Նավթ, Գազ և Քարածուխ

Նավթ

Նավթը մարդուն հայտնի է վաղ ժամանակներից, նրա կիրառության սկիզբը համարվում է Vl-երորդ հազարամյակից։ Այն սկզբնական շրջաններում օգտագործվել է Չինաստանում, Բաբելոնում, Եգիպտոսում, Հյուսիսային Ամերիկայում և այլն։ Ինչպես նաև նավթ բառը նշանակում է «քարե յուղ»։  Նավթահանող ամենամեծ ընկերությունը << Saudi Aramco >> — ն է, որն ամբողջովին պատկանում է Սաուդյան Արաբիային:

Սկզբնական շրջանում նավտը հայտայթել են բաց եղանակով։ Նավթի արդյունահանման գաղափարը պատկանում է ամերիկացի Ջորջ Բիսսելին, իսկ գործնականում այն իրականացրել է Էդվին Դրեյքը։ Միջագետքում և Եգիպտոսում մ.թ.ա III հազարամյակում շենքերի, ջրապատնեշների, նավամատույցների և ճանապարհային շինարարության համար որպես ջրանթափանց և կապակցող նյութ օգտագործում էին ասֆալտից, ավազից և կրից շաղախ։ Նավթը այրում էին կանթեղներում, օգտագործում որպես դեղ, ռազմական գործում՝ բորի, ծծմբի և պղնձի հետ՝ «հրե նետեր» և «հրե կճուճներ» պատրաստելու համար։ Նավթը մեծ նշանակություն ունի մարդկության համար։ Պատճառն այն է, որ նավթից ստանում են բենզին, վառելանյութեր ավտոմեքենաների համար, որը մեր առօրյայի անբաժանելի մեկ մասն է, քանի որ, հիմա շատ են գործածվում ավտոմեքենաները, և ինչպես գիտենք, ավտոմեքենաները աշխատում են բենզինի շնորհիվ, որն էլ իր հերթին ստանում են նավթից։

Գազ

Գազը մեծ անհրաժեշտություն ունի մեր կենցաղում։ Ձմռանը բնակարանները ջեռուցվում են գազով, կամ սնունդը պատրաստում են գազօջախի վրա, անգամ ավտոմեքենաների մեծ մասը աշխատում են գազով։ Ե՛վ նավթը, և՛ գազը մեծդեր ունեն մեր կյանքւմ։ Կդժվարանամ ասել, թե որն է ավելի կարևոր՝ գազը թե նավթը։ Բնկական գազը հանածո վառելանյութերից ամենամաքուր այրվողն է և ամենահարմարը արտահանելու և օգտագործելու համար։ Բնական գազ կա զարգացող կամ զարգացած երկրներում և ավելի շատ պաշարներ կան բնական գազի զարգացող երկրներում, որովհետև զարգացածները անխնա օգտագործում և արտահանում են այն։ Բնական գազը տեղափոխում են խողովակաշարերով։

Ներկա պահին բնական գազի դերը աճում է համաշխարհային էներգետիկային, անգամ գերազանցել է քարածխի դերին։ Պատճառն այն է, որ այն էկոլոգիապես ավելի մաքուր է, քան ածուխն ու նավթը։

Քարածուխ

Ժամանակի ընթացքում մահացած ծառերի և բույսերի շերտերից առաջանում է տորֆ, որից էլ առաջանում է քարածուխը։ Քարածխի հիմնական պարունակությունը դա ածխածինն է (75-92%): Որքան ածխածնի պարունակությունը մեծ է, այնքան մեծ է հանածոյի ջերմատվությունը։

Ածուխը կազմված է օրգանական ՝ այրվող և անօրգանական ՝ չայրվող նյութերից։

Ածուխը հրաշալի վառելանյութ է, օգտագործվում է որպես հումք՝ մետաղաձուլության և քիմիական արդյունաբերության մեջ։ Ամենահին քարածուխի տարիքը համարվում է 300-400 միլիոն տարին։

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы