Ապրիլի 25-29

Թեմա 11. Կիլիկյան Հայաստանը․
ա/ Հայկական պետականության առաջացումը Կիլիկիայում
բ/ Հայոց թագավորության վերականգնումը
գ/ Կիլիկյան հայկական թագավորությունը 13-14-րդ դարերում
դ/ Կիլիկյան Հայաստանի պետական կարգը /բանավոր, էջ 174-190, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Ներկայացրե՛ք Կիլիկիայում հայկական պետության ստեղծման պատմական գործոնները։

Հայ իշխաններից Ռուբենը 1080թ․ Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց հայկական նոր իշխանություն՝ Ռուբինյան իշխանությունը։ Նա ապստամբություն բարձրացրեց բյուզանդացիների դեմ և ամրացավ Լեռնային Կիլիկիայի Կոռոմոզոլբերդում։ Կարճ ժամանակահատվածում հայերին հաջողվեց բյուզանդացիներից ազատագրել Լեռնային Կիլիկիայի մի մասը։
Ռուբենին հաջորդեց նրա որդի Կոստանդինը (1095-1100թթ․)։ Այս նորաստեղծ հայկական իշխանության շրջանակներում լուծվեց քաղաքական կարևորագույն մի խնդիր՝ գահաժառանգության հարցը։ Կոստանդինի օրոք հայկական իշխանությունն ավելի ընդարձակվեց և ամրապնդվեց։ 1098թ․ նա բյուզանդացիներից խլեց Լեռնային Կիլիկիայի ամենանշանավոր՝Վահկաբերդըև դարձրեց իշխանության կենտրոն։ 

2․ Նկարագրե՛ք Լևոն 2-րդի քայլերը՝ արքայական թագ ձեռք բերելու ուղղությամբ։
Կիլիկյան Հայաստանում իշխանությունն անցնում է Ռուբենի եղբայր Լևոն Բ-ին (1187-1219թթ․)։ Նրա կառավարման առաջին շրջանում ստեղծված միջազգային իրավիճակը բարենպաստ էր Կիլիկիայի համար։ Միրիոկեֆալոնի ճակատամարտից հետո Բյուզանդիան մեկընդմիշտ հրաժարվել է Կիլիկիայից։ Իկոնայի սուլթանությունը պատրաստվում էր խաչակրաց երրորդ արշավանքին։ Երուսաղեմը մահմեդականներից հետ գրավելու համար 1189թ․ սկսվեց խաչակրաց երրորդ արշավանքը։ Լևոն Բ-ն կապեր հաստատեց խաչակիրների առաջնորդներից մեկի՝ Սրբազան հռոմեական կայսրության կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսի հետ։ Լևոնը խոստացավ օգնել խաչակիրներին, իսկ դրա դիմաց կայսրը համաձայնեց նրան ճանաչել Կիլիկիայի թագավոր։ Սակայն Կիլիկիայի գետերից մեկում խեղդվելու պատճառով Լևոնի թագադրությունը հետաձգվեց։
Արդեն XII դարի վերջին, Կիլիկյան Հայաստանը Մերձավոր Արևելքի ամենաուժեղ քրիստոնյա երկիրն էր։ Արտաքին թշնամիների դեմ տարած հաղթանակները և երկրի սահմանների ընդարձակումն ու ամրապնդումը բարձրացրին Լևոն Բ-ի հեղինակությունը։
Եգիպտոսի հզորացումից և Երուսաղեմի անկումից հետո խաչակիրների վիճակը խիստ ծանրացել էր։ Նրանց օգնելու գործում Արևմտյան Եվրոպան հույսեր էր կապում նաև Կիլիկյան Հայաստանի հետ։ Հաշվի առնելով այս ամենը՝ Լևոնը շարունակեց քայլերն արքայական թագ ձեռք բերելու ուղղությամբ։ Բանակցություններ սկսեց Հռոմի պապի և Սրբազան հռոմեական կայսրության կայսր Հենրիխ VI-ի հետ։ Այս անգամ ամեն ինչ հաջողվեց։ 1197թ․ Հենրիխ VI-ը պատվիրակության միջոցով թագ ուղարկեց Լևոնին։ Նաև նրան թագ էին ուղարկել Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս III Անգելոսը։ Լևոնի թագադրության հարցով շահագրգռված էր նաև պապականությունը, որը փորձում էր Հայոց եկեղեցին ենթարկել հռոմեական կաթոլիկ եկեղեցուն։ Լևոնի համար Հայոց թագավորության վերականգնման խնդիրը այնքան կարևոր էր, որ նա պատրաստ էր կատարել Հռոմի պապի պահանջները։ Սակայն, հայկական եկեղեցին ոչ մի զիջում չարեց կաթոլիկ եկեղեցուն։
Լևոն Բ-ը մեծ հանդիսավորությամբ հայոց թագավոր օծվեց 1198թ․ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, Տարսոն քաղաքի մայր տաճարում։ Նրան թագավոր օծեց Գրիգոր Զ Ապիրատը։

3․ Քաղաքական ի՞նչ փոփոխություններ կատարվեցին Մերձավոր Արևելքում 13-րդ դարի կեսերին։ Ներկայացրե՛ք հայ-մոնղոլական դաշինքը և դրա նշանակությունը։
XIIIդ․ կեսերին Մերձավոր Արևելքում տեղի ունեցան քաղաքական նոր փոփոխություններ, որոնք կապված էին մոնղոլական արշավանքների և Եգիպտոսում մամլուքների իշխանության հաստատման հետ։ Մոնղոլական արշավանքները նոր խնդիրներ դրեցին նաև հայկական պետության առջև։ Գրավելով Այսրկովկասը և Հայաստանը՝ մոնղոլական հորդաները մտան Փոքր Ասիա։ 1243թ․ Չմանկատուկի ճակատամարտում նրանք ծանր պարտության մատնեցին Իկոնիայի սուլթանությանը։ Կոստանդին թագավորահայրը մեկնեց մոնղոլների հրամանատար Բաչուի մոտ և առաջարկեց դաշինք կնքել։ Մոնղոլներն ընդունեցին այդ առաջարկը՝ պայմանով, որ հայոց թագավորն անձամբ մեկնի մոնղոլների մայրաքաղաք Կարակորում։
Իր այցը Մոնղոլիա նախապատրաստելու նպատակով Հեթումն իր եղբայր Սմբատ Գունդստամբլին ուղարկեց Կարակորում։ Մոնղոլները համաձայնեցին պահպանելու Կիլիկյան Հայաստանի անկախությունը և տարածքային ամբողջականությունը։ Հայերի բարեկամությունը շահելու համար նրանք խոստացան վերադարձնել այն տարածքները, որոնք մահմեդականները խլել էին Կիլիկիայից։ Մոնղոլները մասնավորապես պարտավորվեցին ռազմական օգնություն ցույց տալ Կիլիկիային Իկոնայի սելջուկների հարձակումների ժամանակ։
Հայ-մոնղոլական դաշինքը երկու կողմերին էլ ձեռնտու էր։ Մոնղոլները ծրագրել էին գրավել Ասորիքը և Պաղեստինը, ուստի վստահելի դաշնակցի կարիք ունեին։ Այդպիսին կարող էր լինել քրիստոնյա Կիլիկյան Հայաստանը։ Հայ-մոնղոլական դաշինքը հաստատելու համար Հեթում I-ը 1254թ․ գարնանը մեկնեց Կարակորում։ Նույն տարվա աշնանը Հեթումը և Մանգու մեծ խանը հաստատեցին հայ մոնղոլական դաշինքը։ Երկու կողմերը պարտավորվում էին միմյանց օգնել պատերազմների ժամանակ։ Նաև հայոց եկեղեցիներն ու վանքերն ազատվում էին հարկերից։ Այսպես հայոց թագավորը ձգտում էր ստեղծել քրիստոնեա-մոնղոլական դաշինք ընդդեմ մահմեդականների։ 

Ապրիլի 18-22

Թեմա 10՝ Հայաստանը 11-14-րդ դարերում․
ա/ Հայաստանը 11-րդ դարի 2-րդ կեսին
բ/ Հայ ժողովրդի ազատագրական պայքարը օտար նվաճողների դեմ /բանավոր, էջ 167-174, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․

1․ Նկարագրե՛ք Սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքները։
Թուրքերի մի մասը, իրենց առաջնորդ Սելջուկի ժառանգների ղեկավարությամբ, XI դ. սկզբներին գրավեց Պարսկաստանը և մոտեցավ Հայաստանի սահմաններին:
1047թ. սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան: Այն ներխուժեց Վասպուրական և հասավ մինչև Բասեն գավառ:
Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048թ.: Միևնույն ճանապարհով մուտք գործելով երկիր՝ սելջուկները կենտրոնացան Բասենում ու Կարնո դաշտում: Այստեղից նրանք տարածվեցին դեպի երկրի բոլոր կողմերը: Թշնամին ամենուրեք մահ ու ավերածություն սփռեց՝ չխնայելով անգամ ծերերին ու երեխաներին:
Բյուզանդական բանակն անգործության էր մատնված և սկզբում չփորձեց անգամ դիմադրել թշնամուն: Սելջուկները հարձակվեցին Կարինի մոտ գտնվող վաճառաշահ անպարիսպ Արծն քաղաքի վրա: Նրանք հրկիզեցին ու կործանեցին Արծնը, թալանեցին և գերի տարան բնակչության մեծ մասին:
Բյուզանդացիները դուրս եկան իրենց թաքստոցներից միայն այն ժամանակ, երբ սելջուկները պատրաստվում էին վերադառնալ Ատրպատական: Իրենց միացնելով հայկական ու վրացական զինուժը՝ բյուզանդացիները սելջուկներին ճակատամարտ տվեցին Բասենում: Սակայն բյուզանդական բանակը ծայրաստիճան անմիաբան էր, ուստի ծանր պարտություն կրեց:
1054թ. սելջուկ-թուրքերի երրորդ արշավանքը ղեկավարում էր նրանց սուլթան Տուղրիլը: Այս անգամ թշնամուն համառորեն դիմադրեցին Կարս քաղաքի պաշտպանները: Նրանցից Թաթուլ անունով մի հայ զորական մահացու վիրավորեց Տուղրիլի երիտասարդ ազգականներից մեկին, բայց գերի ընկավ: Թիկնեղ ու հաղթանդամ հայ ռազմիկն իր տեսքով հիացրեց Տուղրիլին, և նա խոստացավ ազատ արձակել Թաթուլին, եթե վիրավոր թուրքը փրկվի մահից: Հպարտ զինվորականը համարձակորեն պատասխանեց, որ եթե հարվածն իրենն է, ապա հակառակորդն անպայման կմեռնի:
1064թ. բյուզանդական զորքերն այս անգամ ևս դիտողի դերում էին: Երբ սելջուկները պաշարեցին Անին, քաղաքի բյուզանդական կայազորը քաշվեց միջնաբերդ և անտեր թողեց բնակչությանը: Թշնամին փլատակների կույտի վերածեց ծաղկուն քաղաքը: Կարսի, Սյունիքի և Տաշիր-Ձորագետի թագավորները հպատակություն հայտնեցին սելջուկ-թուրքերին և փրկվեցին ավերածություններից: Այսպես նվաճվեցին Այրարատյան դաշտը և Հայաստանի հյուսիսային շրջանները:
Մանազկերտի ճակատամարտից հետո նվաճվեցին Հայաստանի հարավային ու արևմտյան շրջանները, որոնք մինչ այդ չէին ենթարկվել ավերածությունների: Ամբողջ Հայաստանը ներառվեց սելջուկների հսկայածավալ սուլթանության մեջ:
Սելջուկ-թուրքերի արշավանքների և տեղաշարժերի հետևանքով խիստ տուժեց Հայաստանի գյուղատնտեսությունը: Հատկապես ծանր վիճակում հայտնվեցին քաղաքները: Անկում ապրեցին միջազգային տարանցիկ առևտուրը և արհեստագործությունը: Հայ իշխաններն ու ազատները զրկվեցին իրենց հողային տիրույթներից: Հայոց այրուձին ցրվեց ու ժամանակի ընթացքում հեռացավ օտար երկրներ: Մշտական կռիվների և տնտեսական անկման պատճառով հայության մի ստվար հատված թողեց հայրենիքը: Սկսվեց արտագնացությունը կամ գաղթը դեպի հարևան երկրներ՝ գլխավորապես Բյուզանդիայի խորքերը՝ Փոքր Հայք, Կապադովկիա և Կիլիկիա:

2․ 13-րդ դարի երկրորդ կեսին և 14-րդ դարում հայկական ո՞ր իշխանությունները պահպանեցին իրենց դիրքերը
13-րդ դարի երկրորդ կեսին և 14-րդ դարում իրենց դիրքերը պահում էին Օրբելյանները՝ Սյունիքում, Դոփյանները՝ Վերին Խաչենում, Հասան-Ջալալյանները՝ Ներքին Խաչենում, Ազիզբեկյանները՝ Արայի լեռան շրջանում։
Օրբելյաններ
Օրբելյան տոհմի հոգևոր կենտրոններում՝ Տաթևում և Նորավանքում, ինչպես նաև ընդարձակ իշխանատիրույթի մշակութային մյուս օջախներում՝ Հերմոնում, Ցախաց քարում, Եղեգյաց անապատում, Մաքենյաց վանքում, Գնդեվանքում, Մամասի վանքում և այլուր, նրանց հովանավորությամբ ստեղծվեցին հարյուրավոր մեծարժեք ձեռագրեր։ Գլաձորի համալսարանի փակվելուց հետո, Օրբելյանների նպաստավորմամբ՝ բարձր տիպի միջնադարյան ուսումնական հաստատությունը վերաբացվում է Տաթևում և իր գործունեության ընթացքում հայ մշակույթի սպասավորների պատրաստման գործում անգնահատելի դեր կատարում։
Բուրթել Օրբելյանի օրոք Սյունիքն ապրել է տնտեսական վերելք, աշխուժացել է մշակութային կյանքը։ Մետրոպոլիտներ Հովհաննես Օրբելու և Ստեփանոս-Տարսայիճի աջակցությամբ եռանդուն շինարարական գործունեություն է ծավալել ճարտարապետ Մոմիկը։ Կառուցվել են Արենիի սուրբ Աստվածածին եկեղեցին, Եղեգիսի Զորաց տաճարը, Սպիտակավոր Աստվածածինը, Սելիմի իջևանատունը, Ամաղուի Նորավանքի կրկնահարկ դամբարան եկեղեցին։

28-1

Թեմա 7. «Հայկական պետականության նախարարական շրջանը».
ա/ Վարդանանց պատերազմը /450-451թթ./
բ/ Վահանանց պատերազմը /481-484թթ./-/բանավոր, էջ 131-138, նաև այլ աղբյուրներ/.

1. Համեմատե՛ք Վարդան և Վահան Մամիկոնյանների կերպարները /բլոգային աշխատանք, օգտվե՛ք տարբեր աղբյուրներից/

Վարդան Մամիկոնյան

Վարդան Մամիկոնյանը սպարապետ Համազասպ Մամիկոնյանի և կաթողիկոս Սահակ Ա Պարթևի դուստր Սահականույշի ավագ որդին է: Ուսանել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան նորաբաց դպրոցում: 420 թ-ին Կոստանդնուպոլսում Թեոդոսիոս I կայսեր հրամանով ճանաչվել է Հայաստանի բյուզանդական մասի ստրատելատ (զորավար): 422 թ-ին մեկնել է Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որտեղ Սասանյան Վռամ V Գոռ արքան նրան ճանաչել է Հայոց սպարապետ, իսկ հայ Արշակունիների թագավորության անկումից (428 թ.) հետո՝ 432 թ-ին, հաստատվել է Մարզպանական Հայաստանի զորքերի սպարապետ: Վարդան Մամիկոնյան 450 թ-ի վերջին Արտաշատի ժողովում Վարդան Մամիկոնյանն ընտրվել է Հայոց տանուտեր՝ ի հակակշիռ մարզպան Վասակ Սյունու, որը դեմ էր ծավալված ապստամբությանը: Վարդան Մամիկոնյանը վերականգնել է հայ նախարարների և հոգևորականության ոտնահարված իրավունքները, ամրացրել բերդերը և նախապատրաստվել վճռական մարտի: Ճակատամարտը տեղի է ունեցել 451 թ-ի մայիսի 26-ին՝ Ավարայր գյուղի մոտ: Չնայած Վարդան Մամիկոնյանը զոհվել է, բայց պարսիկները, տեսնելով հայերի համառ դիմադրությունը, հարկադրված հետ են կանչել իրենց զորքերը: Ավարայրի ճակատամարտից հետո Պարսից արքունիքը հրաժարվել է բռնի կրոնափոխության ծրագրից, ճանաչել է Հայաստանի ներքին ինքնավարությունը, թեթևացրել հարկերը և որոշ ժամանակ վարել է հայերին սիրաշահելու քաղաքականություն: Պարսիկներին զգալի վնաս են պատճառել նաև հոները, որոնք, Վարդան Մամիկոնյանի հետ կնքած պայմանագրի համաձայն, ասպատակել են պարսկական նահանգները:

Վահան Մամիկոնյան

Վահան Մամիկոնյանը Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Ավարայրի ճակատամարտում զոհված Հմայակի և Ձվիկ իշխանուհու (Արծրունյաց տոհմից) ավագ որդին է: Ավարայրի ճակատամարտից (451 թ.) հետո նրան եղբայրների՝ Վասակի ու Արտաշեսի հետ պատանդ են վերցրել և տարել Պարսից արքունիք: 455 թ-ին Գուգարաց Աշուշա բդեշխն ազատել է նրանց և կրթել ու դաստիարակել է իր տանը: Վահան Մամիկոնյան Հետագայում Վահանը հաստատվել է իր հայրական ոստանում, դարձել տոհմի նահապետը և, իր շուրջը հավաքելով հայրենասեր նախարարներին, նախապատրաստվել է ապստամբության պարսիկների դեմ: Տեղեկանալով այդ մասին՝ պարսիկ պաշտոնյաները փախել են Ատրպատական, և իշխանությունն անցել է ապստամբներին: Վահան Մամիկոնյանն ընտրվել է սպարապետ, Սահակ Բագրատունին՝ մարզպան, Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսը՝ մեծ դատավոր: Հայաստանից փախած պարսիկ մարզպան Ատրվշնասպը Ատրպատականում զորք է հավաքել և 481 թ-ի աշնանը շարժվել դեպի Այրարատ: Մասիսի լանջին՝ Ակոռի գյուղի մոտ, հայկական ուժերը ճակատամարտում հաղթել են պարսիկներին: Ատրվշնասպն սպանվել է: Հաղթանակը մեծ ոգևորություն է առաջացրել, ապստամբների շարքերը համալրվել են: Թշնամու ավելի խոշոր բանակ արշավել է Հայաստան: Վահան Մամիկոնյան 482 թ-ի գարնանը Վահան Մամիկոնյանի հրամանատարությամբ հայկական զորքերը հակառակորդին հանդիպել են Ավարայրից ոչ հեռու՝ Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ: Մարտն ավարտվել է հայերի հաղթանակով: Հետապնդելով փախուստի դիմած թշնամուն՝ հայկական զորաբանակը ոչնչացրել է նրան: Ներսեհապատի ճակատամարտը հայկական ռազմական արվեստի պատմության փառավոր էջերից է: 482 թ-ի ամռանը պարսկական մի խոշոր զորաբանակ Աղվանքով ներխուժել է Վրաստան: Վրաց Վախթանգ I թագավորի խնդրանքով հայկական զորքը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ հասել է օգնության, բայց Ճարմանայի դաշտում հայ- վրացական միացյալ բանակը ծանր պարտություն է կրել: Զոհվել են մարզպան Սահակ Բագրատունին, սպարապետի եղբայր Վասակ Մամիկոնյանը և ուրիշներ: Հայկական զորքը նահանջել է Տայք: 484 թ-ի աշնանը Վաղարշ արքան Հայաստան է ուղարկել դեսպան Նիխոր զորավարին՝ հաշտության բանակցություններ վարելու համար: Բանակցությունները տեղի են ունեցել Հեր գավառի Նվարսակ գյուղում: Արքունիքը պարտավորվել է հրաժարվել կրոնափոխության ծրագրից, պահպանել Հայաստանում հաստատված նախարարական կարգը, չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին, իսկ հայ նախարարները ճանաչել են Պարսից արքայի գերագահությունը: 485 թ-ին Վահան Մամիկոնյանը մեկնել է մայրաքաղաք Տիզբոն, վերահաստատել Նվարսակի պայմանագիրը, հաստատվել Հայոց սպարապետ և տանուտեր: Շուտով նա նշանակվել է նաև Հայաստանի մարզպան: 483–484 թթ-ին հիմնովին վերակառուցել է Սբ Էջմիածնի Մայր տաճարը:

Մարտի 14-18

Թեմա 6.  «Արշակունյաց թագավորությունը 4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին».
-Պայքար կենտրոնական իշխանության ուժեղացման համար՝
ա/ Տրդատ 3-րդ
բ/ Խոսրով 3-րդ Կոտակ
գ/ Տիրան
դ/ Արշակ 2-րդ
ե/ Պապ թագավոր /բանավոր, էջ 119-127, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք ստորև նշված արքաների կարևոր ձեռնարկումները կենտրոնական իշխանության հզորացման գործում՝

ա/ Տրդատ 3-րդ
Թագավորությունն իր հզորության գագաթնակետին է հասել Տրդատ 3-րդի օրոք և մնացել իր դիրքերում մինչև Պապ թագավորի մահը։ Խոսրով Բ-ի սպանությունից հետո Տրդատի խնամակալները նրան փախցրել են կայսեր արքունիք՝ Հռոմ, որտեղ էլ նա մեծացել և դաստիարակվել է։ Նա 276 թվականին մենամարտել է գոթերի իշխանի հետ և հաղթել նրան, ինչով էլ օգնել է Հռոմի կայսրին և ազատել գլխացավանքներից։ Նա հաղթել է նաև օլիմպիական խաղերում։ 287 թվականին Հռոմի կայսրը Տրդատին օգնական բանակ է տվել և ուղարկել Հայաստան։ Տրդատը թագադրվել է Հայաստանի արքա, սակայն վերջնականապես չի կարողացել հաստատվել գահին։ Տրդատը հայոց գահին հաստատվել է միայն այն ժամանակ, երբ Պարսկաստանն սկսել է պատերազմել Հռոմի դեմ։ 297 թվականին տեղի է ունեցել Ոսխայի ճակատամարտը, որտեղ հայ-հռոմեական ուժերը ջախջախիչ հաղթանակի են հասել պարսիկների նկատմամբ։ 298 թվականին կնքվել է Մծբինի 40-ամյա հաշտության պայմանագիրը, որտեղ պարսիկները վերջնականապես ճանաչել են Տրդատին որպես հայոց արքա, նաև պարտավորվել չհարձակվել նրա վրա 40 տարի։
Տրդատ 3-րդն հատուկ որոշմամբ Գրիգոր Լուսավորչին ուղարկել է Կեսարիա, որտեղ նա ձեռնադրվել է որպես եպիսկոպոս։ Գրիգորը, գալով Հայաստան, սկսել է արքունիքում, ապա նաև բոլոր գավառներում քարոզչություն կատարել, քանդել հեթանոսական հուշարձանները և դրանց վայրերում նոր եկեղեցիներ կառուցել։ Ի վերջո 301 թվականին քրիստոնեությունը Հայաստանում հռչակվել է որպես պետական կրոն։ Հետագայում տեսիլքի ձևով Աստված ցույց է տվել Գրիգոր Լուսավորչին, թե որտեղ պետք է կառուցվի Էջմիածնի Մայր Տաճարը, որի շինարարությունն ավարտվել է 303 թվականին։

բ/ Խոսրով 3-րդ Կոտակ
Տրդատ 3-րդին հաջորդել է Խոսրով Կոտակը, որը գահակալել է 330-338 թվականներին։ Նա իր «Կոտակ» մականունը ստացել է իր ցածր հասակի պատճառով, որը պահլավերեն բառ է և նշանակում է փոքր։ Տրդատ 3-րդի մահից հետո Հայաստանում սկսվել են գահակալական խարդավանքներ, և մի շարք իշխաններ սկսել են պայքարել գահի համար․ այդ իշխաններից նշանավոր են հյուսիս–արևելյան սահմանակալ Սանատրուկ Արշակունին և հարավային սահմանապետ Աղձնիքի բդեշխ Բակուրը։ Նրանց օժանդակել է պարսից Շապուհ Բ արքան, սակայն գահին հաստատվել է Խոսրով 3-րդ Կոտակը: Խոսրովի` գահին հաստատվելու գործում մեծ դեր է խաղացել հակապարսկական կուսակցությունը գլխավորող Վրթանես Ա Պարթև կաթողիկոսը, որը դիմել էր Կոստանդիանոս կայսրին։ Խոսրովը ճնշել է ապստամբներին, Հայկական Միջագետքը և Աղձնիքը նորից վերամիավորել Հայաստանին, ապա Վաչե Մամիկոնյանի հրամանատարությամբ ամբողջովին ոչնչացրել երկու նախարարական տների՝ Որդունիներին ու Մանավազյաններին, քանի որ նրանք միմյանց հետ կռվում էին վիճելի տարածքների համար։
Խոսրով Կոտակը հիմնել է նաև Դվին մայրաքաղաքը, որին զուգահեռ ստեղծվել է նաև աշխարհի առաջին արհեստական անտառներից մեկը, որն այժմ հայտնի է հենց արքայի անունով՝ Խոսրովի անտառ։ Այն բաղկացած է եղել Տաճարի մայր և Խոսրովակերտ մասերից։ 337 թվականին Շապուհ Բ Երկարակյացը երկու ճակատով հարձակման է անցել ընդդեմ Հայաստանի։ Հայոց արքան հրամայել է հարավային շրջանների իշխան Դատաբեին կասեցնել պարսիկների առաջախաղացումը, սակայն Դատաբեն անսպասելի անցել է պարսիկների կողմը և դավաճանել իր արքային։ Հայոց սպարապետ Վաչե Մամիկոնյանի գլխավորույթամբ Վանա լճի հյուսիս–արևելյան ափին, Առեստ ավանի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ, որտեղ հայոց 30 հազարանոց զորքերը հաղթանակ են տոնել։ Հաղթանակից հետո Վաչե Մամիկոնյանը ոչնչացրել է Դատաբեի ամբողջ տոհմը։ Այս դավաճանությունը առիթ է հանդիսացել, որ Խոսրով Կոտակը օրենք հրապարակի, ըստ որի՝ 1000 և ավելի զինվոր ունեցող աշխարհատեր իշխանները պետք է բնակվեն արքունիքում՝ արքայի հսկողության տակ։ Շուտով պարսիները նորից հարձակվել են Հայաստանի վրա, սակայն հայոց սպարապետը իր կյանքի գնով նորից կարողացել է հաղթանակ տոնել և դուրս վռնդել թշնամուն հայոց սահմաններից, իսկ արքան այդ դեպքերից քիչ անց մահացել է Դվինում․ նրա աճյունն ամփոփվել է Արշակունիների տոհմական գերեզմանոցում՝ Անիում։

գ/ Տիրան
Երբ պարսիկները 338 թվականի գարնանը ներխուժել են Հայաստան, արքայորդի Տիրանը և կաթողիկոս Վրթանեսը ստիպված հեռացել են Բյուզանդիա, որպեսզի ապահովության մեջ լինեն։ 339 թվականին, երբ արդեն մահացել էր Խոսրով Կոտակը, Տիրանը Հռոմի կայսեր՝ Կոստանդիանոսի, օգնությամբ վերադարձել է Հայաստան։ Նրա հետ կնքված հատուկ համաձայնությամբ Տիրանն ընդունել է Հռոմի գերակայությունը և իր Տրդատ որդուն և թոռներին պատանդ տվել հռոմացիներին։ Տիրանի իշխանության վերջին տարիները անհամեմատ ավելի անհանգիստ են անցել։ Այդ տարիներին հայ իշխաններից մի քանիսն սկսել են կենտրոնախույս քաղաքականություն վարել։ Սկսվել է նաև առաջին անգամ տեղի ունեցող բախումները պետության և եկեղեցու միջև։ Դրա հետևանքով Հուսիկ Ա կաթողիկոսն արգելել է արքային մտնել եկեղեցի՝ պատճառաբանելով նրա հեթանոսական վարքուբարքը։ Այս ամենը հանգեցրել են նրան, որ արքայի հրամանով Հուսիկ Ա կաթողիկոսը բրածեծ է արվել և նահատակվել։Օգտվելով երկրի ներքին խոցելի վիճակից՝ Ատրպատականի Վարազ իշխանը ներխուժել է Հայաստան և գերեվարել Տիրանին, ածուխով այրել նրա աչքերը և ուղարկել Շապուհ Բ-ի մոտ։ Սակայն երբ Շապուհն իմանում է, որ հայերը Կոստանդիանոս կայսեր մոտ պատվիրակություն են ուղարկել, անմիջապես ազատ է արձակում Տիրանին, որը վերադառնում է Հայաստան և իր կյանքի վերջին տարիները անց կացնում Արագածի լանջին գտնվող Կոշ գյուղում։

դ/ Արշակ 2-րդ
Արշակ 2-րդն սկսել է գահակալել 350 թվականին։ Նրա օրոք Արշակունիների թագավորությունը հզորացել է։ Արշակը Տիրանի ավագ որդին չէր, սակայն քանի որ թագաժառանգ Արտաշեսը զոհվել էր, մյուս որդի Տրդատը պատանդ էր Հռոմում, Հռոմի համաձայնությամբ Հայաստանում գաահակալում է Արշակ 2-րդն։ 350 թվականին տեղի է ունենում Ոսխայի ճակատամարտը, որտեղ հայ-հռոմեական ուժերը հաղթանակ են տանում պարսիկների նկատմամբ։ Վալենտինիանոս I կայսրն Արշակին ճանաչում է որպես հայոց արքա, սակայն նա չի դառնում Հռոմի կամակատարը։ Այս ամենը հանգեցնում են նրան, որ Վալենտինիանոս I կայսրը սպանել է տալիս Հռոմում պահվող Արշակի Տրդատ եղբորը, ապա հզոր ուժերով հարձակվում հայոց վրա։ Արշակը հաշտություն է խնդրում Վալենտինիանոս I կայսրից և ճանաչում նրա գերիշխանությունը։ Ի նշանավորումն հաշտության՝ Արշակն ամուսնանում է կայսեր մահացած եղբոր կնոջ՝ Օլիմիայի հետ, իսկ կայսրն ազատ է արձակում Արշակի եղբայրներին՝ Գնելին ու Տիրիթին, որոնք պատանդ էին Հռոմում։ Սակայն կան նաև այլ վարկածներ, ըստ որի՝ Արշակը հենց իր գահակալման սկզբում պատվիրակություն է ուղարկում Հռոմ և որպես հաշտության նշան ամուսնանում Օլիմպիայի հետ։
Արշակը սպարապետությունը նորից հանձնել է Մամիկոնյաններին և վերականգնել իր դիրքերը տարածաշրջանում․ նա սպարապետությունը փոխանցել է Վասակ Մամիկոնյանին։ Կաթողիկոսությունը հանձնվել է Հուսիկի թոռանը՝ Ներսեսին, որը մինչ այդ զինվորական էր և արքունի սենեկապետ։ Ներսեսը 354 թվականին Աշտիշատում հրավիրել է առաջին եկեղեցական ժողովը, որտեղ մի շարք կարևորագույն որոշումներ են ընդունվել․ արգելվում էր մի շարք հեթանոսական սովորություններ և ծեսեր (օրինակ՝ մահացածների հետևից անվայելուչ լացը)։ Այս ժողովում ընդունվել են նաև դպրոցներ, հիվանդանոցմեր, աղքատանոցներ բացելու մասին որոշումներ։ ժողովը կոչ էր անում աշխատավոր խավին հնազանդ լինել իրենց տերերին, իսկ տերերին՝ չափից շատ չշահագործել ռամիկներին։
Արշակը բանակը ամրացնելու համար զորքը բաժանել է 4 մասի և տեղադրել երկրի 4 կողմերում․ դրանով նա ցանակացել է պաշտպանել երկիրը հանկարծակի հարձակումներից։ Արշակի գահկալաման շրջանում եկեղեցական կալվածքները այնքան է մեծացել, որ սկսվել է պայքար աշխարհիկ և եկեղեցական դասերի միջև։
Արշակ արքան սկսում է նոր մայրաքաղաքի կառուցապատումը, որի համար վայր է ընտրվել Մասիսի հարավային լանջերը՝ հին Բայազետի վայրը, որը հանդիսացել է առևտրական խաչմերուկ շատ առևտրականների համար։ Արշակավանի կառուցումը հետապնդել է երկու նպատակ՝ քաղաքը կդառնար առևտրական կենտրոն, ինչը մեծ եկամուտներ կբերեր պետությանը, և քաղաքում կտեղակայվեին մեծ քանակությամբ ռազմական ուժ, որը օգտակար կլիներ կենտրոնախույս նախարարների դեմ պայքարի մեջ։ Սակայն Արշակ արքայի համար հեշտ չէր մեծ թվով բնակչություն հավաքել քաղաքում, այդ պատճառով նա հրովարտակ է հրապարակել և իր կառուցած քաղաք հրավիրել բոլոր-բոլորին, նույնիսկ եթե եկվորները հանցագործներ կլինեին․ նրանք բոլորը ազատվելու էին իրենց հանցանքների պատասխանատվությունից։ Ըստ Փավստոս Բուզանդի՝ այս հրովարտակը պատճառ է հանդիսացել, որ երկրի բոլոր կողմերից այստեղ սկսում են հավաքվել հանցագործներ։ Կանայք, որոնք չէին ցանկանկացել այլևս ապրել իրենց ամուսինների հետ, փախել են և եկել Արշակավան։ Տարբեր մարդիկ վերցրել են ավանդներ և հեռացել Արշակավան քաղաք։ Նույն աղբյուրը հավաստում է նաև, որ Արշակավանը ունեցել է գեղեցիկ կերտվածքներ, եկեղեցիներ, արքունական պալատ։ Ի վերջո Արշակավանը դարձել է մեծ բնակչությամբ մի քաղաք:

ե/ Պապ թագավոր
Պապ թագավորը գահակալել է 370-374 թվականինը: Պապը անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Նա Մեծ Հայքում որպես արքա հաստատվեց Հռոմեական կայսրության օգնությամբ։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ղեկավարությամբ հայ-հռոմեական զորքը կարողացել է հաղթանակ տոնել պարսիկների նկատմամբ և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել։
Պապը կատարել է մի շարք բարեփոխումներ, որոնք կարևոր էին այդ արտաքին և ներքին ծանր պայմանների ժամանակաշրջանում։ Նա վերամիավորել է մի շարք նահանգներ, որոնք անջատվել էին Մեծ Հայքից ծանր ներքաղաքական շրջանում։ Նա փակել է կուսանոցները՝ այդպիսով փորձելով բարձրացնել ծնելիության մակարդակը։ Նա սահմանափակել է եկեղեցու դերը երկրի կառավարման մեջ, կրճատել եկեղեցական հողերը, որի պատճառով հակասություններ են առաջացել Պապի և Ներսես Մեծի միջև։ Նրա գահակալման ընթացքում կաթողիկոսները սկսեցին ձեռնադրվել ոչ թե Կեսարիայում, այլ հենց Հայաստանում։ Նրա օրոք հայոց զորքի թիվը հասել է 90 հազարի։
Պապը փորձում էր ազատվել Հռոմեական կայսրության ճնշումներից և ամբողջովին անկախ լինել իր արտաքին ու ներքին քաղաքականության հարցերում։ Նա փորձում է Մեծ Հայքից հեռացնել Տերենտիոսի ղեկավարությամբ գործող հռոմեական կայազորը, քանի որ վերջինս շատ էր խառնվում Պապի պետական գործերին։ Պապը գաղտնի բանակցություններ է սկսում Շապուհ Երկարակյացի հետ, սակայն Տերենտիոսը իմանում է նրանց գաղտնի կապի մասին և հայտնում Հռոմի կայսր Վաղեսին, որը բանակցելու պատրվակով Պապին հրավիրում է Տարսոն և փորձում հսկողության տակ առնել։ Պապը իր 300 թիկնապահների հետ միասին կարողանում է փախչել և վերադառնալ Մեծ Հայք։ 374 թվականին Մեծ Հայքում գործող հռոմեական կայազորի ղեկավարը փոխվում է և Տարանտիոսին փոխարինում է Տրայանոսը, որը կարողանում է շահել Պապի վստահությունը և նրան հրավիրելով խնջույքի՝ դավադրորեն թունավորում է։

Մարտի 7-11

Թեմա 5. «Քրիստոնեության ընդունումը Հայաստանում: Ավատատիրության հաստատումը».
ա/ Քրիստոնեության ընդունումը Հայաստանում
բ/ Ավատատիրության հաստատումը Հայաստանում /բանավոր, էջ 111-119, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Համաշխարհային կրոնները:

Աշխարհի բնակչության կրոնական կազմը: Քրիստոնեություն: Մահմեդականություն: Բուդդայականություն
Աշխարհի ժողովուրդները դավանում են տարբեր կրոններ։ Սակայն ամենամեծաքանակ հետևորդներ ունեն երեքը՝ քրիստոնեությունը, մահմեդականությունը (իսլամ) և բուդդայականությունը (կամ բուդդիզմը)։ Քանի որ այս կրոնների հետևորդները բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ են, դրանք համարվում են համաշխարհային կրոններ։
Քրիստոնեություն դավանում է ավելի քան 1,9մլրդ մարդ։ Նրանք հիմնականում բնակվում են Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում, Հարա­վային և Կենտրոնական Աֆրիկայում և Ասիայի մի շարք երկրներում:
Մահմեդականություն դավանողների թիվը շուրջ 1,2 մլրդ է։
Երրորդը բուդդայականությունն է (կամ բուդդիզմը), որի հետևորդների թիվն աշխարհում հասնում է շուրջ 500 մլն-­ի:
Հնագույն կրոններից է հուդայականությունը, որի դավանորդները հրեա­ներն են, և որը համարվում է Իսրայելի պետական կրոնը։

2. Նկարագրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները:
Գործակալական պաշտոնները վարում էին տոհմիկ ազնվականության ներկայացուցիչները, հիմնականում՝ ժառանգաբար, սերունդներին փոխանցելով իրենց հմտությունները: Արշակունյաց թագավորության ժամանակաշրջանում կարևոր էին հետևյալ գործակալությունները.  Հազարապետություն, որի գործակալը ղեկավարում էր երկրի տնտեսական գործերը, հարկագանձումներն ու եկամուտների բաշխումը, անտառատնկումները, շինարարական աշխատանքներր, մասնավորապես քաղաքների, բերդերի, ճանա- պարհների, կամուրջների, ջրանցքների կառուցումները: Այդ գործակալությունը տարբեր ժամանակներում վարել են Գնունի և Ամատունի իշխանատների ներկայացուցիչները:
Մարդպետություն, որի գործակալը հսկում էր թագավորի ապարանքը, բերդերն ու ամրոցներր, ղեկավարում արքունի տնտեսությունր, կալվածներր, եկամուտներն ու գանձերը, գլխավորում էր «մարդպետական» կոչվող հեծյալ զորագունդր, հոգում էր արքայազունների դաստիարակությունը, մեծարվում «Հայր» պատվանունով:
Սպարապետություն, որի գործակալր երկրի ռազմական ուժերի գերագույն հրամանատարն էր և այդ գործում թագավորի առածին տեղակալը: Սույն գործակալությունր գերազանցապես վարել են Մամիկոնյան նախարարական տան ներկայացուցիչներր:
Մեծ դատավարություն, որի գործակալր ղեկավարում էր դատական ատյաններր, ընդունում հասարակական կյանքը կարգավորող օրենքներ ու կանոններ, հետևում դրանց կենսագործմանը, այդ գործերում համարվում թագավորի առանձին խորհրդականը: Մեծ դատավարության գործակալությունը նախաքրիստոնեական դարերում եղել է Հայոց քրմապետի, իսկ 301 թվականից հետո Հայոց Հայրապետի (կաթողիկոսի) մենաշնորհը:
Մաղխազություն, որի գործակալը գլխավորում էր արքունի պահակազորը և թիկնազորը, հոգում թագավորի անձի և նրա ընտանիքի պաշտպանությունը: Այդ գործակալությունը ժառանգաբար վարել են Խորխոռունի նախարարական տան ներկայացուցիչները:
Թագադիր ասպետություն, որի գործակալը ղեկավարում էր նորընծա արքայի թագադրման և արքունի ապարանքի արարողությունները, րնդունում և ճանապարհում էր օտարերկրյա դեսպաններին: Այդ գործակալությունը ժառանգաբար վարել են Բագրատունյաց տոհմի ներկայացոլցիչներր:
Սենեկապետություն, որի գործակալր ղեկավարում էր պետական գրագրությունները, համարվում արքունի դիվանի քարտուղարը, դպրապետր և կնքապահը: Արքայի հանձնարարությամբ այդ պաշտոնր վարել են հավատարիմ, գրագետ և օտար լեզուների տիրապետող ազնվականներ:

3. Ի՞նչ են բովանդակում Գահնամակը և Զորանամակը
Գահնամակը իրենից ներկայացնում էր հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների ունեցած տեղերի, գահերի կամ պատվաստիճանների հրովարտակ և վավերական ցուցակ։ Նախարարների գահերը եղել են կայուն և ժառանգական։ Միայն բացառիկ դեպքերում թագավորը կարող էր Գահնամակում մասնակի փոփոխություններ մտցնել։ 
Զորանամակը Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ էր։ Այն կազմված էր քառաբաժին բոլորակ աղյուսակի ձևով, ըստ Մեծ Հայքի չորս կուսակալ զորավարությունների (Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան դռների)։ Յուրաքանչյուր բաժնում դասվել են 21 կամ 22 նախարարություն՝ նշելով նրանց յուրաքանչյուրի զորաքանակը։ Արտաքին վտանգի ժամանակ նախարարները իրենց զինվորական ուժերը գումարել են Զորանամակով սահմանված զորաթևում, իսկ անհրաժեշտության դեպքում Հայոց արքայի կամ սպարապետի հրամանով օգնել են այս կամ այն զորաթևին։

Փետրվարի 28-մարտի 4

Թեմա 4. «Հայկական մշակույթը Հելլենիզմի դարաշրջանում»՝
ա/ Հելլենիստական դարաշրջանը և Հայաստանը
բ/ Գիրը, Պատմագրությունը, Գրականությունը
գ/ Ժողովրդական բանահյուսությունը և Թատրոնը
դ/ Արվեստը /բանավոր, էջ 94-107, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.

1. Ներկայացրե՛ք Հայոց դիցարանի աստվածներին և նրանց պաշտամունքային կենտրոնները /Հունական դիցարանի աստվածների համադրությամբ/:
Հայոց դիցարանը ղեկավարում է գերագույն եռյակը՝ Արամազդը՝ աստվածների հայրը, երկնքի ու երկրի արարիչը, լիություն, բարություն և արիություն պարգևողը, Անահիտը՝ արգասավորության, պտղաբերության մայր դիցուհին, Վահագնը՝ պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածը: Գլխավոր աստվածություններից է Աստղիկը՝ սիրո և գեղեցկության, երկնային լույսի և ջրի դիցուհին: Հայոց դիցարանի ազդեցիկ դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստնության, ողջախոհության և ռազմի աստվածուհին: Տիրը հին հայերի իմաստության, ուսման, գիտության աստվածն է: Արեգ-Միհրն էլ արևի, կրակի, լույսի, մաքրության ու ճշմարտության աստվածն է։

Հունական աստվածներՀայկական աստվածներ
Զևսերկնքի, ամպրոպի, կայծակիԱրամազդ
Հերակլեսարևի, կրակի, լույսի, մաքրության ու ճշմարտությանԱրեգ-Միհր
ԱրեսռազմիՎահագն
ԱրտեմիսլույսիԱնահիտ
Ափրոդիտեսիրո, գեղեցկությանԱստղիկ
Աթենասիմաստության, արհեստիՆանե
Հեփեստոսկրակի, դարբնությանՏիր

2. Ձեր կարծիքով՝ նախաքրիստոնեական շրջանում կիրառվե՞լ են հայալեզու նշանագրեր: Բերե՛ք ձեզ հայտնի փաստեր:
Եստ իս այո։ Ես կարծում եմ՝ հայ ազգը ունեցել է հայալեզու նշանագրեր իր կյանքի ամբողջ ընթացքում: Ապացույցներից մեկն այն է, որ մենք ունեցել ենք գրի աստված:

Փետրվարի 21-25

Թեմա 3. «Հայկական մշակույթը Ք.ա. 9-3-րդ դարերում»՝
ա/ Վանի թագավորության նյութական մշակույթը /Ք.ա. 9-7-րդ դարեր/
բ/ Վանի թագավորության հոգևոր մշակույթը /Ք.ա. 9-7-րդ դարեր/
գ/ Հայկազուն Երվանդականների ժամանակաշրջանի մշակույթը /բանավոր, էջ 85-94, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.

1. Ի՞նչ մշակույթ ձևավորվեց Վանի թագավորության շրջանում:
Վանի տիրակալները մեծ նվաճումների են հասել քաղաքաշինության բնագավառում: Սարդուրի I-ը կառուցել է Տուշպան: Մենուայի օրոք Արաքսի աջ ափին կառուցվել է Մենուախինիլի քաղաքը, Արածանիի ափին հիմնադրվել է Ներքին Խնձորի հզոր ամրոցը, Տուշպայից հյուսիս-արևելք կառուցվել է Վերին Անձավի բերդաքաղաքը, տասնյակ այլ ամրոցներ պետության կենտրոնում և Ուրմիա լճի ավազանում: Արգիշտի I-ը մ. թ. ա. 782 թ-ին հիմնադրել է Էրեբունին, մ. թ. ա. 776 թ-ին՝ Արգիշտիխինիլին` Արարատյան դաշտում, մեկ այլ Արգիշտիխինիլի` Մուշի շրջանում: Սարդուրի II-ը Տուշպայից ոչ հեռու հիմնել է Սարդուրիխինիլին, ապա` նույնանուն 2 այլ քաղաքներ` Արճեշից հյուսիս և Աղձնիքում: Ռուսա I-ը Սևանա լճի ավազանում վերակառուցել է 2 խոշոր բերդ-ամրոցներ` դրանք անվանակոչելով Խալդի և Թեյշեբա աստվածների անուններով: Արգիշտի II-ը կառուցել է խոշոր ամրոցներ` Խալդի աստծու և իր անուններով: Ռուսա II-ը հիմնադրել է Թեյշեբաինի քաղաքը, ապա՝ «Ռուսայի փոքր քաղաքը», Զիուկունի երկրի Խալդիի քաղաքը, Ռուսախինիլի անվամբ 2 քաղաք, վերակառուցել և ընդարձակել է բազմաթիվ ամրոցներ ու քաղաքներ:
Զարգացել է տաճարաշինությունը: Վանի թագավորության տաճարները մի քանի տեսակ էին: Մեկը Արդինի-Մուսասիրի հայտնի տաճարն էր, որի միայն վերակազմության պատկերն է պահպանվել: Տաճարների այս ոճը Հայաստանից անցել է Փոքր Ասիա, այնտեղից` Հունաստան, ապա` Հռոմ, որտեղից էլ տարածվել է ողջ աշխարհում: Այդ ոճի հիանալի նմուշներից է Գառնիի հեթանոսական տաճարը: Տաճարի մյուս տեսակը կոչվում է «Աստծու դարպաս»:
Պալատների ու տաճարների պատերը ներսից զարդարվել են որմնանկարներով , զինատեսակներով: Պեղումներից հայտնաբերվել են մեծ թվով սաղավարտներ, վահաններ, գոտիներ, կապարճներ, որոնք  զարդարված են մարտակառքերի, հեծյալների, քրմերի, առյուծների, ցուլերի ու թևավոր էակների պատկերաքանդակներով:
Պեղումներից հայտնաբերված մշակութային արժեքները պահպանվում, ուսումնասիրվում և ցուցադրվում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Հայաստանի պատմության, Երևան քաղաքի, Բրիտանական, Առաջավորասիական թանգարաններում, Էրմիտաժում և այլուր:

Փետրվարի 14-18

Թեմա 2. «Մեծ Հայքը 3-րդ դարում: Թագավորության հասարակական կյանքը».
ա/ Հայ-պարսկական և հայ-հռոմեական հարաբերությունները
բ/ Տրդատ 3-րդ Մեծի գահակալումը: Մծբինի հաշտությունը
գ/ Պետական կարգը Արշակունիների օրոք /բանավոր, էջ 82-84, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք

1. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք։ 66 թ-ին Հռոմը պաշտոնապես ճանաչել է Մեծ Հայքի անկախությունը, և Ներոն կայսրը Հռոմում թագադրել է Տրդատին.  դրանով սկզբնավորվել է Արշակունյաց արքայատոհմի հայկական ճյուղը: Տրդատ Ա-ն, որը հայկական աղբյուրներում հայտնի է Արտաշես անունով, վերականգնել է ավերված Արտաշատը, կառուցել Գառնիի ամրոցը (76 թ.) և հեթանոսական տաճարը: Տրդատ Ա-ին հաջորդել է Սանատրուկը. նա 91 թ-ին Մեծ Հայքին է միացրել Եդեսիայի թագավորությունը, հիմնել է նոր արքայանիստ Մծուրք քաղաքը: Սանատրուկին անվանել են «Մեծ թագավոր Հայոց Մեծաց և Եդեսիո»: Հռոմեական կայսր Տրայանոսը 114 թ-ին գահընկեց է արել Պարթամասիրին և Հայաստանը հայտարարել Հռոմեական պրովինցիա: Վաղարշ Բ-ին հաջորդած որդին՝ Խոսրով Ա Մեծը, գահակալման սկզբնական տարիներին պայքարել է կովկասյան հրոսակ ցեղերի դեմ ու ամրապնդել երկրի հյուսիսային սահմանները: 298 թ-ին Մծբին քաղաքում Հռոմի հետ կնքած 40-ամյա խաղաղության պայմանագրով Սասանյանները ճանաչել են Մեծ Հայքի ինքնուրույնությունը և Արշակունիների գահը: Մոտ 330 թ-ին Տրդատ Գ-ին հաջորդել է որդին՝ Խոսրով Բ Կոտակը, որը, հակահարված տալով Սասանյան Շապուհ II արքայի ոտնձգություններին և ճնշելով հայ որոշ ավատատերերի անջատամետ հակումները, վարել է պետության կենտրոնացման քաղաքականություն, զբաղվել շինարարական աշխատանքներով: Հիմնել է նոր մայրաքաղաք Դվինը` շրջակա անտառով, «Տաճար Մայրի» և «Խոսրովակերտ» անտառները` արգելանոց-որսարաններով, որոնք պահպանվել են մինչ այժմ: Արշակ Բ-ի ձերբակալությունից հետո երկրի պաշտպանությունը ղեկավարել են թագուհի Փառանձեմն ու թագաժառանգ Պապը: Պապը մեծացրել է արքունի բանակը, ընկճել նախարարների և խոշոր հոգևորականության ընդվզումները, ձեռնարկել երկիրը կենտրոնացնելու և հզորացնելու միջոցառումներ:

Իրանական բարձրավանդակը

Առաջադրանքներ

1. Ե՞րբ և ո՞վ հիմնադրեց պարսկական տերությունը: Ներկայացրե՛ք Կյուրոս Մեծի տերության սահմանները:

Մ. թ. ա. 558 թ-ին Կյուրոսը դարձել է Պարսուա և Անշան երկրների թագավոր, ապա ոտքի է հանել պարսկական ցեղերին և գրավել Մարաստանի մայրաքաղաք Էքբատանը ու գահազրկել պապին: Թագավորության մայրաքաղաք է դարձրել Պասարգադ քաղաքը, որը նա էր հիմնադրել: Այնուհետև գրավել է Ասորեստանը, Հայաստանը, Կապադովկիան և Պարթեոնը: Ըստ Քսենոփոնի և Մովսես Խորենացու` Հայաստանի Տիգրան Ա թագավորը Կյուրոսի մտերիմն էր և դաշնակիցը՝ ընդդեմ Մարաստանի: Ըստ հայկական առասպելի՝ Աժդահակին սպանել է Տիգրան Ա-ն: Մ. թ. ա. 546 թ-ին Կյուրոսը գրավել է Լիդիայի թագավորությունն ու իր իշխանությունը տարածել Իրանական բարձրավանդակում և Միջին Ասիայում ապրող բոլոր ցեղերի վրա: 540 թ-ին նրա կայսրության սահմանները հասել են մինչև Սիրդարյա գետն ու Հինդիկուշի լեռները:  539 թ-ին Կյուրոսն արդեն գրավել էր նաև Փոքր և Միջին Ասիայի երկրները, Բաբելոնը, Միջագետքը, Ասորիքը, Փյունիկիան, Հրեաստանը:


2. Ներկայացրե՛ք Դարեհ 1-ինի բարեփոխումները:

Կատարել է վարչատնտեսական ու ռազմատնտեսական բարեփոխումներ, տիրակալությունը բաժանել է 24 սատրապության։ Դարեհ 1-ը նաև սահմանել է դրամական ընդհանուր կարգ՝ ըստ ոսկե դրամի՝ դարկի կամ դահեկանի։ Զբաղվել է տերության կարևոր տնտեսական և վարչական կենտրոնները միացնող ճանապարհների շինարարությամբ, կարգավորել հին առևտրական ճանապարհները:

Թեմա 2. Բաբելոնիան և Ասորեստանը Ք.ա. 2-րդ հազարամյակում: Նոր Ասորեստանյան և Նոր Բաբելոնյան տերությունները.

1. Ի՞նչ նպատակով Համմուրապին կազմեց միասնական օրենսգիրքը: Ո՞րն էր դրա պատմական նշանակությունը:

Պատճառն այն էր, որ Համմուրապին գիտակցում էր, որ միայն ռազմական ուժով պետությունը ամուր չէր մնա, այդ իսկ պատճառով էլ ամեն գնով փորձում էր պետությունը ամրապնդել նաև ներսից։ Նրա հրամանով հավաքվեցին Միջագետքում նախորդ դարաշրջաններում ստեղծված օրենքների ժողովածուները և ամփոփվեցին մեկ ընդհանուր օրենսգրքում։

2. Ներկայացրե՛ք Ասորեստանի արտաքին քաղաքականությունը Սարգոն 2-րդի օրոք:

Սարգոն 2-ը իր կառավարման գրեթե բոլոր տարիները անցակցրեց ճակատամարտերում։ Ք․ա․ 720 թ․-ին գրավեց Սամարիան։ Ապա շարժվեց դեպի եգիպտական սահման և վերստին տիրեց Գազային։ Գերշխանությունը նաև կաստատվեց Կիպրոսում։ Առիթից օգտվելով Սարգոն 2-ը Ք․ա․ 714-ին խոշոր արշավանք կազմակերպեց դեպի Ուրարտու։ Սարգոնը նաև երկրի սահմանները ընդարձակել էր Փոքր Ասիայում։ Սակայն, այդտեղ Ք․ա․ 705 թվականին ասորեստանյան բանակը պարտվեց, իսկ Սրգոնը սպանվեց։

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы