Շարադրություն

Ինչպես բոլոր ընտանիքները, այդպես էլ մենք, որոշեցինք ամառը գնալ հանգստի։ Չնայած նրան, որ մեծ մասն իրենց հանգիստն անցկացնում են երկրի սահմաններից դուրս, մենք որոշեցինք տարբերվել և ամառվա մի քանի օրը տրամադրվել մեր չնաշխարհիկ բնությանը։ Ի սկզբանե որոշել էինք պարզապես զբոսնել, վայելել այդ գեղեցկությունը, բայց տեղ հասնելուն պես հասկացանք, որ պարզապես մի քանի ժամ այստեղ անցկացնելով չենք հագենա։ Մութը սկսեց վրա տալ և խավարչտին բնության մեջ արդեն սկսվել էին լսվել փոքրիկ կենդանիների քայլերի պատճառով առաջացած շրշյունները։ Հայրս խարույկ վառեց և տաքուկ ծածկոցները վերցնելով նստեցինք դրա շուրջը։ Սկսեցինք զրուզել։ Ախ, որքա՜ն ժամանակ է ինձ այսպես լիարժեք չէի զգացել։ Բնությունը կարծես ինչ-որ մոգական ուժի շնորհիվ, վերացնի բոլոր անհանգստացնող մտքերը։ Մտքերիցս դուրս բերեց ինչ-որ գիշատիչ կենդանու սարսափազդու մռունչը։ Հայրս դանդաղ ու զգույշ քայլերով սկսեց մոտենալ վրանին և հայթայթել զենքը։ Հորս անհանգիստ պահվածքից մտավախություն առաջացավ, որ զենքը չկա, բայց… խորը հանգտտություն զգացի երբ զենքը ձեռքին հայրս սկսեց մոտենալ մեզ։ Բոլորս կարծես արձան դարձած լինեինք Հանկարթակի հայրս մեծ տագնապով նայեց բոլորիս ու բարձր բղավեց.

-Փախե՛ք։

Արցունքներն աչքերիս մորս հետ փախչում էի դեպի վրանը, որպեսզի վերցնե մեկ ուրիշ սառը զենք, իսկ հայրս արդեն զենքը ձեռքին սպասում էր գիշատիչի հայտնվելուն։ Վրան մտնելուն պես լսեցինք մի քանի կրակոցի ձայն և գիշատիչի բարձր ոռնոցը։ Լռություն էր տիրում։ Անհանգստությամբ դուրս եկանք վրանից և տեսանք հորս բարձր ու խորը շնչելով ու նկատեցինք արյան հետքեր որոնք տանում էինք դեպի խոր անտառ.

-Փրկվել ենք,- հանգստությամբ և երջանկությամբ մտածեցի ես։

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы