Քայլող Դղյակը

Գլուխ երկրորդ,որտեղ Սոֆին ստիպված է գնալ երջանկության ետևի

-Ի՞նչ, մռայլվեց Սոֆին և նայեց դիմացը նստած աղջկան: Աղջիկը շատ նման էր Լետտիին: Նրա հագին Լետտիի երկնագույն զգեստից էր, համարյա ամենալավը, ինչը նրան շատ սազում էր: Նա ուներ Լետտիի մուգ մազերից ու երկնագույն աչքերից:
-Ես Մարթան եմ,- կրկնում էր նրա քույրը,- Ու՞մ ես բռնել Լետտիի մետաքսյա շարֆը կտրատելուց: Ես Լետտիին դրա մասին չեմ ասել, իսկ դու՞:
-Ոչ,- մրմնջաց Սոֆին:
Նա ապշած էր: Հիմա նա հաստատ գիտեր, որ նա Մարթան է: Եվ Մարթան սովորություն ուներ ձեռքերը սեղմել ծնկների մոտ և պտտել մեծ մատները մեկը մյուսի շուրջ: Բայց ինչպե՞ս…
-Ես շատ էի վախենում, որ դու կգաս ինձ մոտ,- շարունակեց Մարթան,- որովհետև քեզ երևի ամեն ինչ կխոստովանեի: Խոսք տուր,որ ոչ ոքի ոչինչ չես ասի: Ոչինչ չես պատմի չէ՞, եթե խոստանաս,չէ որ դու այնքան արդար ես:
-Ազնիվ խոսք, չեմ պատմի,- շշնջաց Սոֆին,-բայց ինչու՞․․․ և ինչպե՞ս․․․
-Դա ես ու Լետտին ենք կազմակերպել,- սկսեց Մարթան, պտտելով բութ մատները,- որովհետև Լետտին ցանկանում էր կախարդել սովորել, իսկ ես՝ ոչ։ Լետտին սարսափել խելացի է և պատրաստվում է շարունակել ապրել այդ խելքով։ Հա մենակ գնա ու ասա՛ մայրիկին։ Մայրիկը Լետտիին այքան է նախանձում, որ անգամ նրա խելացի լինելու մասին մտքեր էլ թույլ չի տա։
Սոֆին չէր կարողանում հավատալ, որ Ֆաննին այդքան խանդոտ է, բայց նա որոշեց ավելորդ հարցեր չտալ։
-Իսկ դու ինչպե՞ս։
-Բլիթներ կեր,- ասաց Մարթան։— Այն համեղ է։ Ես նույնպես մի փոքր գլխացավ ունեմ, հասկանո՞ւմ ես։ Այսպիսով, ես գտա ճիշտ թուրմը միսիս Ֆեյրֆաքսի մոտ երկու շաբաթվա ընթացքում։ Ես նրա գրքերն էի գիշերը թաքուն կարդում և դրա մեջ ոչ մի բարդ բան չկա։ Հետո նրանից քրոջս այցելելու թույլտվություն վերցրի, միսիս Ֆեյրֆաքսը համաձայնեց։ Նա պարզապես հրաշք է։ Որոշեցի, որ կարոտել եմ տունը, և ահա, վերցրի թուրմը, որպեսզի փոխեմ այստեղ մնացած տեսքը և մնացի այստեղ, իսկ Լետտտին գնաց միսիս Ֆեյրֆաքսի մոտ, և ձևացրեց, թե նա՝ ես եմ։ Առաջին շաբաթը սարսափելի բարդ էր, որովհետև ես ոչինչ չգիտեի, իսկ բոլորը կարծում էին, թե գիտեմ։ Սարսափելի է։ հետո պարզվեց, որ ես մարդկանց դուր եմ գալիս,- այդպես էլ լինում է, եթե նրանք քեզ դուր են գալիս,- և ամեն ինչ լավ դարձավ։ Հա, ու միսիս Ֆեյրֆաքսը Լետտիին դեռ չի վռնդել։
Սոֆին առանց համ զգալու դանդաղ ծամում էր բլիթը։
-Իսկ ինչո՞ւ ես այդպես արել։
Մարթան օրորվեց աթոռի վրա, Լետտիի մի ականջից մյուսը ժպտալով և մատներն այնքան արագ պտտելով, ո վարդագույն շրջան ստացվեց։
-Իսկ ես ցանկանում եմ ամուսնանալ և տասը երեխա ունենալ։
-Բայց դու դեռ փոքր ես։- Զարմացավ Սոֆին։
-Դեռ այո,- համաձայնեց Մարթան։- Բայց հասկանում ես, չէ՞, տասը երեխա ունենալու համար պետք է շուտ սկսել։ Իսկ այսպես ես սպասելու ու հասկանալու ժամանակ կունենամ, արդյոք այն մարդը, ով ինձ դուր կգա, սիրում է ինձ պարզապես նրա համար, որ ես՝ ես եմ։ Թուրմը շուտով կդադարի գործել և ես ավելի շատ կնմանվեմ ինձ։
Սոֆին այնքան ցնցված էր, որ բլիթը կարգին չփորձած կուլ տվեց։
-Իսկ ինչո՞ւ տասը,- Ապշած հարցրեց նա։
-Որովհետև այդքան եմ ուզում,- պատասխանեց Մարթան։Անգամ ե՛ս չգիտեի։
-Հա ավելի լավ էր լռել այդ մասին, քանի որ դու մայրիկի կողքին էիր կանգնած, և ուղեղումդ դաջել ես, թե ես պետք է գնամ երջանկության ետևից,- հայտարարեց Մարթան։- Այսինքն դու կարծում էիր, որ մայրիկն ինձ երջանիկ ապագային է պատրաստում։ Ես նույնպես սկզբից այդպես էի կարծում, իսկ երբ հայրիկը մահացավ, ես հասկացա՝ նա պարզապես ուզում է որքան հնարավոր է շուտ ազատվել մեզնից։ Նա գնաց այնտեղ, որտեղ մի խումբ տղամարդիկ էին, և շուտով ինչ-որ մեկը կամուսնանա նրա հետ, իսկ ինձ ընդհանրապես հեռու ուղարկեց։ Ես այնքան բարկացա, որ մտածեցի՝ իսկ ինչո՞ւ ոչ։ Խոսեցի Լետտիի հետ, նա էլ ինձնից քիչ չբարկացավ, և ահա, մենք կազմակերպեցինք այդ ամենը։ Հիմա երկուսս էլ չափազանց գոհ ենք։ Միայն քո պատճառով ենք ամաչում։ Դու պարզապես չափազանց գեղեցիկ ու խելացի ես, հասկանւ՞ւմ ես։ Դու չպետք է ողջ կյանքդ այս գլխարկի արհեստանոցում անցկացնես։ Մենք խոսել ենք այդ մասին, բայց այդպես էլ ոչինչ չենք որոշել։
-Ես իդեալակա՛ն եմ ապրում,- վստահեցրեց Սոֆին։— Ըստ ձեզ դա ձանձրալի կարո՞ղ է լինել։
-Իդեալակա՞ն,- բացականչեց Մարթան։— Ո՞րն է իդեալական, որ կես տարի այստեղ ոտք չես դրել և, որ միշտ այս սարսափելի մոխրագույն զգեստո՞վ ես։ Այնպիսի տեսք ունես, ասես անգամ ինձնի՛ց ես վախենում։ Մայրիկն ի՞նչ է արել քեզ հետ։
-Ոչինչ,- շփոթվեց Սոֆին։- Մենք շատ զբաղված էինք։ Ֆաննիի մասին այդ կերպ խոսելը լավ չէ, Մարթա։ Չէ որ նա քո մայրն է։
-Այո, նա իմ մայրն է, և ես նրան ոչ լավ կերպով նման եմ, դրա համար էլ վատ չեմ հասկանում նրան,- բարկացած ասաց Մարթան։- Այդ իսկ պատճառով էլ, նա ինձ հեռու ուղարկեց, եթե ճիշտ ասել՝ փորձեց։ Մայրիկը շատ լավ գիտի՝ եթե ուզում ես մեկին շակագործել, պարտադիր չէ նրան վատ վերաբերվել։ Նա շատ լավ գիտի, թե դու ինչպիսի գործադիր ու պարտավորված ես։ Նա շատ լավ գիտի, որ այդ հիմարությունը դաջել ես ուղեղումդ, թե դու ավագ դուստրն ես, ուրեմն վերջին անհաջողակն ես։ Նա քեզ մատների շուրջը պտտել է և ստիպել է իր մոտ աշխատել։ Ինչի վրա կուզես, եկ գռազ գանք, որ նա քեզ չի վճարում։
-Բայց ես դեռ սովորո՛ւմ եմ,- հերքեց Սոֆին։
-Ես նույնպես, բայց ես աշխատավարձ ունեմ,- ասաց Մարթան։- Որովհետև Սեզարիները հասկանում են, որ ես դրան արժանի եմ։ Ձեր գլխարկների արհեստանոցը վերջերս ահագին գումար է աշխատում, քո շնորհի՛վ։ Այն կանաչ գլխարկը քո ձեռքի գործն է, չէ՞, որը կրելով քաղաքապետի կինը ավարտական երեկոյի առաջին գեղեցկուհու տեսքն ուներ։
-Այն արտահայտիչ կանա՞չը։ Դե հա, ես եմ զարդարել,- համաձայնեց Սոֆին։
-Ու ևս մի գլխարկ, որը Ջեյն Ֆերյեն էր կրել,- չլռեց Մարթան։- Գլխարկների ու հագուստների գործում դու պարզապես խելք ես, մայրիկն էլ դա շատ լավ գիտի։ Այն ժամանակ, երբ Լետտիին վարդագույն հագուստ կարեցիր, ինքդ քեզ հետ պայմանագիր կապեցիր։ Հիմա էլ գումար ես աշխատում, իսկ մայրիկը գնում է այնտեղ, որտեղ ուզում է․․․
-Նա գնումնե՛ր է կատարում,- շնչակտուր ասաց Սոֆին։
-Գնումնե՛ր,- բղավեց Մարթան։ Նրա մատները դողում էին։- Դրա համար շաբաթվա մեջ մեկ առավոտն էլ է բավական։ Ես տեսել եմ նրան, Սոֆի, ու լսել եմ, թե ինչ են նրա մասին խոսում։ Նա վարձու վագոնով է շրջում, դեսուդեն աշխատածդ գումարն է ծախսում և առանձնատներ է այցելում։ Ասում են, թե նա ցանկանում է Դոլինայի այն մեծ տունը գնել և վերանորոգել ըստ վերջին նորաձևության։ Իսկ դու որտե՞ղ կգնաս։
-Կարծում եմ, որ Ֆեննին հաճույքին ու հանգստին արժանի է։ Չէ որ նա մեզ մեծացրել է, որը բավականին դժվար էր,- դատեց Սոֆին։- Այդ դեպքում երևի արհեստանոցը կմնա ինձ։
-Օ, ինչու է ճակատագիրն այսքան չարամիտ,- հեգնանքով բացականչեց Մարթան։- Լսիր․․․
Բայց հենց այդ պահին երկու դատարկ նավակ քշվեցին դեպի սենյակի վերջ։ Ստացված բացվածքիս, հետևից դուրս եկավ մի ճամփորդ։
-Կարծես, ես լսեցի քո ձայնը, Լետտի,- ասաց նա, մինչև ականջների ծայրը ժպտալով՝ ընկերական, բայց ոչ առանց խաղերի։- Փոխանցիր, որ նոր խումբը արդեն հասել է, հասկանալի՞ է,- փոշով պատված գանգուր մազերը կրկրն անհետացան։
Սոֆին մտածեց, որ այս արհեստանոցը վատը չէ։ Նա սարսափելի ուզում էր հարցնել՝ պատկանո՞ւմ է նա արդյոք նրանց, ովքեր դուր են գալիս գալիս Մարթայն, բայց նա չհասցրեց։ Մարթա խոսելը շարունակելով, արագ վեր կացավ։
-Պետք է ձայն տալ աղջիկներին և նրանց խանութ տանել,- բացատրեց նա։ Օգնիր, հա՞։ Վերջից վերցրա․․․- Նա իրեն մոտեցրեց մոտակա սկուտեղը, և Սոֆին օգնեց նրան մտցնել այն աղմկոտ խանութ։ — Քեզ հետ պետք է ինչ-որ բան անել,- փքված ասաց Մարթան մուտքի մոտ։ -Լետտին անդադար հավաստիացնում է, որ իր տեղը չի գտնում, ինչպե՞ս ես մնացել առանց մեզ։ Մենք փորձում էինք քեզ փոքր ինչ ինքնագնահատական ավելացնել․․․ փաստորեն նրա անհանգստությունները տեղի՛ն էին։
Խանութում միսիս Սեզարին նրանցից վերցրեց սկուտեղը, և իր հզոր ձեռքերովայն կողքերից բռնելով, ինչ-որ բան բղավեց, և մարդկանց ամբոխը Մարթայի կողքով վազեց մառան՝ նոր սկուտեղներ բերելու։ Սոֆին ողջ ուժով բղավեց «ցտեսություն» և սկսեց ձգվել դեպի ելքը։ Մարթայից ժամանակ խլել շարունակելը լավ չէր լինի։ Բացի այդ էլ, Սոֆին ցանկանում էր միայնակ մնալ։ Նա սլացավ տուն։ Հրավառություններն արդեն սկսվել էին, դրանք բաց են թողնում գետի մոտ գտնվող Արդար մարգագետնից, ասես փորձում էին խամրեցնել Հաուլի դղյակից դուրս բխող կապույտ կրակը։ Սոֆին կրկին իրեն ծեր զգաց, անգամ ավելի շատ, քան առաջ։
Սոֆին մտածում ու մտածում էր, նա զբաղբեց դրանով ամբողջ հաջորդ շաբաթը, բայց արդյունքում միայն վերջնական մոլորվեց և բարկացավ, քանի որ ամեն բան աշխարհում կազմված չէր ըստ նրա պատկերացումների։ Մարթան ու Լետտին նրան պարզապես ցնցեցին։ Փաստորեն այսքան տարվա ընթացքում, նա նրանց հասկանալ չի սովորել, սակայն Ֆաննիին ընդունել այնպիսին, ինչպիսին նկարագրել է Մարթան, նրա մոտ չստացվեց։
Մտածելու համար ահագին ժամանակ կար, որովհետև Բեսին ճիշտ ժամանակին հարսանիքի համար արձակուրդ վերցրեց, և Սոֆին մնաց միայնակ։ Ֆաննին իրոք շատ հաճախ էր գնում է, միգուցե զբոսնո՞ւմ էր, միգուցե ոչ, իսկ Մայիսյան խնջույքիս հետո, առևտուրը գնաց անկման։ Երեք օր անց Սոֆին քաջություն ձեռք բերեց և հարցրեց Ֆաննիին․

Իսկ կարո՞ղ եմ արդեն աշխատավարձ ստանալ։
-Իհարկե, սիրելից։ Չէ որ այսքան աշխատում ես,- նուրբ պատասխանեց Ֆաննին՝ հայելու առջև մեծ ծաղկազարդ գլխարկն ուղղելով։ — Այսօր երեկոյան հաշիվները կարգի կբերեմ, այդ ժամանակ էլ կտեսնենք։- Ու նա դուրս փախավ։ Վերադարձավ միայն այն ժամանակ, երբ Սոֆին փակեց խանութն ու վերցրեց իր հետ մնացած գլխարկները, որոնք պատրաստ չէին։
Ի սկզբանե , Սոֆին ամաչում էր, որ լսեց Մարթային, բայց երբ Ֆիննին այդպես էլ չխոսեց աշխատավարձի մասին, ո՛չ այդ երեկո, ոչ էլ շաբաթ անց, Սոֆին սկսեց մտածել, որ Մարթան հնարավոր է ճիշտ էր։
-Հնարավոր է, որ ինձ շահագործում են,- ասաց նա՝ հերթական գլխարկին՝ փաթաթելով այն կարմիր մետաքսով և զարդարելով մոմ բալերով,- բայց չէ որ մեկը պետք է ստեղծի ձեզ, այլապես վաճառելու ոչինչ չի՛ լինի։
Նա ավարտեց կարմիր գլխարկը և անցավ հաջորդին՝ հիասքանչ սև-սպիտակին և հենց այդ ժամանակ մի նոր միտք ծագեց։
-Պատկերացնենք, որ վաճառելու ոչինչ չկա, ի՞նչ կլինի այդ ժամանակ,- հարցրցրեց Սոֆին գլխարկից։ Նա նայեց պատրաստի գլխարկների գծերի շուրջը, ապա ոչ պատռաստի, որոնք անկյունում էին,- Ու ձեր մեջ ի՞նչ լավ բան կա,- դառնորեն հարցրեց նա,- ձեզնից ես ի՞նչ օգուտ ունեմ։ Միայն խնդիրնե՛ր։
Շատ քիչ էր մնացել, որ Սոֆին փախներ իր տնից և ուղևորվեր երջանկության ետևից, բայց ժամանակին հիշեց՝ նա ավագ դուստրն է և միևնույն է ոչ մի օգուտ չի լինի։ Ապա խորը հոգոցով անցավ հաջորդ գլխարկին։
Հաջորդ առավոտյան նա խանութում մենակ էր, և առաջվա պես սարսափելի բարկացած էր։ Այդ ժամանակ խանութ մտավ երիտասարդ հաճախորդուհի ամենահասարակ տեսքով՝ պտտելով գլխարկի ժապավենից։
-Դուք միայն տեսե՛ք,- բղավեց օրիորդը,- դուք ինձ ասել էիք, որ Ջեյն Ֆերյեն հենց այդպիսի գլխարկով էր, երբ դիմավորում էր իր կոմսի՛ն։ Ամեն բան ստե՛լ եք։ Ոչ մի այդպիսի բան ինձ հենց չպատահե՛ց։
-Ոչ մի զարմանալի բան չկա,- պատասխանեց Սոֆին՝ անսպասելիությունից չկարողանալ զսպել իրեն,- Եթե դուք այնքան հիմար եք, որ ձեր այդ դեմքի հետ այդպիսի գլխարկներ եք կրում։ Ձեր խելքը չի հերիքի, նկատել արքային, եթե անգամ ձեր ոտքերի տակ պառկած լինի, եթե իհարկե քարի չվերածվի ձեր վրա գցած մեկ հայացքից։
Հաճախորդուհին անշարժացավ, ավա գլխարկը Սոֆիի վրա շպրտելով՝ հեռացավ։ Սոֆին գլխարկը կոկիկ գցեց աղբամանը։ Շնչելը նրա համար բարդ էր դարձել։ Կանոնը թելադրում է՝ կորցնես համբերությունդ՝ կկորցնես հաճախորդին։ Հենց նոր Սոֆին համոզվեց, որ դա մաքուր ճշմարտություն է։ Սակայն, նա ինքը անգամ չէր սպասում, թե դա ինչ հաճույք է։
Սոֆին չհասցրեց խելքի գալ։ Լսվեց անիվների ճռռոցն ու ձիերի սմբակների հարվածն, ու խանութը մութ դարձավ։ Զանգը տալուց հետո դռնից ներս երևաց շքեղագույն հաճախորդուհին, Սոֆին այսպիսիններին դեռ չէր հանդիպել։ Հաճախորդուհու ուսերից իջել էր թիկնոցը և երևում էր գեղեցիկ ադամանդներով զարդարված զգեստը։ Առաջին հերթին Սոֆիի ուշադրությունը գրավեց տիկնոջ լայնեզր գլխարկը, որն ամբողջությամբ զարդարված էր ջայլամի փետուրներով, որոնք այքան հմտորեն էին ներկված, որ նրանք երանգավորում էին վարդագույն, կանաչ և երկնագույն ադամանդի փայլերը, դրա հետ մեկտեղ սև մնալով։ Շատ թանկարժեք գլխարկ է։ Տիկնոջ դեմքը հիասքանչ էր։ Վարսերի շագանակագույն երանգը նրան շատ էր երիտասարդացնում, բայց․․․ Սոֆիի հայացքը թեքվեց տիկնոջ կողակցին, ով խանութ մտավ նրա ետևից։ Նա տեսավ շեկ երիտասարդի՝ շատ էլեգանտ հագնված, բայց գույնը գցած և սարսափելի տխուր։ Տղան նայեց Սոֆիին՝ խնդրանքով ու սարսափով։ Երտասարդը տիկնոջից շատ ավելի փոքր էր։ Սոֆին ապշած էր։
-Միսս Հանտե՞ր,- հարցրեց տիկինը՝ մելեդային, բայց իշխող ձայնով։
-Այո,- պատասխանեց Սոֆին։ Երտասարդի տեսքն էլ ավելի վատացավ։ Հնարավոր է՝ տիկինը նրա մայրն էր։
-Լսել եմ, որ դուք աստվածային գլխարկներ եք վաճառում,- երգեց տիկինը,- ցույց տվեք։
Սոֆին այնքանով չէր տիրապետում իրեն, որպեսզի պատասխաներ։ Նա դուրս եկավ հաճախորդի մոտ և սկսեց գլխարկները ցույց տալ։ Դրանցից որ մեկը տիկնոջ շքեղությանը չէր համապատասխանում, բացի այդ էլ երիտասարդը աչքերը Սոֆիից չէր կտրում, որը սարսափելի անհարմար էր։ Որքան շուտ տիկինը հասկանա, որ այստեղ ոչինչ չի գտնի, այդքան շուտ այս զույգը վերջապես կհեռանա։ Ֆաննիի խորհրդին հետևելով, Սոֆին սկսեց ամենաանհարմարներից։
Տիկինը միանգամից սկսեց գլխարկներն իրար ետևից արհամարհել։
-Հմայիչ է,- շշնջաց հաճախորդուհին վարդագույն գլխարկի հասցեին,- մայիսյան ծաղիկ,- դրոշմեց նա, բաց կանաչ ծղոտի հասցեին,- էլ ի՞նչ կարող եք առաջարկել։
Սոֆին նրան ցույց տվեց հիասքանչ սև-սպիտակ գլխարկ, միակը, որը կարող էր գոնե փոքր-ինչ հետաքրրքրել տիկնոջը։
Տիկինը արհամարհանքով նայեց գլխարկին։
-Նման գլխարկը, ոչ մեկին վճռականորեն չի սազի։ Դուք ինձնից անիմաստ ժամանակ եք խլում, միսս Հանտեր։
-Ես սա անում եմ միայն այն պատճառով, որ դուք եկաք խանութ և խնդրեցիք ցույց տալ գլխարկները,- հերքեց Սոֆին,- Տեսնում եք, տիկին՝ սա փոքրիկ խանութ է, փոքրիկ քաղաքում։ Ընդհանրապես ինչու․․․ ,-այդ պահին տիկնոջ թիկունքում կանգնած երիտասարդը շունչ քաշեց ու թափահարեց ձեռքերը, ասես փորձում էր զգուշացնել Սոֆիին,- Ինչո՞ւ եք ընդհանրապես նեղություն քաշել ու այցելել մեզ,- ավարտեց Սոֆին և հետաքրքիր դարձավ՝ ինչ է լինելու հետո։
-Ես իմ վրա եմ վերցրել այն գործը, ըստ որի պետք է պատժեմ նրանց, ովքեր համարձակվել են հակասել Ճահճային Կախարդին,- ասաց տիկինը,- Շատ բան եմ լսել ձեր մասին, Միսս Հանտեր ու ո՛չ մրցակցությանը, ո՛չ ձեր մտածելակերպի հավես չունեմ։ Ես եկել եմ կանգնեցնել ձեզ։ Ահա, սա ձեզ,- և նա պարզեց ձեռքը ու թափահարեց այն Սոֆիի դեմքի առաջ։
-Ուզում եք ասել, որ Ճահճային Կախարդը հենց դո՞ւք եք,- դողաց Սոֆին։ Սարսափից ու որևէ ուրիշ բանից, նրա ձայնի հետ ինչ-որ բան կատարվեց։
-Այո,- պատասխանեցը տիկինը,- և թող դա ձեզ սովորեցնի, իմ գործերի մեջ քիթը չխոթել։
-Ինչու փորձե՞լ եմ։ Ինչպիսի հիմարությո՛ւն,- կռկռաց Սոֆին։ Հիմա երիտասարդդ տղան նրան լիակատար խուճապով էր նայում, բայց Սոֆին այդպես էլ չոր հասկանում, թե ինչ է նրա հետ կատարվում։
-Ոչ մի սխալմունք չկա, Միսս Հանտեր,- ասաց կախարդը,- Գնանք Գաստոն,- նա շրջվեց և շարժվեց դեպի ելքը։ Մինչ երիտասարդը ցածրացած կախարդի համար բացում էր դուռը, նա կրկին պտտվեց դեպի Սոֆին,- Ու հա, դուք չեք կարող ոչ ոքի ասել, որ ձեզ կախարդել են,- ավելացրեց նա։
Դուռը նրա ետևից ուժգին փակվեց։
Սոֆին շոշափեց դեմքը, որպեսզի հասկանա, թե ինչից տղան այդպես վախեցավ։ Մատները շոշափեցին փափուկ կնճիռները։ Սոֆին նայեց ձեռքերին ու դրանք նույնպես ամբողջությամբ կնճռոտ էին ու ոսքորները ցցված, արտահայտիչ երակներով ու անճոռնի մատներով։ Սոֆին բռնեց զգեստի եզրից ու բարձրացրեց այն, որի տակ նիհար ոտքեր էին։ Սրանք իննսուն ամյա ծեր կնոջ ոտքեր էին։
Սոֆին շտապեց հայելու մոտ և հասկացավ, որ շտապ պետք է երիտասարդանա։ Հայելու միջի դեմքը լիովին հանգիստ էր, քանզի նա մեկ ուրիշ բան չէր էլ սպասում տեսնել։ Դա մի նիհար պառավի դեմք էր՝ նիհարած, շագանակագույն ու բաց մոխրագույն մազերի երանգով։ Սոֆիին նայում էին իր իսկ աչքերը՝ կանաչ, արցունքոտ, իսկ դեմքի արտահայտությունը՝ ողբերգական։
-Մի վախեցիր, տատիկ,- հանգաստացրեց Սոֆի իր արտացոլանքին,- տեսքդ առողջ է։ Բացի այդ էլ սա արտացոլում է ներքինդ։
Նա բավականին հանգիստ ընդունեց իր տեսքը։ Շուրջն ամեն ինչ նույնպես բավականին հանգիստ էր ստեղծվել ու մի քիչ հեռու։ Սոֆին անգամ այդքան էլ բարկացած չէր Ճահճային Կախարդի վրա։
-Եթե հնարավորություն առաջանա, պետք է հավասարվել նրա հետ,- ինքն իրեն ասաց Սոֆին,- Բայց եթե Լետտին ու Մարթան համաձայն լինեն իրար հետ լիներ, ես նույնպես կկարողանամ այս տեսքով ապրել։ Բայց այստեղ մնալ չի կարելի։ Ֆաննին հարված կստանա։ Ուրեմն․ այս մոխրագույն զգեստը լավ տարբերակ է, բայց նաև պետք է վերցնել թիկնոց ու որևէ ուտելու բան։

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы