Կենցաղի և առօրեականության գեղագիտական բնույթը

Ըստ ձեզ առօրյաում հանդիպող գեղեցկությունը կարևոր է թե ոչ:Պատասխանը հիմնավորե՛ք:Թվարկե՛ք ձեր առօրյաում ինչն է ձեզ համար գեղագիտորեն հաճելի:

Կենցաղ, հասարակության կյանքի ոլորտ, որը ընդգրկում է արտադրական, հասարակական, քաղաքական գործունեությունից դուրս այն միջավայրը, որտեղ կատարվում է մարդկանց սննդի, հագուստի, բնակարանի, առողջության պահպանման պահանջների, հոգևոր բարիքների, մշակույթի յուրացման, հանգստի, զվարճությունների բավարարումը։

Լայն առումով կենցաղը առօրյա կյանքի կենսաձև է։ Տարբերում են հասարակական, քաղաքային, գյուղական և անհատական կենցաղ։ Կենցաղի ձևավորմանը նպաստում են ժողովուրդների սովորույթները, բարքերը, ավանդույթները, ինչպես նաև տվյալ հասարակարգի սոցիալ-տնտեսական պայմանները, դասակարգային հարաբերությունները։

Հակամարտ հասարակարգերում դասակարգերին և սոցիալական խմբերին հատուկ են տվյալ հասարակության սոցիալական հակասությունները արտահայտող կենցաղի ձևեր։ Արտադրաեղանակների հաջորդափոխմանը զուգընթաց փոփոխվում է կենցաղի տարրերի բնույթը և կառուցվածքը։ Կենցաղի միջազգայնացման գործընթացի հետ միաժամանակ տարբեր ժողովուրդներ և սոցիալական խմբեր պահպանում են ազգային և սոցիալական առանձնահատկությունները։

Կարծում եմ, որ լավ է, երբ մեր միջավայրը միշտ գեղեցիկ է ու մեզ հաճելի: «Շրջակա միջավայրի գեղեցկություն» ասելով հասկանում եմ՝ բնություն, գույներ, հանգիստ կենդանիներ և այլն:

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы