարհամարտի ավարտը
է/ Պատերազմի հետևանքները և արդյունքները

Օգտակար հղումներ՝
-Դասագիրք /էջ 86-94/
-Հայկական հանրագիտարան․Երկրորդ համաշխարհային պատերազմ
-Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին
-Հայրենական պատերազմի հայտնի ու անհայտ հայ հերոսների՝ հայտնի ու անհայտ սխրանքները

Առաջադրանք․
1․ Ներկայացրե՛ք Երկրորդ աշխարհամարտի պատճառները։

Մեծ Բրիտանիան, Ֆրանիսան և ԱՄՆ ուզում էին պահպանել իրենց շուկայական տարածքները, Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան ցանկանում էին զարգացնել տնտեսությունը տարածքներ նվաճելով։ ԽՍՀՄ-ն էլ ցանկանում էր հնարավորինս շուտ ավարտել պատերազմը։ Բոլոր երկրների քաղաքականության բախումից էլ սկսվեց պատերազմը։
2․ Նկարագրե՛ք Երկրորդ աշխարհամարտի փուլերը։
Երկրորդ աշխարհամարտը ունեցել է 4 փուլ։ Առաջին փուլում պատերազմը դեռ նոր էր սկսվել, բայց արդեն ակտիվ պայքար էր և Գերմանիան շատ մեծ տարածքներ էր գրավել։ Երկրորդ փուլում պատերազմին միացավ ԱՄՆ և ԽՍՀՄ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ հակաֆաշիստական դաշինք կնքեցին։ Երրորդ փուլում արդեն սկսեցին ջախջախել Գերմանիային, իսկ չորրորդ փուլում ավարտին հասցրեցին պատերազմը հաղթելով Գերմանիային և Ճապոնիային։
3․ Ինչու՞ հնարավոր եղավ մինչ այդ գաղափարաքաղաքական հակամարտ երկրները՝ ԽՍՀՄ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիա, միավորել մեկ խմբավորման մեջ։
Ըստ իս դա տեղի ունեցավ, որովհետև բոլոր երկրների շահերն էլ համընկնում էին։ Բոլորն էլ ուզում էին հաղթել Գերմանիային, քանի որ այն ներկայացնում էր մեծ վտանգ։
4․ Ներկայացրե՛ք Յալթայի և Պոտսդամի խորհրդաժողովների որոշումները։
Յալթայում որոշվեց, ոչ պատերազմը շարունակվելու է այնքան, մինչև չպարտվի Գերմանին և չոչնչանա ֆաշիզմը։ Նաև որոշել էին, թե ինչպես էին պատժելու Գերմանիային։ Պոտսդամում հաստատեցին իրենց նախկին որոշումները, հատուկ դատարան ստեղծեցին, որը ապագայում արդեն պատժեց մեղավորներին, իսկ նացիզմը համարեցին անօրինական։
5․ Նկարագրե՛ք պատերազմի հիմնական հետևանքներն ու արդյունքները
Երկրորդ համաշխարհային պատերազմը ավելի վատ հետևաքներ ունեցավ։ Այս պատերազմին մասնակցեցին 72 պետություններ, զոհվեց 65 մլն զինվոր, առաջին անգամ կիրառվեց ատոմային ռումբը և մի շարք այլ նոր զինատեսակներ։ Դրական արդյունքներից մեկը այն էր, որ վերջնականապես վերացրին ֆաշիզմը և նացիզմը, ինչպես նաև չեզոքացրին Գերմանիայի վտանգը։

փետրվարի 27- մարտի 3

Թեման՝ Արևմտյան ժողովրդավարության երկրները․
ա/ Մեծ Բրիտանիա
բ/ Ֆրանսիա
գ/ ԱՄՆ /բանավոր, էջ 60-63/․

Առաջադրանք․

1․ Ներկայացրե՛ք Մեծ Բրիտանիայի ունեցած դերը աշխարհի քաղաքական կյանքում մինչև Երկրորդ աշխարհամարտը։

Մեծ Բրիրանիա: Իր ծաղկման գագաթնակետին գտնվող Բրիտանական կայսրությունը 1919 թ. զբաղեցնում էր երկրագնդի ցամաքային տարածքի մոտ քառորդ մասը (37,2 մլն կմ)՝ ներառելով աշխարհի բնակչության շուրջ մեկ քառորդը (462,6 մլն մարդ)։ Կայսրության տիրույթները կառավարման տեսանկյունից բաժանվում էին երեք խմբի.
ա) դոմինիոններ, որոնք սկզբնապես բնակեցված էին հիմնականում եվրոպացիներով և ձգտում էին ինքնակառավարման,
բ) գաղութներ, որտեղ ոչ բրիտանական ծագում ունեցող բնակչությունը կա- ռավարվում էր մետրոպոլիայից եկած պաշտոնյաների կողմից,
գ) բրիտանական պրոտեկտորատի(հովանավորության) տակ գտնվող տարածքներ ու մանդատային տարածքներ։
Մեծ Բրիտանիան իշխում էր Ազգերի լիգայում և առաջինն էր միջազգային համակարգը վերահսկող «մեծ քառյակում» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա): 
Առաջին աշխարհամարտից հետո Մեծ Բրիտանիայի քաղաքական կյանքի կարևորագույն իրողությունը երկկուսակցական համակարգի ճգնաժամն էր։ Նախկինում պայքարն ընթանում էր պահպանողական և լիբերալ (ազատական) կուսակցությունների միջև։ Աշխարհամարտից հետո վերջինիս դիրքերը սկսեցին թուլանալ։ Զուգահեռաբար իր դիրքերն էր ամրապնդում լեյբորիսրական (աշխատավորական) կուսակցությունը` ջանալով փոխարինել լիբերալ կուսակցությանը։ Լիբերալների որոշ կարգախոսներ չէին համապատասխանում ստեղծված իրադրությանը, իսկ մյուս մասը «յուրացրել» էին լեյբորիստներն ու պահպանողականները՝ լիբերալներին զրկելով ավանդական ընտրողներից։

2․ Նկարագրե՛ք Ֆրանսիայում տիրող իրավիճակը Առաջին աշխարհամարտից հետո։

Ֆրանսիա։ Առաջին աշխարհամարտից հետո տարածքային մեծ ձեոքբերումներ ունեցավ նաև Ֆրանսիան։ Ֆրանսիայի անդրծովյան տիրույթները երկու տիպի էին՝ ա) պրոտեկտորատներ ու ենթամանդատային տարածքներ, բ) գաղութներ։ Ֆրանսիան ազդեցություն ուներ նաև Արևելյան Եվրոպայի որոշ պետությունների նկատմամբ (Լեհաստան, Հարավսլավիա, Ռումինիա, Չեխոսլովակիա): Սակայն նրա արտաքին քաղաքականությունը գտնվում էր Բրիտանիայի ստվերի ներքո։
Ֆրանսիայում առկա էր քաղաքական ուժերի մեծ տարասեռություն՝ ծայրահեղ պահպանողականներից մինչև սոցիալիստներ, սոցիալ–դեմոկրատներ և կոմունիստներ: Կառավարությունները ձևավորվում էին տարբեր կուսակցությունների դաշինքների հիման վրա։ Սակայն միշտ չէ, որ դաշինքի անդամների շահերը համդրելի էին: Դրանով էր պայմանավորված կառավարությունների հաճախակի փոփոխությունը։
Քաղաքական անկայունության պայմաններում Ֆրանսիայում նույնպես ստեղծվեցին ֆաշիստական կազմակերպություններ և կուսակցություններ։ 1927 թ. նախկին ճակատայիններից ստեղծվեց ֆաշիստների ռազմականացված մի կազմակերպություն՝ «Մարտական խաչերը»: Իսկ արդեն 1930–ական թթ. սկզբներին զգալի համբավ ձեռք բերեցին «Ֆրանսիստները»:

3․ Ի՞նչ քաղաքականություն էր վարում ԱՄՆ-ն արտաքին բնագավառում 20-րդ դարի առաջին կեսին /բլոգային աշխատանք/․

ԱՄՆ: Իր ժամանակաշրջանից առաջ անցած ժողովրդավարական նախագահ Վ. Վիլսոնի (1913–1921 թթ.) գաղափարները կիրառում գտան Եվրոպայում և հետպատերազմյան միջազգային հարաբերություններում։ Սակայն ԱՄՆ–ում նրա հետևորդները գնալով նվազում էին: Արդյունքում՝ 1921-1933 թթ. նախագահական պաշտոնը վարում էին հանրապետական գործիչները։ 1920-ական թվականներին տեղ գտած տնտեսական վերելքը լավատեսություն էր ներշնչում ամերիկացիներին։
ԱՄՆ-ի «բարգավաճման ժամանակաշրջանի» (1923–1929 թթ.) նախագահ Ք. Քուլիջը մի առիթով նշեց. «Նա, ով կառուցում է գործարան, տաճար է կառուցում»։ ԱՄՆ–ի նախագահը նկատի ուներ, որ գործարանի կառուցման շնորհիվ բազմաթիվ մարդիկ աշխատանք են ստանում և ապահովում իրենց ընտանիքի բարեկեցիկ կյանքը:
ԱՄՆ–ում մեծ ընդունելություն գտավ հավերժական բարգավաճման գաղափարը։ ԱՄՆ–ի ստեղծման պահից այն միտքն էր արմատավորվում, որ այստեղ չեն կարող լինել ազգային, կրոնական և դասակարգային հակամարտություններ, որ կարգելակեին բարգավաճման գործընթացը։ Ամերիկացի պրոֆեսոր Թ. Քարվերի կարծիքով՝ փայատիրական կապիտալի ու փայատերերի թվի արագ աճը տանում է դեպի խաղաղ տնտեսական հեղափոխություն։ Ձեռնարկությունում աշխատող բանվորները դառնում են դրա համատերեր, և ջնջվում է ձեռնարկատերերի ու բանվորների միջև տարբերությունը։ Նրա կարծիքով՝ տեղի է ունենում հարստության խաղաղ վերաբաշխում:
Արտաքին քաղաքականության բնագավառում ԱՄՆ–ը որդեգրել էր մեկուսացման ուղին։ ԱՄՆ–ը չանդամակցեց Ազգերի լիգային՝ իր առաջնահերթ շահերն ամրագրելով Վաշինգտոնի համաձայնագրերում։ Սակայն ժամանակ առ ժամանակ ԱՄՆ–ը միջամտում էր գերմանական փոխհատուցումների խնդրին։ Մեկուսացման քաղաքականությունը ավանդական էր դարձել ԱՄՆ–ի համար։ Նա հեռու էր Եվրոպայից և չուներ սպառնալիք ներկայացնող ուժեղ հարևաններ։ Սա թույլ էր տալիս հեռու մնալ դիվանագիտական բարդացումներից։ Սակայն աշխարհում ԱՄՆ-ի դերի մեծացմանը զուգահեռ այս քաղաքականությունը խնդիրներ էր առաջացնում։

Փետրվսրի 20-24

Համաշխարհային պատմություն

Թեման՝ Ամբողջատիրական վարչակարգերը․
ա/ Ամբողջատիրության էությունը
բ/ Ֆաշիստական վարչակարգը Իտալիայում
գ/ Նացիոնալ-սոցիալիզմը Գերմանիայում /բանավոր, էջ 55-59, նաև այլ աղբյուրներ/․

1․ Նկարագրե՛ք ոչ ժողովրդավարական երկրների բնորոշ գծերը։

Կառավարման ոչ ժողովրդավարական վարչակարգերը ներկայանում են ամբողջատիրության և տիրազորության տարբեր տարատեսակներով։ Ամբողջատիրության էությունը հիմնավորել է իտալական ֆաշիզմի գաղափարախոս Ջ. Ջենտիլեն։ Նրա կարղում էր` մարդը ամբողջովին պետք է ենթարկվի պետությանը, քանի որ մարդկային և հոգևոր ամեն ինչ կորցնում է իր արժեքը պետությունից դուրս։ Ամբողջատիրություն տերմինը քաղաքական բառապաշար մտավ 1925 թ. Իտալիայի առաջնորդ Բ. Մուսսոլինիի կողմից։ Հետագայում ֆաշիզմի ընդդիմախոսները սկսեցին այդ հասկացությունն օգտագործել բացասական իմաստով` իբրև ժողովրդավարության հակադիր բևեռ։ Սկզբում ամբողջատիրություն ասելով՝ հասկանում էին ֆաշիստական վարչակարգն Իտալիայում և նացիոնալ–սոցիալիստական շարժումը Գերմանիայում։ Սակայն 1929 թ.-ից սկսած` այն կիրառվում էր նաև ԽՍՀՄ–ի քաղաքական վարչակարգի նկատմամբ։

2․ Ի՞նչ գաղափարներ դրվեցին նացիստական պետության հիմքում․ համառոտ նկարագրե՛ք դրանք։

Նացիստական պետության հիմքում դրվեցին երեք գաղափարներ՝ առաջնորդի բացարձակ իշխանությունը, ռասայական տեսությունը և ուժի պաշտամունքը։ Գերմանիայում չկային Հիտլերի իշխանությունը սահմանափակող օրենսդիր և գործադիր մարմիններ։ Պատահական չէ, որ խորհրդարանը (Ռայխստագ) հաճախ անվանում էին «աշխարհում ամենաբարձր վարձատրվող տղամարդկանց երգչախումը»։ Բանն այն էր, որ Ռայխստագը ինքնուրույն ոչ մի օրենք չէր ընդունում։ Ուղղակի յուրաքանչյուր նիստից առաջ և հետո պատգամավորները կանգնում և երգում էին Գերմանիայի օրհներգը։ Հիտլերի որոշումները չէին քննարկվում, այլ ընկալվում էին իբրև հրաման, իսկ 1934 թ. սկսած` կառավարությունը չէր հավաքվում նստաշրջանի։ Արմատավորվում էր Հիտլերի պաշտամունքը։ Նացիստական կուսակցության անդամները պարտավոր էին տանը ունենալ ֆյուրերի լուսանկարը: Մյուս հիմնարար սկզբունքը՝ ռասայական տեսությունն էր։ Նացիստների կարծիքով` գոյություն ունեին երեք ռասաներ՝ բարձր, ոչ լիարժեք և ցածր: Այդ տեսությունից բխում էր, որ «ցածրագույն ռասաները» ներկայացնող ժողովուրդները պետք է ոչնչացվեն, իսկ ոչ լիարժեք ռասաները ենթարկվեն արիացիներին։ Նացիստների կարծիքով՝ Գերմանիան իրավունք ուներ հավակնելու աշխարհում գերիշխող դիրքի: 1935 թ. ընդունվեցին ռասայական օրենքներ, որոնցում նշվեցին հակահրեական միջոցառումները։ Պետության մեջ անձի իրավական կարգավիճակի համար վճռական նշանակություն ստացավ նրա ռասայական և ազգային պատկանելությունը։ Խստորեն արգելվում էին ամուսնությունները արիացիների և ոչ արիացիների միջև։
Նացիստների երրորդ հիմնարար սկզբունքը ուժի պաշտամունքն էր։ Ըստ Հիտլերի` ռասաների միջև պայքարում հաղթում է ուժեղը։ Ուժի պաշտամունքը միահյուսվում էր «կենսական տարածքների» գաղափարի հետ։ Այդ գաղափարի էությունը հետևյալն էր, Գերմանիան գերբնակեցված է ու չի կարող ինքն իրեն կերակրել: Խնդրի լուծումը կարող է լինել միայն կենսական տարածքի ընդլայնումը։

Փետրվարի 13-17

Համաշխարհային պատմություն

Թեման՝ Առաջին աշխարհամարտը /1914-18 թթ․/

ա/ Առաջին աշխարհամարտի պատճառները և սկիզբը
բ/ Առաջին աշխարհամարտի ավարտը և հետևանքները /բանավոր, էջ 23-26, 31-34, նաև այլ աղբյուրներ/․

Առաջին համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել տերությունների 2 խմբավորումների՝ գերմանա-ավստրիական (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, 1915 թ-ից՝ Բուլղարիա) և Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Սերբիա, 1917 թ-ից՝ ԱՄՆ և այլն, ընդհանուր թվով 34 պետություն) միջև: Պատերազմն ավարտվել է Անտանտի հաղթանակով. փլուզվել են Ավստրո-Հունգարական, Օսմանյան, Ռուսական, Գերմանական կայսրությունները, աշխարհի պետությունների թիվը 59-ից հասել է 71-ի:

Պատերազմի նպատակն աշխարհը վերաբաժանելն էր, նրա քաղաքական քարտեզը վերաձևելը: Անգլիան ծրագրել էր կործանել իր ամենավտանգավոր մրցակցին՝ Գերմանական կայսրությունը, Թուրքիայից զավթել Միջագետքն ու Պաղեստինը, ամրանալ Եգիպտոսում և պահպանել իր գաղութային կայսրությունը: Ֆրանսիան ուզում էր վերադարձնել 1871 թ-ին Գերմանիայի գրաված Էլզասն ու Լոթարինգիան և զավթել Սաարի ածխի ավազանը: Գերմանիան, նպատակադրվելով տիրապետող դիրք գրավել Եվրոպայում, ձգտում էր պարտության մատնել Անգլիային, Ֆրանսիային, Բելգիային ու Հոլանդիային, զավթել նրանց գաղութները, մասնատել Ռուսաստանը: Ավստրո-Հունգարիան մտադիր էր զավթել Սերբիան ու Չեռնոգորիան, իսկ Ռուսաստանը ցանկանում էր գրավել Գալիցիան ու Արևմտյան Հայաստանը, կործանել Օսմանյան կայսրությունը, նվաճել Բոսֆոր և Դարդանել նեղուցները, դուրս գալ Միջերկրական ծով: Թուրքիան որոշել էր գրավել Կովկասը, Ղրիմը, Իրանի Ատրպատական նահանգը, Միջին Ասիան և իրագործել իր պանթուրքական ծրագիրը:
Առաջին աշխարհամարտի սկսվելու առիթը Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունն էր սերբ ազգայնականների կողմից՝ 1914 թ-ի հունիսի 28-ին Սարաևոյում: Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային: Ռուսաստանը զորահավաք սկսեց: 1914 թ-ի օգոստոսի 1-ին Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, օգոստոսի 3-ին՝ Ֆրանսիային: Գերմանական զորքերը Բելգիայի տարածքով հարձակվեցին Ֆրանսիայի վրա: Պահանջելով չխախտել Բելգիայի չեզոքությունը՝ օգոստոսի 4-ին Անգլիան պատերազմ հայտարարեց Գերմանիային: Հոկտեմբերի 29-ին գերմանա-ավստրիական խմբավորմանը միացավ Թուրքիան: 

Փետրվարի 6-10

Թեման՝ «Նոր ժամանակների միջազգային հարաբերությունները»․
ա/ Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին
բ/ Նվաճողական պատերազմները 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին /բանավոր, Համաշխարհային պատմություն-11, էջ 15-22, նաև այլ աղբյուրներ/.

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկիզբին աշխարհի բոլոր մասերի միջև ստեղծվեցին տնտեսական զանազան կապեր, ձևավորվեց համաշխարհային շուկան: Բացի տնտեսական գործոններից՝ միջազգային հարաբերությունների վրա սկսեցին ներազդել նաև տարբեր հասարակական շարժումներ և համաշխարհային կազմակերպություններ: Դրանցից հատկապես առանձնանում էր խաղաղության կողմնակիցների շարժումը: Նրանց անվանում էին պացիֆիստներ: Պացիֆիստները համոզված էին, որ խաղաղությունն այլընտրանք չունի, բոլոր հակամարտությունները պետք է լուծել բանակցությունների միջոցով: 1863 թ. ստեղծվեց Կարմիր խաչի միջազգային ընկերությունը: Այն խնդիր ուներ օգնելու պատերազմների և բնական աղետների ժամանակ տուժածներին: Կազմակերպությունը գործում է առ այսօր: Ժամանակի պետությունները նույնպես ձգտում էին իրենց հարաբերությունները կարգավորելու խաղաղության սկզբունքով: Սակայն փոխհամաձայնությունը և զիջումները միջազգային հարաբերություններում չդարձան գերակշռող: Հետագայում սահմանվեցին կանոններ պատերազմի համար, պետք է մարդասիրաբար վերաբերվեին վիրավորներին, չօգտագործեին թունավոր զենքեր և այլն:

Դեկտեմբերի 5-9

Թեմա 12․ Հայ ազգային-քաղաքական կյանքի վերելքը․
ա/ 1917 թվականի փետրվարյան և հոկտեմբերյան /Բոլշևիկյան/ հեղափոխությունները
բ/ Իրադրությունը Հայաստանում և Անդրկովկասում
գ/ 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերը /բանավոր, էջ 124-143, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք.
1․ Համառոտ նկարագրե՛ք փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխությունների արդյունքները։
Բոլշևիկյան հեղափոխություն. պետական հեղաշրջում Ռուսաստանում կազմակերպված բոլշևիկների առաջնորդ Վլադիմիր Լենինի կողմից։ Տեղի է ունեցել Պետրոգրադում 1917 թվականի հոկտեմբերի 25-ին։ Հոկտեմբերյան հեղափոխությունը հաջորդեց Փետրվարյան հեղափոխությանը, որը տեղի էր ունեցել նույն թվականին, սակայն ավելի վաղ։ Փետևվարյան հեղափոխության հետևանքով ստեղծվեց Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը։ Անմիջապես նախաձեռնվեց հիմնադրել Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը։ 1918 թվականի հուլիսի 17-ին ցարը և նրա ընտանիքը, ներառյալ հինգ երեխա 13-ից 22 տարեկան, մահապատժի ենթարկվեցին։ Հեղափոխությունը գլխավորեցին բոլշևիկները, որոնք օգտագործեցին Պետրոգրադի խորհրդի ազդեցությունը, որպեսզի կազմակերպեն զինված ուժեր։ Հոկտեմբերյան հեղափոխության կարգախոսն էր «Ամբողջ իշխանությունը խորհուրդներին», ինչը նշանակում էր, որ իշխանությունը պետք է բաժանվեր ժողովրդական եղանակով ընտրված տեղական խորհուրդների միջև։ Ժամանակի ընթացքում այն փոխվեց միայն բոլշևիկների իշխանության։

2․ Համառոտ նկարագրե՛ք Մայիսյան հերոսամարտերի արդյունքները
Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21–29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը:
Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես նաև Մեծ եղեռնից մազապուրծ հարյուր հազարավոր արևմտահայեր։ Դա հայ ժողովրդի Հայրենական պատերազմն էր։ Հայկական կողմի տարած հաղթանակները ստիպեցին թուրքական կողմին Բաթումի բանակցություններում մեղմացնել իրենց պահանջները և նորահռչակ Հայաստանի Հանրապետության հետ 1918թ․ հունիսի 4-ին կնքել հաշտության պայմանագիր։
Այսպիսով՝ մայիսյան հերոսամարտերով դրվեց ամբողջական հայրենիքի վերականգնման ճանապարհի սկիզբը։

Նոյեմբերի 28-դեկտեմբերի 2

Թեմա 11. «Հայոց Մեծ Եղեռնը» 
ա/ Հայերի ցեղասպանությունը՝ երիտթուրքերի պետական ծրագիր
բ/ Հայերի ինքնապաշտպանական մարտերը
գ/ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի սկիզբը /բանավոր, էջ 113-124, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Պարզաբանե՛ք հայերի ցեղասպանության պատճառները:

Հիմնական պատճառը պանթյուրքիզմի ծրագիրն էր, որը հայտնի էր բոլորին։ Նաև ցեղասպանությունը լուծում էր հայոց հարցի խնդիրը, բացի այդ ամենից կար նաև նյութական դրդապատճառներ՝ հայերին տնտեսական մրցակցությունից դուրս մղելու և գույքին տիրանալու նպատակ։
2. Նկարագրե՛ք Մեծ եղեռնի իրականացման փուլերը:

 1914 թ-ի հոկտեմբերին Թալեաթի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ կազմվել է հատուկ մարմին՝ «Երեքի գործադիր կոմիտե» (Սելանիկլի Նազիմ, Բեհաէդդին Շաքիր, Միդհատ Շյուքրի), որին հանձնարարվել է կազմակերպել հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը: «Երեքի գործադիր կոմիտեն» ստացել է մեծ լիազորություններ, զենք ու դրամ:Իրենց ծրագիրն իրականացնելու նպատակով իշխանությունները նախ փորձել են հայերին զրկել դիմադրելու հնարավորությունից: Հայերի ցեղասպանության ծրագիրն իրականացվել է 3 փուլով: Առաջին՝ պատերազմի սկզբին բանակ զորակոչված 18–45 տարեկան 60 հզ. հայ զինվորները, Սարիղամիշի մոտ թուրքական բանակի ջախջախումից հետո, որպես քավության նոխազ, զինաթափվել  են և 1915 թ-ի փետրվարին Էնվերի հրամանով ոչնչացվել: Սկզբում նրանց ռազմաճակատից տեղափոխել են թիկունք՝ բանվորական գումարտակներ, ապա խմբերով դուրս բերել տեղակայված վայրերից ու կոտորել: Այդ ընթացքում բռնագրավել են հայ բնակչության սակավաթիվ զենքն ու զինամթերքը:

Նոյեմբերի 21-25

Թեմա 10. «Հայաստանը և հայ ժողովուրդը 1-ին Աշխարհամարտի տարիներին.
ա/ 1-ին Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը
բ/ Հայ կամավորական շարժումը /բանավոր, էջ 104-112, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը:
Երիտթուրքերը մտադիր էին պատերազմն օգտագործել որպես Ռուսաստանի ու բալկանյան երկրների հետ իրենց հաշիվները հավասարեցնելու հնարավորություն։ Ցանկանում էին Ռուսաստանում թյուրքալեզու ու մահմեդական ժողովուրդներին միավորել և օգտագործել Ռուսաստանի դեմ։ Օսմանյան կայսրության պատերազմում մասնակցության պատճառներից մեկը նաև <<հայկական խոչընդոտի>> վերացումն էր, քանի որ Հայաստանը խանգարում էր իրենց այդ ծրագրին։ Իսկ Ռուսաստանն ուզում էր ընդարձակել իր ազդեցությունը, նվաճել Արևմտյան Հայաստանը, դիրքերն ամրապնդել Իրանում և այլն։ 
2. Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը:
Սալմաստի I ջոկատի հրամանատարն էր Անդրանիկը։ Իգդիրում կազմավորված II ջոկատի գլխավորը Դրոն էր։ III խումբը ստեղծվեց Կաղզվանում և հրամանատարը դարձավ Համազասպը։ Քեռու գլխավորությամբ Սարիղամիշում ստեղծվեց IV ջոկատը։ V խմբի հրամանատարը Վարդանն էր, իսկ Կարսում ձևավորված VI ջոկատինը դարձավ Աղանիկ Ջանփոլադյանը։ 
3․ Վեր հանե՛ք Հայ կամավորական շարժման նշանակությունը
Կամավորական ջոկատները կարևոր ներդրում ունեցան ռուսական բանակի ունեցած հաղթանակներում։ Հայ քաղաքական ուժերի ու կազմակերպությունների կողմից ստանալով բազմաթիվ գնահատականների, կամավորները նաև արժանացան մոտ 500 Գեորգիևյան խաչերի ու մեդալների։ Դրոն, Ղազարն ու Սմբատը ստացան Գեորգիևյան խաչի բոլոր չորս աստիճանները։ Շարժման հետևանքով դրվեցին ապագա անկախ Հայաստանի ազգային բանակի հիմքերը։

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы