Բայ

1. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։
1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային
բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ
նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած
բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։
2. Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ
դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին
շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են
շարժվում դեպի ծանծաղուտը։

շրջելիս-ե,պարզ

հանդիպել-ե,պարզ

լողալով-ա,պարզ

շարժվող-ե,ածանցավոր

նստած-ե,պարզ

քաշած-ե,պարզ

մոտենալ-ա,ածանցավոր

թողնել-ե,ածանցավոր

սուզվել-ե,ածանցավոր

քշելիս-ե,պարզ

փախչում-ե,ածանցավոր

2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել

Գործնական Քերականություն 360-375

  1. Մենքմեր պատկերացումներով երկրային բնակիչներս, մի պահ դժվարացնում ենք պատկերացնել անանիվ տրանսպորտի, սակայն հայացք նետենք շրջապատին: Անանիվ սահնակները շարժվում են ձյան վրայով, իսկ նրանց նման ուրիշ սահակողավոր քարշակները սահող այլ մակերեսներով: Վիթխարի հզորության հողափոր մեքենանքայլող էքսկովատորները, քայլելին նմանվող շարժումներ է անում: Ջունգլիների բնակիչներըն ճանապարհորդում են հսկայաքայլ ոստյուններով լիանաների ճոճոնումներով: Օդային բարձերով ավտոմոբիլները խստացած օդի շերտի վրայով են սահում: Ցամաքային երթևեկության այս բոլոր միջոցները տարբեր սկզբունքների վրա են հիմնված, բայց բոլորն էլ առանց անիվների են գործում: Եվ, այնուամենայնիվ, պատահաբար թե օրինաչափորեն, աշխարհում տրանսպորտը հիմնականում անվավոր է:

Կարծում եմ չփոփոխված տեքստը ավելի խրթին է իսկ փոփոխվածը ավելի հստակ և գեղեցիկ:

362․ Գրավոր փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերը դարձնելով ուղղակի։ Այնպես արա, որ ընդգծված բառերի իմաստներն ուղղակի խոսքում արտահայտվեն։

Յոթնամյա Մոցարտը համերգներ էր տալիս Մայնի Ֆրանկֆուրում։ Մի համերգից հետո նրան մոտեցավ տասնչորսամյա մի տղա և ասաց․

— Ես հիացած եմ ձեր նվագով։ Ափսոս, որ երբեք այդպես նվագել չեմ կարողանա։

— Ինչպե՞ս չես կարողանում,- զարմացավ Մոցարտը,- արդեն մեծ տղա ես։ Այդ դեպքում խորհուրդ կտամ նոտաներ գրես, եթե նվագել չի հաջողվում։

— Անկեղծ ասած, ես գրում եմ, բայց ․․․ բանաստեղծություններ։

— Հավանաբար բանաստեղծություններ գրելն ավելի դժվար է, քան երաժշտություն հորինելը, այդպես չէ՞,- ասաց Մոցարտը։

— Ոչ, ոչ, դա շատ հեշտ է։ Դուք էլ կարող եք փորձել,- հանգստացրեց նրան զրուցակիցը։

Նա պատանի Գյոթեն էր։

364. Դժվար է ասել, թե մեր ժամանակներում քանի օր կպահանջվի աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար։ Եթե ուղևորությունը կատարվի նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլինի։ Թերևս մի ուրիշ բան չկա, որ մարդկային կյանքի մեջ այնքան շատ փոփոխություն մտցնի, որքան տրանսպորտը։ Ժյուլ Վեռնի «Ութսուն օրում աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշեց իրականացնել Ֆիլես Ֆուի ֆանտաստիկ մտահաղացումը։ Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն զգում։ Մի մարդ ընկերոջը մի սնդուկ արծաթ պահ տվեց ու գնաց ճամփորդության։ Երբ վերադարձավ, գնաց ու ապրանքը վերցրեց, տուն բերեց։ Բացեց ու ի՞նչ տեսավ… Սնդուկի մեջ միայն երկաթի կտորտանք էր։ Ի՞նչ աներ, ինչպե՞ս աներ, որ իր փողերը ետ բերեր։ Մտածեց, մտածեց ու հնարը գտավ։ Երբ հերթական զոհերին էին տանում հրեշի մոտ, նրանց միացավ թագավորի տղան, որ հաղթեր ջրի ճամփա փակողին ու մարդկանց ազատեր ահավոր տառապանքներից։ Ի՞նչ կանեիր, եթե հայտնվեր ու ամեն ինչ բացատրեր։ Ի՞նչ կտաս, որ քեզ իսկական շուն նվիրեմ։ Ինչե՞ր կանեի, թե նորից սկսելու հնարավորություն ունենայի։ Ինչ ասես չեմ տա, որ ուզածիս հասնեմ։

365.

  1. Երբ անժառանգ թագավորը հանկարծակի մահացավ, պալատում ի՞նչ տեղի ունեցավ:
  • Սկսվեցին վեճերն ու խարդավանքները:

2. Պալատականներն ինչո՞ւ ոչ թե իրենցից մեկին, այլ շինականի որդուն թագավոր կարգեցին:

  • Նրանք անհաշտ էին, չկարողացան իրենցից մեկին ընտրել:

3. Նոր թագավորն ինչպե՞ս էր զգում պալատում:

  • Շփոթված էր:

4. Իշխաններն ու նախարարները ի՞նչ վերաբերմունք ունեին նոր թագավորի նկատմամբ:

  • Դավ էին նախապատրաստում:

5. Հորն ինչպե՞ս ընդունեցին պալատում:

  • Չէին ուզում ներս թողնել:

6. Հայր ու որդի ինչպե՞ս հանդիպեցին:

  • Երկուսն էլ շփոթված էին, չգիտեին ինչ անել, երևի ավելի շատ կուզեին հանդիպած չլինեին:

7. Ինչո՞ւ թագավորն ասաց. «Քեզ ինչպես ճանաչեմ, երբ ինքս ինձ չեմ ճանաչում»

Նա սովորական շինականի որդի էր, և հանկարծ դառնում է թագավոր, կորցնելով իր ես-ը:

366․ Հենց որ ուսուցիչը կարդաց նրա անունը, նա արդեն ուսուցչի մոտ էր։

Նա արթնացավ արևի ջերմ շողերից, այնպես որ օրը կանցնի լավ տրամադրությամբ։

Նա կրկնում էր դասը, մինչդեռ մյուսը պատասխանում էր։

Քանի դեռ նա չի փոխել իր պահվածքը, նա բարձր գնահատական չի ստանա։

Նա պատմեց մորը, թե ինչպես է պատրաստել ընթրիքը։

Ոմանց կարծիքով թե՛ քիմիան, թե՛ ֆիզիկան բարդ առարկաներ են։

367.Առաջիկա տասնամյակում Փղոսկրի Ափը կարող է մնալ առանց փղերի։ Փղոսկրի Ափի բնության պահպանության ընկերությունը մտահոգված հաղորդում է, որ միայն վերջին տասնամյակում այդ խեղճ կենդանիների գլխաքանակը խիստ պակասել է, ութ հազարից հասել է երեք հազարի։
Փղերի լրիվ ոչնչացում է սապռնում նաև շատ ուրիշ վայրերի, որտեղ որսագողերի և փղոսկր վաճառողների դեմ ոչինչ չի ձեռնարկվում։Նրանք ձոռք բերած «ապրանքը» մաքսանենգությամբ հասցնում են Փարիզ, Լոնդոն ու Տոկիո և բավականին մեծ շահույթով վաճառում են։

368. Ֆրանսիայի քիմիկոսները ստացել են նոր նյութ։ Դա փոխարինիչ էր։ Փոխարինիչը շաքարի էր։ Դրանք մի քանիսն էին։ Ստացվածը բուսաշաքարից երկու հարյուր հազար անգամ քաղցր էր։

369.Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում՝ որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը՝ որպես շքեղ ապարանք, առնաձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը՝ իբրև դիպուկ նետված փետրագնդակ:
Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ, կառչել էինք վազող կենդանուց:
Լեռների ու բլուրների մեծ մասը՝ որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

371. Օլիմպոսը, որտեղ անցկացվում էին օլիմպիական խաղերը, հին հույների գլխավոր սրբավայրերից մեկն էր։ Յուրաքանչյուր չորս տարին մեկ տասնյակ շատ ուխտագնաց էր հավաքվում այնտեղ։ Եվ գալիս էին ոչ միայն Հունաստանի բնակիչները։ Ամբողջ գարունն ու ամառը դեպի Օլիմպոս էին լողում նավեր նաև Իտալիայից, Սիցիլիայից, Փոքր Ասիայի ափամերձ քաղաքներից, Էգեյան ծովի կզղիներից։

Օլիմպոսի գլխավոր սրբությունը ամենամեծ աստծո՝ Զևսի տաճարն էր։ Տաճարի խորքում գտնվում էր Զևսի մեծ արձանը՝ հայտնի որպես հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։ Հունաստանում դժբախտ էին համարում այն մարդուն, որը չէր տեսել Ֆիդիասի այդ հիասքանչ ստեղծագործությունը։

Մարդկանց և աստվածների թագավոր Զևսը նստած էր հոյակապ ու ճոխ զարդարված գահին։ Նրա մարմնի վերին մասը մերկ էր, ներքևի մասը՝ փաթաթված թանկարժեք թիկնոցով։ Զևսը մի ձեռքում պահում էր Նիկե աստվածուհու արձանը, մյուսում՝ գավազանը, որը պսակված էր նրա սրբազան թռչունի՝ արծվի պատկերով։ Ձիթենու ճյուղերից պսակը զարդարում էր աստծո գլուխը։

Զևսի հսկայական արձանի վրա Ֆիդասի հետ աշխատող աշակերտներին սարսափեցնում էին արձանի մեծ չափերը։ Արձանը տաճարի ներսի մեկ երրորդն է զբացղեցնում։ Գահին նստած Զևսի գլուխը համարյա կպչում էր առաստաղին։ Նրա հագուստը, գլխի պսակն ու ժապավենները, ձեռքի Նիկեի հագուստն ու հաղթական պսակը պայծառ ոսկուց էին։ Զևսի գլուխն ու մարմինը, Նիկեի ամբողջ կերպարանքը փղոսկրից էին։ Փղոսկրի ջերմ, դեղնավուն երանգը Զևսի պատկերին զարմանալի կենդանություն էր տալիս։

Զևսի պատկերը դիտողի համար տպավորիչ էր ոչ միայն իր վեհությամբ։ Դեմքին մի արտասովոր հմայք կար՝ խաղաղության, անյուն իմաստության ու բարության զգացում։ Եվ միևնույն ժամանակ աստվածային հզորություն էր դրոշմված նրա ողջ կերպարի վրա։ Ում հաջողվել էր տեսնել Ֆիդիասի Զևսին, պնդում էր, որ ինքը ոչ թե արձան, այլ իսկական աստվածություն է տեսել։

372.Բերեցի՝ շան համար կեր։
Բերեցի շան համար՝ կեր։
Շահ ունենա՝ սիրտը կնվիրի այս տղան։
Շահ ունենա սիրտը՝ կնվիրի այս տղան։
Դու մեր ձորերից չես հեռանա, չէ՞։
Դու մեր ձորերից չես հեռանա, չէ՛։
Երկնքում շողացող աստղերից մեկն ընկնո՞ւմ է։
Երկնքում շողացող աստղերից մեկն ընկնո՜ւմ է։
Ո՞վ է տվել ձեզ այդ նամակը։
Ո՛վ է տվել ձեզ այդ նամակը։

373. Աղջկանից բացի բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել:
Սիրահարված եմ ձեր երկրին:
Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտից:
Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերին:
Ինչ է նշանակում ընկերությանը դավաճանել:
Խոսքը վերաբերում է քեզ ու քո ցանկություններին:
Ինչպես ես վերաբերվում նրանց:
Քույրս երրորդ դասարանում է:
Բաժակը ձեռքում էր, որ մտավ:
Շատ լավ է տիրապետում անգլերենի:
Բացի այդ, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:
Մուգ ակնոցների պատճառով աչքերդ չեմ տեսնում:

374.Սխալ կազմված բայաձևերը ճշտի՛ր։
Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապվել։
Տղաները վիճում էին բակում, ու վեճը կատակի նման չէր։
Դեռ շատ կտուժես՝ ինձ չլսելով։
Խոսքս քեզ չի վերաբերում։

375.Եթե մեկը հայտնվի և լրջորեն պնդի, որ երկրի միջուկը մարմելադից է, մենք միամգամից կասենք, որ մարմելադը ստեղծում է մարդը և այն գոյություն չունի բնության մեջ։ Կասենք որ անհնար է երկրի ընդերքն ու խոհանոցային արվեստը երկրի ընդերք տեղափոխել։ Հետո պարզելու փոխարեն թե արդյո՞ք այդպիսի բան հնարավոր է, մենք կհարցնենք այդ մարդուց թե ինչպես է նա այդպիսի ենթադրություն արել, ով էլ իր հերթիմ կվիրավորվի՝ ասելով, որ մենք չենք կարողանում օբյեկտիվորեն գնահատել և մերժում ենք իր պնդումը։

Գործնական քերականություն 350-360

350․ Տեքստը մեկ նախադասությամբ փոխադրի՛ր։

Սըր Ուոլթըր Ռլեյնը, ով Անգլիայում առաջին ծխողն էր, Անգլիա բերեց երկու բույս՝ կարտոֆիլը և ծխախոտը։ Մի երեկո ծառան նրա աշխատասենյակ մտնելով տեսավ տիրոջը ծխելուց և կարծելով թե նա այրվում է՝ գցեց նամակն ու ահաբեկված դուրս վազեց աշխատասենյակից գոռալով․

— Տերս այրվում է, ծուխը դուրս է գալիս նրա քթից ու բերանից։

Ծառան մի դույլ ջուր բերեց լցրեց տիրոջ վրա, իսկ վերջինս նույնիսկ չհասցրեց բացատրել, թե ինչ է իր ձեռքում։

351․ Ե՛վ Նարեն, և՛ Խաչիկը փախել էին դասից։

Ո՛չ Նարեն, ո՛չ Խաչիկը չէին կատարել տնային աշխատանքը։

Թե՛ Նարեն, թե՛ Խաչիկը պետք է գնան թանգարան։

Կամ Նարեն, կամ Խաչիկը պետք է կատարի այդ առաջադրանքը։

352․Հաղթանակ տարած մարդկանց անունները հավերժացվել են պատմության հուշամատյաններում։ Ժողովուրդները զորավարներին հուշարձաններ են կանգնեցնում, պսակներ դնում անհայտ զինվորների շիրիմներին։ Բայց հող փորողները համարյան միշտ կյանքից գնում են առանց հետք թողնելու։ Այսօր ո՞վ է հիշում նրանց, որ ժամանակին զոհվել են։ Եվ, այդուհանդերձ, երկրին նայելիս, չենք կարող նրանով չհիանալ։ Մեր սիրտը ջերմանում է մտածելով, որ մարդը՝ Երկրի համեմատության այդ անսահման փոքր էակը, իր մահկանացու ձեռքով անդադրում աշխատում է, որ մոլորակը կերպարանափոխվի։

353. Էլիասը՝ որպես փորձառու ճանապարհորդ, բացատրում էր ճանապարհը:

Անտառը՝ որպես կենդանիների տուն, մռայլ ու դժկամ տեսք ուներ։ 

Թռչունի առաջին ճիչը չափազանց զարմացրեց մեզ: Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր՝ իբրև միայնության նշան: Պահակը՝ որպես պատասխանատու, որոշեց ինձ մենակ չթողնել: Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր նավաստին՝ իբրև սրտացավ մարդ: Հարցերին պատասխանող պարոնը՝ իբրև պաշտոնավոր մարդ, անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային:

355. Ա) Բոլոր բառերում արմատը վերջանում է ի տառով հնչյուափոխվում է Ե-ի, երկրորդ արմատը սկսվում է վ-ով: Այդ պատճառով գրվում է ԵՎ ոչ թե և

Բ)Գրվում է և, որովհետև արմատի մեջ է:

356. Այդ մի մատղաշ ու խարտյաշ եղնիկ էր:

Ընկերս՝ զվարթ ու կատակաբան, շուրջն էր հավաքել բոլոր հյուրերին:

Կանաչազարդ դաշտավայրը՝ ցողված վաղորդյան մարգարիտներով, վառվում էր ծիածանի ամենանուրբ գույնեևրով:

Այդ առավոտ տեսածս առաջին բանը մեր ծիրանենին էր՝ ծաղկազգեստ ու բուրող:

Մայրամուտին ծովը՝ շառագույն ու հանդարտ հաանկարծ ալեկոծվեց:

358․ Բաց թողնված ստորակետերը կամ փակագծերը նշանակի՛ր։

Այս գիրքը (դու դեմ չես լինի չէ՞) կնվիրենք Գևորգին։

Տատիկին ծաղիկներ կտանես, նա այնքա՜ն շոյված կզգա։

Այդ նամակն ուղարկված էր (ինքներդ տեսաք) լրագրում տպելու համար։

Փոքրիկները խաղալիքից ու քաղցրավենիքից բացի (ինձ գոնե այդպես է թվում) ուրիշ բան չեն էլ ուզում։

Հանկարծ տեսավ իրենից հին, մի կողմի թեքված տունը (ի՜նչ անհոգ ու ուրախ էր ապրել այնտեղ) և բակի ծեր թթենին։

359. Սխալները գտի՛ր

Մի սկսնակ բանաստեղծ այցելության է գնում Վիկտոր Հյուգոյին և խոսում իր մտադրությունների մասին։ Վերջում երիտասարդը ոգևորված բացականչում է՝ մինչև մեռնելս կուզենայի մի մեծ ու մաքուր բան անել։ Հայտնի գրողն ընդհատում է նրան ու ժպտալով ասում․

-Որ դա հեշտ է, թող երիտասարդը փորձի փիղ լողացնել։

Գործնական քերականություն

341. Անգղերի կռնչոցից վախեցած, ձիերը խլշեցին ականջները:

Ժայռի կատարին բազմած, արծիվն ակնդետ նայում էր երկնի լազուրին:

Այս անգամ ուրիշ՝ կաս-կարմիր, փողկապով էր, նոր ածիլված դեմքով՝ անսովոր, առույգ ու կենսուրախ:

Տիկին Նվարդը՝ գլխին մի խայտաբղետ մեծ գլխարկ, ուրախ-ուրախ անցնում էր:

Օրիորդը գլուխը կախեց՝ մտածության մեջ ընկավ, Սամվելը՝ նրա սիրելին, փորձանքին էր ընդառաջում:

Մանուկները գնում էին ծանոթ արահետով, որ տանում էր դեպի բուրգի քարանձավները՝ սիրելի և երկյուղալի վայրեր:

343. «Հազար ու մեկ գիշեր» արաբական հեքիաթների շնորհիվ տասնիներորդ դարի սկզբին Եվրոպայում շատերն իմացան Միջագետքի մասին: Անգլիացի երիրտասարդ փաստաբան Օսթին Հենրի Լեյարդն էլ որոշեց գնալ Բաղդադ, Դամասկոս ու Պարսկաստան: Ամեն օր, աշխատանքից հետո, իր փաստաբանական գրասենյակում խորասուզվում էր գրքերի մեջ: Սովորում էր անկյունաչափ և կողմնացույց գործածել, խորամուխ էր լինում արևելյան լեզունների գաղտնիքներ մեջ:

344. Ցրվել, կոտրվել, դրվել, թրջվել, հեռվանալ,հեռացվել, ներվել, մթնեցվել, բարձրացվել

346. Ընթացք, ընդարձակ, անընդհատ, ընդմիջել, ընդհանուր, ընդամենը, ընթանալ, ընթրել, ակնթարթ, անդադար, ընթերցել, ընդառաջ, անընթեռնելի։

348․Շվեյցարիայի գիտնականները էլեկտրոնային սարքավորումներով սստուգել են Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը։ Պարզվել են՝ չծխողների լսողությունը զգալիորեն ավելի լավ վիճակում է։

Նրանք եզրակացրել են։ Ծխելն ու երաժշտությունը անհամատեղելի են։

Իրաքի իշխանությունները պատրաստ են երկու միլիոն դոլար պարգև տալ մի մարդու։ Ով կբացահայտի Շամիրամի կախովի այգիների ոռոգման գաղտնիքը։

Եթե ձեզ խայթել է իշա մեզուն։ Մի շտապեք սատկացնել նրան։

Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիներ գիտափորձերց հետո հաջոզվեց արտազատել մի քիմիական միացություն։ Այն օդում արձակում է սատկած միջատը։

Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներին։ Այն դեպքում երբ նրանք մոտակայքում ինչ-որ տեղ են գտնվում։

Իրենց բույնը պահպանելու նպատակով նրանք խայթում են ամեն մի կենդանի արարածի։ Որոնք որ հանդիպում են իրենց ճանապարհին։

Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունների արդյունքը ցույց են տվել։ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են։ Ծովափնյա ջրիմուռներն էլ՝ վնասվում։

349. Ուժի անհրաժեշտություն կա:

Պաշտպանման անհրաժեշտություն չկա:

Կարգավորելու կարիք կա:

Դիմելու հարկ չկա:

Գործնական քերականություն 310-320

311․ Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառերը գոյականներով փոխարինելով։

Հանգստի հնարավորություն ունենալ։

Սովորելու հնարավորություն ընձեռել։

Աշխատելու նպատակ ունենալ։

312․ Ընդգծված բառերն ու արտահայտությունները հոմանիշներով փոխարինի՛ր այնպես, որ տեքստի ոճն ավելի վերամբարձ դառնա (ըստ անհրաժեշտության՝ կարող ես բառեր հանել, բառեր կամ բառաձևերի դասավորություն փոխել)։

Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը ուժգին դեպի իրենց էին ձգում անցորդներին։ Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի աներևակայելի զարմանալի պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ։

Սակայն ճամփորդներին ամենից ավելի դեպի իրենց էր ձգում Նաբուգոդոնոսոր թագավորի պատմական պալատը։ Պալատի կողքին դեպի կային ապշեցուցիչ գեղեցիկ կախովի այգիները։ Դա թագավորի գեղեցիկ կնոջ համար էր։ Թագուհին մեդացի էր՝ իր հայրենիքի բուսականությամբ պատված սարերին ու անտեռներին սովոր։ Տոթ ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում էր Մեդիայի լեռնային անտառների մեղմ քամուն ու զովին։ Կնոջ տխրությունը քչացնելու համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս ընծայել։ Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին հանրահայտ կախովի պարտեզները։ Հասարակ քաղաքացիների համար պարտեզներ մտնելը չափազանց բարդ էր․ չէ՞ որ դրանք արքայական պալատի բարձր պրիսպների ետևում էին, իսկ մուտքը պահանում էր ահարկու պահակախումբը։

Այդպիսի պարտեզները ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանց մանրակրկիտ մտածված էին, հեքիաթային գեղեցկություն ունեին, իզուր չէ, որ ներառվել էին աշխարհի յոթ հրաշալիքների շարքը։

313․ Հարցում արտահայտող բառերը փոխարինի՛ր համապատասխան բառակապակցություններով։

Հեռագիրը անանուն, բերել էին գիշերը։

Ծաղիկը շքեղ, դաշտում կարծես միակն էր։

Աշունը շուկան լցրել է մրգերով գույնզգույն։

Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը թախծոտ։

Մի ժպիտ անհոգ թառել էր դեմքին։

314. Շարքի բոոր բառերը, բացի մեկից նույն ձևով են կազմված։ Գտի՛ր օրինաչափությանը չենթարկվող բառը․
ա) կիսաշրջանաձև

բ) իսկույնևեթ

գ)հերարձակ

315․ Հարցում արտահայտող բառերը փոխարինի՛ր համապատասխան բառակապակցություններով։

Հեռագիրը անանուն, բերել էին գիշերը։

Ծաղիկը շքեղ, դաշտում կարծես միակն էր։

Աշունը շուկան լցրել է մրգերով գույնզգույն։

Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը թախծոտ։

Մի ժպիտ անհոգ թառել էր դեմքին։


316. Հարցում արտահայտող բառերը տրված գոյականներով փոխարինելով՝ բառակապակցություններ կազմի՛ր։

Դիմադրել ճնշմանը:

Խուսափել ցավից:

317․ Տրված պարզ նախադասությունները դարձրու՛ բարդ՝ ավելացնելով փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն (որպեսզի ավելացրածդ նախադասությունը տրվածիհետ կապվի, կարող ես անհրաժեշտ բառ ավելացնել)։

Ա՛յ աղվեսներ, ձեռք քաշեք ձեր պոչերից, գայլն է գալիս։

Ութ տարի մնացի այդ երկրում պարտքերի պատճառով։

Բոբն արագ վազեց հանդերձանքի կույտի մոտ, որ գտնի իր հանդերձանքը։

Նա ուժ հավաքեց հակառակորդին հաղթահարելու համար։

318․ Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ իմաստները տարբեր լինեն։

Հայրն ու մայրը ողջունեցին մեզ՝ համբուրեցին, շնորհավորեցին իրար:

Հայաստանը՝ ուր որոշել էր գնալ, մանուկ հասակից չէր տեսել:

Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին ձորերը, անտառները՝ սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ:

խաղաղ գիշերվա մեջ՝ թույլ լույս արձակելով երկու աստղ էր պլպլում, Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա։

Ծովափին կանգնած աղջիկը հայացքը հառել էր հեռու հորիզոններին:

320․ Փակագծերում տրված բայերը պահանջված ձևով գրի՛ր և Ա և Բ տեքստերում բայի ժամանակները համեմատի՛ր

Ա.Հնդկաստանում Հունդեր անունով մի գյուղ կա,որտեղ ծխելը ոչ միայն արգելվում է,այլև պատժվում։Գյուղացիներից ո’վ էլ լինի,եթե ծխախոտը կամ ծխամորճը բերանին բռնվում է,տուգանվում է։Սակայն վերջին տարիներին Հունդեր գյուղում մի դեպք է լինում,որն արժանանում է պատժի։Բնակինչերն արդեն վարժվում են այն մտքին,որ ծխողներն իրենց գյուղում տեղ չունեն։Հնաբնակաները պատմում են,որ ծխելու սովորություն չունենալը շատ վաղուց սկիզբ է առել և սերնդից սերունդ փոխանցվում է։Այժմ ոչ ոք չի հիշում,թե ե’րբ և ի’նչ պատճառով է առաջացել այդ լավ սովորույթը։

Բ.Հնդկաստանում Հունդեր անունով մի գյուղ կար,որտեղ ծխելը ոչ միայն արգելվում էր,այլև պատժվում։Գյուղացիներից ո’վ էլ լիներ,եթե ծխախոտը կամ ծխամորճը բերանին բռնվում էր,տուգանվում էր։Սակայն վերջին տարիներին Հունդեր գյուղում միայն մի դեպք էր լինում,որն արժանանում էր պատժի։Բնակինչերն արդեն վարժվում էին այն մտքին,որ ծխողներն իրենց գյուղում տեղ չունեին։Հնաբնակները պատմում են,որ ծխելու սովորություն չունենալը շատ վաղուց սկիզբ էր առել և սերունդից սերունդ էր փոխանցում էր:Ոչ ոք չէր հիշում,թե ե’րբ և ի’նչ պատճառով էր առաջացել այդ լավ սովորույթը։

Ա տեքստում բայերը դրված են ներկա ժամանակով,իսկ Բ տեքստում անցյալ ժամանակով:Դա է բայի ժամանակների տարբերությունը Ա և Բ տեքստերում:

Գործնական քերականություն 300-310

302.Ժամանակի փոփոխությունը:

304.Լիբրիական մեռյալ անապատի տաք ավազուտներում, տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են երևում: Բուրգերն են՝ եգիպտական փարավոնների դամբարանները: Վիթխարի ու վեհասքանչ այդ բուրգերը կարծես անապատի ավազներից են հեռանում ու ճնշում մարդուն իրենց արտասովոր չափերով ու խիստ ուրվագծերով: Բուրգի ստորոտում կանգնած՝ դժվար է պատկերացնել, որ այդ հսկայական քարե սարերը մարդու ձեռքով են կերտված: Ժամանկին դրանք քարերի առանձին մեծ բեկորներով են կառուցվել: Ժամանակակից երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:

Լիբրիական մեռյալ անապատի տաք ավազների մեջ, տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են ձգվում: Բուրգերն են՝ եգիպտական թագավորների դամբարանները: Ահռելի ու մեծասքանչ այդ բուրգերը ասես թե անապատի ավազներից ելնում են ու ճզմում են մարդուն իրենց անսովեր չափերով ու խիստ ստվերագծերով: Բուրգի ներքևում կանգնած՝ դժվար է մտածել, որ այդ հսկայական քարե սարերը ձեռակերտ ենԱյն ժամանակ դրանք քարաբեկորներով են կառուցվել: Մեր օրերում երեխները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:

305.Մի աղջիկ էի ճանաչում,ում անունը Լիդյա էր:Աղջիկը դեռ դպրոցական էր և բավական երիտասարդ:Մի օր նա մեր հերթական հանդիպման ժամանակ ինձ ասաց,որ ցանկանում է աշխատել,բայց ընտանիքից գաղտնի,որովհետև նրանք դեմ կլինեն իր այդ որողմանը՝պատճառաբանելով,որ դեռ փոքր եմ և պետք է սովորեմ:Այդ ժամանակ ես նույնպես դեմ եղա նրա այդ որոշմանը,ասելով,որ դու ոչնչի կարիք չունես,ունես լավ ընտանիք,ով քո մասին հոգ է տանում և քո սովորելու ժամանակն է:Այս ամենը լսելուց հետո,նա հեգնական տոնով ասաց,որ այդ ձեր դպրոցը ինձ գումար չի կարող տալ և ես ցանկանում եմ ունենալ իմ սեփական գումարը:Ես շարունակեցի պնդել,որ դեռ փոքր ես,երբ ժամանակը գա կաշխատես,բայց նա վիճեց ինձ հետ և հեռացավ մեր տնից:
Այդ օրվանից հետո,ես անընդհատ զանգում էի նրան,բայց նա այնքան սառն էր ինձ հետ խոսում,նույնիսկ,երբ ընկերներով հանդիպում էինք,գրեթե ինձ հետ չէր խոսում և ժամանակի ընթացքում մեր շփումը դադարեց:
Միայն վերջերս իմացա,որ ծնողներն իմացել են,որ Լիդյան աշխատում է,զրկել են նրան ամեն ինչից և նույնիսկ դպրոցից հեռացվել է չափազանց ցածր գնահատականների ու անընդհատ բացակայումների պատճառով:
Այս պատմությունը փաստում է,որ ամեն ինչ իր ժամանակին է գեղեցիկ:

306. Վաղուց ի վեր դելֆիններից հեքիաթներ՝ զարմանահրաշ պատմություններ են պատմում:

Ըստ հունական լեգենդի, մի դելֆին ամեն օր ծովածոցը անցնելով, մի տղայի տանում էր դպրոց ու հետ բերում:

Նոր Զելանդիայի Ծովակալություն ծովածոցում, Պիլորուս Ջեկ անունը կրող մի դելֆին երեսուն տարի շարունակ ուղեկցում էր նավերին, և նրա պաշտպանությունը ապահովվում է հատուկ օրենքով:

307.

  • հնագույն-չափազանց հին
  • ամենահին- հների մեջ, ամենառաջինը
  • Դժվարագույն- շատ դժվար խնդիրներ
  • Ամենադժվար- դրանից դժվար այդ գրքում չկա
  • փոքրագույն- շատ փոքր ձկներ
  • ամենափոքր- ակվարիումում ավելի փոքրը չկա

308.Արամի տունն այս քաղաքից բավական հեռու է գտնվում:

Իմ հայրենի տանը քարերն անգամ լցված են հայրենասիրությամբ: 

Ես հիացած կարդում էի Համո Սահյանի <<Հայրենիք ասելիս>> բանաստեղծության ամեն մի տուն:

Նրա տան մի հարկը պակաս է-,պապիկը մեջբերեց ժողովրդական այս ասացվածքը ծաղրելով կնոջը:

Հռոմեական թագավորությունում նախարարական տներից շատերը ունեին առանձին արտոնություններ:

Երեխայի անզգույշ քայլից նարդիի յուրաքանչյուր տան խաղաքարերը շուռ եկան:

309.

  • Ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
  • Որսս իր ոտքով եկավ:
  • Ծովափի բնակիչներով ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:
  • -Մեր ամենաուժեղ մարզիկն ես, հաղթանակով պիտի գաս:
  • Ծեր որսորդ եմ, կյանքում շատ բան եմ տեսել:
  • Մեր շնորհալի տղաներ, խոսքներդ դեռ չեք ասել:
  • Սիրտդ քար է, քար:
  • Ձեռքդ ընկնողին պրծում չկա:

310. Թանգարանի սրահներից ամեն մեկում ցոցադրվող շուրջ վաթսուն առարկա կա:

Դպրոցի ամեն դասարանում տասնհինգ սեղան է դրված:

Յուրաքանչյուր երամում տասնհինգական կռունկ կա:

Այդեղ բոլոր գետերը երեքական վտակ ունեն:

Գործնական քերականություն 270-280

271. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմի՛ր՝ դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում։

Ուղի-ուղեկցել, երկաթուղի
Ուղիղ- ուղղաթիռ, անուղղակի, թերուղիղ,
Աղտ-աղտաջուր, աղտահարել
Ախտ-ախտաբան, թոքախտ
Ուղտ-ուղտապահ, ընձուղտ,
Թիռ-թռչել, ինքնաթիռ
Թրջ(ել)-թրջվեցին

272. Երեք նախադասությամբ ներկայացված միտքն արտահայտի՛ր տասը նախադասությամբ։

«Ֆու ձի» հյուրանոցը նկարահանեց խելամիտ գովազդ։ Դրա շնորհիվ բազմաթիվ հյուրանոցներից ամենահաջողը դարձավ։ Դրանք են Ֆուձիյամա լեռան 3776 մետրանոց գագաթի շրջակայքի հյուրանոցները։ Գովազդը հետևյալն է․ «Կարող է պատահել այնպես, որ վատ եղանակը ձեզ խանգարի դիտելու Ֆուձիյաման դիտելուն։ Այդ դեպքում ձեր վճարված գումարը կվերադարձվի ձեզ։» Իսկ տեսանելիությունը տասնյոթ տարվա ընթացքում ընդամենը տասնհինգ օր է վատ եղել։

273․ Նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունը գտի՛ր․ ի՞նչն է այդ տարբերության պատճառը։

273․ Նախադասությունների արտահայտված մտքերի տարբերությունը գտի՛ր․ ինչն է այդ տարբերության պատճառը։

Ա․ Սուրենին՝ ակումբի նախագահին, կհամոզենք։ Բ․ Սուրենին, ակումբի նախագահին, կհամոզենք։

Առաջին նախադասության մեջ Սուրենը ակումբի նախագահն է։ Երկրորդ նախադասության մեջ և՛ Սուրենին են համոզում, և՛ ակումբի նախագահին։

Ա․ Սիմինդրի խիտ արտից դուրս եկավ մի ջահել կին՝ եղեգի պես ճոճելով բարակ իրանը։ Բ․ Սիմինդրի խիտ արտից դուրս եկավ մի ջահել կին՝ եղեգի պես՝ ճոճելով բարակ իրանը։

Առաջին նախադասության մեջ ջահել կինը եղեգի պես ճոճում է բարակ իրանը։ Երկրորդ նախադասության մեջ ջահել կինը եղեգի պես է։

274. Տեքստի նախադասությունների մեջ տեղադրի՛ր հարցերին համապատասխան նախադասությունները։

Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են, քանի որ մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել: Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել, որ կենդանիները հարվածից կամ ցնցումից չեն ոչնչացվել: Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել երկիրը, որ Արեգակի ճառագայթները չեն կարողացել հասնել նրան: Դրանից և՛ ջերմությունն է զգալիորեն նվազել, և՛ խավար է եղել: Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ, դրանց թվում նաև դինոզավրերը, չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են:

275․ Տեքստը երեք նախ՛ադասությամբ փոխադրի՛ր՝ ա) առաջին և երկրորդ, չորրորդ և հինգերորդ նախադասությունները մեկական նախադասություն դարձնելով, բ) երկու նախադասություն հանելով։

Գայլն անցնում էր վրանի մոտով, ու տեսավ, որ հովիվները գառան միս են ուտում։ Այդ փաստը անարդարացի թվաց ու նեղացրեց գայլին, այդ իսկ պատճառով նա մոտեցավ հովիվներին ու բողոքեց, ասելով․

-Ի՞նչ հարայ-հրոց կբարձրացնեիք, եթե ձեր արածն անեի՞։

276․ Բարդ նախադասությունը պարզ նախադասություններով արտահայտի՛ր։

Հարավային Ամերիկայում կա մի բույս։ Այն հիմնականում թիթեռներով է սնվում։

Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ ծաղիկը։ Այն ունի չորս հազար տեսակ։

Առավել արժեքավոր է այլ տեսակը։ Այդ տեսակի հոտը շարունակ փոխվում է։

Մոնղոլիայի երկարակյացների մեջ չկա ոչ մի տղամարդ։ Նրանց միջին տարիքը գերազանցում է հարյուրը։
Արդեն գիտական պատասխան կա մի հարցին։ Դա այն է, թե ո՛ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել։

279․ Նախադասություններն ըստ օրինակի փոխի՛ր (կրավորական դարձրո՛ւ)։

Այս նկարը պատին պապս է ամրացրել։

Այս նկարը ամրացվել է պատին պապուս կողմից։

Այս գիրքը նաև ընկերս է կարդացել։

Այս գիրքը նաև կարդացվել է ընկերոջս կողմից։

Առավոտվա ցողը թրջել էր որտքերը։

Ոտքերը թրջվել քին առավոտվա ցողից։

Տերը շանը կապել էր ծառից։

Շունը կապվել էր ծառից տիրոջ կողմից։

Տարբեր մարդիկ տարբեր ձևով էին պատմում առավոտվա դեպքը։

Առավոտվա դեպքը տարբեր ձևով էր պատմվում տարբեր մարդկանց կողմից։

280․ Նախադասությունները տարբեր ձևերով կետադրիր այնպե՛ս, որ իմաստը փոխվի։

Նա թագավորին նամակ էր գրել միայն իր որդու՝ Եգորի մասին։

Նա թագավորին նամակ էր գրել միայն իր որդու, Եգորի մասին։

Վաղուց չէր տեսել ընկերոջը, Վահագնին։

Վաղուց չէր տեսել ընկերոջը՝ Վահագնին։

Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով՝ Զավենի ընկերներով։

Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով, Զավենի ընկերներով։

Իշխանը կանչեց բերդապետին՝ Վահրամին, մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին։

Իշխանը կանչեց բերդապետին, Վահրամին, մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին։

Գործնական քերականություն 260-270

261․ Փակագծերում տրված բայաձևերից մեկն ընտրի՛ր և գրի՛ր։

Գայլն սպասում էր, որ այծը ննջի, որ նրան բռնի, և ուտի: Այծյամը նրա միտքն իմացել էր ու չքնեց օրեր ու օրեր, մինչև որ գայլն ինքը թմրեց ու նիրհեց: Այն ժամանակ եկավ առյուծն ու կերավ գայլին:

262․ Նախադասության մեջ բառերի դասավորության (շարադասության) սխալ կա․ ուղղի՛ր։

Երկարաձիգ ծառի գորտը սկսեց բարձր դայլայլել։

Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը։

Իրիկնային բարձր ձայները հայտնվեցին միանգամայն յուրահատուկ՝ ռիթմիկ գվվոց, բեկբեկուն ու մռնչյուն։

263. Նախադասութուններն ըստ օրինակների փոփոխի՛ր։ Ստացված նախադասությունների մեջ բացահայտող մասն ընդգծիր։ Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրա։

Չարաճճի, գեղեցկուհի արքայադստերը մոտեցավ տղան:

Երկրի մայրաքաղաք Նինվեն պաշարելուց հետո, զորքը սպասում է նոր հրամանի:

Իր ոչ ու փուչ մարդ Նազարից հարևանների մոտ բողոքում է կինը:

Իր հայրենիքի՝ Իտալիայի, թշվառ վիճակից զորավարի սիրտը արյունոտվում է:

Այդ հարսանիքում էր Սաքոն՝ Նազարի հետ կռվող:

Իր թոռնիկ Կորյունով ծերունին հաճախ էր հպարտանում:

264. Նախադասությունն այնպես փոխի՛ր, որ ընդգծված բառը փակագծում տրված ձևով լինի (ըստ անհրաժեշտության կարող ես այլ փոփոխություններ անել)։

Ըստ ավանդույթի Արագած անունը առաջացել է Արա անունից և գահ բառից։

Արագածի վրա, չորս գագաթների միջև, կանթեղի նման երկար ցոլք է կախվում մթնշաղին՝ երբ վերջալույսի ցոլքերը սկսում են մարել։

Ժողովուրդը դա հայոց հույսի ու երազանքի խորհրդանիշ է համարում, Լուսավորչի կանթեղ կոչում։

Արագածի լանջերին պահպանված հին մշակույթի հետքեր՝ ոռոգման ջրանցքներ են հասել մինչև մեր օրեր, որոնց ակունքներին կանգնեցված են ջրի պաշտամունքը խորհրդանշող վիշապ կոչվող ձկնակերպ կոթողներ։

Միջնադարյան եկեղեցիների՝ բերդերի, եկեղեցիների ավերակները շատ են։

265. Նախադասությունների մեջ հարցում արտահայտող բառերի փոխարեն տրված նախադասությունները տեղադրի՛ր։

Բազմախոստում է կենդանիների աշխարհը, այնքան, որ գիտնականները սովորելու շատ բան ունեն։ Ձիերի որոշ տեսակներ ջերմության հազարերորդական աստիճանի փոփոխությունն արձագանքում են։ Չղջիկը չափազանց նուրբ լսողություն ունի։ Արու թիթեռնիկն իր անտենայով իմանում է էգի տեղը նույնիսկ այն դեպքւմ, երբ նա շատ հեռու է։ Արտասովոր զգայուն ռադիոաստղադիտակներ հնարավոր կլինի ստեղծել համապատասխան եղանակին։ Իսկ դա հնարավորություն կտա լսելու ազդանշաններ։

266. Փորձի՛ր բացատրել, թե ո՛ր նախադասությութններն են փակագծերում գրված։

Հռոմի ամենահին կամուրջը՝ փայտյա Pont-Sublicius-ը (հայերեն կլինի Ցցաշեն կամուրջ), առաջին քարե կամրջից համարյա հինգ հարյուր տարի առաջ է կառուցվել (մ․թ․ա․ 625թ․ է բացվել)։Այդ կամուրջը, հավանաբար կրոնական նշանակություն է ունեցել, որովհետև նրա շինարարության մեջ մետաղե ոչ մի գերանակապ ու ոչ մի մեխ չի օգտագործվել։

Իսկ Հռոմի առաջին հուշարձանը կերտվել է Պուբլիուս Հորացիուս Միակնանու պատվին։ (Նրա սխրագործությունն էլ Հռոմի առաջին կամրջի հետ է կապված)։ Հարազատ քաղաքն էտրուսկների հարձակումից պաշտպանելիս նա իր սեփական մարմնով փակեց կամրջի ճանապարհը, մինչև որ ընկերներն այրեցին ցցասյուներն ու փայտամածը։ (Այդ ժամանակներից ի վեր կամուրջների խորտակումը կազմում է ամեն մի օրինավոր պատերազմի անբաժան մասը)։ Երբ կամուրջն այրվեց, Պոբլիուս Հորացիուսը թռավ ջուրն ու կարողացավ նետերի տարափի տակ բարեհաջող հասնել յուրայիններին։ Հերոսության համարի նա այնքան հող ստացավ, որքան մեկ օրվա ընթացքում կարողացավ հերկել։

268. Ընդգծվածները հոմանիշ բառերով կամ արտահայտություններով փախարինի՛ր։

Ֆլորիդայի ատոմակայանի մի աշխատակցուհի պատմում էր․ «Զարմանալի է, ռոբոտը բարձրացրեց ամուր սեղմած ձեռքն ու, այդպիսի ավարտն անսպասելի էր․ սկսեղ հարվածելով ինքն իրեն մասնատել։» Նա ականատես էր եղել ռոբոտի «ինքնասպանության»՝ աշխարհում առաջին դեպքին։

Էլեկտրոնային օգնականը ստեղծվել էր ատոմային էլեկտրականի ռեակտորներում տարբեր տեսակի սև աշխատանքներ կատարելու համար։ Ռոբոտը, հավանաբար, հրաժարվել էր ինքն իրենից, երբ ատոմակայանում որոշ ժամանակ աշխատելուց հետո իր համար հեռանկար չէր տեսել, կամ էլ, հավանաբար, ուղղակի նրա էլեկտրական սխեմայի մեջ անսարքություն էր առաջացել։

յ270. Պատմություն հորինի՛ր, որն ավարտվում է այսպես․

Հայրենիքից գաղթած մի ընտանիք հանգրվանում է օտար երկրում։ Նրանք վախեցած և լարված էին օտար միջավայրից, այդ պատճառով աշխատում էին զգույշ լինել բոլորի հետ։ Սակայն, բարեբախտաբար, նոր հարևանները բարեհամբույր գտնվեցին և օգնեցին ընտանիքին հարմարվելու նոր երկրի պայմաններին։ Ժամանակի ընթացքում նրանք հարևանների հետ դարձան ընկերներ և շարունակեցին կառուցել իրենց կյանքը նոր երկրում։

Այս պատմությունը ցույց է տալիս, որ հարազատ միջավայրից դուրս հայտնված մարդուն պետք է օգնել ու նեցուկ լինել, մինչև որ նոր տեղին հարմարվի։

Գործնական քերականություն 250-260

251.Թագավորը ցանկանում էր իր անունը անմահացնել: Այդ պատճառով նա գնաց բանտ, որպեսզի իրենց արարքը գիտակցող և զղջող բանտարկյալներին ազատ արձակի: Բանտարկյալները մեծ վայնասուն բարձրացրին, ամեն մեկը սկսեց արդարանալ, և ասել որ նա անարդարության զոհ է եղել:Թագավորը հասկացավ որ նրանք անսիրտ գազաններ են, և ոչ ոք չի զղջում իր արածի համար: Նա ցամկամում էր դուրս գալ երբ տեսավ մի բանտարկյալի անկյունւոմ նստած, որը ձայն չէր հանում: Թագավորը հարցրեց ինչու նա մյուսների նման չի արդարանում, ի պատասխան բանտարկյալը ասաց, որ նրա հանցանքը արդարացում չունի, և նա մահապատժի էր նույնիսկ արժանի: Թագավորը տեսնելով որ նա զղջում է ազատ արփակեց նրան:

252.

  • Ես ուրախ կլինեմ, եթե ամեն ինչ կարգավորվի:
  • Դու կարդարացնես մեր հույսերը, քանի որ դու քաջ ես ու անձնվեր:
  • Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հազարկիլոմետր է, որը հասարակածից երկու անգամ երկար է:

253.Պատմությունը մի աղջկա մասին է,ում անունը Աննա է:Նրա ընտանիքը ամիսներ առաջ տեղափոխվեց իրենց հայրենի գյուղից մայրաքաղաք:Աննան ամաչկոտ,համեստ,շատ բարի և աղքատ ընտանիքից մի հասարակ աղջիկ էր:
Աննան ընդունվել էր մայրաքաղաքի լավագույն մասնավոր դպրոցը,որի վարձը վճարում էր պետությունը՝ ընտանիքի սոցիալական ծանր վիճակի պատճառով:Առաջին օրն էր,երբ նա գնաց դպրոց,բոլորը նրան սկզբում դուր եկան մինչև չարաբաստիկ Անգլերենի դասաժամը:Դասաժամին ուսուցչուհին խնդրեց պատմել ուսանողներին իրենց երազանքների մասին,այդ ժամանակ դասասենյակում ներկա էին բոլոր ուսուցիչներն ու նաև տնօրենը:Բոլորը պատմեցին իրենց երազանքների մասին՝առանց մտածելու կարող են իրականացնել,թե ոչ,քանի որ նրանցից յուրաքանչյուրը մի ազդեցիկ ընտանիքից էր:Հերթը հասավ Աննային:Աղջիկը երազկոտ աչքերով և մեծ ոգևորությամբ սկսեց պատմել իր երազանքի մասին,պատմեց,որ երազում է դառնալ կայացած և հաջողակ գործարար,գնել մեծ առանձնատուն և երջանիկ ապրել: Այդ պահին բոլորը սկսեցին ծիծաղել Աննայի վրա,ծաղրեցին նրան,նրա երազանքը,աղքատ ընտանիքին և պատռոտված,հասարակ հագուստը:Այնքան տգեղ էր,երբ աշակերտների հետ ծիծաղում էին նաև ուսուցիչները և տնօրենը:Աղջիկը շատ ծանր հոգեվիճակով և լացելով դուրս եկավ դասարանից:
Այդ օրվանից հետո նա այլևս չայցելեց այդ դպրոց և որոշեց,որ ամեն գնով հասնելու է երազանքին:Աննան սկսեց օր ու գիշեր սովորել և աշխատել:Երբ բոլորը քնում էին նա նորից սովորում էր և այդպես մի քանի տարի:
Անցավ ութ տարի:Աննան կատարել էր երազանքը,դարձել էր հայտնի,կայացած և հաջողակ գործարար,իրեն և իր ընտանիքին ապահովել էր ամենինչով:
Մի օր իմացավ,որ այն դպրոցը,որում նրան ծաղրեցին վաճառվում է և ունի ֆինանսական ծանր խնդիրներ:Աննան գնեց դպրոցը,չբացահայտելով,թե ով է գնորդը,խնդրեց,որ,երբ դպրոց գնա դպրոցում լինեն տնօրենը,ուսուցիչները և նախկին դասարանը:
Այսպիսով եկավ ներկայանալու օրը,Աննան գնաց դպրոց և մտավ այն դասարանը,որում հավաքվել էին բոլորը,դա այն նույն դասարանն էր,որտեղ ծաղրել էին նրան:Բոլորը ապշած էին,քանի որ հիշեցին Աննային: Երկար խոսելու կարիք չկա,եթե ասածդ կարող ես ապացուցել գործով,- հպարտ հայածքով և քմծիծաղով ասաց Աննան:

254.Հնարավոր չէ հաշվել,թե անիվի հայտնագործությունից հետո մարդիկ ինչքան ճանապարհներ են կառուցել:
Իմ հեծանիվը ամեն ինչ կփոխեր:
Նորից փորձեցի նորոգել հեծանիվս,բայց չստացվեց:
Ոդիսևսը Տրոյական պատերազմից 20 տարի անց հայտնվեց:
70 տարվա ընթացքում Ջեկ Լոնդոնը դարձավ հայտնի գրող և նրա պատվին նամականիշ թողարկվեց:
Սառան մանկությանս մտերիմ ընկերն է,ով ապրում էր մեր հարևանությամբ:
Ծովը սիրող մարդու համար ցամաքում ապրելը բարդ է:

255. ա)Ըստ Էռնեստ Էգլուզերի պատմվածքի զբոսաշրջիկները շատ էին գնում Լոխ Նեսս լիճ և աղտոտում էին ափերը:Էռնեստ Էգլուզերն ամեն օր հավաքում էր ափերին կուտակված աղբը և հերթական մի երեկո աղբը հավաքելիս ջրի եզրին մի նարնջագույն ծանր առարկա տեսավ,բայց ուղադրություն չդարձրեց դրան և նետեց աղբամանը:
Երեկոյան,երբ նա ափ վերադարձավ աղբարկղում միայն նարնջագույն կճեպն էր և ինչ-որ հետքեր աղբարկղից դեպի ծովն էին ձգվում:Նա պնդեց նաև,որ ավազի վրա սեսել է եռամատ թաթերի և պոչի հետքեր:Եվ այս պատմությունը ըստ ինձ համապատասխանում է իրականությանը,քանի որ Լոխ Նեսսի վիշապի մասին շատ վկայություններ կան,որոնք ասել են բազմաթիվ մարդիկ:

բ)Ըստ Էռնեստ Էգլուզերի պատմվածքի Լոխ Նեսս լիճ անընդհատ այցելում էին զբոսաշրջիկներ և զբոսաշրջիկների անփույթ վարվելակերպի պատճառով աղտոտվում էր լճի շրջակա միջավայրը,ուստի ամեն օր Էգլուզերն հավաքում էր լճի մոտ կուտակված աղբը:
Իբրև թե մի օր նա ափին տեսնելով ինչ-որ նարնջագույն առարկա նետում է աղբարկղը և,երբ երեկոյան վերադառնում է աղբարկղում տեսնում է միայն նարնջագուրն կճեպ ու աղբարկղից դեպի ծով ձգվող եռամատ թաթերի և պոչի հետքեր:
Ըստ իզ այս պատմությունը հորինվածք է՝ ինչ-որ լեգենդ,որը չի համապատասխանում իրականությանը,քանի որ բանականությունից շատ հեռու է նման հրեշի գոյությունը:

256.Նրան լքել էր անձնակազմը: Դա Ազորյան կղզիների և Պորտուգալիայ միջև հայտնաբերելուն հակառակ էր: «Մերի Սելեսթ» առագաստանավը Նյու-Յորքից դուրս է եկել նոյեմբերի 7-ին և ուղևորվել դեպի Ճենովո: Նրա ընթացքը զիգզագ էր: Անձնակազմը բաղկացած էր 8 մարդուց: Նավի վրա ամեն ինչ կարգին էր և եղանակից տուժողներ չկային:: Անձնակազմի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէր:Օվկիանոսում հայտնաբերվելուց հետո մինչ օրս մենք ոչինչ չգիտենք:

257.-Ո՞վ հայտնագործել պաղպաղակը,- հարցնում է ուսուցիչը աշակերտներին:

-Հայտնի է, որ Սիցիլիան նվաճած արաբները տասնմեկերորդ դարում հետաքրքիր ուտելիք էին պատրաստում,-պատմեց Մանեն,- Նրանք ձվի պարունակությունը դատարկում էին, կճեպի մեջ համեմված ջուր լցնում և գիշերը թողնում էին ձյան մեջ:

-Հին հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն աղադնդները,- հարցին շարունակեց պատասխանել Արմենը,-հանում էին դեղձի միջուկը և փոխարենը՝մեջը սառույցի կտորներ լցնում:Աֆաջնությունը,սակայն,հին չինացիներին է պատկանում:Նրանք հռոմեացիներից դեռ շատ առաջ,որպես սառն անուշեղեն,գործածել են ձյունը՝լիմոնի,նարինջի կտորների ու նռան հատիկների հետ խառնված:

-Եվ ճիշտ են արել,- նստած տեղից ասաց Անին,-դա շատ համով է:

Ամբողջ դասարանը համաձայնեց Անիի հետ:

258.Քենիայի,Կամերունի,Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են մի քանի վտնգավոր կենդանիների մասին,որոնք բնակվում ճահիճներում:Բնակիչները պատմում են նաև որ ոչ ոք չի ցանկանում մտնել նրանց թագավորությունը:Սակայն երբեմն նրանք են հայտնում,որի պատճառով գյուղը սարսափի մատնված՝փաղչում է:

260.Մի անգամ,քննություներից առաջ,Էյնշտեյնին հարցրին՝թե դժվա՞ր են լինելու քննության հարցերը: Էյնշտեյնը պատասխանց,որ բոլորովին,նա տալու է այն հարցերը,ինչ անցյալ տարի էր:Աշակերտը ասաց,որ եթե նա այդպես անի,ապա նրանք կլսեն բոլորը պատասխաները:Իսկ Էյնշտեյնը պատասխանեց,որ նա սխալվում է,քանի որ այս մեկ տարում գիտությունը այնքան է զարգացել,որ հսկայական քայլերով առաջ է գնացել:

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы